Օրվա լրահոսը
karabakh-open.info. «Ես Շարլի Հէպտո Չեմ», եթէ …
Անկասկած, որ Փարիզեան «Շարլի Հէպտո» երգիծական թերթին վրայ տեղի ունեցած յարձակումը նոր հանգրուան մը բացաւ Եւրոպայի համար: Մինչ եւրոպական շարք մը պարբերականներ կ’ազդարարեն, որ տեղի ունեցածը «Ֆրանսայի սեպտեմոեր 11-ն է» անդին Եւրոպայի քաղաքական վերնախաւը դէպքը դատապարտելէ ետք Կիրակի օր Փարիզի մէջ մանակցեցաւ ահաբեկչութիւնը դատապարտող բողոքի ցոյցերուն: Ցոյցերը կը կրէին մէկ խորագիր՝ «յանուն հանրապետութեան» եւ քայլերթին
Մնում է՝ ռեժիսորները չանտեսեն ժամանակակից հեքիաթագիրներին
Մանկական ներկայացումների, հեռուստաալիքներով ցուցադրվող մուլտֆիլմերի եւ մանկական կինոնկարների հիմքում հիմնականում ընկած են հայկական ժողովրդական եւ հայ դասական ու օտար հեղինակների հեքիաթներ: Վերջերս տեղի ունեցավ հայկական առաջին անիմացիոն մուլտֆիլմի՝ «Անահիտի» պրեմիերան, որի հիմքում նույնպես դասական հայ գրողի՝ Ղազարոս Աղայանի հանրահայտ հեքիաթն էր (ռեժիսոր՝ Դավիթ Սահակյանց): Ինչո՞ւ է անընդհատ շեշտը դրվում դասական հեքիաթների վրա, մի՞թե մեր օրերում
Հայ պատանու սպանությունը ցնցել է Մարսելի հայկական համայնքին. «Ազատություն» ռադիոկայան
Ֆրանսահայ կազմակերպությունների խորհուրդը արդարադատությանը կոչ է արել արագ բացահայտել 16-ամյա Միքայել Ասատրյանի սպանության հեղինակներին: Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտել է հունվարի 12-ին Մարսելում 16-ամյա հայ պատանու՝ Միքայել Ասատրյանի սպանությունն ու արդարադատությանը կոչ արել արագ բացահայտել սպանության հեղինակներին։ Կազմակերպությունը հաղորդագրության մեջ նշել է, որ պատանու վրա հարձակում են գործել մի խումբ երիտասարդներ՝ նրան սպանելու ակնհայտ դիտավորությամբ։
Ռուսները օպերատիվ հետախուզական գործողություննե՞ր են իրականացրել Շիրակում, որի իրավունքը չունեին
«Կարծում եմ, որ Պերմյակովի գործը պիտի քննվեր ՀՀ իրավապահների կողմից, քանի որ հանցագործությունը տեղի է ունեցել ՀՀ տարածքում`ռուսական ռազմաբազայի տարածքից դուրս»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» ղեկավար Վարդան Հարությունյանը: Մինչդեռ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և
«Նիգ-Ապարան»-ը հրաշքով փրկված փոքրիկի խնամակալության համար կբացի հաշվեհամար եւ կտրամադրի 1 միլիոն դրամ
«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն Ապարան քաղաքի հրապարակում ավանդաբար կազմակերպում էր հին տոմարով Նոր տարվա տոնախմբություն: Հայտնում ենք, որ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքի կապակցությամբ այս տարի տոնակատարությունը չի կայանա: Այսօր՝ երեկոյան ժամը 1800-ին, Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակում մոմավառությամբ և հոգեհանգստի արարողությամբ հիշատակի տուրք կմատուցվի Ավետիսյանների հոգիների խաղաղության համար: Հին Նոր տարվան նվիրված տոնակատարության համար
Շախմատիստները պայքարում են Հայաստանի չեմպիոնության եւ հավաքական ընդգրկվելու համար
Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը մեկնարկեցին Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 75-րդ եւ կանանց 70-րդ առաջնությունները, որոնց նպատակը հենց տարեսկզբին հանրապետության ուժեղագույն շախմատիստներին որոշելն է, որոնք մեր երկիրը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում: «Առավոտը» զրուցեց տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի հետ: – Պարոն Վարդապետյան: Այս տարի է՞լ են տղամարդկանց եւ կանանց չեմպիոնները
ԵԱՀԿ դիտարկումն ընդհատվել է
Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անց կացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/։ Շփման գծի հակառակ
ԿԳ նախարարը վարկանիշավորման համակարգի մասին. «Սա ախտորոշիչ համակարգ է»
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգի 2014թ արդյունքներն արդեն ներկայացված են schoolrate.armedu.am կայքում: Վարկանիշավորումն իրականացրել է ՀՀ ԿԳ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որի տնօրեն է Արտակ Պողոսյանը: Այսօր՝ հունվարի 14-ին «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում կայացավ վարկանիշավորման 2014 թվականի արդյունքների ամփոփումը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ի տարբերություն հանրային
Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհների փակ լինելու պատճառով մաքսային պարտավորությունները չկատարած անձանց նկատմամբ վարչական վարույթներ չեն իրականացվի
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է. ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ և ավտոմեքենաներ տեղափոխած այն անձինք, ովքեր նշված ավտոճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել կատարել իրենց մաքսային
Արմեն Աշոտյանը սուգ հայտարարելու մասին. «Մենք չունենք նման մշակույթ»
Aravot.am-ն այսօր՝ հունվարի 14-ին, «Կոնգրես» հյուրանոցում կայացած միջոցառման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ինչու պետականորեն սգո օր չի հայտարարվում, երբ այդքան մարդ է սպանվել: «Մենք չունենք սգո մշակույթ, չեմ ուզում համեմատել բաներ, բայց Շիրակի մարզում նախկինում տեղի ունեցավ ավտովթար, սգո օր հայտարարվե՞ց, չէ՞ որ ավելի շատ մարդ մահացավ: Այն ժամանակ ինչո՞ւ չէիք ասում սուգ»,-ասաց
«Միկոյանի արձանը կտեղադրվի, թե ոչ՝ դա մենք չենք որոշում». Երեւանի ավագանի
Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում Երեւանի ավագանու 2014-ի գործունեությունը ամփոփեցին ավագանու անդամները: «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանի խոսքերով՝ «Մենք անընդհատ լսում ենք Հին Երեւան նախագծի մասին, ինչքան շատ ենք լսում, այնքան հին Երեւանը ոչնչանում է: Դոմինանտը քաղաքապետն է, եւ շատ հարցերում ինչ ուզում՝ անում է»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանի գնահատմամբ՝ «Տարին շատ բուռն
Սթրեսի մեջ մի ընկեք՝ հարեւանից հետ չմնալու պատճառով
Խորհուրդ է տալիս հոգեբանը Միշտ էլ արձակուրդից հետո աշխատանքի անցնելը դժվարություններ է առաջացնում, հատկապես՝ ամանորյա տոներից հետո, այս կարծիքին է հոգեբան Կարինե Մովսիսյանը: Նրա խոսքով՝ աշխատանքային առաջին օրերն այնքան լարված են լինում, որ մարդիկ ստիպված են անցնել ադապտացիոն փուլը: «Ամեն ինչ այնպես է լինում, կարծես նոր են ընդունվել այդ աշխատանքին, շատերը թերանում են, սխալներ թույլ
Արմեն Աշոտյան. «Ռազմաբազաների հետ կապված միջադեպերը անխուսափելի են բոլոր երկրներում»
Այսօր՝ հունվարի 14-ին «Կոնգրես» հյուրանոցում անդրադառնալով Գյումրիի ողբերգական դեպքերին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Հայաստանում չեք գտնի քաղաքացի, որ ցնցված չէ այդ դեպքով, Հայաստանում չեք գտնի քաղաքացի, որը վրդովված չէ, Հայաստանում չեք գտնի քաղաքացի, որն իրեն խոցված չի համարում, Հայաստանում չեք գտնի քաղաքացի, որ չի ուզի, որ այդ կասկածյալը, ստահակը դատվի Հայաստանում: Բայց խնդիրը իրավական
Աշնանացան մշակաբույսերի ցանքերում, պտղատու և խաղողի այգիներում որևէ վնաս չի նկատվել
Որոշ լրատվամիջոցներով լուրեր են տարածվում այն մասին, որ ընթացիկ ձմռան ընթացքում հանրապետությունում գրանցված անհամեմատ տաք ջերմաստիճանային ռեժիմի և վերջին օրերին դիտված ցածր ջերմաստիճանների պայմաններում վնասվել են պտղատու ծառատեսակների բողբոջները, որը կարող է հանգեցնել բերքի կորուստների: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ինչպես 2014 թ. դեկտեմբեր ամսին, այնպես էլ ընթացիկ տարվա անցած օրերի ընթացքում նախարարության համակարգում
14 տարի հետախուզվողին հայտնաբերեցին Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում
Հունվարի 13-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 2001 թ. հոկտեմբերի 12-ից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Նազարով քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 318 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ հետախուզվող, 1970 թ. ծնված Համլետ Վ.-ին: ՀՀ ոստիկանություն
Գյումրու սպանության դեպքի առիթով բողոքում են դատարանում (Տեսանյութ)
Քիչ առաջ Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որոշ ժամանակով դադարեցվեց: Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հենց դատական նիստի սկզբում պառկեց դահլիճում: Մինչ պառկելը՝ նա որպես ոչ հարգանքի նշան, դատավորի նիստերի դահլիճ մտնելիս չկանգնեց եւ ասաց՝ «դուք ի՞նչ դատարան եք, իշխանությունների կամակատարն եք»: Դատավորի հրահանգով կարգադրիչները Վարդգես Գասպարիին դուրս բերեցին
Օննիկ Եգանյանի «Աշխատությունները»
Լույս է տեսել Մաշտոցյան Մատենադարանի լուսահոգի աշխատակից, վաստակաշատ ձեռագրագետ եւ բանասեր Օննիկ Եգանյանի աշխատությունների մեծադիր հատորը, որի տպագրության մեկենասը հեղինակի դուստր Անահիտ Եգանյան-Գյուլեճյանն է: Գիրքը հրատարակության է պատրաստել նույն հեղինակի աշակերտ-հետեւորդ՝ Մատենադարանի Գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության եւ Մայր ցուցակի բաժնի վարիչ Գեւորգ Տեր-Վարդանյանը։ Գիրքը բաղկացած է չորս հիմնական մասից. առաջինը վերնագրված է՝ «Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրական հավաքածուները.
Վալերի Պերմյակովի հայրը Ավետարանական եկեղեցու հովիվ է. ilur.am
Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական սպանության մեջ կասկածվող ռուսաստանցի զինվորական Վալերի Պերմյակովի հայրը՝ Պավել Պերմյակովը, ՌԴ Չիտայի մարզում գտնվող հայրենի Բալեյ քաղաքի «Փրկություն՝ Հիսուսով քրիստոնեական եկեղեցի» կազմակերպության հովիվն է: Ըստ կազմակերպության կայքում զետեղված տեղեկատվության՝ սա բողոքական (ավետարանական) եկեղեցի է՝ ավելի հայտնի «Հիսունականների եկեղեցի» անունով: Ավելի վաղ պաստոր Պավել Պերմյակովը ռուսաստանյան «LifeNews» հեռուստաընկերության եթերում ասել է, որ սպանության մեջ
Եղբորը սեփականության իրավունքից զրկելու նպատակով հրկիզել է տունը
Հունվարի 12-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կրուգլայա Շիշկա գյուղում տուն է այրվում: Հունվարի 13-ին պարզվել է, որ 1988 թ. ծնված Ռադիկ Ծ.-ն տան պատկանելության հարցով վիճաբանել է եղբոր` 1981 թ. ծնված Արթուր Ծ.-ի հետ, որից հետո հիշյալ տան նկատմամբ եղբորը սեփականության իրավունքից զրկելու նպատակով նա հունվարի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում,
Փաստաբանը չի բացառում, որ Ավետիսյանների սպանության գործում, Պերմյակովից բացի, այլ մասնակիցներ էլ կան
Ո՞ր իրավական հիմքով էին ռուսական ռազմաբազայի զինծառայողները՝ մինչեւ ատամները զինված, շրջում Հայաստանի տարածք հանդիսացող Գյումրի քաղաքում ու որոնում հանցագործություն կատարած անձին:
Ողբերգությունը շահարկելու փորձեր. «Հայոց աշխարհ»
Հետաքրքիր է միայն, որ այլ հանցագործությունների դեպքում, երբ, ասենք, մարդասպանը ոչ թե ռուս է, այլ հայ, նույն սկզբունքային «մեկնաբաններն» իրենց «օրիգինալ» մոտեցումներն իրենց են պահում:
«Արեւելքն» ու «Արեւմուտքն» իրար չեն փոխի
Ամեն մեկը կզարգանա իր արժեքային համակարգի շրջանակներում Երբ տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ, որոնք ցնցում են ամբողջ աշխարհը, իսկույն տարբեր կողմերից քարոզիչները փորձում են դրանցից օգուտ քաղել: Ֆրանսիական «Շառլի էբդո» շաբաթաթերթում իսլամական ֆունդամենտալիստների կողմից իրականացված ոճրագործությունը հենց այդպիսի իրադարձություն էր: Իսլամի հակառակորդները պնդում են, որ հենց այդ կրոնն է ահաբեկչություն ծնում, Եվրոպայի հակառակորդները հավաստիացնում են,
Տարիներ առաջ նմանատիպ մեկ այլ գործի նախաքննություն իրականացվել է հենց Հայաստանում՝ Գյումրիի կայազորի զինվորական դատախազության կողմից. «Չորրորդ իշխանություն»
Առաջնորդվելով երկու պետությունների կողմից վավերացված Իրավասության մասին համաձայնագրով, Գյումրիում տեղի ունեցած հանցագործությունը պետք է ենթակա լիներ Հայաստանի իրավասու մարմինների քննությանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններով, որովհետեւ սպանությունը տեղի է ունեցել ռազմական բազայի տարածքից դուրս, հանցագործությունն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության կամ ռուսական ռազմաբազայի անձնակազմի ներկայացուցիչների կամ վերջիններիս ընտանիքի անդամների դեմ, այն չի կրում զինվորական բնույթ: Ավելին, տարիներ
Ոճրագործը պետք է դատվի այն վայրում, որտեղ հանցանք է գործել. «Հայոց աշխարհ»
Ըստ ոստիկանապետի առաջին տեղակալի ներկայացրածի, Վալերի Պերմյակովը խոստովանական ցուցմունք է տվել, որ իսկապես ինքն է կատարել այդ սահմռկեցուցիչ ոճրագործությունը: Նա պատմել է, թե իբր պոստը լքել է, որովհետեւ ցանկացել է քաղաքում մի քիչ զբոսնել, հասել է Մյասնիկյան փողոցում գտնվող Ավետիսյանների տան մոտ, ցանկացել է ջուր խմել, իբր դուռը ծեծել է, բացող չի եղել, փորձել է
Առավոտից հավաստիացումներ են տրվում, թե մարդասպանին չենք հանձնելու, մեկ էլ հանկարծ ճիշտ հակառակն է ստացվում. «Չորրորդ իշխանություն»
Իսկ ավելի որոշակի՝ ինչպես ԵՏՄ-ն մի օր անշրջելի գործընթաց դարձավ, այնպես էլ երեկ անշրջելի դարձավ ռուս զինվորին հայաստանյան օրենսդրության շրջանակներում չպատժելու գործընթացը։
Պատմությունը որբի գլուխ չէ, ով հասնի՝ խուզի
Կամ՝ մտորումներ Հրանտ Բագրատյանի վերջին գրառման վերաբերյալ Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ տոնական այս պարապ օրերին իմ ընթերցած ոչ մի մասնագիտական գիրք ու ոչ էլ գեղարվեստական որեւէ ստեղծագործություն, հրապարակախոսական հոդված կամ պարզ, ուղիղ խոսք ինձ այնքան չի հուզել (ոչ դրական ու ոչ էլ բացասական իմաստներով), որքան իմ հարգելի գործընկեր, պատգամավոր Հ. Բագրատյանի գրառումը՝ կատարված
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը. հերթական ստուգայցի արդյունքները (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանություն
Լեւոն Տեր-Պետրոսյանը նպատակասլաց կերպով ոչնչացրեց իր երկու քաղաքական մերձավորներին՝ Բաբկեն Արարքցյանին եւ Վանո Սիրադեղյանին. «Հայկական ժամանակ»
1997 թվականի մայիսին, երբ հանկարծամահ եղավ Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Թելման Տեր-Պետրոսյանը, Հրազդանի թիվ 73 ընտրատարածքում պետք է տեղի ունենային պատգամավորի արտահերթ ընտրություններ։ Շատերի համար անսպասելի՝ Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը պատգամավորի թեկնածու առաջադրվեց Հրազդանում։ Շատերը համոզված էին. Սիրադեղյանը որոշել է գրոհել ԱԺ նախագահի պաշտոնը, այսինքն՝ նախ ընտրվել պատգամավոր, հսկողության տակ առնել խորհրդարանական մեծամասնությունը, պաշտոնանկ անել


















































