Օրվա լրահոսը
102-րդ ռազմաբազան պայմանագրի խախտմամբ է պաշտպանում Պերմյակովին
Ինչպես հայտնի է, ս.թ. հունվարի 12-ին Գյումրիում 6 անձանց սպանության մեջ կասկածվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի և զինվորական Վալերի Պերմյակովը: Վերջինս հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը հայ-թուրքական պետական սահմանը հատելու փորձ կատարելու ժամանակ ՌԴ սահմանապահների կողմից բռնվել է: Պերմյակովի Մեղքերը Ըստ էության, Պերմյակովը կասկածվում է 3 հանցագործությունների մեջ. Զորամասը զենքով լքելը – ՌԴ իրավասության ներքո,
Սպանդի ենթարկված Գյումրիի ընտանիքից ողջ մնացած երեխայի վիճակը դեպի լավն է գնում. (Տեսանյութ)
Դեռ հայտնի չէ, գյումրեցի երեխան որքան կմնա հիվանդանոցում
Երվանդ Վարոսյան. «Ինչպես եւ ինչու է Պերմյակովը հայտնվել ՌԴ իրավազորության ներքո». NEWS.am
Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության գործը պետք է քննվեր Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը: Նա նշեց, որ ըստ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրի 4-րդ եւ 5-րդ հոդվածների՝ այս գործը միանշանակ պետք է քննվեր ՀՀ-ում, երկրորդ կարծիք չկա: Փաստաբանի փոխանցմամբ՝ այդ հոդվածներով սահմանվում է, որ ռազմաբազայի տարածքից
Պերմյակովը սպանել է ընտանիքի անդամներին՝ վախենալով, որ կմատնեն իրեն. Lifenews
Գյումրու սպանության մեջ կասկածվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հարցաքննության ժամանակ ասել է, որ ընտանիքի 6 անդամներին սպանել է, քանի որ վախեցել է, թե կարող են մատնել իրեն, հաղորդում է «Լայֆնյուզ»-ը: Ասվում է, որ զորամասից փախչելուց հետո ջուր խմելու նպատակով մտել է Ավետիսյանների տուն: Երբ տան բնակիչները նկատել են նրան, նա վախեցել է, որ իրեն
Որոշ ճանապարհների տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 36-39-րդ կմ-ում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք գյուղ տանող ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են
«Ռուսները հերթական անգամ խալաթ հագցրին ՀՀ իշխանությանը»
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործը պետք է հայկական կողմը քններ` չնայած Հայաստանի գլխավոր դատախազության քիչ առաջ տարածած հաղորդագրությանը, թե գործը քննելու է ռուսական կողմը` համաձայն ՌԴ Սահմանադրության: «Հայաստանի դատախազության կողմից տարածված հաղորդագրությունը արձանագրում է ՀՀ իշխանությունների չգոյությունը եւ լաքեյությունը Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ: Այդ տղան հայտնաբերվել ու ձերբակալվել է
Մուհամմեդ Մարգարեն սգում է «Շարլի Էբդո»-ի զոհերին. թերթի նոր համարի շապիկը. The Guardian
«Շարլի Էբդո» ֆրանսիական երգիծական շաբաթաթերթը, որի գրասենյակի վրա նախորդ շաբաթ հարձակվել էին մահմեդական ահաբեկիչներն ու 12 հոգու սպանել, հրապարակել է նոր համարի շապիկի նկարը, հայտնում է «Գարդիանը»-ը: Նկարում պատկերված է Մուհամմեդ մարգարեն՝ տխուր, աչքից արցունք է հոսում, իսկ ձեռքին պահել է «Je suis Charlie» (Ես Շարլին եմ) գրությունը, նկարի վերևում գրված է՝ «ամենը ներված է»:
Պահանջում են դատել Հայաստանում, Հայաստանի օրենքներով
6 ամսական երեխան այս պահին էլ վերակենդանացման բաժանմունքում է
Վրաերթ Արտաշատում
Այսօր՝ հունվարի 13-ի առավոտյան, ժամը 08.50-ի սահմաններում, «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Մարքսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու: Վարորդը տուժողին իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Փարիզյան իրադարձություններից մինչև Գյումրի. ահաբեկչություն, ոճրագործություն մարդկային առաջնային ռեակցիա
«Որևէ բանում սահման անցնել պետք չէ, բայց առաջին հերթին սահմանը տվյալ երկրի օրենսդրական դաշտն է սահմանում»,-Aravot.am-ի հարցին` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը կարո՞ղ է համարվել խոսքի ազատության դեմ ուղղված գործողություն, թե՞ կրոնական թեմաներով հրապարակումներում պետք է սահմաննեը չանցնել, այսպիսի կարծիք հայտնեց PR մասնագետ, վերլուծաբան Տիգրան Հակոբյանը: Նա հավելեց. «Եթե սույն պետության մեջ իրավաբանորեն ցանկացած ծաղրանկար տպելու
Տաքսու վարորդից գումար և հեռախոս գողացած ուղևորին հայտնաբերեցին
Հունվարի 7-ին, ժամը 21.30-ին, 1979 թ. ծնված Թադևոս Բ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, անհայտ անձը Երևանի Խաղաղ Դոնի փողոցում նստել է իր «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենան և Զաքարիա Սարկավագի փողոցի վերջնամասում, իր վստահությունը չարաշահելով, իրենից վերցրել է գումար և ավտոմեքենայի սրահից գողացել իր բջջային հեռախոսն ու հեռացել: Հունվարի
Կհաստատեն հարկերից ազատված գյուղերի ցանկը
31 համայնքներ մարտական գործողություների պատճառով հողատարածքներ չեն օգտագործում
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարգևատրվել է «Համագործակցություն» շքանշանով
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի որոշմամբ Միջխորհրդարանական վեհաժողովի և նրա մարմինների գործունեությանն ակտիվ մասնակցության, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Համագործակցություն» շքանշանով: ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից շքանշանը ՀՀ վարչապետին հանձնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հունվարի 13-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
ՀՀ դատախազություն. Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները: Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին
Պերմյակովի հայր ներկայացած մարդը ցավակցություն է հայտնել Գյումրիում զոհվածների հարազատներին և մտերիմներին. «Նովոստի–Արմենիա»
«Նովոստի–Արմենիա» գործակալություն զանգահարած և որպես Վալերի Պերմյակովի հայր ներկայացած մարդը ցավակցություն է հայտնել Գյումրիում կարատված ողբերգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին։ «Ես զանգահարեցի, որպեսզի ցավակցություն հայտնեմ հարազատներին և բարեկամներին, այդ քաղաքի բոլոր բնակիչներին, ինձ դժվար է խոսել, որովհետև… ինչպես կարող էր նման բան կատարվել…», – ասաց գործակալություն զանգահարած տղամարդը։ Նա նշեց, որ իր որդին` Վալերի
Հունվարի 14-15-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 14-15-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-17-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-15-ին կբարձրանա 2-4, 16-ի գիշերը ևս 2-3 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կնվազի: Երևանում՝ Հունվարի 14-15-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը, 17-ին հնարավոր են թույլ տեղումներ: Երևանի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական
«Ոստիկանությունը հենց իր աշխատակցին օգտագործում է, հետո շպրտում է փողոց»
Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը համոզված է, որ դատարանում իր պաշտպանների ներկայացրած միջնորդությունը դատարանը չէր կարող չբավարարել: «Սա այն միջնորդությունն էր, որն անհնար էր չբավարարել, որովհետեւ պետք է անցկացվի փորձաքննություն` ստուգելու այն տվյալները, որոնք իբր թե նախաքննական մարմինը ստուգել է: Խոսել, թե այս միջնորդության բավարարումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ գործի վրա, անիմաստ է,
Աղասի Այվազյանի այրին բաց նամակ է հղում Սերժ Սարգսյանին. «Ա1+»
Վիպասան, դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի այրին բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին. Ներեցեք, բայց իրավիճակը ստիպում է այս կերպ դիմել Ձեզ՝ 2 կարեւոր հարցի առիթով. 1. Իհարկե, ես գիտեմ, որ տարածքի տրամադրումը ոչ թե Մշակույթի նախարարության, այլ Քաղաքաշինության նախարարության եւ Պետգույքի կառավարման վարչության իրավասության ներքո է, սակայն Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարանի ստեղծման մասին իմ՝ Ձեզ ուղղված
Ուսումնասիրություններ են կատարվում «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում
ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետները «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացրել են ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների գնահատման ուսումնասիրություն, որն ուղեկցվել է լաբորատոր հետազոտություններով: Վերջինիս արդյունքում վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 60 նմուշից 13-ում (21.6%), ախտահանման որակի 60 նմուշից 5-ում (8.3%), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից բժշկական
Սեյրան Օհանյանը՝ Գյումրիում կատարված ոճրագործության մասին (Տեսանյութ)
Լրագրողների այն հարցին, թե ռուս հրամանատարական կազմի մեղքը չի՞ տեսնում այստեղ, որ ռուս զինծառայողը զենքը ձեռքին դուրս է փախչում, Սեյրան Օհանյանն ասաց. «Եկեք այսօր առանց քննության կամ առանց նախաքննության տեսակետ չարտահայտենք»:
Կադրային փոփոխություններ կառավարությունում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Կարայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Ստեփան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Կարեն Իսախանյանը նշանակվել է Հայաստանի
Գյումրու սպանության գործը կհետաքննի ՌԴ ՊՆ հատուկ հանձնաժողովը. Вести
Ռուսական «Վեստի» լրատվականի փոխանցմամբ, Գյումրու սպանության գործը կհետաքննի ՌԴ Զինված ուժերի հատուկ հանձնաժողովը՝ ՊՆ առաջին տեղակալ Արկադի Բախինի գլխավորությամբ, որն արդեն ժամանել է Հայաստան: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը կասկածվում է հունվարի 12-ին Մյասնիկյան 188 հասցեում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության և 6 ամսական երեխային վնասվածքներ հասցնելու մեջ: Պատրաստեց Հովհաննես
Իսրայել Հակոբկոխյանը ստորագրություն է տվել չհեռանալու մասին
Aravot.am-ի տեղեկություններով, ճանաչված բռնցքամարտիկի դեմ հարուցվել է քրեական գործ եւ նրա նկատմամբ անգամ ընտրվել է խափանման միջոց ստորագրությունը՝ քաղաքից չհեռանալու մասին: Ի.Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Տպագրիչների փողոցի թիվ 13 շենքի թիվ 43 բնակարանի բնակչուհի Դիանա Ստեփանյանի «գույքը վնասելու դիտավորությամբ», երեք անգամ ջուր է լցրել Դ.-ի բնակարան, ինչի արդյունքում ջրի
Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանում
Հունվարի 9-ին Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանում կայացավ գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Վենետիկի հասարակական և քաղաքական շրջանակների, հյուպատոսական կորպուսի, հայ և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսը, որը կրում է «Արմին Թ.Վեգներ. իրավունք հայերի և հրեաների համար» խորագիրը, Իտալիայում ՀՀ դեսպանության և
ԵՏՄ-ի կազմում էլ ներմուծողներից շարունակելու են գանձել ԱԱՀ
Տնտեսվարողների համար ԵՏՄ-ում գործելու մի շարք հարցեր «մութ» են մնում
Ռուստամյան. «Մեծ-մեծ խոսում են, թե եթե պետական ապարատում Արա Նռանյանին նշանակեցին, ուրեմն ՀՅԴ-ն ծախվեց»
Բա իրենք այսօր պետական ապարատում ինչքան մարդ ունեն, բա մենք ինչի՞ այդպիսի բաներ չենք խոսում:
«Ժառանգությունը» հայտարարում է՝ Գյումրիում կատարված ոճրագործության մեղավորները պետք է խստագույնս պատժվեն
Կուսակցությունը Հայաստանի գործող իշխանություններին հորդորում է իրենց ռուսաստանցի գործընկերների հետ սահմանել իրավապայմանագրային այնպիսի հարաբերություններ ու ռազմահենակետի ներքին կանոնակարգ, որոնք այսուհետ կերաշխավորեն նման սոսկալի միջադեպերի բացառումը:
Հանրապետության հրապարակի համերգը չի կայանա. Տարոն Մարգարյան
Տարոն Մարգարյան. «Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին և բոլոր գյումրեցիներին»:


















































