Օրվա լրահոսը

Դյուրացվում է բնակելի տների կառուցապատման գործընթացը

ՀՀ Քաղաքաշինության նախարարությունն արդեն մի քանի տարի է՝ փորձում է դյուրացնել բնակելի տների կառուցապատման գործընթացը: Հրապարակված են բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն անցած նախագծերը, որոնցից ընտրություն կատարելու դեպքում կառուցապատողը խնայում է և՛ ֆինանսական միջոցներ, և՛ ժամանակ: Առայսօր ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մշակվել և կիրառման են ընդունվել մի շարք բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգներ` հաստատված և փորձաքննություն

Սեռային «խտրական» դասական գրականություն

Գիտե՞ք արդյոք՝ գրքեր կան, որ միայն աղջիկների համար են նախատեսված, իսկ գրքեր կան՝ ասենք, Մարկ Տվենի ու Ռեդյարդ Կիպլինգի ստեղծագործությունները, որոնք միայն տղաները պետք է կարդան: Համենայնդեպս՝ նման եզրակացություն կարելի է անել «Բուկինիստ» գրախանութում արված այս լուսանկարից, որտեղ իրար կողքի են հայտնվել տղաների համար արկածային դասական գրականությունը եւ աղջիկների համար նախատեսված պատմվածքները: Լուսանկարը՝ Վանե Թորոսյանի

«Թող լավագույն պաշտպանները Պերմյակովին պաշտպանեն, բայց՝ Հայաստանում». Ռուբեն Բաբայան

«Մենք անարդար կամ էմոցիոնալ պահանջ չենք ներկայացնում. չենք պահանջում ինքնադատաստան անել: Մեր պահանջը և´ բարոյական է, և´ իրավական: Պետք է օրինական քննություն և դատավարություն անցկացնել այն երկրում, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը` խոսելով Գյումրու ոճրագործությունն իրականացնելու մեջ կասկածվող Վալերի

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հունվարի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia  

Ես ինչո՞ւ պիտի չվստահեմ ռուս սահմանապահին. Վլադիմիր Գասպարյան. news.am

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Գյումրիում կատարված սպանության իրավական գործընթացների եւ դրանով պայմանավորված քաղաքացիների բողոքը: Պարոն Գասպարյան, տարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ տրվեցին Գյումրիում կատարված ոճրագործության եւ դրա բացահայտման աշխատանքներին, մասնավորապես՝ ոստիկանության գործողություններին: Ձեր կարծիքով որքանո՞վ են իրավաչափ իրավապահների գործողությունները: Նախ՝ մեր լրատվության ղեկավարն իր գնահատականը տվել է այդ մոտեցումներին: Բայց մի քանիսին

Գլխավոր դատախազը ՀՀ քաղաքացիների հետ հանելուկներով է խոսում. Փաշինյան. «Ազատություն» ռադիոկայան

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պարզաբանումներ տալու փոխարեն Հայաստանի քաղաքացիների հետ հանելուկներով է խոսում, «Ազատության» հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Պատգամավորը կարծում է, որ դատախազությունը, իրավապահ մարմիններն ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է պարզաբանումներ ներկայացնեն խորհրդարանում։ Փաշինյանը փորձելու է անպատասխան մնացած հարցերի շուրջ խորհրդարանական չորս հանձնաժողովների արտահերթ նիստ հրավիրել: «Փաստն այն

«Շնորհավոր ձեր Նոր տարին, պարո՛ն Սերժ Սարգսյան, ձեր տոնածառն էլ վկա». ակտիվիստները՝ նախագահին

Այսօր Բաղրամյան 26-ի մոտ «Դեմ եմ» շարժման անդամները բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով  ՀՀ իշխանություններից, որ Գյումրիի սպանությունների մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին չորոշեն արտահանձնել Ռուսաստան: Ըստ ակտիվիստների, ռուս զինվորականը պետք է պատիժը կրի անպայման ՀՀ կալանավայրում: Ակտիվիստները բարկացած էին, որ Սերժ Սարգսյանը սուգ չի հայտարարել, ավելին, նույնիսկ հին Նոր տարին է նշել ՀՀԿ-ի երիտասարդների հետ.

Կողմերը կիսել են հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածության հետ կապված մտահոգությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում  ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ պարոն Ջեյմս Ապատուրային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը: Կողմերը նշել են երկկողմ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը համագործակցության հիմնական ուղղություններով և առկա ձևաչափերով` պաշտպանական բարեփոխումներ, ռազմական կրթություն և վարժանքներ, բարեվարքության ամրապնդում և

Բախման հետեւանքով երիտասարդ է վատացել

Ոստիկանների եւ ակտիվիստների բախման արդյունքում մի երիտասարդի ինքնազգացողությունը վատացավ եւ ոստիկանները նրան թույլ չէին տալիս դուրս բերել շրջափակումից, չնայած ակտիվիստները երկար ժամանակ բացատրում էին, որ երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է: Դեպքի վայր ոստիկանական լրացուցիչ ուժեր են բերվում, կան բերման ենթարկված ցուցարարներ: Ոստիկանները կոպիտ հրելով հեռացնում են նաեւ  անցորդներին: Ակցիայի մասնակիցներից երկուսին, որոնցից մեկը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն

Վաչե Գաբրիելյանը, Արա Նռանյանը եւ մյուսները գործիքնե՞ր են ԵՏՄ-ում

ԵՏՄ նոր նշանակումների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այս տարի 3 որոշում է կայացրել Հայաստանի մասին: Օրերս Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշել էր Հայաստանի կողմից անդամներ նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ է նշանակվել Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Կոլեգիայի անդամներ են դարձել Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը եւ Արա Նռանյանը:

Ոստիկանության պաշտոնյա. «Ձերբազատվում ենք լրագրողի դեմ բռնություն գործած ոստիկաններից»

«Գտնվելով ոստիկանության բաժնում` դու հասկանում ես, որ տեղաշարժվելու, իրավական աջակցություն  ստանալու, հեռախոսազանգ ստանալու իրավունք չունես: Այնինչ ցանկացած քաղաքացու բերման ենթարկելիս նախ ոստիկանները պետք է բացատրեն իր իրավունքներն ու պարտականությունները, ազատազրկման ընթացքում նրա իրավունքների սահմանափակման հիմքերը»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Մարդու իրավունքների պաշտպանությունը ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում. 2014-ի գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող,

Մի ոստիկանը գետնին նետեց հայկական դրոշը, մյուսը հայհոյեց ցուցարարին (Տեսանյութ) 

Ռուսաստանի դեսպանատան առջեւ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախումները վերսկսվեցին: Ոստիկաններից մեկը ցուցարարների ձեռքից խլեց Հայաստանի դրոշը եւ նետեց գետնին, մի ուրիշ ոստիկան էլ բռունցքներով հարձակվեց ցուցարարներից մեկի վրա եւ սկսեց հայհոյանքների տարափ տեղալ: Ոստիկանները շրջափակել են ակտիվիստներին եւ ամեն կերպ փորձում են հեռու տանել դեսպանատան տարածքից: Ակտիվիստները վանկարկում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի» եւ

Քիչ հետո գլխավոր դատախազը կկանգնի գյումրեցի ցուցարարների առջև

Քիչ հետո Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց երեկ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում բողոք անցկացնող քաղաքացիները կհանդիպեն գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Այսօր առավոտյան գլխավոր դատախազը Գյումրիում հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել իրեն հարցեր ունեցող ցանկացած քաղաքացու հետ: Թե որքանով է դատախազի ասուլիսը ոճրագործին պատժելու մասին պարզաբանումները բավարարել գյումրեցիներին, կերևա քիչ անց: Հիշեցնենք, որ գյումրեցիները պահանջում են

Վարդգես Գասպարին պառկեց ՌԴ դեսպանատան դիմաց էլ (Տեսանյութ) 

Քիչ առաջ Ռուսաստանի դեսպանատան մոտ քաշքշուկը շարունակվեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի եւ ոստիկանների միջեւ: Վարդգես Գասպարին Գյումրիում սպանված ընտանիքի փրկված 6 ամսական երեխայի լուսանկարը դեպի դեսպանատուն պարզած՝ լուռ կանգնել էր դեսպանատան առջեւ, իսկ ոստիկանները նրան մի քանի անգամ դիմելով՝ հորդորեցին հեռանալ տարածքից, բայց նա շարունակում էր լուռ կանգնել՝ չարձագանքելով ոստիկաններին: Ի վերջո, տասնյակ ոստիկաններ նրան

Ռուսաստանում տնտեսական իրավիճակի բարելավման վրա հույս դնելն անիմաստ է

Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի` ՌԴ-ից կախվածությունը հաղթահարելու համար մտածելակերպի փոփոխություն է անհրաժեշտ – Դեկտեմբերից Հայաստանում դրամի արժեզրկումը կտրուկ գնաճի նպաստեց: Ինչո՞ւ արժեզրկվեց դրամը: Ռուսաստանում ձեւավորված իրավիճակում մեր իշխանությունները ի՞նչ քայլեր կարող էին ձեռնարկել: – Դեկտեմբերին տեղի ունեցած դրամի կտրուկ արժեզրկումը կրկին ընդգծեց Ռուսաստանից կախվածության վտանգավորությունը: Խնդիրը միայն Հայաստանից Ռուսաստան արտարժույթի արտահանումը չէ: Ամենամեծ չարիքն առհասարակ

Գլխավոր դատախազի պարզաբանումներից այդպես էլ պարզ չդարձավ, թե որտեղ ու ինչպես կպատժվի ոճրագործը (Տեսանյութ)

Գյումրիում երեկ տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիայից հետո այսօր առավոտյան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը եկել էր Գյումրի: Նա մամուլի ասուլիս տվեց՝ պարզաբանելով, թե ինչ պայմաններում, որ երկրի օրենքներով և ինչպես կպատժվի Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովը: Գլխավոր դատախազը ասուլիսի սկզբում տեղեկացրեց, որ ինքը Գյումրի է եկել քննչական խմբի ղեկավարի և դատախազական հսկողություն իրականացնող բոլոր

Ոստիկանները պատ կազմած Ռուսաստանի դեսպանատան դիմաց, թույլ չէին տալիս բողոքի ակցիան անցկացնել դեսպանատան մայթին (Տեսանյութ) 

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքված տասնյակ քաղաքացիները քիչ առաջ բախվեցին իրենց ակցիան խոչընդոտող ոստիկանների հետ: Ոստիկանները պատ կազմած դեսպանատան դիմաց, թույլ չէին տալիս բողոքի ակցիան անցկացնել դեսպանատան մայթին, բայց մի խումբ ցուցարարներ կարողացան ճեղքել ոստիկանական պատը եւ մոտենալ դեսպանատանը: Արդյունքում սկսվեց քաշքշուկ: Այս պահին  նույնպես քաշքշուկ է, ոստիկանները հրում են ցուցարարներին, ցուցարարներն էլ գոչում են՝

«Թքած ունենք ձեր պաշտպանության վրա, եթե ջուր խմելու պատրվակով պետք է մեզ սպանեն». ցույց՝ նախագահականի մոտ (Տեսանյութ) 

«Պատիժը՝ Հայաստանում»,- այսօր նախագահականի մոտ այսպիսի կոչերով «Դեմ եմ» շարժման անդամները պահանջում էին ՀՀ իշխանություններից, որ ուժ գտնեն իրենց մեջ եւ պահանջեն, որ Վալերի Պերմյակովը, որը մեղադրվում է Գյումրիի ընտանիքի սպանությունների մեջ, անպայման պատիժը կրի Հայաստանում: Ակտիվիստները ցուցապաստառներ էին բերել՝ «Ամաչում եմ ՌԴ սահմանադրությանը ենթարկվող դատախազ ունենալու համար», «Էս մորթոցիից հետո կարգը ժողովուրդն է տնօրինում»

Վերակենդանացման բաժանմունքի առաջ 6 ամսական Սերյոժային չէին սպասում մայրն ու հայրը

Երեկ առավոտվանից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի առաջ 6 ամսական Սերյոժային սպասում էին նրա հարազատները, սակայն նրանց թվում չկային Սերյոժայի մայրը, հայրը, հարազատ քույրը, տատիկը, պապիկը: Գյումրեցի այս փոքրիկն իր ընտանիքից միակ ողջ մնացած անդամն էր, որի վիճակը, սակայն, երկու օր է՝ բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր, սակայն երեկ, օրվա երկրորդ կեսին, Սերյոժայի վիճակը

Եվրոպական խորհրդարանի նախագահ. «Մեր խորին ցավակցությունն եմ հայտնում Կարեն Պետրոսյանի հարազատներին»

2014 թվականի օգոստոսի 7-ին տեղանքում մոլորված եւ ադրբեջանական սահմանը հատած Տավուշի մարզի Չինարիի  բնակիչ Կարեն Պետրոսյանի հանդեպ Ադրբեջանում անմարդկային ու դաժան վերաբերմունքի եւ սպանության վերաբերյալ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պաշտոնական նամակ էր ուղարկել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին՝ պահանջելով,  որ միջազգային կառույցները խստորեն դատապարտեն Ադրբեջանին եւ Կարեն Պետրոսյանի դիակի

«Գուցե Ռուստամյանի ուղեղո՞ւմ կային հակառուսական դրսեւորումներ, բայց ոչ՝ հանրության մոտ»

Ռուս զինվորական Վալերի Պերմյակովի՝ գյումրեցի ընտանիքին հրազենից սպանելուց, առավել եւս՝ մարդասպանին ռուսական կողմի իրավապահ մարմիններին հանձնելուց հետո հանրության շրջանում հակասական, ագրեսիվ տրամադրություններ ու արձագանքներ են լինում: Այս օրերին հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը տարատեսակ կարծիքներ են հայտնում՝ «ռուսը կարող է գալ՝ իմ հայրենիքում սպանել իմ հայրենակիցներին ու վերջում Ռուսաստան գնալ», «Ես ապահով կլինեմ, եթե ռուսական

ՄԻՊ. «Միջպետական պայմանագրով գործի քննությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը» (Տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գյումրում տեղի ունեցած  Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ կասկածվող եւ կալանավորված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարության հարցին, ասաց. «Այսօր առկա տեղեկատվությամբ կարող եմ ասել, որ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջպետական պայմանագրով եւ այսօրվա մեր օրենսդրությամբ սպանության գործի քննությունը պատկանում է Հայաստանի

«Սերժ Սարգսյանը խոհեմություն կունենա այս պահին հետ կանգնել». քաղաքագետ

Հաջորդ շաբաթ նախատեսված ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությամբ խորհրդաժողովը քաղաքագետ Գեղամ Նազարյանը կարեւոր նախաձեռնություն է համարում: «Հայաստանում քաղաքական գործընթացները կսկսվեն հենց այդ իրադարձությունից: Առաջին անգամ մեծ խորհրդաժողով է լինելու, որին ներգրավված են լինելու այն քաղաքական ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք չկան ԱԺ-ում եւ նրանց ներգրավվածությունը համաժողովրդական շարժմանը անհետեւանք չի մնա: Այս խորհրդաժողովը շատ դրական արձագանք է գտել

Ակտիվիստները՝ Կոստանյանին. «Մտքներովդ չանցնի Պերմյակովին արտահանձնման հարց բարձրացնեք» (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Քիչ առաջ Բաղրամյան 26-ի առջեւ «Դեմ եմ» շարժման անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ Ավետիսյանների մարդասպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Պերմյակովին ՀՀ-ում դատելու պահանջով: Ակցիայի մասնակիցները նախ 1 րոպե լռությամբ հարգեցին Ավետիսյանների հիշատակը, քանի որ այսօր նրանց հուղարկավորությունն է: Հետո շնորհավորեցին Սերժ Սարգսյանի Նոր տարին, քանի որ մամուլից տեղեկացել էին, որ Սերժ Սարգսյանը, փոխանակ սուգ հայտարարելու,

ՀՀ վարչապետ. «Ժողովուրդը պետք է տեսնի մեր աշխատանքի արդյունքը»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2015թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստից առաջ վարչապետի առաջարկությամբ կառավարությունը հոտնկայս հարգել է Գյումրիում ոճրագործության զոհ դարձած մեր քաղաքացիների հիշատակը: Հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը: Հաստատվել են ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների  ծրագիրը և միջոցառումների հիմնավորումները, գերակա խնդիրները

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. հունվարի 14-ին, կյանքի 72-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է ճանաչված դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը: Անդրանիկ Հարությունյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:   ՀՀ մշակույթի նախարարություն 

Շավարշ Քոչարյանը Պերմյակովի մասին. «Բնականաբար դատավարությունը պետք է լինի ՀՀ-ում» (Տեսանյութ)

«Եթե Ռուսաստանի ռազմաբազայի զինծառայողը, կամ նրա ընտանիքի անդամը կատարել է հանցագործություն տարածքից դուրս, ապա դա հայկական իրավասության տակ է»,- այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների` Գյումրու ընտանիքի սպանդի  եւ ռուսական 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ հարցին, ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով` «Եթե դեպքը կատարվել է իր տեղակայման տարածքում, կամ ռազմական հանցագործություն, այդ դեպքում, ռուսական

Ստեփան Սաֆարյան. «Գյումրին շատ ծանր սգալով, բայց նաեւ շատ պայթյունավտանգ է» (Տեսանյութ)

«Ճակատագրի հեգնանքով, երբ հանցագործին դեռ չէին ձերբակալել, ես եւ Լեւոնը ուղիղ եթերում էինք, երբ պարզվեց, որ Ռուսաստանից քննչական խումբ է գալու: Հնարավորինս փորձեցինք մեղմ լինել: Բայց հրաշալի հասկանում էինք, որ նախաքննությունը ձեռքը վերցնելու նպատակ էր հետապնդում: Եվ այդ նույն օրը երեկոյան, երբ ռուսական կողմը մամուլով հայտարարեց, թե քննությունն իրենք են վարելու, մինչեւ բռնելը, բռնելուց հետո

Գյումրին վերջին հրաժեշտը տվեց Ավետիսյանների գազանաբար սպանված ընտանիքին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Րոպեներ առաջ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուց տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունը: Նրանց աճյունները Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուց տեղափոխվեցին «Շիրակ» գերեզմանատուն: Եկեղեցուն հարակից բոլոր փողոցներում կանգնելու տեղ չկար. գյումրեցիները հերթ էին կանգնել եկեղեցի մտնելու ու վերջին հրաժեշտը նրանց տալու, սակայն դա ևս հնարավոր չէր: Հավաքված տղամարդիկ պարբերաբար հուզվում էին՝  սպառնալով ու հայհոյելով մարդասպան գազանին: Շիրակի թեմի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031