Օրվա լրահոսը
Ամանորին նախարար Գաբրիել Ղազարյանը կմեկնի Լոռու մարզ
Կառավարության նիստերից մեկում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին կոչ արեց Նոր տարվա օրերին լինել հանրապետության մարզերում, սահմանային գյուղերում եւ զորամասերում: Aravot.am-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանից տեղեկացավ, որ նա պլանավորել է դեկտեմբերի 30-ին մեկնել Լոռու մարզ, մասնավորապես, Սարչապետ եւ Միխայլովկա գյուղեր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հովհաննես Հովհաննիսյան. «Հանդիպակաց միմյանց ուղղությամբ են շարժվում իշխանությունն ու ընդդիմությունը». «Հրապարակ»
Համաժողովրդական շարժմանը միացած եւ Ծառուկյանի հետ ձեռք սեղմած Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար, 2008թ. համաժողովրդական շարժման մասնակից Հովհաննես Հովհաննիսյանը դեռեւս չի որոշել, թե կոնկրետ ինչ առաջարկներով է հանդես գալու, բայց մի բանում վստահ է՝ ինքը հակված չէ եռյակի որդեգրած «թավշյա հեղափոխության» մոդելին, առաջարկելու է արագ իշխանափոխության տարբերակ. «Ես արագ փոփոխությունների կողմնակից եմ, որովհետեւ իմ տեսակետը շատ
Դիլիջանցիները մեղադրվում են կեղծ վթարով «Նաիրի Ինշուրանսին» 1 միլիոն դրամ «գցելու» փորձի մեջ
Կեղծ վթարի համար ճանապարհային ոստիկան են կանչել
Ծառուկյանն առանց ՀԱԿ-ի. «Հայկական ժամանակ»
Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը ilur.am կայքին տված մեկնաբանության մեջ կասկածի տակ էր դրել ՀԱԿ-ի մասնակցությունը խորհրդաժողովին։ «Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն, բացի եռյակից, խորհրդակցությունների շարք են սկսել քաղաքական այլ ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։ Հունվարի 20-ին հայտարարված հավաքն էլ այդ շարքի հերթական միջոցառումներից է, ինչի մասին մեր գործընկերները մեզ նախապես տեղյակ
Երկրապահ կամավորականի կարգավիճակի թիվ 1 վկայականը Սպարապետ Վազգեն Սարգսյանին
Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքին համապատասխան ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ պաշտպանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, Անվտանգության ազգային ծառայության, ՀՀ Ոստիկանության, Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչներով: Քանի որ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բացակայում էր Հանրապետությունից, նիստը նախագահում էր հանձնաժողովի փոխնախագահ, օրենքի
Բռնության ենթարկված ազատամարտիկների դիրքորոշումը՝ իրավապահ մարմիններին հայտարարություն չներկայացնելու վերաբերյալ, առնվազն խոցելի է. «Հայկական ժամանակ»
Երրորդ հանրապետության պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ իշխանությունը թուլանա բռնությունների արդյունքում։ Ցանկացած բախում, ցանկացած կոնֆլիկտ ի վերջո ուժեղացրել է իշխանությանը եւ ոչնչացրել ընդդիմությանը։ Հիշենք 1996 թվականը, հիշենք 2004 թվականը, հիշենք 2008 թվականը։ Բոլոր դեպքերում բռնությունների ալիքից հետո թվացել է, թե իշխանությունը երերում է եւ ուր որ է կփլվի։ Իրականում, սակայն, տեղի է ունեցել
Հալեպահայությունը ծանր վիճակում է, նրանք անգամ Հայաստան չեն կարող գալ. «Ժամանակ»
Սիրիայի Հալեպ քաղաքը վերջին օրերին ամբողջությամբ շրջապատված է այս անգամ ազգային պետական բանակի կողմից, որը օղակը փակել է քաղաքի շուրջը, և զինյալ ընդդիմադիրները մնացել են քաղաքում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը: «Քաղաքում մնացած բավական թվով զինյալ ընդդիմադիրները ռմբակոծեցին ու հրթիռներ արձակեցին խաղաղ բնակչության վրա: Սիրիայի օրինական
Պուտինը «համաձայնեցված գործողություններ» է պահանջում
ՌԴ նախագահի մատուցմամբ` ՀԱՊԿ-ը իրական հնարավորություններ ունի խնդիրների լուծման համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 23-ին ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը: Այս փաստաթղթով Հայաստանը կմիանա ԵՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաեւ միջազգային այլ փաստաթղթերի, որոնք ստորագրվել են Մաքսային միության շրջանակներում: Նախատեսվում է նաեւ, որ վերանայվելու են Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ Հայաստանի
Յունիբանկը շնորհավորեց և հանձնեց նվերը 2014թ.-ի 100-հազարերորդ վարկի ստացող հաճախորդին
Նոր տարվա նախաշեմին Յունիբանկը շնորհավորեց 2014թ.-ի 100-հազարերորդ սպառողական վարկի ստացողին` ուսուցչուհի Բյուրեղիկ Սարգսյանին և որպես նվեր հանձնեց կենցաղային տեխնիկայի գնման հավաստագիր: Հոբելյանական վարկը Յունիբանկը տրամադրել է «վարկային կոնվեյերի» միջոցով, որը հիմնված է Salesforce ամպային CRM–համակարգի վրա: «Շնորհակալ եմ բանկին այս անակնկալի և տոնական տրամադրության համար: Թեև Յունիբանկի հաճախորդ եմ դարձել վերջերս, վստահ եմ ճիշտ ընտրություն եմ
Ասոցացումը մեռավ, կեցցե՛ Ասոցացումը. «Ժամանակ»
Երեկ Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանն, ըստ էության, ավարտել է իր անդամակցության գործընթացը և դարձել ԵՏՄ-ի անդամ: Երեկ գրեթե միաժամանակ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Հայաստանը բանակցություն է սկսում Եվրամիության հետ նոր համաձայնագրի շուրջ, որը կներառի այն ամենը, ինչը հնարավոր է ԵՏՄ-ի անդամակցության պարագայում և չի սահմանափակվում
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր էս տարի նույնպես նոր տարվա սեղանին կոկորդիլոս դնել: Կինը չէր համաձայնվում:
Ովքեր են «որոշ գործիչները»
«Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր»,- կիրակի օրը, մասնագիտական տոնի առթիվ ելույթ ունենալով, հայտարարել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Քանի որ այդ «մերօրյա գործիչների» անունները չեն հնչել, ամեն մեկը կարող է պատկերացնել այն գործչին, որը վերջին շրջանում հակասահմանադրական եւ սադրիչ կոչեր
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան շտապ հոսպիտալացրել են
Նախօրեին Մոսկվայում կտրուկ վատացել է տնային կալանքի տակ գտնվող գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը, նրան շտապ հոսպիտալացրել են: Այս մասին հայտնում է նրա բժիշկ Հենրի Բակունցը: Հայրապետյանը քաղցկեղ ունի, ինչպես նաև սրտի ու ճնշման հետ կապված խնդիրներ, շաքարախտ: «Նրան ստացիոնար բուժում է հարկավոր, հիվանդանոցում անցկացրած մի քանի օրը շատ քիչ է»,- ասում է բժիշկը: Նշենք,
«Լավ մտածեցի և տեսա լավ չեմ հասկացել». ասում է վրացի ամբաստանյալը
Գորիսի նստավայրում դեկտեմբերի 23-ի դատական նիստում շարունակվեց Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլու և Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մատեաշվիլու գործով դատական հերթական նիստը: Դրան ներկա չէր ամբաստանյալ Ավթանդիլ Մատեաշվիլու պաշտպաններից Թեհմուրազ Մայսուրաձեն: Թեև ամբաստանյալը դեմ էր դատական նիստը շարունակելուն և պահանջում էր այն շարունակել 2015-ի հունվարի վերջին, սակայն դատարանը գտավ, որ պաշտպանը իր հիվանդության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ
Աստղագիտությունն ունի՞ զարգանալու հեռանկար
«Թվում էր, թե Վիկտոր Համբարձումյանի մահից հետո աստղագիտությունը կանգ կառնի, սակայն 35 միջազգային օլիմպիադաներում հայերի հաղթանակները թույլ են տալիս պնդելու, որ աստղագիտությունն ունի զարգանալու հեռանկար: Այլ հարց է, որ միջազգային օլիմպիական դափնիների արժանացած երիտասարդների մի մասն իր գործունեությունն արտերկրում է ծավալում»,- ասում է «Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» կրթական բարեգործական հիմնադրամի տնօրեն, Վ. Համբարձումյանի աշակերտ Ռոբերտ Սարգսյանը:
Ստեփան Սաֆարյան. «Եվրամիության հետ բանակցությունների վերսկսումը ցույց է տալիս, որ Եվրոպայի համար Հայաստանը չի կորցրել իր կարեւորությունը»
Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ բանակցությունների վերսկսումը իշխանությունների արժանիքների պատճառով չէ
Հրաչյա Ռոստոմյան. «Առաջին անգամ մենք Սոչիի՝ ձմեռային եւ Նանկինի՝ պատանեկան օլիմպիական խաղերում հրաժարվեցինք սպիտակ քարտից»
Այսօր ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ամփոփեց մրցաշրջան 2015-ը: Նրա խոսքերով, 2014 թվականը լավ տարի էր, որի ընթացքում Հայաստանի մարզիկները գերազանց մրցելույթներ ունեցան միջազգային ասպարեզներում: «Դուք գիտեք, որ ՀԱՕԿ-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ոչ միայն բարձր նվաճումների, այլեւ առողջ ապրելակերպի եւ օլիմպիական գաղափարների տարածման ոլորտում: Եվ դրա գնահատականները տվեցին Հայաստան ժամանած ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն
Արմեն Ալավերդյանը՝ Արմեն Աշոտյանին. «Նախարարությունը մեզ հետ հարցը չի քննարկել»
«Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրենը պնդում է, որ ներառական կրթության փաթեթը մշակվել է առանց իրենց եւ այլ առաջատար հ/կ-ների:
«Եթե իշխանություններին օգնենք էլ, չեն կարող իշխանություն մնալ». Ռազմիկ Պետրոսյան
Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը անտրամաբանական է համարում ազատամարտիկների հասցեին ուղղված քննադատությունը, թե իրենք ինչ գործ ունեն քաղաքականության հետ: «Եթե քաղաքացին սահմանադրորեն կարողանա ծառայել հայրենիքին, պետք է քաղաքականությամբ զբաղվի, մենք՝ ազատամարտիկներս, նույն քաղաքացին ենք մի տարբերությամբ, որ դոնորն ենք դարձել մեր երկրի 1988–ի պատերազմի ժամանակ, մեր ընկերների կյանքով ու կես մարդ դառնալու արդյունքով կարողացել ենք հաղթանակ պարգեւել
Կյանքից հեռացել է մեր սիրելի գործընկեր Արմեն Նիկողոսյանը
Երեւանի մամուլի ակումբը խորը վշտով հայտնում է սիրելի գործընկերոջ՝ Արմեն Նիկողոսյանի անժամանակ մահվան՝ մեր հոգու եւ գիտակցության համար անըմբռնելի, ծանր կորստի մասին։ Մենք միասին ենք եղել մեր կազմակերպության հիմնադրման օրվանից։ Արմենն առաջիններից մեկն էր տեղեկանում հայ լրագրության բոլոր նորությունների մասին, եւ նրա շնորհիվ դրանք տարածվում էին Երեւանի մամուլի ակումբի ինֆորմացիոն ռեսուրսներով։ Ինչպես տարիների ընկերությունն է
Վրաստանի մուսուլմանները. Գոյություն ունի՞ արդյոք երկրում իսլամաֆոբիա
Վրաստանի վերաբերյալ Եվրոպական Խորհրդարանի կողմից վերջերս ընդունված բանաձևում հատուկ ուշադրություն է դարձվում երկրում մարդու իրավունքների խախտումների հետ կապված հարցերին: Չնայած բանաձևի ընդհանուր բնույթին` այնտեղ անմիջական տեքստով ասվում է, որ Վրաստանում գոյություն ունեն որոշակի խնդիրներ` կապված իսլամաֆոբիայի հետ… «Վրաստանը իր վրա վերցրած միջազգային պարտականությունների շրջանակներում պետք է գործող քայլեր իրականացնի իսլամաֆոբիայի և հոմոֆոբիայի դեմ ուղղված պայքարի
Բորիս Նավասարդյան. «Չեմ կարծում՝ Եվրամիության հետ բանակցությունների ընթացքում ինչ-որ կոնկրետ ձեւաչափ է քննարկվելու»
Բորիս Նավասարդյանը կարծում է, որ բանակցությունների ընթացքում չի քննարկվելու, թե Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները ինչ անուն են կրելու
«Ո՞վ կարող է ասել մեզ` մի խառնվեք քաղաքականությանը». ազատամարտիկ
«Արտագաղթը, աղքատությունը, սովը, կարելի է ասել, վախի մթնոլորտը. այս ամենը ստիպեց մեզ ոտքի կանգնել, կանգնել ժողովրդի կողքին և ասել՝ ժողովուրդ մենք ձեր կողքին ենք, ինչպես 88-ին, երբ այս տղաները, հրամանատարները մեկնեցին Արցախ և ազատագրեցին այն»,- այսօր ազատամարտիկների տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց Դաշինքի խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը: Ըստ նրա, իրենց օրակարգային առաջին խնդիրը մնում է
Այն մասին, թե ինչպես Չինարիի կողպված ու հոսանքից զուրկ մշակույթի պալատում՝ թշնամու կրակոցների ներքո դիտեցին «Գարեգին Նժդեհ» ֆիլմը (Տեսանյութ, ֆոտոշարք)
2013 թվականին, երբ ամեն օր կրակոցներ են հնչել հայ-ադրբեջանական սահմանագծում, «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ռեժիսորն ու ողջ ստեղծագործական անձնակազմը մեկնել են Տաուշի մարզի Չինարի գյուղ՝ ցուցադրելու ֆիլմը: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը, որն այդ ֆիլմի գծային պրոդյուսերն է, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչ մեծ դժվարությամբ է այդ ֆիլմը ցուցադրվել Չինարիի՝ կրակոցների
«Իշխանությունները թաքցնում են իրենց թեւում առաջացած խուճապը». ազատամարտիկ
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի համոզմամբ, վերջին շրջանում ակտիվ քաղաքացիների, ազատամարտիկների ու պատգամավորի նկատմամբ բռնություններով իշխանությունները փորձում են թաքցնել իշխանական թեւում առաջացած խուճապը: «Ու այդ խուճապը վերածել ցայտնոտի ու նման բռնարարքները նրանց համար սովորական են: Բայց բռնարարքների շղթան վաղուց էր սկսվել, երբ տեղի ունեցավ համաժողովրդական համախմբում եւ հատկապես ձեւավորվեց ազատամարտիկների դաշինքը, որի բոլոր անդամները ներկայիս իշխանության մեծամասնությանը
Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը
Կարապի լճի սահադաշտն արդեն 10-րդ տարեշրջանն է, որ իր դռներն է բացում չմշկասահքի սիրահար երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև: Սահադաշտի տարեշրջանի հանդիսավոր բացումն ազդարարվել է Երևանի գեղասահքի և թափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի սաների ելույթով, ովքեր հանդիսավոր սահքով սահադաշտ են բերել եռագույնն ու Երևանի դրոշը: Միջոցառումը շարունակվել է պատանի մարզիկների ցուցադրական ելույթներով: Կարապի լճի սահադաշտի հանդիսավոր
«100 տարի… Իրական պատմություններ». հայեր, որոնց փրկել են թուրքերը
Ցեղասպանությունը վերապրած հայերի մեջ կան մարդիկ, որոնց կյանքը փրկվել է թուրք հարևանի, ընկերոջ կամ մեկ այլ ականատեսի կողմից: Եվ ահա, հարյուր տարի անց, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները պատմում են, թե ինչպես են իրենց նախնիներին փրկել թուրք հարևանները կամ ընկերները: Շուրջ հինգ տասնյակ իրական պատմություններ, առանց բովանդակային խմբագրման, մեկտեղվել են «100 տարի… Իրական պատմություններ» խորագրով գրքում, որի
Չինարիի ամուր ոգին եւ պաշտպանիչ պատն ընդդեմ ազերի դիպուկահարների
Սահմանամերձ գյուղին աջակցություն է ցուցաբերվում
Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության և դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական ասպեկտներին: Նիստին մասնակցել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր


















































