Օրվա լրահոսը
Սամվել Նիկոյան. «Եթե որեւէ մեկն ինչ-որ «արտահերթ» բառ է ասում՝ արդեն ստեղ կա ոչ դրական ճանապարհ». «Հրապարակ»
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը հիշեցրեց հերթական ընտրությունների ապահով ճանապարհը։ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի ոճով էլ նախազգուշացրեց, որ իշխանության դեմ «անօրինական գործողությունները» պատժվելու են օրենքով սահմանված կարգով։ «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր քաղաքականությունը, ինքը շատ լավ գիտի՝ երբ սկսեց ու ինչի համար։ Նորմալ եմ վերաբերվում ընդդիմադիրների այն գործողություններին, որոնք օրենքի շրջանակում են։ Կարող են
Քեսապի վիճակը կայուն է.Խուճապի մասին խօսիլը տեղին չէ. karabakh-open.info
karabakh-open.info. Անցնող երկու օրերուն որոշ լարուածութիւն մը նկատուած է հայկական Քեսապ աւանին շուրջ: Այս առումով մեծ դժուարութեամբ յաջողեցայ կապ հաստատել Քեսապի ազգայիններէն Պրն. Կարօ Մանճիկեանին հետ: Մանճիկեան յայտնեց, որ նկատի առնելով վերջին օրերու լարուածութիւնը գիւղի պատասխանատուները որոշած են թուրքիոյ հետ սահմանային հատուածին մօտ ապրող հայ ընտանիքները արագօրէն Լաթաքիա փոխադրել: Ան նաեւ յայտնեց, որ փոխադրուածներուն մեծամասնութիւնը
Սերժ Սարգսյանը «մաղարիչ» է արել. «Ժամանակ»
Ռուսաստանի տնտեսությանը հասցված հարվածների ծանրությունը Հայաստանն արդեն զգում է, իսկ այդ հարվածները շարունակվելու են և էլ ավելի ծանր հետևանքներ են ունենալու Ռուսաստանի տնտեսության համար: Իսկ ԵՏՄ-ն դա Ռուսաստանի տնտեսությունն է, հատկապես Հայաստանի համար, որն ունենալու է Եվրասիական տնտեսական միության ծայրագավառի նշանակություն: Նման պայմաններում պետք է ուղղակի ափսոսել և մտահոգվել, որ Հայաստանը հայտնվել է այդպիսի իրավիճակում:
Կենտրոնանալ լուծումների վրա
Հայաստանում կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք ինձ դուր չեն գալիս: Ես ունեմ երկու ճանապարհ. ա/ առավոտվանից գիշեր գրել եւ խոսել այն մասին, թե որքան վատն են դրանք եւ ինչ սխալ բաներ են գրում, բ/ իմ սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես, իմ պատկերացմամբ, պետք է աշխատեն լրագրողներն ու լրատվամիջոցները: Իմ օրինակը պետք է նախեւառաջ համոզիչ լինի
Որոշ ճանապարհների տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի Չարենցավանի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքում նաև բուք է : Հանրապետության մյուս տարածքներում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ստիպել են հակառակորդին նահանջել իրենց ելման դիրքեր
Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ: Դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու
«Զարզանդը իր շեֆին՝ Սուրիկ Խաչատրյանին, ազատել է քրեական պատասխանատվությունից»
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը պնդում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանին համաներմամբ քրեական պատասխանատվությունից ազատելու որոշումը վերացնելու իր պահանջը մերժելը օրենքի խախտումով էր: «Բողոքը հիմնավոր է, նյութերից պարզ երեւում է, թե ով է այդ հանցագործության իրական կատարողը: Զարզանդ Նիկողոսյանը իր վրա է վերցնում իր շեֆի արարքները , այդ արտահայտությունը կա Սուրիկ Խաչատրյանի
ՀՀ ոստիկանությունից, քննչական կոմիտեից կբողոքեն միջազգային բոլոր կառույցներում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատրաստվում է ազատամարտիկների ու ակտիվ մյուս քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերը ոստիկանության եւ քննչական կոմիտեի կողմից կոծկելու վերաբերյալ զեկույցներ ներկայացնել միջազգային կառույցներին: «Մենք պարբերաբար ոստիկանության կողմից բռնությունների մասին անդրադառնում ենք մեր զեկույցներում ու այս վերջին դեպքերը պետք է ներկայացնենք ՄԱԿ-ին, եվրախորհրդին եւ եվրամիությանը»,- Aravot.am-ին ասաց Արթուր Սաքունցը: Նա
Թշվառ պայմաններով՝ ամենաբարձր տիտղոսները. Շիրակի մարզպետը՝ սպորտի ոլորտի հաջողությունների ու խնդիրների մասին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, պարգևատրելով մարզի լավագույն մարզիկներին ու մարզիչներին, հպարտությամբ փաստեց, որ իր գլխավորած մարզը ակնառու հաջողություններ է ունեցել այս ոլորտում: «Հանրապետության լավագույն մարզիկ է ճանաչվել մեր ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, տասնյակում լավագույն տեղ է գտել մեր ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, ունեցել ենք օլիմպիական չեմպիոն, ունեցել ենք Եվրոպայի չեմպիոն շախմատիստ մինչև 10 տարեկանների առաջնությունում,
Գառնիկ Մարգարյանը՝ Արամ Մանուկյանին. «Անձին հայհոյելը տհասություն, տգիտություն, անդաստիարակություն է»
«Ընդհանրապես, անձին վիրավորել, հայհոյելը տհասություն, տգիտություն, անդաստիարակություն է: Չի կարելի: Ասելիք կա, պետք է քննադատության, ասելիքի միջոցով խոսել: Համենայնդեպս իմ անցած կյանքը թույլ չի տա անգամ գողին, եթե դատարանի որոշում չկա, ասել գող է: Երբ դատարանի վճիռը կլինի՝ կասեմ գող է»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայհոյանքի եւ դրան հաջորդած միջադեպի մասին
Անցնող տարում Արմավիրի մարզը լուրջ վնաս կրեց ցրտահարության հետևանքով, խնդիրներ ունեցավ ոռոգման ջրի սակավության պատճառով
Տեղի է ունեցել մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամլո ասուլիսը
Արտավազդ Եղիազարյան. «Հեղափոխություն անելու նպատակ չէի դրել»
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին «Ափ թաուն» փաբում կայացավ Արտավազդ Եղիազարյանի՝ «Անտարես» հրատարակչության հրատարակած «Քաղաքը լուսնի տակ» գրքի շնորհանդեսը: Aravot.am-ի հետ բլից-հարցազրույցում խոսելով գրքի ծննդի մասին, հեղինակն այդ գործընթացը բնորոշեց որպես բավականային երկար ժամանակի, տարբեր տեսակի մտքերի, ապրումների ամփոփում: Անդրադառնալով ընթերցողի համար «փակագծեր» բացել-չբացելուն, Արտավազդ Եղիազարյանը նշեց, որ դա կախված է նրանից, թե գրողն ի՞նչ է ուզում
Շիշկերտում ժամանակին աշակերտ կար, բայց դպրոցի շենք չկար, իսկ հիմա դպրոցի շենք կա` աշակերտ չկա
Կապանից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Շիշկերտ գյուղում այժմ հինգ ընտանիք է ապրում: Գյուղի հիմնական բնակիչները մեծահասակներ են, երիտասարդներ քիչ կան Շիշկերտում: Գյուղում պայմաններից ելնելով` ժամանակին երիտասարդ ընտանիքներն իրենց դպրոցահասակ երեխաների հետ լքել են գյուղը, նույն մտադրությունն ունեն նաեւ հեռավոր գյուղի ներկայիս երիտասարդները: Տեղաբնակները ցավով են խոսում գյուղի դատարկման, ծերացման ու վաղվա մշուշոտ ապագայի
Փորձել են «փա՞յ» մտնել հիվանդանոցում
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում մոտ երկու տարի առաջ «Բի Բի Ջի» կոչվող մասնավոր հիվանդանոց էր գործում, որը հագեցած էր ժամանակակից սարքավորումներով: Հիվանդանոցը սպասարկում էր տարածաշրջանի բնակիչներին, եւ նրանք այլեւս ստիպված չէին լինում որակյալ բուժզննման կամ բուժման համար հասնել Երեւան: Այդ հիվանդանոցն արդեն փակվել է, չի գործում, իսկ աշխատողները մատնվել են պարապուրդի: Aravot.am-ը ահազանգ էր ստացել,
ՀՀ քաղաքացիները՝ գնաճի խնդրով. «Կլանային այս համակարգը արյունարբու բորենու պես խմում է ժողովրդի արյունը»
Փոխարժեքային տատանումներն ու գների բարձրացումը այսօր ՀՀ մի շարք քաղաքացիների բերել էր Ազատության հրապարակ: Հասարակությանը հուզող տարբեր խնդիրների շուրջ ձևավորված որոշ քաղաքացիական շարժումների, այդ թվում «Ոչ թալանին», Կարմիր գծերի դեմ պայքարին նվիրված քաղաքացիական շարժումների, «Դեմ եմ» նախաձեռնության որոշ անդամների և անհատ քաղաքացիների նախաձեռնությամբ այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ նշված խնդիրների վերաբերյալ: Նախաձեռնությանը միացած
Ծեծված մատուցողուհին դիմել է ոստիկանություն
Ամսի 20-ին Գյումրու «Ալեքսանդրապոլ» հյուրանոցառեստորանային համալիրի երիտասարդ մատուցողուհիներից մեկը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ համալիրի այսպես ասած «զալի վարիչը», որը նույնպես երիտասարդ աղջիկ է, հյուրանոցի դիմաց վիճաբանել է իր հետ ու մի անգամ ապտակել: Ի նկատի ունենալով վերջիններիս երիտասարդ կանայք լինելու հանգամանքը, անունները չենք հրապարակում: Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝
Վարչապետը ներկա է գտնվել պատանի երաժիշտ-կատարողների համերգին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից կազմակերպված շնորհալի պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների տոնական համերգին: Վարչապետն ունկնդրել է տաղանդաշատ երաժիշտ-կատարողների ելույթները և նրանց ուղղված դրվատանքի խոսքում ընդգծել, որ նման շնորհալի երեխաները պատշաճ մակարդակով են ներկայացնում Հայաստանը միջազգային ասպարեզում: Բարձր գնահատելով երեխաների գեղագիտական դաստիարակությամբ զբաղվող մշակույթի
Հայաստան չեն կարող բերել գրենլանդական փոկերի եւ դրանց ձագերի կաշի
ԵՏՄ-ն թույլ չի տա, որ 3-րդ երկիր քաղաքացիական զենք ներմուծենք ու մեր երկրով արտահանենք
Ո՞վ է Շիրակի մարզի ամենապարզճակատ պաշտոնյան
Այս տարի Շիրակի մարզի պաշտոնյաներից ամենապարզճակատը դուրս եկավ Շիրակի մարզպետարանի մշակույթի-սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը, քանի որ մարզը աննախադեպ հաջողություններ ունեցավ, աշխարհի չեմպիոններ տվեց, Գյումրին էլ ճանաչվեց տարվա լավագույն մարզական համայնք: Ի դեպ, իրեն պարզճակատ է անվանում հենց Վաչագան Վարդանյանը: Հետաքրքիրն այն է, որ շիրակցիները գրեթե բոլոր մարզաձևերում հաղթանակներ են տարել՝ մարզվելով ողորմելի պայմաններ ունեցող
Բողոքի երթ է նախատեսվում դեպի նախագահական նստավայր
«Նաիրիտի» աշխատակիցները նախատեսել են ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 26-ին, գործարանի առջեւից բողոքի երթով գնալ Բաղրամյան 26՝ նախագահական նստավայրի դիմաց ներկայացնելու իրենց պահանջները: Հիշեցնենք, որ աշխատակիցները աշխատավարձերի պարտքի մարման հարցով մինչեւ վաղը սպասելու են կառավարության պատասխանին: Նրանք շաբաթներ առաջ իրենց պահանջ-նամակն էին հանձնել կառավարությանը, ինչի պատասխանը մինչեւ այսօր չեն ստացել: «Ակցիան անպայման կլինի, եթե վաղը կառավարության պատասխանը
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Ունիսոն-Ստուդիա» սոցիալական ձեռնարկության բացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Ունիսոն-Ստուդիա» սոցիալական ձեռնարկության հանդիսավոր բացմանը: «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը, օգտվելով առիթից, նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին՝ Էրեբունի վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքում անհատույց օգտագործման իրավունքով իրենց տարածք տրամադրելու համար, ինչն իր հերթին հուսալի ապագա է կանխորոշել հաշմանդամների «Ունիսոն-Ստուդիայի» գործունեության համար: Այնուհետ քաղաքապետին ներկայացնելով ձեռնարկության գործառույթները՝ Արմեն
Սերժ Սարգսյանը ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Լևոն Մալխասյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ. «Դուք հայկական ջազի փառավոր ավանդույթները ստեղծագործաբար շարունակողներից եք՝ երաժիշտ, ով դարձավ նոր ավանդույթների ստեղծող ու տարածող և նոր մակարդակի բարձրացրեց հայկական ջազի միջազգային համբավն ու հեղինակությունը»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: Սերժ Սարգսյանը հոբելյանի առթիվ նաև հեռախոսազրույց է
ԵՏՄ հետաքննող մարմնին տեղեկություններ կտան Ֆիննախն ու էկոնոմիկայի նախարարությունները
Եվրասիական տնտեսական միության հետաքննություն կատարող մարմինը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, կիրառում է հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) եւ փոխհատուցման միջոցներ երրորդ երկրներից ներմուծված որոշ ապրանքների նկատմամբ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, այս հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրող լիազոր մարմինները մեր երկրից, լինելու են ՀՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունները: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Գալուստ Սահակյանն այցելել է Գավառի մանկատուն
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: ԱԺ նախագահին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարին մեծ շուքով և ջերմությամբ դիմավորել են մանկատան սաներն ու աշխատակազմը: Շրջելով մանկատանը` Գալուստ Սահակյանը անմիջական մթնոլորտում խոսել է մանկատան անձնակազմի եւ սաների
Գողություն՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքից
Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 0081 փոստային բաժանմունքից գողություն կատարելու դեպքի առթիվ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 22-ի ժամը 19:00-ից մինչև դեկտեմբերի 23-ը՝ ժամը 08:40-նն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 0081
Դառնալով հանրային կառույց՝ բուհը պետք է ավելի բաց աշխատի. Ա. Աշոտյան
ԵՊԲՀ-ում տեղի է ունեցել կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ներառված էր երկու հարց՝ 2014 թվականին կատարված աշխատանքների հաշվետվություն և 2015 թվականի բյուջեի նախահաշվի հաստատումը: ԵՊԲՀ ռեկտոր Մ. Նարիմանյանը կառավարման խորհրդին ներկայացրել է ընթացիկ տարվա աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: 2014 թվականի աշխատանքներում մեծ տեղ է
«Բանդայի գործով» պաշտպան Հովիկ Արսենյան. «Ոստիկանության վարչության պետերն ավելացան, սկսած Լոռու մարզից». (Տեսանյութ)
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ավետեց «Բանդայի գործով» դատաքննության ավարտը: Մեղադրող Սասուն Խաչատրյանն իր ճառում միջնորդել էր ամբաստանյալներ Սամվել Դավթյանի, Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի համար 15 տարվա ազատազրկում, իսկ Սամվել Մանուկյանի համար՝ 11 տարվա: Պաշտպանական ճառով այսօր հանդես եկած Հովիկ Արսենյանը նոր բացահայտումներ կատարեց: Նա ասաց, որ նախաքննության մարմինն
Հրազդանի և Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Հրազդանի և Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Ապարանի, Արագածի, Արթիկի, Ստեփանավանի, Ճամբարակի, Մարտունու և Գորիսի ավտոճանապարհներին սաստիկ քամիներ են: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական


















































