Օրվա լրահոսը

Ավետիսյանների ընտանիքի սպանությունները, Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան ու գյումրեցու թասիբը

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի գնդակահարումից ժամեր անց արդեն իսկ նշմարվում էր, որ սարսափելի հանցագործության գործը նպատակ ունեն փոխանցել ռուս իրավապահների ձեռքը: «Ռուսաստանի պատկան մարմինները Հայաստանի իշխանություններին ամեն տեսակի անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում, որպեսզի այդ ողբերգության մեղավորները ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն»,- հանցագործությունից ժամեր անց նշվեց Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում: Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն

Գյումրիի տուն ինտերնատում կատարվածի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն

Հունվարի 15-ին ժամը 06:00-ի սահմաններում Գյումրու տուն-ինտերնատում տեղի է ունեցել դժբախտ դեպք, որի հետևանքով մահացել են  տուն ինտերնատի 2  բնակիչ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով, դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ քննության, տուն ինտերնատի համապատասխան աշխատակիցների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը պարզելու նպատակով, նշանակվել է  ծառայողական քննություն: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որն առավոտյան

Հովիկ Աբրահամյան. «Ես թղթաբանության համար չեմ այստեղ, պետք է որակ ապահովենք»

Այսօր կառավարության նիստից առաջ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում սպանդի ենթարկվածների հիշատակը: Հովիկ Աբրահամյանը կառավարության այս տարվա գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները հաստատելու մասին հարցի քննարկմանը նախարարներին կոչ արեց որակյալ աշխատանք կատարել: Վարչապետի խոսքերով՝ գերակայությունները եւ միջոցառումները պարտադիր նվազագույն անելիքներն են: Վարչապետն ասաց, որ ինքը կառավարության անդամներից

Ռոնալդուի որդին երկրպագում է Մեսսիին

Իսպանական AS մարզական հանդեսը օրերս Ցյուրիխում անցկացված «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ կուլիսների ետեւում մի հետաքրքիր շփման ականատես է դարձել: Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նստած է եղել որդու հետ, երբ մտել է մրցանակի երկրորդ գլխավոր հավակնորդ, «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին: Ռոնալդուի որդին վեր է կացել եւ մոտեցել նրան՝ արտահայտելով իր հարգանքը արգենտինացու հանդեպ, որից հետո

Փաստաբան Կարեն Մեժլումյանի նկատառումները՝ Պերմյակովի գործի քննության վերաբերյալ

Երեքշաբթի օրը ՀՀ գլխավոր դատախազությունը Գյումրիում կատարված սպանդի մեջ կասկածվող եւ իր մեղքն ընդունած Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի՝ ռուսական եւ ոչ հայ իրավապահներին հանձնելու մասին հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները: Երկուստեք ընդգծվել է, որ տեղի

Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է

Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով վնասվածքներ ստացած և վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Հայաստանի առաջատար ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների խիստ հսկողության ներքո է: Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը: Մասնագետները որոշել են ընդլայնել երեխային բնական ճանապարհով սնուցումը` նվազեցնելով ներերակային եղանակով ներմուծվող հեղուկների ծավալը: Բժիշկները շարունակում են կայունացնել հեմոռագիկ

Ինքներդ ձեզ չեք հավատում, ռուս գեներալ-մայորին հավատացեք

Այն բանից հետո, երբ հայտնաբերվեց եւ ոչ թե Հայաստանի, այլ ՌԴ իրավապահների հսկողությանը հանձնվեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին դաժանաբար սպանելու մեջ կասկածվող եւ սեփական մեղքն ընդունած Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ողբերգությունից ուշքի չեկող հայ հասարակությունը չի կարողանում հանգստանալ՝ ինչո՞ւ Հայաստանի տարածքում քրեական ծանրագույն հանցագործություն կատարած անձի գործը չի քննվելու Հայաստանի

Վահան Հովհաննիսյանը պատասխանեց՝ ոչ, պարզապես կապույտ դրոշակները վերջացել էին. «Ժողովուրդ»

Քչերը, բայց ընտրված մարդիկ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանից զատ ճանաչում էին մեկ այլ Վահանի՝ սրամիտ, կենսուրախ մարդուն, հետաքրքիր զրուցակցին, անձնվեր ընկերոջը։ Նրանցից մեկն էլ Պարույր Սանթրոսյանն է, ով աշխատել է ՀՅԴ բյուրոյի Երեւանի գրասենյակում, եղել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի գրասենյակի ղեկավար, մի քանի տարի

Նախահարձակ լինելու մասին հրամանը ոգեւորել է նաեւ մեր համաքաղաքացիներին. «Ա1+» (տեսանյութ)

2015թ-ի առաջին հրամանով՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարգադրել է՝ այսուհետ մեր բանակը պետք է նախահարձակ լինի, այլ ոչ թե պաշտպանվի, ամրապնդի մեր դիրքերը ու վախեցնի հակառակորդին։ «Ես՝ որպես բանակից որոշ տեղեկություններ ունեցող մարդ, լավ եմ գնահատում դա, հիշո՞ւմ եք, որ օգոստոսին չէինք պատասխանում, թշնամին ավելի էր լկտիանում, դիվերսիոն գործողությունների էր դիմում, եւ բավական էր մի

Վիճակախաղի տոմսերի բացօթյա վաճառքը ոչ մի խոչընդոտի չի հանդիպում. «Հայկական ժամանակ»

Հազար անգամ ասվել ու գրվել է, որ բացօթյա առեւտուրն արգելված է օրենքով։ Բայց դա, պարզվում է, միայն թույլի համար է։ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության աշխատակիցները, հենց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը վկայակոչելով, մայրաքաղաքի փողոցները պարբերաբար «մաքրում» են մանր առեւտրով զբաղվող ու այդկերպ հազիվ իրենց օրվա հացը վաստակող մարդկանցից։ Ասում են՝ օրենք է, պիտի

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվող՝ Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 14-ին, ժամը 09.45-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին է տեղափոխվել 1976 թ. ծնված Վահան Գ.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 2-րդ մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Հայաստանի իրավապահ մարմինները ուղիղ 12 ժամ ունեցել են Պերմյակովին հայտնաբերելու եւ ձերբակալելու համար. «Հայկական ժամանակ»

Պերմյակովը, փաստորեն, նախ փախել է իր զորամասից, պահակակետից եւ գիշերվա մոտավորապես ժամը երեքին հասել Ավետիսյանների տուն։ Ոչ մի տեղեկատվություն չկա այն մասին, որ նա եղել է մեքենայով։ Գոնե այս պահին եղած տեղեկատվությունը վկայում է, որ նա եղել է ոտքով, իսկ ռազմական բազայի տարածքից մինչեւ Ավետիսյանների տուն մոտավորապես 40 րոպեի քայլելու ճանապարհ է։ Հարց. այդ ինչպե՞ս

Գյումրիում լարված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ իրավապահները. «Ժողովուրդ» 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Գյումրիում ստեղծված լարված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են Հայաստանի իրավապահները. նրանք պարտավոր էին ամեն ինչ անել, որպեսզի քաղաքացիների մոտ կասկած չառաջանար, որ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին սպանելու մեջ կասկածվող ՌԴ զինված ուժերի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ՀՀ օրենսդրության ողջ խստությամբ է պատասխանատվության ենթարկվելու: ՀՀ իրավապահները՝ մասնավորապես ՀՀ ոստիկանությունը, պարտավոր էր

Մեղադրյալին նույնիսկ պարզ հարցեր ուղղելու հնարավորություն մեր իրավապահներն այս պահին չունեն. «Հրապարակ»

Պարզ չէր, թե ինչպես է ՀՀ քրեական օրենսգրքով որպես մեղադրյալ ներգրավվել մեկը, ով, ըստ էության, Հայաստանում չէ, եւ ում պետք է դատեն այլ պետության օրենքով։ Կամ ի՞նչ է նշանակում պնդումը, թե «ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության ապահովումը, ինչպես նաեւ հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական եւ այլ

Գյումրին պաշտպանեց Հայաստանը. «Ժամանակ»

Ավանդաբար, այսպես ասած, ռուսամետ քաղաք համարվող Գյումրին երեկ ցույց տվեց, որ արժանապատվության քաղաք է: Գյումրեցիները իրենց և Հայաստանի պատիվը պաշտպանեցին: Սակայն խնդիրը ոչ միայն լուծված չէ, այլ ըստ էության դեռ նոր է հասունանում, և գյումրեցիների համար կարևոր է չնահանջել արժանապատիվ քաղաքացիական այն դիրքերից, որում հայտնվեցին երեկ: Եվ այստեղ նաև էական է, որ իր այդ պայքարում

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններն արդեն սկսվե՞լ են. «Հրապարակ»

Ենթադրվում էր, որ իշխող կուսակցությունը կնախաձեռնի հանդիպումներ, կլոր սեղանների շուրջ կամ առանձին– առանձին քաղաքական ուժերի հետ կքննարկի հայեցակարգը եւ, այսպես ասած, կհամոզի դրա անհրաժեշտության հարցում։ Բայց Սերժ Սարգսյանի կարծիք հայտնելու ժամկետը՝ փետրվար-մարտը, մոտենում է, իսկ նման ֆորմատի միջոցառումներ չեն անցկացվում։ Մինչդեռ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ այդ կոնսուլտացիաներն արդեն սկսվել են. «Կոնսուլտացիա ասվածը հենց

Որտեղ ենք սխալ «մեր մասով»

Այն, որ ռուսաստանյան թիվ 102 ռազմաբազայում շունը տիրոջը չի ճանաչում, եւ Պերմյակովը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, ով ինքնաձիգը ձեռքին դուրս է գալիս քաղաք՝ դա անվիճելի է: Որ ռուսաստանցի սահմանապահները, եթե իսկապես իրենք էին ձերբակալել Պերմյակովին, որը փորձել է անցնել հայ-թուրքական սահմանը, պիտի նրան հանձնեին մեր ոստիկանությանը, ոչ թե իրենց ռազմաբազային՝ նույնպես պարզ է:

ԱՍԵԿՈՍԵ

Միակ բանը, որ մեզ սովորեցնում է մեր փորձը, այն է, որ մեր փորձը մեզ ոչինչ չի սովորեցնում: ԿԱՐԵԼ ՉԱՊԵԿ

Սևանից Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները

Հրդեհ Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում. կա 2 զոհ

Հունվարի 15-ին, ժամը 07.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով, սենյակներից մեկում առկա է երկու կնոջ դի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական վարկածի` Երևանյան խճուղու թիվ 18 հասցեում` տուն ինտերնատի թիվ 53 սենյակում, էլ.ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել

Գագիկ Ծառուկյան. «Մեղավորները պետք է ամենասեղմ ժամկետներում ստանան իրենց արժանի պատիժը»

Անասելի ցավի և վշտի այս օրերին Ավետիսյանների ընտանիքի հարազատներին մաղթում եմ տոկունություն, իսկ հանրությանը կոչ եմ անում լինել առավելագույնս զգոն և զուսպ, քանզի յուրաքանչյուր անզգույշ խոսք առաջին հերթին ցավ է անդառնալի այս կորուստը վերապրած ընտանիքի մերձավորների համար:

«Դոյչե Վելլեի» թղթակից. «Մեզ համար շատ կարեւոր է Գյումրիի մեր քույրերի եւ եղբայրների ձայնը հասցնել մեր իշխանություններին»

Ազատության հրապարակից նախագահի նստավայր սգո երթին մասնակցող Հայաստանում գերմանական «Դոյչե Վելլեի» (Գերմանական ալիք) թղթակից Աշոտ Գազազյանը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի դատավարության մասին Aravot.am-ին ասաց. «Իհարկե, այս դեպքը ոչ մի կերպ չի կարող դուր գալ նաեւ Ռուսաստանին, Մոսկվային: Մանավանդ, որ մի քանի օր առաջ մենք անդամակցեցինք ԵՏՄ-ին: Հիմա նրանց համար

Գլխավոր դատախազը վստահեցնում է՝ «հանցագործը պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում». «Ազատություն»

Այսօր Գյումրիում և Երևանում տեղի ունեցած բազմամարդ բողոքի ցույցերից հետո հայ և ռուս պաշտոնյաները հանդես եկան Գյումրիի սպանդի մեջ կասկածվող ռուս զինվորի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններով։ Մասնավորապես, Հայաստանի նախագահի նստավայրում անցկացված խորհրդակցությունից հետո գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն «Ազատության» փոխանցեց, որ վաղը առավոտյան ժամը 10-ին կլինի Գյումրիում։ «Վստահեցնում եմ, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում, և

Իվան Վոլինկին․ «Պետք չէ հարցը քաղաքականացնել»

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Սպուտնիկ» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսելով Գյումրիում տեղի ունեցած արյունալի միջադեպի և դրան հաջորդած իրադարձությունների մասին՝ ասել է, որ հարցը չպետք է քաղաքականացնել: Ինչպես հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը ռադիոկայանին հղմամբ, վաղը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի նախագահի նստավայրի առջև բողոքի ակցիա է տեղի ունենալու: Վոլինկինն ասել է, որ մարդիկ ունեն

Մոմավառություն Կապանում` ի հիշատակ Գյումրիի անմեղ զոհերի. (Ֆոտոշարք)

Կապանում ցնցված են Գյումրիում Ավետիսյանների ընտանիքում տեղի ունեցած ոճրագործությունից: Բնակիչները խիստ դատապարտում են կատարվածը եւ մեծ ցավ ապրում եղելության համար: Այսօր Կապանի քաղաքապետարանի դիմաց մոմավառություն էր կազմակերպվել` ի հիշատակ Գյումրիում սպանված անմեղ զոհերի, որին մասնակցում էին մեծ ու փոքր բազմաթիվ կապանցիներ: «Աննկարագրելի է այն ցավը, որ զգում ենք, սա ամբողջ հայության համար մեծ ողբերգություն էր:

Շիրակի մարզի դատախազը խոսեց 3 միլիոն հայի անունից. (Տեսանյութ)

Այսօր Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի  հարևանությամբ գտնվող  102-րդ ռազմաբազայի դիմաց զայրացած գյումրեցիներին միացավ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, որը ուղիղ եթերով գյումրեցիների պահանջը ներկայացրեց գլխավոր դատախազին: Նա հայտարարեց. «Գյումրեցիները  բացառապես պահանջում են անձի դատապարտումը ՀՀ սահմաններում և ՀՀ օրենքներով մեր դատարանի կողմից: Սա գիտի գլխավոր դատախազը, բոլորս գիտենք, պրովոկացիայի զոհ մի գնացեք: 3 միլիոն հայ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդհատել է պաշտոնական այցը ԱՄՆ-ի Գլենդել քաղաք

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդհատել է պաշտոնական այցը ԱՄՆ-ի Գլենդել քաղաք և վերադառնում է Գյումրի: Օրեր առաջ պաշտոնական հրավերով Գլենդել  մեկնած  Սամվել Բալասանյանը, տեղեկանալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության մասին, ընդհատել է այցը,  որի շրջանակներում նախատեսված էր ստորագրել  Գյումրիի և Գլենդելի միջև համագործակցության հուշագիր: Գյումրու քաղաքապետարան

Ինչ էր կատարվում Գյումրու 102-րդ ռազմաբազայում (Ֆոտոշարք, տեսանյութ)

Շիրակի մարզի դատախազության շենքի առջև գլխավոր դատախազին ամոթանք տալուց հետո , քաղաքացիները շարժվեցին դեպի Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի հարևանությամբ գտնվող ռուսական ռազմաբազա: Ոստիկանները պարբերաբար փորձում էին արգելել զայրացած քաղաքացիների տեղաշարժը դեպի ռազմաբազայի անցակետ, սակայն սա ոչ մի ձևով չխոչընդոտեց  պաշպանությունը ճեղքելու և ռազմաբազայի պարիսպների մոտ հանցագործին հայերի  դատին հանձնելու պահանջ ներկայացնելու:   Հավաքվածները պարբերաբար պահանջում

Առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն. Ջեյմս Ուորլիք

Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող է հանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ, «ԱՊԱ»-ի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունները կարող են փլուզել Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ներդրած ջանքերը. «Տարվա ընթացքում մի քանի անգամ ականատես եղանք, որ շփման

Ակտիվիստ. «Գեւորգ Կոստանյանի ղեկավարած կառույցն այն կառույցը չի՞, որը Ռուսաստանի սահմանադրությունն է պաշտպանում»

Նախագահական նստավայրի առջեւ ցույցի դիմաց անդրադարձ եղավ ՀՀ դատախազ Գեւորգ Կոստանյանի ղեկավարած կառույցի հաղորդագրությանը՝ այն համատեքստում թե որքանո՞վ է այս բացատրությունը տեղավորվում տրամաբանության մեջ: «Կոստանյանի ղեկավարած կառույցն այն կառո՞ւյցն է, որ Ռուսաստանի սահմանադրությունն է պաշտպանում: Գլխավոր դատախազությունը, ըստ էության, Ռուսաստանի սահմանադրությունը պաշտպանողի դերն է վերցրել իր վրա: Դա անընդունելի է: Որեւէ մեկը գլխավոր դատախազությանը ՌԴ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031