Օրվա լրահոսը

«Իշխանությունները թաքցնում են իրենց թեւում առաջացած խուճապը». ազատամարտիկ

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի համոզմամբ, վերջին շրջանում ակտիվ քաղաքացիների, ազատամարտիկների ու պատգամավորի նկատմամբ բռնություններով իշխանությունները փորձում են թաքցնել իշխանական թեւում առաջացած խուճապը: «Ու այդ խուճապը վերածել ցայտնոտի ու նման բռնարարքները նրանց համար սովորական են: Բայց բռնարարքների շղթան վաղուց էր սկսվել, երբ տեղի ունեցավ համաժողովրդական համախմբում եւ հատկապես ձեւավորվեց ազատամարտիկների դաշինքը, որի բոլոր անդամները ներկայիս իշխանության մեծամասնությանը

Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Կարապի լճի սահադաշտն արդեն 10-րդ տարեշրջանն է, որ իր դռներն է բացում չմշկասահքի սիրահար երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի  առջև: Սահադաշտի տարեշրջանի հանդիսավոր բացումն ազդարարվել է Երևանի գեղասահքի և թափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի սաների ելույթով, ովքեր հանդիսավոր սահքով սահադաշտ են բերել եռագույնն ու Երևանի դրոշը: Միջոցառումը շարունակվել է պատանի մարզիկների ցուցադրական ելույթներով: Կարապի լճի սահադաշտի հանդիսավոր

«100 տարի… Իրական պատմություններ». հայեր, որոնց փրկել են թուրքերը

Ցեղասպանությունը վերապրած հայերի մեջ կան մարդիկ, որոնց կյանքը փրկվել է թուրք հարևանի, ընկերոջ կամ մեկ այլ ականատեսի կողմից: Եվ ահա, հարյուր տարի անց, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները պատմում են, թե ինչպես են իրենց նախնիներին փրկել թուրք հարևանները կամ ընկերները: Շուրջ հինգ տասնյակ իրական պատմություններ, առանց բովանդակային խմբագրման, մեկտեղվել են «100 տարի… Իրական պատմություններ» խորագրով գրքում, որի

Չինարիի ամուր ոգին եւ պաշտպանիչ պատն ընդդեմ ազերի դիպուկահարների

Սահմանամերձ գյուղին աջակցություն է ցուցաբերվում

Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության և դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական ասպեկտներին: Նիստին մասնակցել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր

Տեխնիկատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրում Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարությունում նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլոնգը ստորագրեցին ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 60 միլիոն յուանի չափով անհատույց տեխնիկական օգնություն: Տեղեկանք: Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում Չինաստանի կառավարությունը, սկսած 1999թ.-ից, Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր

Նոյն արդարացվեց, դատախազը հրաժարվել է մեղադրանքից

Այսօր ՀՀ Կոտայքի մարզի դատարանում կայացվեց արդարացման դատավճիռ: Շուրջ 3 տարի կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Նոյ Մուսայելյանը ճանաչվեց անմեղ ու ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Նոյ Մուսայելյանի պաշտպանությունն իրականացնում էին ճանաչված փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը (լուսանկարում): Ն.Մուսայելյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասով ՝ավազակային հարձակում և

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում շարունակում է ձյուն տեղալ

Սյունիքի մարզում երեկ գիշերվանից ձյուն է տեղում: Այս պահին էլ մարզի բարձրադիր գոտիներում ձյան տեղումները դեռ շարունակվում են` ձնախառը քամու ուղեկցությամբ: Մարզի Սիսիանի տարածաշրջանում` «Զանգեր» կոչվող հատվածում, այսօր արդեն ճանապարհատրանսպորտային խցանում էր տեղի ունեցել` մարդատար եւ բեռնատար մեքենաների բախումից: «Սիսիանի ճանշին» ՍՊԸ աշխատակից Աշոտ Առաքելյանի խոսքով` ընկերության աշխատակիցները գիշերվանից աղ ու ավազով մշակում են ճանապարհը:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ. «Պատերազմի իրական վտանգ չկա». NEWS.am

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի հետ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է սահմանային լարվածության, հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի, բանակում տեղի ունեցող դժբախտ դեպքերի մասին։ – Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում լարվածությունը սահմանին: Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում լարվածությունը պայմանավորված է ադրբեջանական զինուժի կողմից ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռի խոցման դեպքի հետ: Ուղղաթիռի

Մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա` 227 տղա և 222 աղջիկ

Դեկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 39538 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4421 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 845 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Դեկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա` 227

Ալլա Լևոնյան. «Երեխային կրծքով կերակրելուց հրաժարվելիս կանայք բնությանը դեմ են դուրս գալիս»

«Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված էին թեմային առնչվող 40 լուսանկար:

Փոխքաղաքապետը հորդորել է ուսուցիչներին թեմատիկ միջոցառումների հիմքում դնել հայոց պետականություն ունենալու գաղափարը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է տարվա ընթացքում մասնագիտական գործունեությամբ առավել աչքի ընկած ուսուցիչների հետ

Դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-26-ին կյբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի դեկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 11.90C (1980 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան -23.30C (2002 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան -2.20C

ԿԲ. 2014 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9%-ի դիմաց

Դրամի արժեզրկման հետևանքով տեղի ունեցած որոշ ապրանքների թանկացման արագությունը բնակչության մոտ ապակայունացրեցին գնաճային սպասումները, որը բերեց ապրանքային և արտարժութային պահանջարկի կտրուկ ավելացմանը և զգալի լրացուցիչ գնաճային ճնշումների:

Ի գիտություն` Նարեկ Սարգսյանն Ավարայրի ճակատամարտին չի մասնակցել (Տեսանյութ) 

Քաղաքաշինության նախարարը Երեւանում մի քանի 100- ամյա շենքեր գտավ

Ավագանու նիստերն առցանց կհեռարձակվեն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում

Երևանի ավագանին դեկտեմբերի 23-ին գումարված արտահերթ նիստում հավանություն է տվել բյուջեում փաստացի եկամուտների, ծախսերի և տնտեսումների կանխատեսվող ցուցանիշների հիման վրա բյուջեի վարչական և ֆոնդային մասերի հաշվեկշռվածությունն ապահովելու նպատակով Երևան քաղաքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին: Այնուհետև գումարվել է Երևանի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմանն է ներկայացվել Երևան քաղաքի զարգացման 2015թ. ծրագիրը: Նշվել

Սատկած խոզերի վերաբերյալ. Սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է

Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը` հայտնում ենք, որ հիմք ընդունելով 2014 թվականի դեկտեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ուղարկված թիվ 10/1-2-4799 գրությունը` Ծառայության աշխատակիցները սույն թվականի դեկտեմբերի 21-ին մասնակցել են Երևան քաղաքի «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ների

Բացահայտվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքից երեք սոճու ապօրինի հատման դեպքը

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում, ՀՀ բնապահպանության նախարարի 10.10.2014 թիվ 305-Ա և ՊՈԱԿ-ի տնօրենի 13.10.2014 թիվ Լ-025 հրամաններով իրականացվող ապօրինի ծառահատումների դեմ խստացված միջոցառումների շրջանակներում, «Ջրվեժ» անտառպարկի աշխատակիցները 21.12.2014 թ. գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում, տարածքում շրջայց կատարելու ժամանակ լսելով կասկածելի ձայներ, լապտերներով մտել են անտառպարկ, սակայն գիշերային մութը խանգարել է որևէ

Սերժ Սարգսյան. «Միանգամայն տեղին քայլ կլինի Հավաքական ավիացիոն ուժերի ստեղծումը» (Տեսանյութ)

Նախագահը հույս է հայտնել, որ դա ՀԱՊԿ անդամ պետությունների ընդհանուր դիրքորոշումն է:

ՀԱՊԿ գագաթնաժողովում 22 փաստաթուղթ է ընդունվել. անդրադարձ է եղել Ղարաբաղին. ТАСС

ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները դեկտեմբերի 23-ին Մոսկվայում անցկացված գագաթնաժողովի ընթացքում 22 փաստաթուղթ են ընդունել: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահները հավանության են արժանացրել համատեղ հայտարարությունը, 19 որոշումներ և 2 արձանագրություններ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ մտահոգություն է արտահայտված ահաբեկչության ահագնացող վտանգի, Կենտրոնական Ասիայում ծայրահեղական տրամադրությունների աճի նկատմամբ,  ընդգծված է Ուկրաինայում

Անահիտ Բախշյան. Ընդունվել են Երեւանի 2015թ. բյուջեում մեր 17 առաջարկություններից 4-ը

Հարցերի հարցը մնում է՝ թե որքանո՞վ է արդյունավետ ծախսվում բյուջեն, որովհետև չի ապահովվում բյուջեի ծախսերի թափանցիկությունը, գնման գործընթացներում չափազանց կասկածելի փաստեր կան, չի բացառվում «ատկատ»- ը, իրականացված սոցիալական, տոնական ծրագրերի ծախսերի հաշվետվողականություն պարզապես չկա:

Արտեմ Ասատրյան. «Գնաճը մեզ ավելի շատ է մտահոգում»

Մայրության նպաստի 1 մլն դրամի շեմը պահպանելը նախարարը համարում է ձեռքբերում

Երեխային ծխել սովորեցնելու ցանկացած փորձ դատապարտելի է

Մենք կոչ ենք անում հարգել երեխայի առողջության պահպանման իրավունքը` նկատի ունենալով, որ նման վարքագիծը, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի համաձայն, կարող է հանգեցնել ծնողական իրավունքներից զրկմանը կամ դրանց սահմանափակմանը:

Խոսում է բնությունը – Ես Մայր Բնությունն եմ (Ջուլիա Ռոբերթս)

Աշխարհահռչակ դերասաններ Ջուլիա Ռոբերթսը, Հարիսոն Ֆորդը, Քեվին Սփեյսին, Էդվարդ Նորթոնը, Պենելոպե Կրուզը, Ռոբերտ Ռեդֆորդը և Իան Սոմերհոլդերը խոսում են բնության անունից: Համահայկական բնապահպանական ճակատը ներկայացնում է «Խոսում է բնությունը» տեսահոլովակների շարքը՝ հայերեն ենթագրերով: Շարքի առաջին՝ «Ես Մայր Բնությունն եմ» տեսահոլովակը, ներկայացնում է Ջուլիա Ռոբերթսը. Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Կայացել է 6 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

Փակման գինը կազմել է 457.5 դրամ:

Նարեկ Սարգսյանը լրագրողների ու Կոմիտաս 5ա աղմկահարույց շենքի մասին (Տեսանյութ) 

Քաղաքաշինության նախարարը 15 հարկանի շենքը դարձրել է 7 հարկանի

Հայաստանի քաղաքականության բարեփոխումների ծրագրի ներքո Համաշխարհային բանկը կատարեց 75 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, __ դեկտեմբերի 23, 2014թ. Այսօր Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրեց Հայաստանին Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ներքո սահմանված ամբողջական գումարը՝ 75 միլիոն ԱՄՆ դոլար, որը կուղղվի ՀՀ կառավարության կողմից իրականացման փուլում գտնվող կարևորագույն բարեփոխումներին: Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին, մինչ վերջինս հարմարվում է տարածաշրջանային ու միջազգային փոփոխական տնտեսական զարգացումներին և ձգտում ձևավորել ավելի

Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել պաշտպանվել «Իսլամական պետություն»-ից. ТАСС

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել զգոն լինել Աֆղանստանից և «Իսլամական պետություն»-ից եկող ահաբեկչական սպառնալիքներից, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, այսպես կոչված «Իսլամական պետության» զինված ջոկատներ են հայտնվում, որոնք նպատակ են դրել, որպեսզի Աֆղանստանի որոշ շրջաններ միացնեն այսպես կոչված «Իսլամական խալիֆաթ»-ին», – ասել է Պուտինը դեկտեմբերի

Նոր հրդեհի վտանգ Մարզահամերգային համալիրո՞ւմ

Կորյուն Գրիգորյանի խոսքով՝ ՄՀ-ի սահադաշտում սառույցի ագրեգատները, որոնք աշխատում են ֆրեոն գազով, համապատասխան կերպով չեն անջատվել, որն էլ կարող է պայթյունի վտանգ հանդիսանալ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031