Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյան. Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, կամք և ցանկություն, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է Կենտրոնական բանկի և բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին, մաղթել առողջություն, հաջողություններ, երջանկություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն: Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է նաև արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցած
«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն դադարեցրեց աշխատանքը. «Ազատություն»
Մոտ վեց ժամ տևած խուզարկությունից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներն այսօր կապարակնքեցին ռադիոկայանի` «Կասպիան պլազա» բիզնես կենտրոնում գտնվող գրասենյակի դռները: Մինչ այդ ոստիկանները առգրավեցին գրասենյակի բոլոր համակարգիչներն ու էլեկտրոնային կրիչները, հիշողության քարտերը, ինչպես նաև տեսախցիկներն ու լուսանկարչական սարքերը: Այսպիսով «Ազատություն» ռադիոկայանը դարձավ արևմտյան ֆինանսավորմամբ գործող չորրորդ կառույցը` ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտից` NDI-ից, Oxfam-ից և IREX-ից
Գագիկ Բեգլարյան. «ԳՈՒՄ-ի տարածքը սեփական է, քաղաքապետարանը չի կարող կարմիր գծեր քաշել». (Տեսանյութ)
Հարցին, թե ինչու Գագիկ Բեգլարյանին պատկանող ԳՈՒՄ-ի տարածքում քաղաքապետարանը «կարմիր գծեր» չի քաշում, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց. «Որովհետեւ այդ տարածքը սեփական է եւ քաղաքապետարանը «կարմիր գծեր» քաշելու իրավունք չունի: Դա լրիվ ուրիշ դաշտում է հարկվում եւ օրինական հարկվում է բոլոր ատյաններում»: Նախարարի մեկնաբանությունները` տեսանյութում Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Գագիկ Բեգլարյան. «Այս օրենքը թույլ է տալիս ունենալ ընտիր, լողացած վարորդներ». (Տեսանյութ)
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը 10-15 հազար դրամով տաքսիստների բեռը թեթեւացրել է
Էթիեն Մահչուպյան. Հայ-թուրքական հարցում Մոսկվան կարող է դեր խաղալ. news.am
«GlobalPost»-ը, վկայակոչելով France-Presse գործակալությանը, գրում է, որ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուպյանը, որը հանդիսանում է Թուրքիայում հայկական փոքրամասնության անդամ, AFP-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ 2015թ.-ը տարելիցի պատճառով կլինի «դաժան տարի»: «Ես կարծում եմ, որ այդ տարի որոշ խորհրդանշական քայլեր կարվեն եւ ավելի էմոցիոնալ հարաբերություններ կհաստատվեն: Սակայն, իմ կարծիքով, քաղաքական եւ պատմական հարցերը
Արմեն Ռուստամյանը` ԲՀԿ-ականներին. «Մեզ համար անհասկանալի, անընդունելի, տգեղ երևույթ է». yerkir.am
Վերջին օրերին «Բարգավաճ Հայաստանը»-ը ներկայացնող մի քանի պատգամավորներ կոնկրետ ԶԼՄ-ների միջոցով թիրախ են դարձրել դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանին: Բանը հասել է անձնական վիրավորանքներին: Yerkir.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին խնդրել է մեկնաբանել, թե ի՞նչ է կատարվում: Ռուստամյանի մեկնաբանությունն՝ առանց խմբագրման՝ ստորեւ: «Մեզ համար անհասկանալի, անընդունելի, տգեղ երևույթ է: Հատկապես, երբ մի կուսակցության անդամներն են
Եվրասիական միության միակ խերը՝ ըստ Շիրակի մարզպետի
Այսօր մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու որոշմանը: Հետաքրքիրն այն է, որ այս թեմայի մասին խոսելիս Շիրակի մարզպետը, ի տարբերություն այլ պաշտոնյաների, զերծ մնաց ճոռոմ խոսքերից ու գովաբանություններից, այլ խոսեց ընդամենը մեկ առավելության մասին: «Մեր երկրում լուրջ քաղաքական կուրսի փոփոխություն եղավ, փաստորեն պարզ, հայտնի դարձավ
Սերժ Սարգսյանը` ԶԼՄ-ների ներկայացուցիչներին. «Դուք ապացուցում եք, որ հայրենասիրության դրսևորումները մասնագիտություն չեն ճանաչում»
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին և ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, մաղթել առողջություն և հաջողություններ, խաղաղ ու երջանիկ տարի. «Հարգելի՛ լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ
Հրկիզված 7 մեքենաներից 4-ի վնասը փոխհատուցվել է
3 ավտոմեքենաների տերերը դեռ չեն ներկայացրել իրենց կատարած ծախսերը
ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է ՀՀ ԶՈՒ N զորամաս
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 26-ին, այցելել է ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու համար: Հանդիսավոր զինվորական շարասյան ժամանակ ողջունելով զինծառայողներին՝ Արամայիս Գրիգորյանը կառավարության, բնապահպանության նախարարության ողջ անձնակազմի կողմից շնորհավորել է նրանց Ամանորը և Սուրբ Ծնունդը. մաղթել խաղաղություն և ուրախ
Բարեկամական ընթրիք՝ «Արարատ Պարկ Հյաթ»-ում
ՀՀ նախագահը «Արարատ Պարկ Հյաթ»-ի իր կեցավայրում բարեկամական ընթրիքի է հրավիրել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւին եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: «Առավոտ» օրաթերթ 25.12.2014
Նախատոնական ակցիա՝ նախագահական նստավայրի դիմաց
18 ամսվա աշխատավարձերը վճարելու պահանջով այսօր նախագահական նստավայրի դիմաց հավաքված «Նաիրիտի» աշխատակիցներին ոչ նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ նախագահական նստավայրի աշխատակիցները չընդունեցին, չլսեցին նրանց պահանջները: Աշխատավարձերի պահանջ բարձրացրած աշխատակիցները առավոտից մինչեւ կեսօր «Տվեք մեր փողերը» վանկարկելուց հետո ցրվեցին հիասթափված: «Ժողովուրդը ցրվեց, որոշվեց, որ նախագահական նստավայրի դիմաց կհավաքվեն նաեւ դեկտեմբերի 29-ին: Որեւէ պատճառաբանություն նախագահի նստավայրից չեղավ, մեզ
Հայոց ցեղասպանության միջազգային իրավական պայքարն արդեն իրավական ուղեցույց ունի
Ուսումնասիրվել են Հայոց ցեղասպանության համար Թուրքիային պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը, և, արդյունքում, Հայոց ցեղասպանության միջազգային իրավական պայքարն արդեն իրավական ուղեցույց ունի: Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» թեմայով համաժողովը և «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» խորագրով իրավական ուղեցույցի շնորհանդեսը: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել և ուղեցույցում
«Մենք հո դայակ չենք, որ ամեն անգամ դաստիարակենք». Շիրակի մարզպետը՝ «խրոնիկ» անպարտաճանաչ գյուղապետերի մասին. (Տեսանյութ)
Այսօր «Օյունջյան» դպրոց-վարժարանի դահլիճում տեղի ունեցավ Շիրակի մարզի տարեվերջյան ամփոփիչ մարզխորհրդի նիստը: Սկզբում, ինչպես միշտ, ելույթ ունեցավ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը՝ համայնք առ համայնք հրապարակելով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Այնուհետ 2014 թվականը ոլորտ առ ոլորտ ամփոփեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: «Երկու հարցերի շուրջ եղան զեկուցումներ, առաջինը՝ հարկային մուտքի հետ կապված, ասեմ, որ,
«Տիգրան Սարգսյանին թող բերեն, դատեն, սաղ ինքն է կերել». Ցուցարար. (Տեսանյութ)
«Թող Տիգրան Սարգսյանին կանչեն, բերեն, նախկին տնօրեն Մելքոնյանին, իրենք են կերել փողերը: Թող կանչեն դրանց ու դատեն, բանվորի փողը տան: Բանվորը կոպեկներ, գրոշներ է ստանում: Եթե իրենք փողի տեղը չգիտեն, մենք գիտենք: Գործարանում էնքան սարքավորումներ կան, թող մեկ, երկուսը վաճառեն մեր փողերը տան»,- նախագահական նստավայրի դիմաց դժգոհեց «Նաիրիտի» աշխատակիցներից մեկը: «Էնքան պիտի գանք, մինչեւ մեր
Ինչպես պիտի մտավորականը մասնակցի քաղաքականությանը
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը եւ երաժիշտ Եղիշե Պետրոսյանը: Արամ Աբրահամյան.– Ընդհանրապես արվեստագետները պե՞տք է խառնվեն քաղաքական գործընթացներին, կարծիքներ հայտնեն, թե՞ այդ ամենից պիտի հեռու մնան: Հաղթանակ Շահումյան.- Ես միշտ մտածել եմ, որ արվեստի եւ մշակույթի մարդիկ պետք է քաղաքականությունից դուրս լինեն, բայց կամա, թե ակամա՝ ինքդ
Ցուցարարները Ամանորը փոխոստիկանապետի տանը նշելու հրավերք են ստացել. (Տեսանյութ)
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը աշխատավարձերի պահանջով նախագահական նստավայրի դիմաց հավաքված «Նաիրիտի» աշխատակիցներին այսօր հրավիրեց իրենց տուն՝ միասին Նոր տարին նշելու: Աշխատակիցները փոխոստիկանապետին պատմում էին իրենց սոցիալական խնդիրների մասին ու դժգոհում, որ այս տարի նույնիսկ Ամանորը չեն կարողանալու նշել: «Նոր տարի ենք ուզում նշել, ինչի մենակ Նոր տարի հացի փող չունեն մարդիկ, ինչ է իրավունք չունենք
ԴԱՀԿ ծառայությունը շնորհավորել է երեխաներին գալիք տոների առթիվ
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ դեկտեմբերի 26-ին երեխաների համար կազմակերպել էր տոնական միջոցառում: Արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված այս միջոցառմանը մասնակցում էին 1-12 տարեկան երեխաներ, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է Ծառայությունը։ Փոքրիկների համար կազմակերպվել էր հեքիաթների հերոսների մասնակցությամբ շոու-ծրագիր, այնուհետ նրանք նվերներ են ստացել ԴԱՀԿ
Համերգ-աճուրդ` քաղհալածյալների համար
Համերգի ընթացքում ելույթ կունենան Ռուբեն Հախվերդյանը, Էդուարդ Զորիկյանը եւ այլք
Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանն ու մյուսները՝ անեկդոտներում
Տարին ուրախ ավարտենք Սա այս տարվա իմ վերջին հրապարակումն է: Եվ ես որոշեցի ոչ թե ավանդական հոդված գրել, այլ տարին ամփոփել ուրախ տրամադրությամբ՝ այստեղ ներկայացնելով 2014-ի ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իմ գրառած անեկդոտները, ուրախ ասույթները եւ այլն: Քանի որ սրանք, իբրեւ ժողովրդական բանահյուսության նմուշներ, հեղինակային իրավունքի օբյեկտ չեն, բնականաբար, աղբյուրները չեմ նշում, մանավանդ, որ մեծ
Ռուսաստանը 270 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին՝ ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու. РИА Новости
Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Մեծամորի ատոմակայանը շահագործելու ժամկետը երկարաձգելու համար Հայաստանին 270 միլիոն դոլարի վարկ տրամադրելու նախագիծը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նախագծով սահմանված է 15 տարի ժամկետով Հայաստանին 270 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ տրամադրել՝ Հայաստանի տարածքում գտնվող «Մեծամոր»-ի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար», – ասված է ՌԴ կառավարության կայքում: Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Այցելություն Գյումրիում տեղակայված N զորամաս
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը դեկտեմբերի 26-ին, Ամանորին ընդառաջ, այցելել են Պաշտպանության նախարարության Գյումրիում տեղակայված N զորամաս, հանդիպել սպայական անձնակազմի և զինվորների հետ: Արսեն Մկրտչյանը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և նախարարության աշխատակիցների անունից նվերներ է հանձնել Շիրակի կայազորի պետ, փոխգնդապետ Ռաֆայել Շահգելդյանին: Նախարարի առաջին
Ավարտվել է ոստիկանության նախկին աշխատակցի կողմից խոշոր չափերով խարդախություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Հ.Պողոսյանի կողմից խոշոր չափերով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Հ.Պողոսյանը, թաքցնելով 2012 թվականի մայիսին համակարգից ազատված լինելու հանգամանքը, չարաշահել է քաղաքացիների վստահությունը՝
Կոմունիստներն էլ են իշխանափոխություն պահանջում
«Իշխանափոխության խիստ անհրաժեշտություն կա»,-Aravot.am-ի հարցին` Կոմունիստական կուսակցությունը, դեմ լինելով երկրի իշխանությունների վարած քաղաքականությանը և ունենալով մի շարք մտահոգություններ` իշխանափոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, այսպես պատասխանեց Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Մեր այն դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանն ու եռյակի ուժերն էլ են պահանջում իշխանափոխություն, այդ դեպքում կոմունիստներն ինչո՞ւ չեն միանում նրանց, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Իշխանափոխության տարբեր
Հայաստանի հետ միջանցքն անհրաժեշտ է Ադրբեջանին ճնշելու համար. Պուտինի նախկին խորհրդական. Нефть России
Ռուսաստանի ընդլայնման քաղաքականության հաջորդ քայլը կլինի Հայաստանի հետ միջանցք ստեղծելը, կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, բայց այժմ ընդդիմադիր Անդրեյ Իլարիոնովը: «Нефть России» պարբերականի հետ զրույցում մասնագետը ասել է, որ Վրաստանի Արևելյան մասը կբռնակցվի Ռուսաստանին՝ հանուն Հայաստանի հետ միջանցք ստեղծելու. «Դեպի Հայաստան միջանցքը մեզ անհրաժեշտ է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի օգնությամբ ճնշում գործենք Ադրբեջանի
Այսօր ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Դեկտեմբերի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
«Մենք իրավունք չունենք մտածել միմիայն անվտանգության մասին»
Հարկավոր է մտածել զարգացման ու հնարավորությունների մասին՝ պնդում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պատճառներն ուսումնասիրած խմբի ղեկավարը Օրեր առաջ հրապարակվեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի եւ Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացված՝ «Ինտեգրացիան ընդդեմ անվտանգության. Եվրասիական տնտեսական միությանը (Մաքսային միությանը) միանալու Հայաստանի որոշման պատճառների ուսումնասիրությունը»: Հետազոտության մեջ, սակայն, ոչ միայն պատճառների ուսումնասիրություն կար, այլեւ իրավիճակից դուրս գալու առաջարկներ:
Բաշխվել են Վայքում կայանալիք ընտրությունների պաշտոնները
Այսօր գումարվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է 2015 թվականի հունվարի 18-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Թվով 3 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն
Բաբուխանյանի կանխատեսումը. «Եկող տարի լարվածության աճի տարի է լինելու, լարվածությունը մեր սահմաններում չի պակասելու»
Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ամփոփեց 2014-ը եւ ներկայացրեց, թե ինչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել, եւ ինչպիսի առաջարկություններ է ներկայացրել խորհրդարանում: Նա անդրադարձ կատարեց նաեւ ոչ իշխանական եռյակի ուժերին. «Ասել, որ իջեք այդ աթոռից, որ մենք նստենք, կարծում եմ, դա ճիշտ չէ: Հենց իրենք՝ ընդդիմադիրները, այն սրացումները, որ տեղի


















































