Օրվա լրահոսը

«Կարևորը ասպարեզ տալն է». Գուրգեն Խանջյան

«2006 թվականի ամռանը ՀԳՄ երգիծական «Սատիրիկոն» թերթն իր տեղը զիջեց «Գրեթերթ» գրական երիտասարդական ամսաթերթին, որովհետև երիտասարդ գրողներին հարթակ տրամադրելու անհրաժեշտություն կար»,- ասում է «Գրեթերթի» գլխավոր խմբագիր, արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը: «Երբ այս մրցանակի գաղափարը ծագեց, հասարակության ամենաչգնահատված և անտեսված զանգվածը երիտասարդ գրող կոչվածն էր»,- ասում է գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, որը նույնպես

Սովորել հաջողակներից

Ինքս ինձ համար մի բան եմ որոշել, ուզում եմ ձեզ պատմել: Իմ առաջ նպատակ եմ դրել՝ կարդալ գրականությունից նոբելյան բոլոր մրցանակակիրների գործերը՝ սկսած Սյուլլի- Պրյուդոմից (1901 թ.) եւ վերջացրած Պատրիկ Մոդիանոյով (2014 թ.): Թեկուզ մի վիպակ, մի պիես, մի քանի բանաստեղծություն: Ինձ միշտ հետաքրքրել են մարդիկ, որոնք կյանքում հաջողության են հասել: Իհարկե, դուք կասեք, որ

«Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հանդիպումները որևէ էական առաջընթացի չեն հանգեցնում»

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը   Նովոստի–Արմենիա – Պարո՛ն Քոչարյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից: Շավարշ Քոչարյան – Դժբախտաբար, անցնող տարին չարձանագրեց առանձնահատուկ առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և, ինչպես նախորդ տարիներին, հենց ադրբեջանական կողմի մեղքով, որը շարունակում է խեղաթյուրել հակամարտության էությունը, փորձում է ցուցաբերել ընտրովի, խեղաթյուրված մոտեցում այն փաստաթղթի

Գագիկ Ծառուկյանը Արսեն Ջուլֆալակյանին շքեղ ավտոմեքենա նվիրեց (ֆոտոշարք)

Այսօր «Փարավոն» ռեստորանային համալիրում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Ամանորյա հանդիսության ժամանակ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում 2-րդ հորիզոնականն զբաղեցրած հունահռոմեական ըմբիշ, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանին նվիրեց «Հյունդաի» մակնիշի շքեղ ավտոմեքենա, իսկ տասնյակում ընդգրկված մյուս ութ մարզիկներին՝ «Լադա Գրանդ» ավտոմեքենաներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Գագիկ Ծառուկյանն Արթուր Ալեքսանյանին Երեւանում բնակարան նվիրեց 

Ավանդույթի համաձայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Ամանորի հանդիսությունով ամփոփեց անցնող մրցաշրջանը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2014 Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված հունահռոմեական ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, գյումրեցի Արթուր Ալեքսանյանին Երեւանի էլիտար շենքերից մեկում բնակարանի բանալիներ նվիրեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

ՀԱԿ-ի ամանորյա նիստին մասնակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանը (Տեսանյութ). Newsline.am

Newsline. am. Այսօր Հայ Ազգային Կոնգրեսն անցկացրեց տարեվերջյան հանրապետական խորհրդի ամանորյա նիստ, որին մասնակցում էր նաև Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը և ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Մանրաասները՝ տեսանյութում.

ԼՂՀ վարչապետը պատասխանել է ԵՏՄ-ին վերաբերող հարցերին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին հրավիրել է տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս՝ պատասխանելով կառավարության գործունեությանը և նախատեսվող ծրագրերին վերաբերող բազմաթիվ հարցերի: Մասնավորապես,  ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված հնարավոր գնաճի հարցին ի պատասխան՝ վարչապետը նշել է, որ սպառողական զամբյուղի ապրանքատեսակների մասով մաքսերի փոփոխություն չի նախատեսվում, հետևաբար, դրանց գներն էլ չեն փոխվելու տարիներ շարունակ: Ըստ պայմանավորվածության՝ մաքսային տոկոսադրույքների

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ-ի նոր ակադեմիկոսներ եւ թղթակից անդամներ  

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցան ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրությունները, որոնց մասնակցեցին ՀՀ ԳԱԱ 45 ակադեմիկոս եւ 53 թղթակից անդամ:    Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքներում դեկտեմբերի 26-ին ընտրված թեկնածուներից ընտրություններին ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսի 10 եւ 15

Նաիրիտցիները հանդիպելու են Երվանդ Զախարյանի հետ

Այսօրի «Նաիրիտ» գործարանում տեղի է ունեցել գործարանի ճակատագրի եւ աշխատակիցների աշխատավարձերի մարման հարցերով քննարկում: Աշխատակիցները պահանջել են քննարկմանը մասնակցի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանը: Aravot.am-ի հետ զրույցում գործարանի մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասաց, որ չի կարող քննարկման մասին մանրամասներ հրապարակել, քանի որ հենց քննարկման ժամանակ են այդպես որոշել. «Կարող եմ միայն ասել, որ

«Երիտասարդ աստղագետ կադրերի պատրաստումը եւ ներհոսքը մնում է ամենակարեւոր խնդիրներից մեկը»

Աստղագիտության ոլորտում ամեն տարի կան որոշակի նվաճումներ, սակայն դրանք աշխարհ շրջող հաջողություններ չեն։ Այսօր «Անալիտիկ» կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։ Նրա ներկայացմամբ՝ աստղերի առաջացման տիրույթի ուսումնասիրության բնագավառում, տիեզերքի կառուցվածքի եւ էվոլյուցիայի հետ կապված տարբեր բնագավառներում հայկական աստղագիտությունը լուրջ հաջողություններ է գրանցել։ Հայկ Հարությունյանը վստահեցնում է, որ Վիկտոր Համբարձումյանի ժամանակ նվաճումներն

Խախտում արած ՀՀԿ ավտոբուսներին ոստիկանը հրաժարվեց «կարգի բերել»

Ճանապարհային ոստիկանն ասաց, որ զբաղված է խցանման գործերով, եւ չփորձեց հանրապետականի զինանշանով ավտոբուսին մոտենալ Երեկ Կրկեսի դիմացի կանգառն ամբողջությամբ եւ կանգառից  դուրս մի ահագին տարածք գրավել էին Հանրապետական ավտոբուսները: Ըստ էության քաղաքացիները զրկվել էին այդ քաղաքային հատվածում տրանսպորտ նստելու կամ իջնելու հնարավորությունից: Եթե անգամ երթուղային տաքսիները կանգառում էին, ապա ոչ իրական կանգառում: Վարորդները ստիպված երկրորդ

Ինչո՞ւ Բաղրամյան 26-ի բաց դռների օրը փակվել են դռները սպանված զինվորների մայրերի համար

Բանակում մահացած զինվորների մայրերին Սերժ Սարգսյանի՝ ընդունել-չընդունելու պատասխանն այդպես էլ չտվեցին Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմից պետք է պատասխանեին՝ Սերժ Սարգսյանն ի վերջո կընդունի՞ խաղաղ պայմաններում զինծառայության ժամանակ զոհված զինվորների մայրերին: Մեկ ամիս առաջ զոհված զինվորների 5 ծնողները  դիմում էին գրել նախագահ Սերժ Սարգսյանին եւ խնդրել ընդունել իրենց, այսօր պատասխանի վերջնաժամկետն է, ու նախագահականից ընդունելության մասին

Բարեգործություն՝ րոպեն 100 դրամով

Հանրապետության հրապարակում մանուկների համար ատրակցիոններ են տեղադրվել, որոնցից օգտվելն արժե 200 դրամ` երկու րոպե ճոճվելու համար: Բայց ծնողներն արդեն երկրորդ անգամից հետո պատճառ են փնտրում զավակներին հեռու տանելու համար: Երեխային չի հետաքրքրում ոչինչ, նա ուզում է բոլորից էլ օգտվել: Ատրակցիոններն աշխատեցնողներից մեկի խոսքերով՝ դրանք անհատի սեփականություն են, եւ տերը քաղաքապետարանի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ բերել է

Հայ շախմատիստները՝ Հյուսիսային Ամերիկայի օփենում

Լաս-Վեգասում մեկնարկել է $120 հազար ընդհանուր մրցանակային ֆոնդով շախմատի Հյուսիսային Ամերիկայի 24-րդ բաց մրցաշարը, որին մասնակցող 93 շախմատիստների մեջ երեք հայ կա: Մեկնարկային տուրում Վարուժան Հակոբյանը հաղթանակ է տարել, Անդրանիկ Մատիկոզյանը բաժանել է միավորը, իսկ Հայկ Մանվելյանը պարտություն է կրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chessgames.com-ի  

Այսօրվանից «Անահիտ» մուլտֆիլմը կցուցադրվի մեծ էկրանին (Տեսանյութ)

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր տեղի ունեցավ Ղազարոս Աղայանի «Անահիտ» ստեղծագործության հիման վրա ստեղծված համանուն լիամետրաժ մուլտֆիլմի մեկնարկային ցուցադրությունը, որին հանդիսատեսը սպասում էր գրեթե հինգ տարի։ Մուլտֆիլմը ողջ ընտանիքով դիտելու համար է, այն հագեցած է հումորային պահերով, ինչպես նաեւ մուլտֆիլմն ավելի հետաքրքիր դարձնելու համար դրանում կիրառվել են ժամանակակից հայերեն եւ ռուսերեն արտահայտություններ, հերոսներից, օրինակ, շունը ունի բջջային

«Շանթ և ընկերներ» գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց. Շահենին ու նրան մորը վտա՞նգ է սպառնում

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Շանթ Հարությունյանի  և ընկերների» գործով վերաքննիչ բողոքի քննությամբ առաջին դատական նիստը:  Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավճիռը հրապարակվեց հոկտեմբերի 17-ին: Համաձայն վճռի` ամբաստանյալ Շանթ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց խուլիգանության հոդվածով: Նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նույն հոդվածով դատապարտվեց, Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, իսկ Վարդան Վարդանյանը`

ՀԲՖ-ում մարզիչների ռոտացիան սկսել է աշխատել

Aravot.am-ի տեղեկություններով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան (ՀԲՖ) դադարեցրել է պայմանագիրը հանրապետության երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի հետ: 2015 թվականի համար ստորագրված նոր պայմանագրով երիտասարդական հավաքականը կգլխավորի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչներից մեկը՝ Կարեն Աղամալյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

«Եկեղեցին բացել է իր դռները, մենք էլ պիտի բացենք մեր հոգիները». Կարինե Աճեմյան

«Ամանորի արմատները հեթանոսությունից են գալիս: Այն հեթանոսական շրջանի կարևորագույն տոներից մեկն է եղել, որին հետագայում՝ արդեն քրիստոնեության շրջանում, քրիստոնեությունը փորձեց որոշակի քրիստոնեական նկարագիր և բովանդակություն փոխանցել: Դա արվեց նաև արտաքին բաղադրիչների միջոցով, օրինակ` տոնածառի, Ձմեռ պապի, որոնցից առաջինը Կենաց ծառի խորհրդանիշն է, իսկ Սուրբ Նիկողայոսը Ձմեռ պապի նախակերպարն է: Այսինքն` Ամանորն ինքնին հեթանոսական տոն է,

Որո՞նք են եղել 2014 թվականի քաղաքական ամենասխալ քայլերը

Պատասխանում են քաղաքագետները 2014 թվականի ներքաղաքական կյանքում ակնկալվում էին բուռն իրադարձություններ, անընդատ հայտարարվող քայլերը այդպես էլ միայն բառերի տեսքով օդում մնացին, քաղաքական միավորումների կողմից անընդհատ կազմակերպվող հանրահավաքներն էլ իրական փոփոխությունների առիթ չդարձան, միեւնույն ժամանակ կարելի է նկատել քաղաքացիական հասարակության ակտիվությունը քաղաքական որոշումների վրա ազդելու տեսանկյունից: Տարվա ներքաղաքական զարգացումներին հետեւել եւ դրանք պարբերաբար քննարկել են երկրի

Գագիկ Ծառուկյանի միանձնյա նախաձեռնությունը՝ եռյակի տրոհման նախադրյա՞լ

ՀԱԿ-ը հունվարի 20-ին չի մասնակցի Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովին, «Ժառանգությունը»՝ «ամենայն հավանականությամբ» կմասնակցի «Նախ՝ դա երեք ընդդիմադիր ուժերի ձեւաչափ էր, ոչ թե երեք ընդդիմադիր առաջնորդների ձեւաչափ, դրա համար արդեն իսկ պարզ է, որ ձեւաչափի փոփոխության մասին խոսք չկա»,- «Առավոտի» հարցին՝ այն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին հանդես է գալիս միանձնյա նախաձեռնությամբ, վկայո՞ւմ է այն

ՊԲ –ի պարզաբանումը՝ հայ զինծառայողի գերեւարման մասին

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերևարմանը, ապա ՊԲ-ն իրազեկում է, որ տվյալ անձը, հանդիսանալով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու

Դեղը կոնֆետ չէ, պետք է օգտագործել բժշկի ցուցումով

Շուտով Նոր տարի է, եւ տոն օրերին մարդիկ ավելի հաճախ են միմյանց տուն գնում եւ ողջագուրվում՝ ռիսկային դարձնելով գրիպով վարակվելու հավանականությունը: «Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանն ասում է, թե ինչպես նվազագույնի հասցնել վարակվելու հավանականությունը եւ ինչպես կանխարգելել վարակը. «Պարզ ասվում է, որ գրիպով վարակվում են օդակաթիլային

Ազերիները կրկին գնդակոծել են Այգեպարը

Այգեպարցիները  տներում լույսեր չեն վառում Այսօր, ժամը 14-ի սահմաններում ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից  7-8 գնդակ է արձակել Այգեպար գյուղի ուղղությամբ: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց,որ գնդակներն ուղղված են եղել գյուղում շարժվող ավտոմեքենային, տների պատերին եւ տանիքներին: Տուժածներ չկան: Գյուղապետն ասաց, որ այգեպարցիները երեկոյան իրենց տներում լույսեր  չեն վառում, որովհետեւ ադրբեջանական զինուժի համար  դրանք  թիրախ

Մշակույթի նախարարությունը՝  աշխատանքից ազատվածների մասին. «Դա իրենց կամքն  է»

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից  Aravot.am-ը հետաքրքրվեց, թե քանի առավել վտանգված հուշարձան կա, ո՞վ է վերահսկում դրանց վերականգման հետ կապված գումարները, եւ ի՞նչ թերացումներ կան այս առումով: Հասմիկ Պողոսյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի կատարվում է հուշարձանների  դիտանցում, ընտրվում են այն հուշարձանները, որոնց վերաբերյալ պահպանական հաստատություններից ստանում են ազդակներ: Նրա ասելով, այդ իմաստով կա 160 առավել վտանգված

Բանկային համակարգի գերիները

ՀՀ շատ քաղաքացիներ երկրում տիրող վարկային քաղաքականության պատճառով դարձել են բանկային համակարգի գերիները, բանկերն իրենց հերթին` քաղաքացիների գերիները: Երկրով մեկ քաղաքացիների ու բանկերի միջեւ մի աննախադեպ պատերազմ է ծավալվել: Քաղաքացին բանկային համակարգի դեմ պայքարի կամ նրանից պաշտպանության շատ սուղ միջոցներ ունի: Առավելագույնը` դատական գործընթացներով կարող է որոշակի ժամանակ շահել, սակայն, միեւնույն է, այդ ժամանակն էլ

Ալյուրի «հարստացումը» չի բխում մեր շահերից

Ուզում են հարստացնել Հայաստանի Հանրապետությունում ալյուրը, առանց մտածելու, թե ի՞նչ են ուտելու այն մարդիկ, ում օրգանիզմում արդեն երկաթը բարձր է…կամ ինչո՞ւ եք ապականում մի բան, որ մեզանում սրբություն է համարվում, կամ մեզ ինչո՞ւ չեք հարցնում՝ ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ: Նախ՝ սննդամթերքը որեւէ նյութով հարստացնելու համար նախապես, տարիներով հետազոտություններ են արվում, վիճակագրական տվյալներ են հավաքում ու

Մշակույթի նախարարն ամփոփեց տարին

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախարարությունում կայացած ասուլիսին ամփոփեց տարին: Նախարարը փաստեց, որ 2014 թվականին, երբ պատրաստվում էին նաեւ Ցեղասպանության տարելիցին, չէին կարող իրենց բոլոր  գործողությունները չդիտարկել այդ համատեքստում: Հավելեց, որ բոլոր ուղղություններով մշակվում են օրենքներ, օրինակ` դրանց թվում է «Գրադարանների եւ գրադարանային  գործի մասին օրենքը: Նախարարը փաստեց, որ  թանգարանային ոլորտը չուներ օրենք,

Ամանորյա տոնածառատենդ

Չնայած սրան, երիտասարդ ռեժիսորը իրականացրել է իր առաջին ամանորյա հեքիաթ-ներկայացումը, ինչը հայ ծնողների գերակշիռ մասի սրտով է Ամանորյա տոնածառային ներկայացումների սկզբում եւ ավարտին կուլիսային խոսակցությունները, ավելի ճիշտ՝ ծնողների դժգոհություններն անպակաս են: Շատերը ծանոթ չլինելով, ասենք, թատրոնների խոհանոցին, միամտորեն զարմանում են, թե ինչո՞ւ բեմում չտեսան եւ ոչ մի ծանոթ՝ վաստակավոր կամ ժողովրդական դերասանի: Մի մասը իրավացիորեն

Կարինե Դանիելյան. «Խցանումները սխալ քաղաքաշինության արդյունք են»

Կարինե Դանիելյանը գայլերի գրոհը էկոհամակարգերի վատ վիճակի արդյունք է համարում Բնապահպան Կարինե Դանիելյանը դրական է գնահատում աղբահանության նոր օպերատորի մուտքը, այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, «Զարկերակ» մամլո ակումբում ամփոփելով տարին՝ նա հայտնեց լրագրողներին. «Կարծես թե այդ աղբամանների քանակը քիչ է հաշվարկված, եւ դրական արդյունքը չի երեւում: Լավ է, որ նոր աղբավայրերի տեղ է ընտրվել, մշակվում

Համալսարանական միջավայրին թարմություն է պետք

Այսօր դժվար է մեր իրականությունում գտնել մի բուհ, որտեղ ուսանողը դասերից հետո մնա եւ զբաղվի ոչ միայն ակադեմիական, այլեւ ժամանցային գործունեությամբ: Ընդհանուր առմամբ, բուհը բոլորիս համար կարծես ընկալվում է զուտ ուսումնառության հաստատություն, որտեղ առօրյա պարապմունքների վերջին զանգից հետո անելիք չունի ոչ ուսանողը եւ ոչ էլ դասախոսը: Սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ համալսարանական միջավայրը ոչ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031