Օրվա լրահոսը
Սացիվի
Վրացական այս ուտեստը վերջին տարիներին դարձել է նաեւ հայկական ամանորյա սեղանների անբաժան նախուտեստներից մեկը: Սացիվիի տարբեր տարատեսակներ կան, այս եղանակը ես սովորել եմ ծնունդով ախալցխացի մի հրաշալի կնոջից: Անհրաժեշտ մթերքները Հավ- 1 հատ (կարող եք վերցնել նաեւ հավի առանձին կտորներ, սակայն միայն կրծքամիս պետք չի վերցնել, քանի որ կրծքամսից այնքան էլ համեղ արգանակ չի ստացվում)
Նույն թիմի երկու դարպասապահ մեկ խաղակեսում կոտրել են ձեռքը
Անգլիայի 1-ին լիգայի «Սքանտրոպ Յունայթեդ»-«Բրիսթոլ Սիթի» հանդիպման ժամանակ դաշտի տերերի երկու դարպասապահները կոտրել են ձեռքը: Արդեն 7-րդ րոպեին Սեմ Սլոուկոմբը փոխարինվել է Ջեյմի Սեվերնով, սակայն նա էլ ձեռքը կոտրել է 42-րդ րոպեին: Եվ քանի որ թիմի հայտացուցակում երրորդ դարպասապահ չի եղել, այդ պարտականությունը ստիպված ստանձնել է պաշտպան Էնդրյու Բոյսը: «Սքանտրոպ Յունայթեդը» պարտվել է 0:2 հաշվով:
Փոքրիկ Սերյոժային այցելելուց հետ ՌԴ առաջատար մասնագետները մասնակցեցին կոնսիլիումի
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի առաջարկով Հայաստան ժամանած առաջատար մասնագետները` Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին, Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմը և նույն հիվանդանոցի մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Ելենա Իլյինան ժամանումից անմիջապես հետո այցելեցին վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ՀՀ
Այրվել է անասնակեր
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 18-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Օձուն գյուղում այրվում է խորդանոց: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Տ.-ին պատկանող խորդանոցի տանիքում այրվում է մոտ 200 կգ պահեստավորված անասնակեր, ջերմահարվել տանիքի փայտյա կառուցատարրեից մոտ 3 քմ հատված: Տեղում իրականացվել է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում՝ ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: աստիճանով, 20-21-ին նույնքան կբարձրանա: Երևանում՝ Հունվարի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավտոմեքենան դուրս է եկել Ազատության պողոտայի երթևեկելի հատվածից և ընկել Սարալանջի փողոց
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 18-ին, ժամը 03.12-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Շկոդա» մակնիշի 29 UU 165 պ/հ ավտոմեքենան
Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի տարածաշրջանի Կարճաղբյուր հատվածում, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է` մշակված աղ-ավազով: Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի
Վիլեն Գաբրիելյանը լքեց հիվանդանոցը
Քիչ առաջ Վիլեն Գաբրիելյանը՝ «Նավակ ճոճողը», որին ուշ երեկոյան չորս դիմակավոր անձինք մահակներով ծեծի էին ենթարկել Կողբացի փողոցում, լքեց 1-ին հիվանդանոցը: Նա հրաժարվեց ինչպես լրագրողների հետ խոսելուց, այնպես էլ թույլ չտվեց, որ իրեն լուսանկարեն: Որքան էլ որ ընկերները եւ բժիշկները հորդորում էին, որ գոնե մեկ գիշեր մնա հիվանդանոցում, նա հրաժարվեց եւ գնաց: Ավելի ուշ կարողացանք
Ինչպես խուսափել բախումներից Գյումրիում. Լեւոն Բարսեղյանի առաջարկները
Իր ֆեյսբուքյան էջում «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը մի քանի առաջարկներ է արել՝ Գյումրիում ռուս զինվորականների եւ բնակչության միջեւ բախումներից զերծ մնալու համար: Ներկայացնում ենք նրա գրառումը: Գյումրվա այսօրվա միջադեպի եւ հրատապ գործողությունների մասին (երկու ռուս զինվորականի հետ վիճաբանություն է եղել Գյումրու Ռիժկովի փողոցում եւ հարթվել է, զինվորականները՝ ասում են խմած են եղել, նրանք արդեն
Բժիշկները հետազոտում են «Նավակ ճոճողին»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր երեկոյան ծեծի է ենթարկվել Վիլեն Գաբրիելյանը՝ հասարակությանը ավելի հայտնի «Նավակ ճոճողը» անունով: Այս պահին նա գտնվում է 1-ին համալսարանական հիվանդանոցում եւ հետազոտվում է բժիշկների կողմից: Հիվանդանոցում «Առավոտը» զրուցեց Վիլենի ընկերներից Հակոբ Սիմիդյանի հետ, ում տվյալներով Վիլենի ներքին օրգանները չեն վնասվել, սակայն, դեմքը այտուցված է, հավանաբար նաեւ ուղեղի ցնցում ունի: Մեր տեղեկություններով՝ բժիշկների հետազոտումից
Կարեն Մեժլումյան. «Դիտարկում Գյումրիում կատարված ոճրագործության քննության իրավական խնդիրների վերաբերյալ»
ՀՀ սահմանադրական դատարանն իր 27.01.1998թ. ՍԴՈ-81 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ 29.08.1997թ. համաձայնագիրը։Այսօր այդ համաձայնագրի կիրառման հետ կապված խնդիրներ են առաջացել դրա դրույթների ոչ հստակ ու թերի իրավակարգավորման պատճառով։ Եթե բանակցությունների ընթացքում ռուսական կողմը շարունակի համաձայնագրի որոշակի դրույթների,
«Ո՞ւր էիր, Աստված»
«Ես աթեիստ եմ, – հաճախ լսում եմ իմ բարեկամներից, – որովհետեւ հիմքեր չունեմ հավատալու»: Որո՞նք են, ըստ նման մարդկանց, այդ «հիմքերը»: «Եթե Աստված գոյություն ունենար, ապա ես կլինեի թագավոր, նախարար կամ մեծահարուստ: Բայց քանի որ իմ նման հրաշալի անձնավորությանը Աստված այս ամենը չի տալիս, ուրեմն Նա գոյություն չունի»: Կամ՝ ավելի մեղմ տարբերակը. «Աստված, եթե լիներ,
Կադրերում հայտնված գյումրեցիներին հերթով ոստիկանություն են տանում
Արդեն երկրորդն օրն է՝ Aravot.am-ը ահազանգեր է ստանում այն մասին, որ Գյումրու ռուսական հյուպատոսարանի մոտ ոստիկանների ու ցուցարարների բախմանը մասնակցած բոլոր գյումրեցիներին, որոնք կան լուսանկարներում ու տեսանյութերում, հրավիրում են ոստիկանություն: Այսօր նրանցից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը, պատմեց, որ իրեն բերման չեն ենթարկել, պարզապես զանգահարել, հրավիրել են ոստիկանության «Կումայրի» բաժին ու փորձել են հասկանալ,
Ծեծել են ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին
Քիչ առաջ իր ֆեսյբուքյան էջում Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը գրառում է կատարել. «Հենց նոր Վիլենին (Նավակ Ճոճող) են ծեծել դիմակավորված անձինք, Երեւանում Չարենցի դպրոցի մոտ: Ոստիկանությունը տեղ հասավ: Հարձակվողները դիմակներով են եղել, փորձել են մտցնել ավտոմեքենա (десятка) ավտոմեքենա, չեն կարողացել, մահակներով ծեծել ու փախել են: Հիմա Վիլենին տանում են հիվանդանոց, բազմաթիվ վնասվածքներ է
Արա Ալոյանի ընթերցողը «սրտից թույլ» մարդն է
«Հայ գիրք» գրախանութն այսօր հերթական անգամ հանդիպատեղի էր դարձել գրողի ու ընթերցողի համար: Այս անգամ առիթը բանաստեղծ, լրագրող, երաժիշտ Արա Ալոյանի «Մի լուսացիր» և «Ոտնահետքեր ջրաներկով» բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսն էր: «Միանգամից երկու գրքի հրատարակումը պայմանավորված է վերջին տարիների իմ առավել արգասաբեր գրական գործունեությամբ և գրական «արտադրանքի» առատությամբ,- ասում է բանաստեղծը.- չցանկացա բոլոր ստեղծագործությունները մեկ գրքով
Մոտ մեկ ժամ առաջ Վալերի Պերմյակովը սոցցանցում էր
Հենց նոր պարզեցինք, որ Ավետիսյաններին գազանաբար սպանած Վալերի Պերմյակովը մեկ ժամ առաջ մտել էր В контакте սոցցանցի իր էջ: Անձամբ նա՞ է մտնում սոցցանց, թե՞ քննչական մարմինները՝ հայտնի չէ. չի բացառվում, որ այս միջոցով ստուգում են նրա կապերը : Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մասնագետների խումբ կժամանի Ռուսաստանից
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան զանգահարել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և իր խորը ցավակցությունն ու մտահոգությունը հայտնել Գյումրիում կատարվածի կապակցությամբ։ Նախարարները քննարկել են փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վիճակը և բուժման ռազմավարությունը։ Վերոնիկա Սկվորցովան առաջարկել է մասնագիտական, ինչպես նաև դեղերով և պարագաներով ապահովման աջակցություն։ Հունվարի 18-ին առաջատար մասնագետները` մանկական նյարդավիրաբույժ, ռեանիմատոլոգ և մանկական
«Քաջարանի բժշկական կենտրոն»-ում քաղաքացիների՝ «հեպատիտ c» հիվանդությամբ վարակվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, անվտանգության կանոններին չհամապատասխանող` երկու եւ ավելի անձանց առողջությանը վնաս պատճառած ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ: Հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ոստիկանության Կապանի բաժնից ստացվել են նյութեր, որոնց համաձայն՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած
Տղամարդկանց առաջնությունում եռիշխանություն է
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 75-րդ առաջնության մասնակիցներն այսօր հանգստանում են: Խաղացված հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է: Արման Միքայելյանը (նկարում), գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը եւ Կարեն Գրիգորյանը վաստակել են հավասար՝ 3,5-ական միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess-result.com-ի
Շուշաննա Սարգսյանը հաղթելու լուրջ հայտ է ներկայացրել
Շախմատի Հայաստանի կանանց 70-րդ առաջնությունում հինգերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով վստահորեն գլխավորում է Շուշաննա Սարգսյանը (նկարում): Նա մեկուկես միավորով գերազանցում է 2-4-րդ տեղերը բաժանող Սուսաննա Գաբոյանին, կանանց միջազգային վարպետ Աննա Հայրապետյանին եւ Սիրանուշ Ղուկասյանին: Վաղն առաջատարը սպիտակներով խաղալու է Աննա Հայրապետյանի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess-result.com-ի:
Ռուս երկու սահմանապահներ Գյումրու կենտրոնում սկանդալ են սարքել (լրացված)
Քիչ առաջ Գյումրիում սկսեցին խոսակցություններ տարածվել այն մասին, որ ռուսները կրակոցներ են արձակել Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում: Հենց նոր Aravot.am-ին Շիրակի մարզային ոստիկանությունից հայտնեցին, որ կրակոցներ չեն հնչել, այլ ռուս սահմանապահները, որոնք հարբած վիճակում են եղել, վիճաբանություն են սարքել գյումրեցիների հետ: Այս պահին նրանք հարցաքննվում են ոստիկանության բաժիններից մեկում: Մանրամասներ կհաղորդենք ճշտելուն պես: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Հ.Գ.-
Պերմյակովին Հայաստանին փոխանցելը կվատացնի հայ-ռուսական հարաբերությունները. Эксперт
«Փոքր եղբոր» բարդույթ ունեցող հայերը իրավահավասարություն և երկրի ինքնիշխանության նկատմամբ հարգանք են պահանջում, ինչը նրանց համար ավելի կարեւոր է, քան Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ անխուսափելի պատիժը՝ «Էքսպերտ» պարբերականում գրում է Գևորգ Միրզայան անունով վերլուծաբանը: Հայկական ազգանունով հեղինակի կարծիքով՝ եթե Պերմյակովին փոխանցեն Հայաստանի իրավապահներին, ապա հայ-ռուսական հարաբերությունները կվատանան. «Այսպիսի բողոքի ալիքում
«Պերմյակովը թշվառ վիճակում էր». պատմում է նրան այցելած Կարեն Պետրոսյանը
Ինչպես հայտնի է՝ գյումրեցի ցուցարաների պահանջով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկու հոգուց բաղկացած պատվիրակություն գործուղեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող, 102-րդ ռազմաբազայում կալանքի տակ պահվող Վալերի Պերմյակովի մոտ, որպեսզի պատվիրակներն իրենց աչքով տեսնեին ու համոզվեին, որ ոճրագործին ռուս զինվորականները չեն փախցրել Ռուսաստան: ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ ռազմաբազա գնաց նաև հանրահավաքի ակտիվիստներից մեկը՝ տնտեսագետ
Ինչո՞ւ ՌԴ-ը պաշտոնապես ներողություն չի խնդրում ՀՀ-ից, եթե հարաբերություններն այդքան բարձր մակարդակի վրա են. Slon
Մինչ Ռուսաստանի հասարակության առաջադեմ զանգվածը հետևում էր ռուբլու արժեվորմանը ու դիտում էր «Շարլի Էբդո»-ի խորիմաստ ծաղրանկարները, Հայաստանում տեղի ունեցավ ողբերգություն, որն արժանի էր ռուսների ուշադրությանը: Գուցե հենց այդ պատճառով պաշտոնական ԶԼՄ-ները չեն խոսում դրա մասին՝ գրում է «Սլոն» պարբերականը: Անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ցուցմունքին այն մասին, թե նա այդ
Ո՞վ է գողացել Հակոբ Կոջոյանի կիսանդրին
Երեւանի կենտրոնում է գտնվում Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի թանգարանը: Նույն այդ թանգարանում տեղադրված են մեր մշակույթի երկու երեւելիների ստեղծագործությունները: Թանգարանից դուրս, փողոցի վրա երկուսի հուշաքանդակներն էին: Այս տարվա հունվարին անհետացել է Հակոբ Կոջոյանի դիմաքանդակը: Այդ մասին այսօր մեզ հաղորդեց Արա Սարգսյանի թոռնուհին՝ Աննա Սարգսյանը, որը հունվարի 4-ին դիմել է ոստիկանության Կենտրոնի բաժին: Հետաքննիչ Մ.Ավետիսյանը
Ոսկեվանի սահմանագոտում զոհվել է 21-ամյա պայմանագրային զինծառայող
Հունվարի 17-ին, ժամը 17. 40-ի սահմաններում մահացած վիճակում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը: Մեր տեղեկություններով` ադրբեջանական գնդակից նա զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում: Նշենք, որ հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհվել է Ոսկեվանի 79-ամյա բնակիչ Սերյոժա Նիկոլի Սարգսյանը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Արկադի Տեր-Թադեւոսյան. «Ոճրագործը երկու զենքով էլ աշխատել է»
Արկադի Տեր-Թադեւոսյանն այսօր պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե արդյո՞ք Գյումրիում վեց մարդու կյանք խլած ոճրագործի զենքին ուշադրություն դարձրել է, եւ հնարավո՞ր էր միայնակ օգտագործել այն, պատասխանեց.«Այդ զենքը կրակել է, եւ դանակ կար: Նա երկու զենքով էլ աշխատել է: Նա եթե մի ամիս էլ բանակ գնար, էլի կարող էր: Ես չեմ
Ապարանից դեպի Արագած տանող ավտոճանապարհին գետնաբուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին` ժամը 18:30-ի դրությամբ, Ապարանից դեպի Արագած տանող ավտոճանապարհին գետնաբուք է: Հրազդանում, Վարդենիսում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է` մշակված աղ-ավազով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ
Ինչո՞ւ Երևանը չի կարող պահանջել Պերմյակովի փոխանցումը՝ Դուբնովի մեկնաբանությամբ. Ежедневный Журнал
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող բարձիթողի վիճակն այժմ պարտավոր են ընդունել նույնիսկ ռուսական բանակի պատիվն ամենապրոֆեսիոնալ պաշտպանողները, «Եժեդնեվնի Ժուռնալ»-ում գրում է լրագրող Վադիմ Դուբնովը, որի կարծիքով՝ զորամասում տիրող բարքերը գաղտնիք չէին ո՛չ քաղաքի, ո՛չ էլ պետության համար, քանի որ գյումրեցիներից շատերը աշխատում են այնտեղ: «Զինվորականները տեղացիներին ընդունում էին որպես բարեհամբույր «աբորիգենների», իսկ քաղաքացիները այդպիսի
ՀՅԴ-ն՝ Հրանտ Մարգարյանին հանելու եւ իրենց ներսում «խլրտոցների» մասին
Դաշնակցության Ընդհանուր ժողովն է, եւ ժողովից առաջ լուրեր էին տարածվում, որ ամենայն հավանականությամբ Հրանտ Մարգարյանն այլեւս չի լինելու Բյուրոյի ներկայացուցիչ, նրան որոշել են հանել: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ ճի՞շտ է, որ ՀՅԴ-ի ներսում այս պահին խժդժություններ կան՝ Հրանտ Մարգարյանին փոխելու հետ կապված, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը


















































