Օրվա լրահոսը
Վերարկուի գրպանից դրամապանակ գողացողին հայտնաբերեցին
Հունվարի 18-ին, ժամը 18.20-ին, 1954 թ. ծնված Անահիտ Հ.-ից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ տան միջանցքում դրված վերարկուի գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը գողացել է 1973 թ. ծնված Անուշիկ Ա.-ն, որը նույն օրը, ժամը 23.30-ին, իրենց բնակարանից բերման
Գրիգորյանը պատմել է, թե ունի 2 խիստ թանկարժեք նկար` Վան Գոգի «Կարտոֆիլ» եւ Վան Դեյկի «Արքայազն Արանսկի» կտավները
Թանկարժեք կտավներ ձեռք չբերեց Վեց տարի ազատազրկված Լիպարիտ Գրիգորյանը վերաքննիչ բողոք էր բերել, որի քննությունը նշանակվել էր երեկ: Նա բողոք էր բերել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ, որն, ի դեպ, անփոփոխ էր թողել նաեւ նրա կալանքը: 2013 թվականի սեպտեմբերի 28-ին Լիպարիտ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել
Պարույր Հայրիկյան. «Այդպիսի բաներ ասողները խիստ սահմանափակ են»
Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ի հրահանգը կատարելուն՝ Պարույր Հայրիկյանի պատասխանը կարճ էր. «Այդպիսի մարդկանց փոխանցեք՝ Հայրիկյանն ասում է՝ լակո՛տ»:
«Պերմյակովն իր պահվածքով լուրջ կասկածներ է արտահայտում, թե ինքն է սպանել»
«Ժողովուրդը սգում է, իշխանությունները չեն մասնակցում այդ սգին»:
ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետի գործով՝ հաղթանակ
Հունվարի 14-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մ. Պետրոսյանի նախագահությամբ, մեկ անգամ եւս հաստատված համարեց Ավան եւ Նոր Նորք քննչական բաժնի ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանի կողմից 08.05.2014թ. քրեական գործի կարճման որոշման անօրինականությունը եւ անփոփոխ թողեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի կայացրած վճիռը: Այդ վճռով
«Չգիտես ինչու, Ադրբեջանը, Իրանը չի նկատել այս հերոինը. սա հատուկ գործարք է, որը օգտագործվում է ահաբեկչական նպատակներով»
Մեկ տոննա հերոինի գործով վրաց փաստաբանի ասուլիսը ՀՀ պետական սահմանով մեկ միլիարդ դոլար արժողությամբ հերոին անցկացրած, անցյալ տարի մեր սահմանը հատած Ավթանդիլ Մարտիաշվիլու փաստաբան, Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի անդամ Թեյմուրազ Մայսուրաձեն ստացել էր նաեւ ՀՀ փաստաբանների պալատի արտոնագիրը: Վաղը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում դատական վիճաբանությունների փուլն է, նրա պաշտպանական ճառը: Մեղադրողը միջնորդել է տասնութ տարի
Զարուհի Փոստանջյան. «Մենք պետք է վերացնենք ցեղասպանության հետեւանքները»
Զարուհի Փոստանջյանը համարում է, որ ՀՀ անվտանգության հայեցակարգը լուրջ վերանայման խնդիր ունի
ՀՅԴ երիտասարդներ. «Խիստ մտահոգիչ է որոշ ռուս պաշտոնյաների կրավորական կեցվածքը»
Այդ քննությունը եւ դատավարությունը պետք է կատարվեն ՀՀ օրենսդրության շրջանակներում եւ Հայաստանի տարածքում:
Հունվարի 1-ից 15 -ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 956 երեխա` 487 տղա և 469 աղջիկ
Հունվարի 1-ից 15 -ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 32310 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 10974 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 1946 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները, թունավորման դեպքերը և տարաբնույթ վնասվածքները: Հունվարի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է
Բացվել է խաչատրյանական տրիոյի դասարան
«Առավոտը» քանիցս անդրադարձել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների նվաճումներին, արտերկրյա նման հաստատությունների հետ կապերի ընդլայնմանը, ինչպես նաեւ բուհում ուսումնական ծրագրերի ու մեթոդների փոփոխությանը՝ թելադրված ժամանակի պահանջով: Ամանորից հետո Երեւանում առաջին ազդագրերից մեկը գրավեց մեր ուշադրությունը. Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում հունվարի 26-ին կայանալիք համերգում հանդես կգան ոչ միայն մեզ քաջածանոթ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն, այլեւ
Շնչառական հիվանդությունները ամենից արագ գլուխ են բարձրացնում երեխաների մոտ
Շնչառական հիվանդությունների դեմ պետք է պայքարել նախօրոք
«Մարդը, որը սիրում է Կոմիտաս, Չայկովսկի, Իսահակյանի ոտքը ո՞նց կոտրի»
Ասում է Ռուբեն Բաբայանն ու ավելացնում, որ վանդալիզմը սնուցվում է մշակույթի կրթության պակասից Բանաստեղծ Ավետիք Իսահակյանն իր «Կտակ» բանաստեղծությունը գրելիս հավանաբար կանխատեսել է, որ օրերից մի օր վանդալիզմի զոհ է դառնալու, դրա համար էլ բանաստեղծությամբ հորդորել է իրեն անհայտ տեղում թաղել, որ չիմանան ու շիրմաքարը գողանան: Գրողի վախը պատահական չէր, ու եղավ այնպես, որ օրերս
«Օրենքով գողերը Հայաստանում իրենց հանցավոր գործողություններն են քննարկել». Բորիս Նավասարդյան
Թե ինչու Հայաստանը դրական պատկերով չի երեւում միջազգային հանրությանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մի շարք պատճառներ է տեսնում: Առաջինը՝ այս տարեսկզբին օրենքով գողերի հավաքը Հայաստանում: «Անկախ նրանից, թե կար այդ հարցով արձագանք միջազգային կենտրոններից, թե՝ ոչ, ակնհայտ է, որ տարբեր պետությունների ղեկավարներ ստացել են այդ տեղեկատվությունը եւ որոշ չափով նկատի ունեցել: Մեր պաշտոնական
Հայաստանի եւ Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները քննարկել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Ա.Հովսեփյանը Ալ.Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։
Հանդուրժողականության ու կոմֆորմիզմի սահմանները. Ընդունել իշխանական անօրինականությունները, բայց չհանդուրժել մեզնից տարբեր մարդկանց
Հաճախ են հնչում կարծիքներ, թե հայերս երկար հանդուրժում ենք անօրինականություններ իշխանության կողմից, անարդարություն, անպատժելիություն, սակայն անհանդուրժող ենք սովորական, մեր կողքին ապրող մարդկանց նկատմամբ, որոնք մտածելակերպով, ապրելակերպով տարբեր են, այլ կրոնի կամ մշակույթի կրողներ են: Մակերեսային, նախնական պատճառը գուցե այն զայրույթն է, որը կուտակվում է անարդարությունը տարիներով հանդուրժելուց, և այն, ի վերջո, պարպվում է առավել թույլ
«Սերժ Սարգսյանը բանի տեղ դրեց մեկին, որը իրեն բանի տեղ չէր դրել». Բորիս Նավասարդյան
Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի գնահատմամբ, հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը պայծառ չէ: Նա այսօր անդրադարձավ Թուրքիայում ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին ու Սերժ Սարգսյանին ուղղված այդ միջոցառմանը մասնակցելու հրավերին ու ասաց, որ ՀՀ նախագահը, այդ հրավերին պատասխանելով, «Բանի տեղ դրեց մի նախագահի, որը իրեն բանի տեղ չէր դրել». «Երկար նկարագրությունների հարկ չկար,
Նոր հոգսերի ձմեռը
Նոր տարին սկսվել է, եւ ցանկալի է, որ մենք հաճելի բաներից խոսենք, բայց շուրջբոլորն առանձնապես հաճելի բան չկա, եւ նոր տարում Հայաստանում միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվել, ավելի ճիշտ՝ էս նոր իրավիճակն սկիզբ առավ հին տարվա վերջին եւ հեչ պարզ չի՝ ինչքան կշարունակվի: Խոսքը վերաբերում է մեր ազգային դրամի հանկարծակի ու կտրուկ վայրէջքին: Առաջին հերթին՝
Ո՞վ Սպանեց Հրանդ Տինքը. karabakh-open.info
«Միայն Գաղափարն է որ ո’չ մահ ունի, ո’չ դատաւոր, ո’չ գերեզման եւ ո’չ դագաղ» Սիամանթօ karabakh-open.info. Հրանդի շիրիմին առջեւ լռութեամբ կենալ: Հրանդը այնտեղ չէ: Անոր գաղափարը կը թեւածէ ամէն տեղ: Հեռուներէն վերադարձող ոգիի մը պէս: Դառնալու բաժին մը մեզմէ: Խորքին մէջ ո՞վ սպաննեց Հրանդ Տինքը: Անոր սպաննութեան գործը քննող դատավարութիւնները կրնան երկարիլ, կրնան վաղը նոր
Սերյոժա Ավետիսյանը լրջագույն պրոբլեմներ ունի բոլոր օրգանների հետ կապված
«Երեխան այտուցվում է, թոքերում զարգանում է այտուց, հեղուկի կուտակում եւ շնչառական անբավարարություն»։
Նախագահի հրամանագրով Արման Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Զարուհի Մուրադյան. «Ժողովուրդը փրկեց իշխանությունների դեմքը»
«ՀՀ իշխանությունը դավաճանեց հայ ժողովրդին»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Հասարակական ընդվզման և իշխանությունների արձագանքի գնահատականը Գյումրու աղմկահարույց սպանության դեպքից հետո» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա մանրամասնեց. «Նախ արատավորեցին հանրային ընդվզումը. Երանոսյանը հայտարարում է, թե Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած է եղել: Նման բան չկար, բայց եթե նույնիսկ այդպես էլ լիներ, ապա սա նշանակում էր,
Մահացել է որսորդական հրացանի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած կրակոցից
Հունվարի 18-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի թափանցող հրազենային վերքով իրենց մոտ է ընդունվել 1978 թ. ծնված Ռոման Հովհաննիսյանը, որը ժամը 15.00-ին հիվանդանոցի ընդունարանում մահացել է: Մեկնած օպերատիվ խմբին հայտնել են, որ Ռ. Հովհաննիսյանը վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, «Ղաչաղանի ձոր» կոչվող հանդամասում որս կատարելու ժամանակ՝
Հրամանատարը պատասխանեց նախիջեւանագետին
«Առավոտի» հունվարի 15-ի համարում հրապարակված նախիջեւանագետ Արգամ Այվազյանի «բաց նամակի» առնչությամբ խմբագրություն զանգահարած արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տեխնիկական առարկաների ամբիոնի ավագ դասախոս Ալեքսանդր Սարգսյանը (Մատաղիսի Ալիկ) իր վրդովմունքը հայտնեց «Գրի ու ճշմարտության հետ խաղալ չի կարելի» վերնագրով հոդվածի կապակցությամբ: «Հոդվածի հեղինակ Արգամ Այվազյանն ակնհայտ ապատեղեկատվություն է հրապարակել արցախյան պատերազմի մասնակից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ
Դանակահարություններ վիճաբանության ժամանակ
Հունվարի 17-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի և վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1952 թ. ծնված Հարություն Հ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.20-ի սահմաններում, Շաքե գյուղում, տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, 1954 թ. ծնված Օլեգ Ս.-ն
Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձը քաղաքացուն ծեծել ու սպանության սպառնալիքներ է տվել. հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Գերասիմ Ն.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացի Գերասիմ Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 09:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի էներգետիկ համակարգի պահպանության բաժանմունքի ոստիկանը գումարային պարտքի կապակցությամբ վիճաբանել
Արթուր Գևորգյան. «Փորձ է արվում երկու շատ հետաքրքիր մարզաձևեր միաձուլել»
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որի հիմնական նպատակն է բարձրացնել մարզիկների ֆիզիկական պատրաստվածությունը: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը շատ հաճախ այցելում է բռնցքամարտիկներին ՝ տեղում հետևում նրանց մարզումներին և կենցաղին: Վերջերս Արթուր Գևորգյանի հետ հայ բռնցքամարտիկներին այցելել էր նաև նախկին շախմատիստուհի ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Արիաննա
Ռուսաստանցի փորձագետի կարծիքով, 102-րդ ռազմաբազայում պետք է հայեր ծառայեն. azatutyun.am
Ինչ վերաբերում է տեղի ունեցած ոճրագործությանը և այդ գործով կասկածվող ռուսաստանցի զինծառայող Վլադիմիր Պերմյակովին, ըստ Եվսեևի այստեղ բազմաթիվ հարցեր կան․ – «Հնարավոր է, որ իսկապես հանցագործությունը նա չի կատարել կամ միայնակ չի եղել: Հնարավոր է, որ նա ինչ-որ համախոհներ է ունեցել կամ գործել է որևէ մեկի պատվերով:
Պատմվածք. «Վճռական հարվածը»
Հուզված ու շփոթված Լարիսան մտավ լսարան, քանի որ նրանից առաջ քննություն հանձնածներից որոշ դիմորդներ ցածր միավոր էին վաստակել և փաստորեն զրկվել ԲՈՒՀ ընդունվելու հնարավորությունից: Այդ տարի էր նա ավարտել դպրոցը, լրացուցիչ պարապմունքների էր հաճախել մի ճանաչված դասախոսի մոտ և վստահ էր, որ ինքը հաջողություն կունենա: Բոլոր քննությունները արդեն հանձնել էր բարձր գնահատականներով և հիմա վերջին,
ԼՂՀ ՊՆ. հակառակորդը կիրառել է ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ
Հունվարի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 400 խախտում, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4557 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կիրառել է նաև ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ: Նշված ժամանակահատվածում ՊԲ-ի առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը պահել են


















































