Օրվա լրահոսը

Առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն. Ջեյմս Ուորլիք

Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող է հանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ, «ԱՊԱ»-ի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունները կարող են փլուզել Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ներդրած ջանքերը. «Տարվա ընթացքում մի քանի անգամ ականատես եղանք, որ շփման

Ակտիվիստ. «Գեւորգ Կոստանյանի ղեկավարած կառույցն այն կառույցը չի՞, որը Ռուսաստանի սահմանադրությունն է պաշտպանում»

Նախագահական նստավայրի առջեւ ցույցի դիմաց անդրադարձ եղավ ՀՀ դատախազ Գեւորգ Կոստանյանի ղեկավարած կառույցի հաղորդագրությանը՝ այն համատեքստում թե որքանո՞վ է այս բացատրությունը տեղավորվում տրամաբանության մեջ: «Կոստանյանի ղեկավարած կառույցն այն կառո՞ւյցն է, որ Ռուսաստանի սահմանադրությունն է պաշտպանում: Գլխավոր դատախազությունը, ըստ էության, Ռուսաստանի սահմանադրությունը պաշտպանողի դերն է վերցրել իր վրա: Դա անընդունելի է: Որեւէ մեկը գլխավոր դատախազությանը ՌԴ

Ռուսական տարածված ֆեյքեր` ուկրաինական իրականության մասին

Ռուսական քարոզչամեքենան շարունակում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների`քաղաքական և ռազմավարական առումով ռուսական կողմին ձեռնտու տարբերակով ներկայացումը: Մամուլում ու սոցցանցերում այդպիսի տեղեկատվությունը ընդունված է կոչել ֆեյքեր: Ռուսական ԶԼՄ-ների ստեղծած ու տարածած ֆեյքերի բացահայտմամբ է զբաղվում  2014-ի մարտի 2-ին մի խումբ ուկրաինացի երիտասարդ լրագրողների կողմից ստեղծված Stopfake. org նախագիծը: Stopfake. org կայքի խմբագիր Տատյանա Մատիչյակը «Առավոտին» ներկայացրեց

Տեղի ունեցավ  Ավետիսյանների հոգեհանգստի արարողությունը  (Տեսանյութ, ֆոտոշարք)

Քիչ առաջ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ Ավետիսյանների հոգեհանգստի արարողությունը: Եկեղեցում ու շրջակա փողոցներում ասեղ գցելու տեղ չկար, ժողովուրդը աղոթք բարձրացրեց առ Աստված Ավետիսյանների փոքրիկին առողջություն տալու համար: Եկեղեցին հսկվում էր ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից, հանրապետության  բարձրաստիճան պաշտոնյաներից  ներկա էր միայն Արտակարգ իրավիճակների ու տարածքային  կառավարման  նախարար Արմեն Երիցյանը:  

«Ամոթ», «պուտինկաներ»` քաղաքացիական ակտիվիստները նման վանկարկումներով նախագահի նստավարի մոտ ակցիա են անում

Այս պահին Բաղրամյան 26-ում` ՀՀ նախագահի նստավայրի առաջ մի քանի տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ, քաղաքացիներ ակցիա են անցկացնում` «ա-մոթ», «պուտինկաներ» վանկարկումներով: Ոստիկանները պատ կազմած ակտիվիստներին  թույլ չեն տալիս տեղաշարժվել դեպի նախագահականի մայթ: Ոստիկանները նաեւ կանխեցին նրանց տեղաշարժը դեպի վերեւ, որտեղից ակտիվիստները մտադիր էին ոստիկանական պատը շրջանցելով մոտենալ  նախագահականի դարպասներին: Մոտ 15 րոպե առաջ նախագահի նստավայրից դուրս

Աղավաղված զինանշան և զինանշանի նոր տարբերակներ

ՀՀ պետական խորհրդանիշներից մեկը՝ զինանշանը, ոչ թե մեկ, այլ մի քանի տարբերակով է ներկայացվում այսօր: Մինչդեռ քչերը գիտեն, որ այդ տարբերակները չեն համապատասխանում «ՀՀ պետական զինանշանի մասին» օրենքին կից հավելվածում ներկայացված զինանշանին, այլ խոսքով ասած՝ աղավաղումներ են: «Բոլոր երկրներում զինանշանի որևէ աղավաղում քրեորեն պատժելի արարք է, բայց այսօր Հայաստանում օգտագործվում է երեք-չորս տեսակ զինանշան, որոնցից

Արկադի Բախին. ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ՌԴ 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են

Այսօր` հունվարի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ՌԴ 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են: Բանակի գեներալ Ա.Բախինը հայտնել

Սգո երթի մասնակիցներ. «Մենք երկրորդական պետություն չենք»

Ֆեյսբուքյան խմբի նախաձեռնությամբ այսօր երեկոյան բազմաթիվ երեւանցիներ Ազատության հրապարակից սգո երթով շարժվեցին նախագահական նստավայր: Կազմակերպիչները հանրապետության իշխանություններից պահանջում էին մինչեւ Գյումրիում բարբարոսաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հուղարկավորության օրը հայտարարել սգո օրեր եւ որպեսզի ռուս զինվոր Վալերի Պերմյակովի ոճրագործության քննությունն իրականացնի Հայաստանի արդարադատությունը: Նախագահականի առջեւ երթի մասնակիցներից Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ մենք երկրորդական երկիր չենք: «Ոճրագործությունը

Միքայել Սրբազան. «Գյումրեցիները իրավունք ունեն պատասխան պահանջելու ՌԴ-ից, որքան էլ այդ երկիրը մեծ ու հզոր երևա». (Տեսանյութ) 

Քիչ առաջ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ սպանված Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգիստի արարողությունը: Եվ մինչև գյումրեցիների կեսը 102-րդ ռազմաբազայի դիմաց պահանջում էին մարդասպանին հանձնել հայերի դատին՝  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ Սուրբ Նշան եկեղեցում իր հերթին հանդես եկավ որպես պահանջատեր: Վերջինս, դիմելով սգակիր գյումրեցիներին  և հայ ժողովրդին՝ ասաց, որ  ոճրագործը Աստծո մոտ կորցրել

Փոքրիկ Սերյոժայի վիճակը կայուն ծանր է. նա շնչում է շնչառական ապարատով

 6 ամսական Սերյոժան գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել

Հայկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 20-րդ հոդվածի 4-րդ մասերը` ո ր ո շ ո ւ մ ե մ. Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության առթիվ

Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարին սկսվեց Գյումրիում տեղի ունեցած սահմռկելի ոճրագործությամբ: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ցավակցում է անմեղ զոհերի հարազատներին ու ամբողջ հայ ժողովրդին և շուտափույթ ապաքինում է մաղթում սպանդի ենթարկված ընտանիքի միակ փրկված շառավիղին: Իրավիճակը գնահատելու և հետագա քայլեր ձեռնարկելու համար հարկ է նկատի ունենալ, որ անկախ ոճրագործության դրդապատճառներից, դրա վերաբերյալ գործի քննության և լուսաբանման ամբողջ

ՀԱԿ-ը պահանջում է, որպեսզի ՀՀ իշխանությունը համագործակցի ՌԴ պատկան մարմինների հետ եւ բացահայտի Գյումրիի ոճրագործությունը

Հայ ազգային կոնգրեսը խորը ցավակցություն է հայտնում ս.թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած հանցագործության զոհերի բոլոր հարազատներին ու մտերիմներին, ողջ գյումրեցիներին, եւ նկատի ունենալով ողբերգության մասշտաբը՝ հայ ժողովրդին։ Կոնգրեսը նաեւ կիսում է հանրապետության քաղաքացիների վրդովմունքը, մանավանդ Հայաստանի իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների կապակցությամբ եւ պահանջում է, որպեսզի Հայաստանի իշխանությունը գոնե այսպիսի անփութությունից եւ անպատասխանատու վերաբերմունքից

«Մենք Պերմյակովին «սոլնիշկո» էինք ասում». «КП»-ն մանրամասներ է հայտնում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվողից

Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին ճանաչողների հետ է զրուցել «Կոմսոմոլսակայա պրավդա» թերթը ու նրա մասին որոշ մանրամասներ բացահայտել: Բալեի քաղաքի բնակիչ Պերմյակովը ընտանիքում ամենակրտսերն է, ունի 4 քույր, մեկ եղբայր: Տեղի բնակիչներից Տատյանա անունով մի կին պատմել է, որ նրա հայրը՝ Պավել Պերմյակովը, երկու անգամ է ամուսնացել ու քույրերից

Վալերի Պերմյակովը երեկ odnoklassniki-ում ակտի՞վ է եղել

Ռուս զինվորական Վալերի Պերմյակովը, որը կասկածվում է Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ, և ձերբակալվել ու գտնվում է ռուս իրավապահների մոտ՝ գրանցված է նաև odnoklassniki.ru սոցիալական էջում: Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ երեկ ժամը 22:23-ին մուտք է եղել նրա էջ:

Թմրամիջոցը՝ զորամասի դիմացի հողամասից, փամփուշտները՝ հրաձգարանից

Ալավերդի քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Արկադի Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող, 2014թ. օգոստոսի 28-ին այդ զորամասի դիմացի հողատարածքից, առանց իրացնելու նպատակի, քաղելու միջոցով ապօրինի ձեռք է բերել 3 գրամ չչորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ այն ապօրինի պահել իր բնակարանում:  Մեղադրական եզրակացությամբ՝ բացի այդ, նա

Որոշ ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց  է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կողմից կատարված մաքրման և մշակման աշխատանքների արդյունքում լիովին անցանելի են Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող և Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 36-39-րդ կմ երկարությամբ ճանապարհահատվածները: Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք գյուղ տանող ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից)

Ինչպես ռուսական ալիքները կոծկեցին Գյումրիի սպանդը. media.am

« Սպանությունը կոծկելը քրեական պատասխանատվություն ենթադրող արարք է։ Երեւի թե արժե իրավական էդ պատիժը մեդիայի վրա էլ տարածել՝ հատուկ համառուսաստանյան հեռուստաալիքների համար » Լռության դավադրությամբ արձագանքեցին ՌԴ TV-ները Գյումրիում կատարված սպանություններին։ Առաջին օրը՝ հունվարի 12-ին համառուսաստանյան երեք գլխավոր ալիքներից («Россия», «Առաջին ալիք», «НТВ») ոչ մեկը չանդրադարձավ սպանդին, որի համար կասկածվում էր ռուսական 102-րդ բազայի զինվոր Վալերի Պերմյակովը։ «Առաջին ալիք»-ն իր երկերեսանիության մեջ էնքան հեռու

«Վստահում եմ մեր իրավապահ մարմիններին, սխալ բան չէին անի». Հոգեւորականները` Գյումրու սպանության մասին

Գյումրիում 6 հոգու սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի ծնողների հաճախած «Հույս, հավատ, սեր» կրոնական կազմակերպության մասին Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականները ոչ մի տեղեկություն չունեն: Տեր Եսայի քահանա Արթենյանը Aravot.am-ին ասաց` չի լսել այդ կազմակերպության մասին ու հրաժարվեց խոսել Պերմյակովի անվան հետ կապված հանցագործության ու կրոնական կազմակերպության պատկանելության մասին: Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցներով տեղեկատվություն

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Հրանուշ Խառատյան եւ Թեւան Պողոսյան

«Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի եւ Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ: Թեման՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

«Վայ տրաքավ, վայ շուտ հասեք, էրեխեն ծնվավ» (Տեսանյութ)

Բժիշկները ոտքով 21-ին 4 կմ ճանապարհ են անցել, որպեսզի հղիին օգնեն

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հունվարի 14-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:   NASDAQ OMX Armenia  

Ձմեռ Պապն ու Ձյունանուշը այցելեցին Նորքի տարեցների տուն-ինտերնատ

«Ողջույն իմ թոռնիկներ»,-ասաց Ձմեռ Պապը Նորքի տուն-ինտերնատի տատիկներին եւ պապիկներին եւ շնորհավորեց նրանց Ամանորը: Այսօր պատերազմի վետերանների Նորքի տուն-ինտերնատում տարեցները տոնում էին Հին Նոր Տարին: Միջոցառումը նրանց համար կազմակերպել էին «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Միջոցառման ժամանակ Ձմեռ Պապը կոնֆետներ էր բաժանում, իսկ այդ ընթացքում՝ ճաշի սեղանի շուրջ, տատիկներն ու

Արա Ղազարյան. «Եթե նոր մրցույթ հայտարարվի, այս պահի դրությամբ կմասնակցեմ»

«Մասնակցել եմ ՄԻԵԴ դատավորի թեկնածուի մրցույթի դիտարկմանը` սկսած փաստաթղթերի ներկայացման փուլից` ավարտած հարցազրույցի փուլով ու արդյունքների ամփոփումով: Մրցույթը անցավ կոպիտ խախտումներով, և հենց սկզբից թափանցիկություն չէր ապահովվում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հունվարի 12-ի հրամանագրով  ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների

ՀՀ ոստիկանությունը վերահաստատում է, որ հետամուտ է լինելու Գյումրիում հանցագործության լիարժեք բացահայտմանը

Ի պատասխան ԶԼՄ-ներից ստացված հարցումների հայտնում ենք, որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին կատարված սպանության կապակցությամբ ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումները ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակում են իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցագործության ամբողջական բացահայտմանը, հանցագործությանն առնչակից անձանց հայտնաբերմանը, նախաքննությունն իրականացնող մարմնի հանձնարարությունների կատարմանը: ՀՀ ոստիկանությունը վերահաստատում է, որ հետամուտ է լինելու ինչպես ՀՀ տարածքում

Գյումրեցիները շարժվում են դեպի 102-րդ ռազմաբազա (Տեսանյութ)

Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց բնակիչները 20 րոպե ժամանակ տվեցին ՀՀ դատախազությանը՝ փոխել որոշումը ու ռուս զինվորականին պատժի վերցնել ՀՀ իրավական համակարգում: 20 րոպեն լրանալուց հետո հստակ պատասխան չստանալով, քաղաքացիները որոշեցին շարժվել դեպի 102-րդ ռազմաբազա: «Մենք ենք մեր երկրի տերը» արտահայտություններով վերջիններս ռուս պաշտոնյաներից պահանջում են եւս պատասխան տալ կատարվածի համար: «Գոնե չենք հասցրել մի

«Նաիրիտը» հնարավոր է վերագործարկվի (Տեսանյութ)

 Կառավարությունը Համաշխարհային բանկին խնդրել է «Նաիրիտում» անցկացնել աուդիտ

Հրաչ Քեշիշյանը` «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն

«Փետրվարի 1-ից նշանակվելու եմ «Արմնյուզի» տնօրեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, քլիփմեյքեր Հրաչ Քեշիշյանը: Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջից լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը իր հեռուստաալիքն է բացելու` «Արմնյուզի» փոխարեն: «Արմնյուզի» թիմի մի մասը տեղափոխվելու է «Արմենիա», մյուսը` ATV: Aravot.am-ը պարոն Քեշիշյանից հետաքրքրվեց` շրջանառվող լուրերը, որ «Արմնյուզի» հենքի վրա է ՀՀԿ-ի հեռուստաալիք ստեղծվելու, համապատասխանո՞ւմ են

ԱԺ-ում Գյումրու դեպքի քննության խնդրով լսումներ կարող են լինել. arfd.info

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, խորհրդարանում քննարկվում է Պետաիրավական հարցերի եւ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների մասնակցությամբ լսումներ կազմակերպելու հնարավորությունը` Գյումրու դեպքի քննության խնդրով։ «Իրավական առումով քննարկելու հարցեր կան»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ ՀՅԴ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031