Օրվա լրահոսը

Ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումները ձեռնարկել են հետախուզադիվերսիոն գործողություններ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 11000 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից, ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումները ՊԲ հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել են

Քաղաքապետին գնահատել են 4,1 եւ 3,9 միավոր

Տարբեր հարցումներ տարբեր պատասխաններ են ցույց տվել «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի` Երեւանում անցկացված հարցումների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տարեկան աշխատանքը 5 բալանոց սանդղակում գնահատվել է 4,1 միավոր: Ասոցիացիան այս հայտարարությունն արել է՝ հիմնվելով իրենց կողմից հարցված ընդամենը 1066 երեւանցու պատասխանի վրա, որոնք նաեւ նշել են, թե դրական են վերաբերվում քաղաքապետին ու Երեւանում կատարված փոփոխություններին: Ըստ

Հայ զինծառայողը ադրբեջանական գերությա՞ն  մեջ

Ի՞նչ հանգամանքներում է  նա գերվել Ադրբեջանական լրատվամիջոցները հղում  անելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը՝ հաղորդում են, թե իբր դեկտեմբերի 26-ին` երեկոյան, ազերիների զինուժը կանխել է Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, որի  հետեւանքով պրոֆեսիոնալ զինվորական  Արսեն Էդուարդի  Բաղդասարյանը գերվել է: Ակնկալում ենք, որ ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը այս կապակցությամբ հանդես կգա պարզաբանմամբ:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Մարդիկ ամսագրի փոխարեն ինտերնետն են «թերթում»

Կար ժամանակ, երբ ամսագիր ընթերցելը մոդայիկ էր, սակայն ներկայումս պատկերը փոխվել է, եւ մարդիկ ամսագրերի փոխարեն ինտերնետն են «թերթում»: Հայաստանը, ի տարբերություն մյուս երկրների, այս հարցում ցածր ցուցանիշ է գրանցել, քանի որ ամսագրերն ու հանդեսներն ինչպես լույս են տեսնում, այնպես էլ կարճ ժամանակ անց դադարում են տպագրվել: Այս առումով մի քանի խնդիր կա. մի կողմից՝

«Գագիկ Բեգլարյանն է իր պաշտպանության տակ առել գործող քաղաքապետին». «Հրապարակ»

«Սխալ եք ասում, 100 տոկոս սխալ եք ասում, այս դաշտում մոնոպոլիա չկա: Անհատներին դուք ձեւ եք գտել վարկաբեկելու: Տարոն Մարգարյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքն այս դաշտում սեփականություն չունի, ունեցել է շատ շուտ». Գագիկ Բեգլարյանն է իր պաշտպանության տակ առել գործող քաղաքապետին: Պատճառը բոլորովին էլ այն չէ, որ ինքը որոշել է, որ «միշտ

Եվ այդ մարդը Գագիկ Ծառուկյանն է

Երբ երկրի թե՛ իշխանության, թե՛ «ոչ իշխանության» թիկունքին կանգնած է մեկ մարդ 2015թ. հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է «ոչ իշխանական» քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ շարժումների խորհրդաժողով: Քննարկվելու է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը: Սա խորհրդակցական բնույթի միջոցառում է, որի նպատակն է վերլուծել, ամփոփել արդեն իսկ կատարված ծավալուն աշխատանքը,

Տարվա «բոցերը». «Հրապարակ»

Էլ ինչ տարի, որ չլինեն քաղաքական «բոցեր»: Շարքը գլխավորում է ՕԵԿ-ի հարկադիր ընդդիմադիրացումը: 6 տարի շարունակ իշխանական կոալիցիայի մաս կազմած եւ իշխանական բարիքներից օգտված ՕԵԿ-ը Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու գիշերվանից հետո հանկարծ որոշեց նոր «քաղաքական կուրս» որդեգրել՝ վերադառնալ 2006-ի ելման դիրքին: Հետագա ամիսներին թեպետ ՕԵԿ-ը համառորեն փորձում է մտնել ընդդիմադիր կերպարի մեջ, սակայն երբ հերթը

«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմն անցած 2 օրում ցուցադրվել է աշխարհի 9 քաղաքներում (տեսանյութ)

Շարունակվում են օրեր առաջ հանրության ուշադրությանը ներկայացված «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները: Դեկտեմբերի 24-ից 26-ն այն ցուցադրվել է աշխարհի 9 քաղաքներում, որոնց թվում են՝ Լոնդոնը, Նյու-Յորքը, Մադրիդը, Բեռլինը, Սանկտ-Պետերբուրգը, Միլանը, Վիենան, Ստոկհոլմը և Հռոմը: «Հայրենիք» հայրենակցական միության գրասենյակներում նախաձեռնված ցուցադրություններին ներկա են գտնվել սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական, մշակութային և քաղաքական գործիչներ: Հիշեցնենք,

Բերման ենթարկված դատավորը ցուցմունք չի տալիս. «Հայկական ժամանակ»

Նախօրեին ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը ձերբակալվել է։ Դատավորը կասկածվում է 20 հազար դոլար կաշառք ստանալու մեջ։ Այս մասին երեկ հաղորդագրություն տարածեց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ Խաչատուր Խաչատրյանը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին: Վերջինիս շահերի պաշտպան Կարեն Թումանյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է,

Արտաշես Թումանյանը կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան. «Չորրորդ իշխանություն»

Նախագահականի մեր աղբյուրների վկայությամբ, Սերժ Սարգսյանը մտադիր է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակել Արտաշես Թումանյանին: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Արտաշես Թումանյանը տևական ժամանակ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Թումանյանի ագրեմանը ԱԳՆ-ն Իրան էր ուղարկել ավելի վաղ, և օրերս ստացել ընդունող երկրի համաձայնությունը: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Վերջին տարիների համար աննախադեպ քանակով գրքեր են տպագրվել». «Հայոց աշխարհ»

Գրականագետ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ անցնող՝ 2014 թվականը կարեւորում է առաջին հերթին գրահրատարակչական ոլորտում ունեցած արդյունավետ աշխատանքով։ -Վերջին տարիների համար աննախադեպ քանակով գրքեր են տպագրվել: Եվ կարեւորն այն է, որ դրանց մակարդակը, որակն է էապես բարձրացել, ու նաեւ պոլիգրաֆիական առումով են ավելի լավը: Հատկապես թարգմանական դաշտում եղան մի քանի իրադարձություններ: Ցավոք, արդեն երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանը 2014 թվականին

Ու՞մ հետ ենք գնալու անտառ. «Ազգ»

Անտառ կարելի է գնալ տարբեր պատճառներով, օրինակՙ սունկ կամ վայրի մորի հավաքելու, կամՙ որսորդության, կամՙ պարզապես զբոսնելու: Ըստ էության անտառ գնալու պարագայում կարեւոր չէ գնալու նպատակը, կարեւորն այն է, թե ո՞ւմ հետ ես գնում: Եթե անտառ գնացողներն իրար չեն վստահում, ապա այդ ճանապարհորդությունը կարող է անվտանգ չլինել ոչ միայն անտառում ապրող գազանների, կամ որսի հարմար

«2014թ. կմտնի Հայաստանի պատմության մեջ որպես ԵՏՄ կոչվող մեգատնտեսական նախագծին ինտեգրվելու տարի». «Հայոց աշխարհ»

 Ինչո՞վ աչքի ընկավ 2014 թվականը Հայաստանի համար, հանրային կյանքի առավել արդյունավետ կազմակերպման, երկարաժամկետ հեռանկարային զարգացումների ի՞նչ նախադրյալներ ստեղծեց, ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ մեր քաղաքացին գալիք՝ 2015 թվականին։ Անցնող տարվա հանգուցային իրադարձությունները, ի պատասխան մեր հարցերի, փորձում է հանրագումարի բերել ՀՀԿ խորհրդարանական խմբակցութան անդամ, ՀՔԴՄ նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ -2014թ. առանձնանալու է մի քանի առանցքային դրվագներով։

Հիասթափությունների եւ հույսի տարի. «Ազգ»

Ծանր է մտացի թափառել անցած տարիների մեջ` հասկանալով, որ մեր խնդիրները տասնամյակով չենք լուծել, ու ոչ միայն չենք լուծել, այլեւ նորերն ենք ձեռք բերել: Վերջին տասնամյակի տարիները հետահայաց մեկ առ մեկ քրքրելով` նորից վերապրեցինք, որ ժողովրդով դույզն ինչ չենք փոխվել` նույն իդեալիստն ու անցյալի սխալներից դաս չքաղողներն ենք մնացել, չեն փոխվել մեր քաղաքական եւ տնտեսական

FOLK

Լիներ պոպոք, մանդարին Ամեն օր: Շնորհավոր նոր տարի ու Ամանոր:

Ամեն ինչ հրաշք է իրական

Վերջերս նայեցի «Mea culpa»-ն: Ասում են, դա վերջին ներկայացումն էր՝ գործողությունը տեղի է ունենում 2015 թվականին, իսկ քանի որ այդ տարեթիվը վրա է հասել, գործն այլեւս կորցնում է իր «հակաուտոպիայի» իմաստը: Գաղափարը կիսում եմ՝ մենք չենք կարող մեր պատմական հողերն ուզել, քանի մեզ տրված 29 հազար կիլոմետրում չենք կարողացել նորմալ պետություն կառուցել: Այդ ներկայացումը ստեղծողների

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում  են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն 

«Ուզում եմ, որ պապան ու մաման լավ ապրեն»

2010 թ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, ըստ որի՝ պարտավորվում է մինչև 2022թ կրթության ոլորտում վերացնելու խտրականությունները և կազմակերպելու միասնական ուսուցում: Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցի հատուկ կրթության ստորաբաժանման աշակերտներից 2-ն արդեն տեղափոխվել են հիմնական դպրոց: Այդուհանդերձ, դասղեկ Ծովինար Հակոբյանի խոսքով, երեխաները շարունակում են իրենց խեղճացած զգալ,

Ծեծի ու սպառնալիքների ազդեցության տակ ցուցմունք է տվել չկատարած կողոպուտի վերաբերյալ

Քաղաքացի Սպարտակ Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացի Սպարտակ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները 2014թ. օգոստոսի 14-ին իրեն բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Այնտեղ վերջիններս, իր հասցեին հայհոյանքներ տալով, սպառնացել են, ապա ծեծի

Մանվել Գրիգորյան. «Երեւի էդ քֆուր տվողներն էլ պետք է օրենքի առաջ պատասխան տան». shamshyan.com

Իսկ ինչ վերաբերում է ձեր ձեւակերպմանը՝ ազատամարտիկ, ապա մի անգամ էլ ասեմ վատ հասկացողների համար՝ ազատամարտիկն ազատամարտիկ է, երբ կանգնած է թշնամու դեմ, երբ կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Գեղարքունիքի մարզպետը նշմարելի հաջողություն է սպասում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից

Մեր մարզի բնակչությունն էլ հավատով է լցված նոր տնտեսական միության նկատմամբ:

Ռոնալդոյի անչափահաս որդին գայթակղել է մանկապարտեզի դաստիարակչուհուն

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն հայտնվել է սկանդալում: Պատճառը որդու կիրքն է հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ: Երկիրը բուռն քննարկում է 14-ամյա Ռոնալդի անբարոյականությունը: Ամեն բան սկսվել է սոցցանցում հայտնված նկարներից, որտեղ անչափահաս տղան գիշերային ակումբներից մեկում հայտնվել է մանկապարտեզի դաստիարակչուհի, 27-ամյա Լու Բերնարդիի նուրբ գրկում: Ինքը՝ Բերնարդին, կրակն ավելի է բորբոքել՝ չհերքելով իր եւ անչափահաս

Երեխայի գողության փաստով քննիչի դեմ գործը դատարանում է (Տեսանյութ)

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր Քննչական կոմիտեի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանի կայացրած քրեական գործը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջով հայցադիմումը: Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 15-ին Ն.Ն.-ի` ծննդատնից դուրս գրվելուց դեռ 1 ժամ էլ չանցած, ինչպես կինն է վստահեցրել, նորածնին գողացել է իր

Միշել Պլատինին այլընտրանք չունի

Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միության նախագահ Միշել Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահի, որի ընտրությունը տեղի է ունենալու 2015 թվականի մարտին՝ Վիեննայում կայանալիք համաժողովում, միակ թեկնածուն է: Հայտերի վերջնաժամկետը լրացել է դեկտեմբերի 24-ին եւ միայն Պլատինին է հայտ ներկայացրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Global Look Press-ի

Նավթի եւ գազի պաշարների հետախուզության աշխատանքներ` Սյունիքի 9 գյուղերում (Տեսանյութ)

Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Արծվանիկ, Շիկահող, Խդրանց, Գեղանուշ եւ եւս 5 գյուղական համայնքներում նախատեսվում են նավթի եւ գազի պաշարների հետախուզության աշխատանքներ իրականացնել: Իռլանդական «Բլեքսթերզ էներջի Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դեռեւս 2007թ.-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների ու բնապահպանության նախարարությունների հետ կնքած պայմանագրի համաձայն` 5 տարի ժամկետով ստացել է հատուկ ուսումնասիրության լիցենզիա/այն կարող է երկարացվել եւս

Տիգրան Լ. Պետրոսյանը Ալ էյնում հավասար միավորներով գրավեց երկրորդ տեղը

ԱՄԷ-ում ավարտված շախմատի Al Ain Classic 2014 միջազգային բաց մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը այսօր եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկի հետ եւ նրա ու Գայոզ Նիգալիձեի եւ Սերգեյ Ժիգալկոյի հետ 7,0-ական միավորով բաժանեց 1-4-րդ հորիզոնականները: Սակայն լրացուցիչ գործակիցներով հայ շախմատիստը մրցաշարային եզրափակիչ աղյուսակում պայքարն ավարտեց 2-րդ տեղում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess-result-ի

Բուժաշխատողների անբարեկիրթ վերաբերմունքի ու Շիրակի գյուղատնտեսությունը աչքով տալու մասին (Տեսանյութ)

Այսօր մարզխորհրդի նիստի ժամանակ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, խոսելով գյուղատնտեսական ոլորտի մասին, ասաց, որ Շիրակի մարզը շատ է տուժել, 39 գյուղ կարկտահարվել են, ընդ որում՝ ոչ թե մեկ, այլ բազմակի անգամներ: Հետաքրքիրն այն է , որ մարզպետն այս ոլորտի անհաջողությունները կատակով  վերագրեց մարզպետարանի գյուղատնտեսական վարչության պետ Մովսես Մանուկյանին: Բանն այն է, որ անցած տարի ճիշտ

Արթուր Ջավադյան. «Մեր կողմից արդեն իսկ գործի դրված միջոցառումները երաշխավորելու են ֆինանսական շուկայում կայունությունը»

Ուրախ եմ, որ հաջողվեց վերջին շրջանում ֆինանսական շուկաներում հավասարակշիռ վիճակը վերականգնել և կայուն պայմաններում դիմավորել ամանորը:

«Մենք Հայաստանում թույլ դպրոց ունենալու իրավունք չունենք». Աշոտ Ալիխանյան

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանն ամփոփում է տարին:

«Ազատություն» ռադիոկայանի դեմ Ադրբեջանի գործողությունը «ավազակային» հարձակում է. ռադիոյի ղեկավար

«Ազատություն» ռադիոկայանի ղեկավար Նենադ Պեժիչը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին ռադիոկայանի Բաքվի գրասենյակը խուզարկելու համար՝ անվանելով այն «Ադրբեջանի իշխանությունների վրեժ», փոխանցում է «Կոնտակտ»-ը: «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյի վրա հարձակումը Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է: Երկրի ղեկավարների հրամանով կատարված այս քայլը մասն է ավազակային գործողությունների, որն արվում է «Ազատության»-ը լռեցնելու համար, փորձում են վրեժ լուծել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031