Օրվա լրահոսը

Փաստաբանը թմրանյո՞ւթ է փոխանցել կալանավորին

Դեկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի կալանավոր Կ. Մ.-ին տեսակցության եկած փաստաբան Գ. Վ.-ին: Ըստ ԱՆ քրեակատարողական ծառայության կայքէջի՝ փաստաբանի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոսի չորս լիցքավորիչ: Երեք լիցքավորիչի մեջ հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 66,4 գրամ կանաչավուն բուսական զանգված: Որոշ ժամանակ անց

ԱԺ-ում խառն էին. Վերահսկիչ պալատը 2015թ. ծրագիր չունի. parliamentmonitoring.am

Ազգային ժողովի 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի ավարտից հետո խորհրդարանում ևս 3 արտահերթ նստաշրջան գումարվեց, բայց Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրը այդպես էլ քվեարկության չդրվեց: Ազգային ժողովում, ամենայն հավանականությամբ, մոռացել էին, որ ծրագիրը քննարկել, բայց չեն քվեարկել, թեպետ մինչև նոր տարվա սկիզբ այդ ծրագրի հաստատումը ԱԺ-ի կողմից օրենքի պահանջ է: Վերահսկիչ պալատի մասին օրենքը

Սեռական փոքրամասնության վերաբերյալ հարցին ՀՀ քաղաքացիները անհանդուրժող են եղել

Հայաստանում իրավունքների խախտման հիմնական պատճառները որո՞նք են հարցին՝ 1300 հարցված քաղաքացիների 56 տոկոսը օրենքները չգործելու հանգամանքով է պայմանավորել: Այս հարցումների նախաձեռնությունը Հասարակական հետազոտությունների առաջատար խմբինն է: Հարցվածներից հետաքրքրվել են նաեւ դատական համակարգի անկախության մասին, հարցվածների 5 տոկոսը պնդել է, որ անկախությունն այդ համակարգում բացակայում է, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին էլ հարցվածների 49 տոկոսը նշել

«Օրագիր իմ եւ բոլորի համար». Դարձ՝ ի շրջանս յուր կամ՝ նահանջ՝ առանց երգի

Հոդվածը գրել էի 2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ ՀՅԴ-ն մարտի 1-ի դեպքերից հետո քառակողմ կոալիցիայի մաս կազմեց։ Նույն միտումներն են կարծես նկատվում այսօր։ Ես անմիտ երազող չեմ ու հասկանում եմ, որ դիրքն ու փողը հեշտ չեն զիջում։ Ու նախագահության թեկնածուների քարոզներն էլ՝ իրենց դասական ստերով, սպառնալիքներով, լրիվ հասկանալի էին՝ չեն զիջելու։ Դրսից բանակ, միլիցիա կհավաքեն,

Սուրեն Սարգսյան. Մենք մեր ուժերով պարզել ենք, թե ով է եղել պատվիրատուն. news.am

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին բացարձակ չի հետաքրքրում, որ իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկը: Ազատամարտիկը նաեւ նշեց, որ իրենք իրենց ուժերով զբաղվել են եւ արդեն պարզել են, թե ով էր ծեծի պատվիրատուն, որը ինքը չցանկացավ հրապարակել: Միայն նշեց, որ իրեն ծեծի ենթարկելու պատճառը իր գործունեությունն է:

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման համար 2015-ին պետբյուջեից կհատկացվի 500 մլն դրամ

Կյանք փրկող այս ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ սոցիալական խմբում:

Նվիրված է Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին

«Նարեկացի» արվեստի միությունում ներկայացվեց Սարգիս Հացպանյանի «Հայերն իրենց բնօրրանում՝ ցեղասպանությունից հետո» դասախոսությունների շարքը: Նա ասաց, որ 2015 թ. լույս կտեսնի Նազարեթ Տաղավարյանի հեղինակած գիրքը, ուր տեղ են գտել քըզըլբաշների ծագման աղանդների մասին կարեւոր մանրամասներ, որ նրանք առաջացել են հայերից… Գիտաշխատողը խոսեց Սեբաստիայի հայությանը նվիրված Առաքել Պատրիկի կազմած ծավալուն երկհատորյակի մասին, որ թուրքերը ցանկանում են թարգմանել,

Գյուղնախարարը՝ սատկած խոզի մսի վաճառքի մասին. «Դեպքեր լինում են»

Նախարարի խոսքով՝ սննդի անվտանգության պետական ծառայությունը հնարավորություն չունի ամեն կետում անասնաբույժ ունենալ

Թուրքիայի ազդեցությունը կարող է մեծանալ տարածաշրջանում. արևելագետ (տեսանյութ). a1plus.am

«Արևելքում իսլամի ազդեցությամբ այնպիսի իրավիճակ է, որ այնտեղ քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների համար հետզհետե ավելի անհարմարավետ և դժվար կլինի ապրելը»,-նշել է արևելագետ Սևակ Գոմցյանը։ Մեր երկրի առնչությամբ ուղղակի մարտահրավեր նա չի տեսնում. «Սակայն կախված զարգացումներից՝ կա հնարավոր տարբերակ, որ ապագայում կարող է օրինակ քրդական գործոնն ակտիվանալ տարածաշրջանում, կամ գուցե Թուրքիայի ազդեցությունը մեծանա»,-նշել է արևելագետը։

Ավազակային հարձակում «Հայ Փոստի» վրա. 168.am

Երեւանում ավազակային հարձակում է տեղի ունեցել «Հայ Փոստի» մասնաճյուղերից մեկի վրա: Դեկտեմբերի 23-ին անհայտ անձինք «Հայ Փոստի» Մալաթիայի տարածքում գտնվող Հաղթանակ գյուղում գտնվող բաժանմունքի պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկելու եւ պատուհանը կոտրելու միջոցով ներխուժել են ներս եւ գողացել տեխնիկա եւ գումար: Նյութի մանրամասները կարդացեք 168.am-ի  կայքում

«Բյուրականի աստղադիտարանը գոյատեւելու խնդիր ունի»

Անվանի աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը՝ անցյալի եւ ներկայի մասին Անվանի աստղաֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Էլմա Պարսամյանի գիտական ժառանգությունը ներկայացնելու հարկ չկա: Գիտնականի անունով են կոչվել իր հայտնաբերած գիսավորաձեւ եւ մոլորակաձեւ որոշ միգամածություններ, ինչպես նաեւ Օձի համաստեղության աստղերից մեկը։ Դեկտեմբերի 23-ը տիկին Պարսամյանի համար հոբելյանական է, 85-ամյակն է լրանում: «Առավոտի» հետ զրույցում

Սերգո Կարապետյան. «Հաջորդ տարի գյուղմթերքի արտահանման ծավալները մեծացնելու ենք»

Նախարարն այս հանգամանքը պայմանավորում է ԵՏՄ անդամակցությամբ

«Շարունակելու եմ պայքարը, որովհետև ուզում եմ արժանապատիվ ապրեմ». Բախտագուշակ Վարսիկի խոշտանգված հարսը կբողոքի մինչև ՄԻԵԴ

Դատարանն անգամ հաշվի չառավ, որ դատավարության ընթացքում, հենց դատարանում բազմիցս Սարգիս Հակոբյանը սպառնացել էր «մատաղ» անել Հասմիկին՝ իրեն դատարան քարշ տալու համար:

Ի՞նչ է թելադրում 2015-ի նորաձեւությունը

2015 թվականի գլխավոր գույնը մարսալան (Marsala) է` տաք բորդո-շագանակագույնը, որը, փորձագետների խոսքով, այդ անվանումը ստացել է սիցիլիական նույնանուն գինու պատվին: Pantone Color Institute հետազոտական ինստիտուտը հայտարարում է, որ մարսալան մարմնավորում է համեղ ընթրիքի հաճույքը, իսկ դրա կարմրաշագանակագույն հիմքը արտացոլանքն է շքեղության ու բնականության: Համաշխարհային նորաձեւության տները ներկայացրել են 2015 թվականի իրենց հավաքածուները՝ թելադրելով տարվա միտումները:

Ավարտվել է ոստիկանի՝ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանող, ոստիկանության ծառայող Ռուբիկ Ստեփանյանի` տասնչորս տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Ռուբիկ Ստեփանյանը, իր ծանոթ Մ. Հ.-ից և նրա հարազատներից հաստատապես տեղյակ լինելով վերջինիս

Պետք է Հասմիկին սպանա՞ծ լիներ, որ դատարանը ամուսնուն «նստացներ»

Հասմիկ Խաչատրյանի կյանքին վտանգ է սպառնում. համենայնդեպս՝ նա եւ իր փաստաբանն այդպես են պնդում: Հայաստանում հայտնի բախտագուշակ Վարսիկի նախկին հարսը՝ Հասմիկ Խաչատրյանը, ասում է, որ իր նախկին ամուսինն այժմ ամեն ինչ կանի, որպեսզի իրեն գտնի: «Նա ինձ կսպանի, նա անպայման կփորձի ինձ գտնել ու ապացուցել, որ ինքն անպատժելի է»,- ասում է Հասմիկը: 28-ամյա այս կինն

Սարգիս Գրիգորյան. «Խայտառակություն է, որ սպորտի նախարարությունը խաղային ձեւերի մարզադահլիճ չունի»

Երեկ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը հրավիրված ասուլիսում ամփոփելով մրցաշրջան 2014-ում կատարած աշխատանքները՝ խոսեց ինչպես հաջողությունների, որոնք օբյեկտիվ պատճառներով այնքան էլ շատ չեն, այնպես էլ խնդիրների եւ հոգսերի մասին: Բանախոսի փոխանցմամբ, չնայած մարզաձեւին հատկացվող պետական աջակցությունը շատ քիչ է՝ ընդամենը 18 միլիոն դրամ, իրենք հովանավորների եւ այլ միջոցներով հայթայթում եւ ծախսում են կրկնակի գումար,

Սոնյա Թաշչյան. Ամանորի գիշերը բացասական մտքերը գրել եւ վառել (Տեսանյութ). a1plus.am

Ամանորի իսկական խորհուրդը հոգեւոր իմաստի մեջ է: Դա սահմանագիծ է, թույլ է տալիս Նոր տարին նորովի սկսել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բանաստեղծուհի, խոհարար Սոնյա Թաշչյանը: «Բացի սեղանի ուտելիքներից, հետաքրքիր սովորություն կա եւ հին իրերից մեկը պետք է գցեն աղբամանը, դա ազատում է վատ հիշողություններից: Բացի այդ, բացասական մտքերը գրել եւ վառել: Ամանորի գիշերը

Խարդախության համար դատապարտված փաստաբան Սամվել Մարտիրոսյանի արտոնագիրը դադարեցվել է

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 24.12.2014թ. թիվ 426-Ա որոշմամբ փաստաբան Սամվել Լևոնի Մարտիրոսյանի փաստաբանական գործունեության թիվ 347 արտոնագրի գործողությունը դադարեցվել է։ Դատական կարգով Սամվել Լևոնի Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով և դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով։ Տեղեկացնում

«Ռուսաստանի տնտեսության հապաղումը շարունակվելու է առնվազն երեք տարի». «Ամերիկայի ձայն»

Ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով բարձրացել են բանկերին այն անձանց մուծումների ծավալները, ովքեր արտասահմանյան տարադրամով են պարտք վերցրել այդ բանկերից։ Վերլուծաբանների կարծիքով, նավթի միջազգային գների անկման և Արևմուտքի կողմից իրականացվող պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանը տնտեսական հապաղման փուլ մուտք կգործի եկող տարի։ Ռուբլու արագ արժեզրկումը մեծապես վնասել է Ռուսաստանի ժողովրդի հատկապես այն հատվածին, որը գործարքներ ունի արտասահմանյան բանկերի

«Աշակերտը մասնակցելով մրցույթների՝ զգում է ե՛ւ պատասխանատվություն, ե՛ւ երկրի աջակցությունը»

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան սնող Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի սաները բոլոր ժամանակներում ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ոչ միայն հայաստանյան, այլեւ արտերկրյա մրցույթներին ու փառատոներին: Վերջերս էլ մասնակցել են Մոսկվայում 15-րդ անգամ անցկացվող «Շչելկունչիկ» միջազգային մրցույթին, որին մասնակցում էր 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտ՝ ԱՊՀ երկրներից, Ավստրիայից, Եգիպտոսից, Գերմանիայից եւ Թաիլանդից, դպրոցը ներկայացնում

Հարութ Սասունյան. Ամալ Քլունին մեծ առավելություն կլինի Հայաստանի իրավական խմբի համար Ստրասբուրգում

Հանրահայտ դերասան և մարդու իրավունքների պաշտպան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Ռամզի Ալամուդինը, հաջորդ ամիս Հայաստանը ներկայացնող փաստաբաններից մեկը կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Որոշ ընթերցողներ կարող են հարց տալ, թե ինչպե՞ս է մի կին՝ «Էլլ» (Elle) ամսագրի նկարագրությամբ, ունենալով «շլացուցիչ տեսք և շքեղ մազեր, կրելով բաց հագուստներ, նորաձև տաբատներ, գույնզգույն կրունկներ», ներգրավվել նման բարդ

Անցած տարվա երկու պատերազմները

Կցանկանա՞ն արդյոք գերտերությունները դրանք կանգնեցնել Անցնող տարում աշխարհում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների շարքում, ցավոք, բացասական երեւույթները գերակշռում էին։ Եվ ամենաբացասականն, իհարկե, 2014 թվականին բռնկված երկու պատերազմներն էին՝ մեկը՝ Մերձավոր Արեւելքում, մյուսը՝ Ուկրաինայում։ Մերձավոր Արեւելքում լարվածությունը պահպանվում է տասնամյակներ շարունակ՝ իրավիճակը մերթ թեժանում է, մերթ՝ փոքր-ինչ հանդարտվում։ Սրացումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները, ի

Քեսապ դարձեալ վտանգի տակ է

Երկու օր առաջ հրթիռակոծուած է Քեսապի մօտիկ Լեղի ջուրի (Ֆռնլոք) անցակէտը, իսկ եկէկ ուշ գիշերին յարձակման վտանգը սպառնացած է Քեսապին: Ժողովուրդին մեծ մասը, յատկապէս կիներն ու երեխաները դուրս բերուած են Քեսապէն եւ ապաստանած՝ Լաթաքիա: Ըստ զինուորական աղբիւրներու Թուրքիոյ կողմը՝ սահմանին մօտ կը նկատուին զինեալ ապստամբներու համախմբումներ: Այս մասին ԵՌԱԳՈՅՆ-ին կը տեղեկացնէ Քեսապի աղբիւրը: Քեսապը դարձեալ

Սարդարապատ գյուղն անմիջապես «հանրային գերակա շահ» կհռչակեր. «Չորրորդ իշխանություն»

«Ես իրապես չեմ մասնակցել ոչ Ավարայրի ճակատամարտին, ոչ Սարդարապատի կամ այլ ճակատամարտերի։ Հավատացեք՝ փաստաթղթեր ունեմ այդ ուղղությամբ», հայտարարել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ փորձելով պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ Երեւանում 100 տարուց ավելի հին շենքեր գրեթե չկան։ «ՉԻ»– Լավ է, իհարկե, որ Նարեկ Սարգսյանի հումորը տեղն է (ափսոս միայն, որ հաճախ այն դրսեւորվում է նաեւ

Այգուց գտած զինամթերքը հանձնել է ոստիկանություն

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Դավիթ Ս.-ն և հանձնել ինքնաձիգի տարբեր տրամաչափի 10 փամփուշտ և «մոնտաժային» տիպի 37 փամփուշտ՝ հայտնելով, որ զինամթերքը նույն օրը գտել է Գ. Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնի դիմացի այգուց: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն  

Դաշնակցությունը փորձում է փրկել դեմքը. «Չորրորդ իշխանություն»

Փորձենք հասկանալ Դաշնակցության դիրքորոշումը՝ կոնկրետ օրինակներով։ Տեսականորեն ամեն ինչ կարծես թե հասկանալի է. եթե համակարգը մնա նախագահական, ու Սերժ Սարգսյանի փոխարեն ուրիշ նախագահ դառնա՝ դրանից ոչինչ չի փոխվի, դրա համար էլ պետք է անցնել կառավարման խորհրդարանական համակարգի։ Իսկապե՞ս։ Բա ո՞ւր մնաց «Փոփոխությունները մեկ անձով պայմանավորելու անթույլատրելիության» թեզը։ Չէ՞ որ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում էլ

Գուրգեն Արսենյան. «Չեմ ուզել՝ չեմ ստորագրել». «Հրապարակ»

Այդքան սրտանց քննադատում եք Տիգրան Սարգսյանին, այդ դեպքում ինչո՞ւ այդ ամենի իրական  «մեղավոր» Տիգրան Սարգսյանին նշանակող Սերժ Սարգսյանի իմպիչմենտը պահանջող փաստաթղթի տակ չստորագրեցիք՝ հարցրինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին: «Ե՞ս, չե՞մ ստորագրել, լավ եմ արել, տենց էլ կգրեք՝ չեմ ցանկացել ստորագրել՝ չեմ ստորագրել, որովհետեւ, օրինակի համար, կան բաներ, որոնք պետք է իմանաք, որ Գուրգեն Արսենյանը

«Դեմ առ դեմ». Եղիշե Պետրոսյան եւ Հաղթանակ Շահումյան

Այսօր ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի եւ երաժիշտ Եղիշե Պետրոսյանի հետ: Թեման՝ քաղաքական տարվա ամփոփումը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031