Օրվա լրահոսը
ՀՀ վարչապետ. «Ժողովուրդը պետք է տեսնի մեր աշխատանքի արդյունքը»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2015թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստից առաջ վարչապետի առաջարկությամբ կառավարությունը հոտնկայս հարգել է Գյումրիում ոճրագործության զոհ դարձած մեր քաղաքացիների հիշատակը: Հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը: Հաստատվել են ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և միջոցառումների հիմնավորումները, գերակա խնդիրները
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. հունվարի 14-ին, կյանքի 72-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է ճանաչված դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը: Անդրանիկ Հարությունյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: ՀՀ մշակույթի նախարարություն
Շավարշ Քոչարյանը Պերմյակովի մասին. «Բնականաբար դատավարությունը պետք է լինի ՀՀ-ում» (Տեսանյութ)
«Եթե Ռուսաստանի ռազմաբազայի զինծառայողը, կամ նրա ընտանիքի անդամը կատարել է հանցագործություն տարածքից դուրս, ապա դա հայկական իրավասության տակ է»,- այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների` Գյումրու ընտանիքի սպանդի եւ ռուսական 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ հարցին, ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով` «Եթե դեպքը կատարվել է իր տեղակայման տարածքում, կամ ռազմական հանցագործություն, այդ դեպքում, ռուսական
Ստեփան Սաֆարյան. «Գյումրին շատ ծանր սգալով, բայց նաեւ շատ պայթյունավտանգ է» (Տեսանյութ)
«Ճակատագրի հեգնանքով, երբ հանցագործին դեռ չէին ձերբակալել, ես եւ Լեւոնը ուղիղ եթերում էինք, երբ պարզվեց, որ Ռուսաստանից քննչական խումբ է գալու: Հնարավորինս փորձեցինք մեղմ լինել: Բայց հրաշալի հասկանում էինք, որ նախաքննությունը ձեռքը վերցնելու նպատակ էր հետապնդում: Եվ այդ նույն օրը երեկոյան, երբ ռուսական կողմը մամուլով հայտարարեց, թե քննությունն իրենք են վարելու, մինչեւ բռնելը, բռնելուց հետո
Գյումրին վերջին հրաժեշտը տվեց Ավետիսյանների գազանաբար սպանված ընտանիքին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Րոպեներ առաջ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուց տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունը: Նրանց աճյունները Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուց տեղափոխվեցին «Շիրակ» գերեզմանատուն: Եկեղեցուն հարակից բոլոր փողոցներում կանգնելու տեղ չկար. գյումրեցիները հերթ էին կանգնել եկեղեցի մտնելու ու վերջին հրաժեշտը նրանց տալու, սակայն դա ևս հնարավոր չէր: Հավաքված տղամարդիկ պարբերաբար հուզվում էին՝ սպառնալով ու հայհոյելով մարդասպան գազանին: Շիրակի թեմի
Լեւոն Բարսեղյան.«Մեղադրյալը պիտի փոխանցվի մեր իրավապահ համակարգին, կալանքի որոշումը մերոնք պիտի կայացնեն» (Տեսանյութ)
«Հայելի» ակումբում այսօր Գյումրու ողբերգությանն ու երեկվա բողոքի ցույցին անդրադարձան «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ քաղաքագետ, նախկին ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Գլխավոր հարցադրումներից մեկն այն է, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անձին սպանած եւ մանկահասակ երեխայի սպանության փորձի համար մեղադրվող ռուս զինվորականին չեն փոխանցում Հայաստանի Հանրապետության իրավապահներին: Այդ կապակցությամբ, երեկ 24 ժամ է տրվել դատախազությանը,
«Եթե սահմանին լինի թուրքական կողմից սպառնալիք, հա՞յ, թե՞ ռուս զինվորն ավելի լավ կպաշտպանի այն»
Արմեն Աղայանի խոսքով՝ դատախազի հայտարարության մեջ հստակ երեւում էր, որ Հայաստանը չպետք է իրականացնի Պերմյակովի գործի քննությունը
Գյումրու ռուսական ռազմակայանը հատուկ դրությունում է. Росбалт
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը բերվել է հատուկ դրության, հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ հղում անելով մի շարք ԶԼՄ-ների: «Միր» հեռուստակայանը վկայակոչում է ռուս զինվորականներից մեկի Ֆեյսբուքի գրառումը, որտեղ ասվում է. «Կայանը հատուկ դրությունում է»: Ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Գյումրիում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության և 6 ամսական տղային վիրավորելու մեջ:
«18-19 տարեկան երիտասարդը վեց հոգանոց ընտանիքին ինչո՞ւ պետք է սպաներ».
Քաղաքագետ Գեղամ Նազարյանը անհասկանալի հանելուկներ է տեսնում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պնդումներում՝ Գյումրիում նախորդ օրը տեղի ունեցած սպանության գործի քննության վերաբերյալ: «Կոստանյանը բառախաղ էր անում, որը նպատակ ունի այդ հայտարարությամբ հանդարտեցնելու գյումրեցիներին, նշանակում է, որ ուզում են այնպես կազմակերպել, որ դատավարությունը տեղի ունենա Հայաստանում, բայց իրականացնի ռուսական կողմը: Հիմա էլ փորձում են ձեւակերպել թե հանցագործը
«Բիզնեսը կով է ու պիտի կթես, բայց երբ պտուկից արյուն է գալիս, պիտի հաշիվ տաք ձեզ»
«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի ուղերձը պետպաշտոնյաներին 2015թ. ՀՀ ֆինանսների նախարարությունն ամանորյա անակնկալ էր մատուցել «Անտարես» մեդիա հոլդինգին. նախարարության աշխատակիցներն այցելել էին ստուգումներ իրականացնելու նպատակով, բայց պարզվել էր, որ նրանք չունեն համապատասխան թույլտվություն՝ հանձնարարագիր: «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը (լուսանկարում) չէր թույլատրել ստուգումներ իրականացնել, ինչին, մեր ունեցած տեղեկություններով, հաջորդել էր նախարարության եւ հիշյալ
Էրիկաս Պետրիկասն իր եւ Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից խորին ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցածի կապակցությամբ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 15-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները եւ արդյունավետ համարել նախորդ տարվա փոխգործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել դեսպան Պետրիկասին՝ հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար:
Պերմյակովի գործը ի վերջո ո՞ր օրենսդրությամբ է քննվելու. հասարակական լուրջ ցնցումներ են սպասվում
«Հասարակական լուրջ դժգոհություններ են լինելու, դրանք ուր ասես կարող են հասնել: Կարող են և շատ հեռու գնացող հետևանքներ ունենալ»,-Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր են հասարակական-քաղաքական լուրջ ցնցումներ, հատկապես ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարություններից հետո, այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում ցուցարարները 22 ժամ` մինչև այսօր ժամը 17.00-ն
«Կարող է տանկ դուրս գար այդ ռազմաբազայից, ո՞ւր էին տեղի ղեկավարները». «Ա1+» (տեսանյութ)
«Եթե ռեսուրս չունենք, չի նշանակում, որ պետք է անուղեղ լինենք»,- անդրադառնալով ԼՂ խնդրի բանակցային գործընթացին` նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Նա Ադրբեջան պետության փլուզում է կանխատեսում։ Իսկ արևմուտքին ասում է. «Պաշտպանեք մեզ, որպեսզի մենք էլ պաշտպանենք ձեզ»։ Քաղաքագետն ուզում է, որ Ցեղասպանությունը նույն արևմուտքը ճանաչի ոչ թե իր, այլ քաղաքակրթության և հայ ժողովրդի
Աշակերտները չարենցյան շունչ զգացին
Կոստան Զարյանը Եղիշե Չարենցին այսպես է բնութագրել՝ «Նա ինքը Հայաստանն է՝ իբրեւ հայ՝ տեւական, անմահ. նա նայում էր աշխարհին հայի աչքերով»։ Այս խորախորհուրդ նշանաբանով է ապրում Եղիշե Չարենցի տուն- թանգարանը՝ որսալով ժամանակի անկանգ տրոփյունը։ Վերջին անգամ այդ տրոփյունը «Հայոց ցեղասպանությանն ընդառաջ» ծրագիրն էր, որի շրջանակներում կազմակերպվեց մրցույթ՝ նվիրված եղեռնազարկ գրողների հիշատակին։ Շուրջ 12 տարի անցկացվում
Ռուսական ռազմաբազայի հայտարարությունը (տեսանյութ)
«Ցայգ» հեռուստաընկերությունը ներկայացնում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հայտարարությունը
Կաթնամթերքը թանկացրել են, իսկ քաշը նվազեցրել
Կարեն Չիլինգարյանը թանկացումների համար տնտեսվարողներին չի մեղադրում
Պատմաբանը՝ «ֆրանսիական» ողբերգության մասին
Ըստ Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդիկ Գեւորգյանի, հայ ժողովուրդը չպետք է անտարբեր լինի Charlie Hebdo-ի ողբերգության հանդեպ: Հունվարի 7-ին զինված ահաբեկիչները ներխուժեցին փարիզյան Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակ եւ կրոնական թեմաներով ծաղրանկարներ հրապարակելու համար սպանեցին 12 մարդու։ Ողբերգությունը մեծ արձագանք ստացավ աշխարհում, տարբեր երկրներում մարդիկ իրենց համերաշխությունն էին հայտնում Ֆրանսիային, իսկ պարբերականի վրա
Զլատան Իբրաիմովիչի տունը ցանկացել են պայթեցնել
Ոստիկանությունը ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրաիմովիչի տան մոտ նռնակ է հայտնաբերել: Իշխանությունները ենթադրում են, որ միջադեպի պատասխանատվությունն ընկնում է կենդանիների իրավունքների պաշտպան ակտիվիստների վրա: Sport Mediaset-ի տվյալներով, ոստիկանությունը շրջապատել է ֆուտբոլիստին պատկանող առանձնատան ամբողջ շրջակա տարածքը եւ նռնակը վնասազերծվել է մինչեւ պայթելը: Իսկ կասկածվում են կենդանիների իրավունքների պաշտպանները, քանի որ Իբրաիմովիչը դեկտեմբերին որսի ժամանակ 500 կիլոգրամանոց
Եվրոպան մտածում է մահմեդականների շրջանում ծայրահեղականությունը կասեցնելու ուղիների մասին. «Ամերիկայի Ձայն»
Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումներից հետո երկրի ղեկավարները հանդես են գալիս միասնության կոչերով ու հայտարարում, որ արմատականներն այստեղ կազմում են մահմեդական բնակչության միայն շատ փոքր հատվածը։ Պահպանողականները գտնում են, որ ծայրահեղականության տարածմանը նպաստում է Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից ներգաղթյալների շարունակ մեծացող հոսքը։
Վաղարշակ Հարությունյան. «Կատարվածը ամենեւին պետք չէ կապել հայ-ռուսական հարաբերությունների հետ». «Հայոց աշխարհ»
Հարցազրույց պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -Գյումրիում կատարված ոճրագործությունը ցնցել է հայ հասարակությանն ու տարբեր ընկալումների տեղիք տվել: Որպես զինվորական՝ ձեր գնահատականը: -Մարդկային տրամաբանության տեսանկյունից՝ կատարված ոճրագործությունը որեւէ մեկնաբանություն չունի, այդ վիժվածքի կատարածն անբացատրելի է: Մեր առաջ մարդ չի կանգնած… Դեպքն այնքան արտառոց է, որ թույլ է տալիս մարդկանց տարբեր վարկածներ շրջանառել: Բացի դրանից,
Եվրատեսիլում Իսպանիան կներկայացնի ՄՅՈՒ-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի ընկերուհին
Էդուրնե Գարսիա: Այս գեղեցկուհին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի ընկերուհին է, Ավստրիայում կայանալիք Եվրատեսիլում ներկայացնելու է Իսպանիան: «Դավիդը շատ ուրախացավ, երբ նրան հայտնեցի, որ մասնակցելու եմ Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթին: Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլի ժամանակ նա զբաղված է լինելու Անգլիայի առաջնությունով: Բայց հույս ունեմ, որ եզրափակիչ փուլում կկարողանա իր ընտանիքի եւ ընկերների հետ ներկա
ՌԴ ռազմակայանի գործունեության համար պատասխանատուները պետք է լրջորեն հետեւություններ անեն. «Հայոց աշխարհ»
Առանձնապես շատ ջանք չէր պահանջվում՝ հասկանալու համար, որ հնարավոր հանցագործին Հայաստանի իրավապահ մարմիններին չհանձնելը կտրուկ բացասաբար է ընկալվելու հանրության մեծամասնության կողմից:
Լեւոն Ջուլֆալակյան. «Մարզիկի համար արձակուրդը հարաբերական հասկացություն է»
Մեկնարկել է նախաօլիմպիական 2015 թվականը, որի ընթացքում կիմանանք եկող տարի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճած հայաստանցի մարզիկների հիմնական մասի անունները: «Առավոտը» զրուցել է մեր հենակետային մարզաձեւերի ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ պատասխանատուների հետ: Առաջինը ներկայացնում ենք հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ հարցազրույցը: – Մրցաշրջան 2014-ից հետո
Ի պատասխան գլխավոր դատախազի. ռուսական կողմը խախտել է պայմանագիրը
Այսօր Գյումրիյում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ քանի որ ՌԴ զինվորական Վալերի Պերմյակովին մեղսագրվող հանցանքներից առաջինը եղել է զորամասը զենքով լքելը, ուստի հարցը ՌԴ իրավազորության ներքո է: Պարոն Կոստանյանը նաև ընդունեց այն փաստը, որ խնդիրը բարձրացվել է այն բանից հետո, երբ Պերմյակովը հայտնվեց ՌԴ ռազմաբազայում: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը` 1.
Նիկոլայ Բաղդասարյան. «Պերմյակովը ձերբակալվել է ՀՀ տարածքում, հետևաբար ՀՀ օրենսդրությամբ պետք է պատժվի»
«Անկախ նրանից, թե որ պետության քաղաքացի է, եթե հանցագործությունը կատարվում է ՀՀ-ում, մեր օրենքի շրջանակներում պետք է պատիժ կրի»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, թե բացառությունները գործում են միայն այն դեպքում, երբ անձը հայտնաբերվել է այլ պետությունում: Ասենք, եթե պայմանականորեն վերցնենք, եթե Պերմյակովը կատարած լիներ ՀՀ-ում սպանություն և
Գյումրիի սպանությունը շատ նման է պատվիրված ոճրագործության. «Չորրորդ իշխանություն»
Ռուս մարդասպանը աննորմալ ցուցմունքներ է տալիս։ Նրա պահվածքը նման է վարձու մարդասպանի պահվածքի։
Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ հարգել են. «Ազատություն» ռադիոկայան
«Ռոսիա Մոլոդայա» («Երիտասարդ Ռուսաստան») համառուսաստանյան շարժման ակտիվիստները երեկ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 12-ին Գյումրիումսպանված Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների հիշատակը: Շարժման հաղորդագրության համաձայն՝ դեսպանատան ցանկապատի մոտ ակտիվիստները մոմավառություն են կատարել, ծաղիկներ են դրել, թողել են մանկական խաղալիքներ և «Սգում ենք միասին» գրությամբ պաստառներ: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
«Նվազագույնը 7 բանկ պետք է օտարել». տնտեսագետ
Դրամի արժեզրկման կամ արժեւորման սպասումները տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ռուբլու գոտու հետ է կապում՝ հաշվի առնելով, որ մասնավոր տրանսֆերտների հիմնական մասը ՌԴ-ից է: «Ռուբլու ցանկացած վայրիվերում իր արտացոլումն է ստանում Հայաստանում: Հայաստանը, որ զերծ մնար այդ վայրիվերումներից, պետք է ունենայինք մեր սեփական տնտեսությունը, որտեղ աշխատատեղեր ու ներդրումներ, եկամուտներ լինեին: Այս առումով, ունենք ընդգծված խոցելիություն, եւ հիմա
Թե Ռուսաստանի իշխանությունների ինչին էր պետք Հայաստանի իշխանություններին հրապարակավ նվաստացնելը՝ անհասկանալի է. «Չորրորդ իշխանություն»
Գյումրիում բողոքի ալիք բարձրացավ եւ Ռուսաստանի դրոշը ոտնատակ տրվեց ոչ թե ոճրագործությունից հետո, այլ երկու օր անց՝ երբ պարզ դարձավ, որ այդ ստահակին ռուսներն են դատելու:


















































