Օրվա լրահոսը
Գյումրու սպանության գործը կհետաքննի ՌԴ ՊՆ հատուկ հանձնաժողովը. Вести
Ռուսական «Վեստի» լրատվականի փոխանցմամբ, Գյումրու սպանության գործը կհետաքննի ՌԴ Զինված ուժերի հատուկ հանձնաժողովը՝ ՊՆ առաջին տեղակալ Արկադի Բախինի գլխավորությամբ, որն արդեն ժամանել է Հայաստան: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը կասկածվում է հունվարի 12-ին Մյասնիկյան 188 հասցեում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության և 6 ամսական երեխային վնասվածքներ հասցնելու մեջ: Պատրաստեց Հովհաննես
Իսրայել Հակոբկոխյանը ստորագրություն է տվել չհեռանալու մասին
Aravot.am-ի տեղեկություններով, ճանաչված բռնցքամարտիկի դեմ հարուցվել է քրեական գործ եւ նրա նկատմամբ անգամ ընտրվել է խափանման միջոց ստորագրությունը՝ քաղաքից չհեռանալու մասին: Ի.Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Տպագրիչների փողոցի թիվ 13 շենքի թիվ 43 բնակարանի բնակչուհի Դիանա Ստեփանյանի «գույքը վնասելու դիտավորությամբ», երեք անգամ ջուր է լցրել Դ.-ի բնակարան, ինչի արդյունքում ջրի
Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանում
Հունվարի 9-ին Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանում կայացավ գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Վենետիկի հասարակական և քաղաքական շրջանակների, հյուպատոսական կորպուսի, հայ և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսը, որը կրում է «Արմին Թ.Վեգներ. իրավունք հայերի և հրեաների համար» խորագիրը, Իտալիայում ՀՀ դեսպանության և
ԵՏՄ-ի կազմում էլ ներմուծողներից շարունակելու են գանձել ԱԱՀ
Տնտեսվարողների համար ԵՏՄ-ում գործելու մի շարք հարցեր «մութ» են մնում
Ռուստամյան. «Մեծ-մեծ խոսում են, թե եթե պետական ապարատում Արա Նռանյանին նշանակեցին, ուրեմն ՀՅԴ-ն ծախվեց»
Բա իրենք այսօր պետական ապարատում ինչքան մարդ ունեն, բա մենք ինչի՞ այդպիսի բաներ չենք խոսում:
«Ժառանգությունը» հայտարարում է՝ Գյումրիում կատարված ոճրագործության մեղավորները պետք է խստագույնս պատժվեն
Կուսակցությունը Հայաստանի գործող իշխանություններին հորդորում է իրենց ռուսաստանցի գործընկերների հետ սահմանել իրավապայմանագրային այնպիսի հարաբերություններ ու ռազմահենակետի ներքին կանոնակարգ, որոնք այսուհետ կերաշխավորեն նման սոսկալի միջադեպերի բացառումը:
Հանրապետության հրապարակի համերգը չի կայանա. Տարոն Մարգարյան
Տարոն Մարգարյան. «Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին և բոլոր գյումրեցիներին»:
«Ռուս իշխանավորները ցավակցել են, ի՞նչ է նշանակում ներողություն խնդրեն». Արմեն Ռուստամյան
Այսօր ՀՅԴ ԳՄ անդամների հրավիրած ասուլիսում լրագրողները խնդրեցին գնահատական տալ երեկ Գյումրիում կատարված սահմռկեցուցիչ սպանությանը, երբ ենթադրյալ մարդասպան ռուս զինվորականը սպանել էր ընտանիքի 6 անդամներին, սվին-դանակով կտրատել երեխային: Հարցին՝ տեսակետ կա, որ թույլ վերահսկողության պատճառով է նման դեպք եղել, եւ երեկ էլ ռուս զինվորականները զենքերով մասնակցում էին որոնողական աշխատանքներին, որի լիազորությունը նույնպես չունեին, համաձա՞յն եք՝
Արմեն Մուրադյանն այցելեց Գյումրիից Երևան տեղափոխված երեխային
Երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարք:
«Եվրոպան պետք է հաղթահարի իսլամաֆոբիան». արաբագետ
Հունվարի 7-ին ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա կատարված ահաբեկչության և մզկիթի մոտակայքում գտնվող ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած չէ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզվածություն արտահայտեց իսլամագետ Սարգիս Գրիգորյանը: «Ոչ «Իսլամական պետությունը» և ոչ էլ Ալ-Քաիդան այս ամենի հետ կապված չեն, համենայդեպս, տեսանելի կապ չկա, որ կարողանանք
Հարուցվել է քրեական գործ՝ ադրբեջանական տարածքից հայ գյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ
Կրակոցների հետեւանքով հայ գյուղացուն պատկանող «Վազ 2121» մակնիշի 34 AD 169 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Հայ ծաղրանկարիչները հաշվի են առնում Հայաստանի դիրքը (տեսանյութ). «Ա1+»
Ծաղրանկարիչ Արզոն արդեն 20 տարի է՝ ինչ մատիտով է պայքարում անցանկալի երեւույթների դեմ։ Գրեթե բոլոր քաղաքական գործիչներին իր նկարներում պատկերել է, բայց երբեք սպառնալիքներ իր հասցեին չի ստացել։ «Չորրորդ իշխանություն» թերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը նշում է. «Օրինակ՝ մեր մոտ ես չեմ պատկերացնում, որ մեկը Մուհամմեդի ծաղրանկար կանի՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանը, մեր հարեւաններին։ Գուցե արգելված
ՀՅԴ գնահատականներն ու առաջարկները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ
ՀՀ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` 2014թ. հոկտեմբերին հրապարակված հայեցակարգում վերլուծվել և ներկայացվել են Հայաստանում պետական իշխանության համակարգային հիմնական արատները, կատարվել է համապարփակ ախտաճանաչում, հիմնավորվել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Հայեցակարգով առաջադրվող լուծումներն ընդհանուր առմամբ կարող են նպաստել ժամանակակից սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետության կառուցմանը՝ ապահովելով մարդու (քաղաքացու) հիմնական իրավունքների իրացումը: Ձևակերպվել է կարևորագույն խնդիր` հաղթահարել քաղաքական
Սգում ենք Ավետիսյան ընտանիքի անդամների ողբերգական մահը
Խորապես սգում եմ գյումրեցի Ավետիսյան ընտանիքի անդամների ողբերգական մահը, ցավակցում զոհվածների հարազատներին, մեր բոլոր հայրենակիցներին: Հավատում եմ, որ հայ բժիշկների հոգատարության շնորհիվ փոքրիկ Սերգեյը արագորեն կապաքինվի: Վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի պետական համապատասխան մարմինների աշխատանքի արդյունքում կբացահայտվեն տեղի ունեցած հանցագործության բոլոր հանգամանքները, մեղավորները համարժեք պատիժ կստանան, ինչպես նաև հետագայում կբացառվեն նման դեպքերի կրկնման հնարավորությունները:
Ռուստամյանը՝ ոչ իշխանականներին. «Եկեք խանդի տեսարաններ չստեղծենք, միանանք, միասին պահանջենք»
Այսօր հրավիրած ասուլիսում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետ կապված ասացին, որ այնտեղ ամրագրված են իրենց հիմնական մոտեցումները, բայց ուզում են, որ այնտեղ առկա որոշակի անորոշությունները վերանան: Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ «Հայաստանում եղած պրոբլեմները պահանջում են երկրում իրականացնել ոչ թե պարզ, այլ ամբողջական իշխանափոխություն: Մեր հիմնական խնդիրն է լինելու այն, որ հասարակ քաղաքացու համար
Տարոն Մարգարյան. «Եթե սուգ հայտարարվեր՝ Ամանորի միջոցառումը կհանվեր»
Ծրագրում փոփոխություններ են արվել: Հրավառություն նույնպես չի լինի:
«Բանդա 2-ի գործով» դատաքննությունը շարունակվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց «Բանդա 2-ի գործով» ամբաստանյալներից մեկի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը՝ վերադարձնել առգրավված համակարգիչն ու այլ իրեր, որոնք նախաքննության մարմնի կողմից իրեղեն ապացույց չեն ճանաչվել: Ռաֆայել Հարոյանի եւ տասներկու ամբաստանյալների պաշտպանները չառարկեցին, չառարկեց նաեւ մեղադրանքի կողմը: Սակայն դատավորը խորհրդակցական սենյակից քսան րոպե հետո դուրս գալով՝
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթի անվանակարգերը հիմնականում առնչվում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 16-ը՝ ժամը 12.00-ն է։ Հասարակական կազմակերպությունների համար հայտարարված հերթական մրցույթի անվանակարգերը հիմնականում առնչվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին («Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում: Թեմայի օգտագործումը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում», «Ցեղասպանություն և մշակույթ», «Հայոց ցեղասպանության վերապրածներ. պատմություններ, հիշողություններ, վավերապատումներ», «Հայ ժողովրդի
Գյումրիում կատարված սպանդից փրկված փոքրիկի վիճակն այսօր ավելի կայուն է եղել
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Մյասնիկյան 188 հասցեի տանն ապրող Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքից փրկվել է ընդամենը 6-7 ամսական Սերյոժան, որին անգիտակից, ծայրահեղ ծանր՝ կրծքավանդակի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, շոկային վիճակում, դեպքից 5-6 ժամ անց տեղափոխել էին Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոց: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը, դեռևս երեկ ՀՀ առողջապահության նախարարի հետ խորհրդակցելուց հետո
Շտապօգնությունում գրանցված կանչերի բնույթը չի փոխվում՝ սիրտ-անոթային հիվանդություններ, սուր շնչառական հիվանդություններ, վնասվածքներ
2014 թվականին Երեւանում գրանցվել է 226 հազար 357 կանչ
Փորձարարական քննություն է կատարվելու՝ պարզելու ինքնավնասման հավանականությունը
Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ քրեական գործ է հարուցվել 2013-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած դեպքերի առիթով, գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր
Այս տարվա առաջին տասնօրյակում շտապօգնությունում չեն գրանցվել թունավորման դեպքեր
Գրանցված կանչերի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 750-ը
Խուզարկությամբ հայտնաբերվել է 77 փամփուշտ
Հունվարի 12-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում 1962 թ. ծնված Արթուր Զ.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 77 փամփուշտ: Առգրավված փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն
Գյումրեցիները սպառնում են սեփական մեթոդներով պատժել ոճրագործին
Երեկ Գյումրու Արցախ թաղամասում գտնվող Մյասնիկյան փողոցի 188 տանը բնակվող Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը խախտել էր գյումրեցիների անդորրը. փողոցներում, տրանսպորտի մեջ խոսվում էր ոճրագործին հայտնաբերելու ու սեփական մեթոդներով պատժելու մասին: Բանը հասել էր նրան, որ հանցագործության մեջ կասկածվող ու փախուստի մեջ գտնվող 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին գյումրեցիները, այդ թվում եւ կանայք, երեկ փնտրում
Ռուսական լրատվամիջոցներին արգելե՞լ էին անդրադառնալ Գյումրու սպանությանը
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, ռուսական լրատվամիջոցները ներքին արգելակներ են ունեցել Գյումրիում երեկ տեղի ունեցած մարդասպանության դեպքին անդրադառնալու հարցում: «Գյումրու իրադարձության վերաբերյալ սկզբում ռուսական գործակալությունները հայտնեցին, բովանդակային նյութեր երկար ժամանակ չէին հայտնվում, սպասում էին պետական արձագանքին, հենց որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն հայտարարություն տարածեցին, դրանից հետո սկսեցին անդրադառնալ: Ակնհայտ երեւում էր՝ սպասում էին սիգնալի,
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Նախաձեռնվել է ընդդեմ Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծ, որը վերաբերում է նաեւ ցեղասպանված հույներին
Հունվարի 13¬ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արդյունավետ է գնահատել հայ¬հունական հարաբերությունների մակարդակը 2014 թվականին: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման կապակցությամբ: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ
Պերմյակովի գործը ՀՀ, թե՞ ՌԴ օրենսդրությամբ պետք է քննվի. քիչ անց դատախազությունը հանդես կգա հայտարարությամբ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այժմ քննարկվում է Գյումրիում ընտանիքի 6 անդամի սպանության և մեկ անդամին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով կասկածվող ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովի հայկական կողմին հանձնել չհանձնելու հարցը: Aravot.am-ը ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական` ԶԼՄ-ների հետ համագործակցության հարցերով Քրիստինե Մելքոնյանից հետաքրքրվեց` ի վերջո ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նա նշեց, թե
Ցնցված եմ այս անմարդկային արարքից. Արա Աբրահամյան
Խորը կսկիծով ընդունեցի Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ տեղի ունեցած ծանր ողբերգության փաստը: Ցնցված եմ այս անմարդկային արարքից: Իմ ցավակցությունը զոհերի հարազատներին: Համոզված եմ, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան Արա Աբրահամյան


















































