Օրվա լրահոսը
Նախագահի վերահսկողականի ղեկավարի փեսան ուզում է դոկտոր դառնալ
Մհեր Բիշարյանի դոկտորականի պաշտպանությունը Մոսկվայում խափանվել է, ու նա Երեւանում կրկին կփորձի
«Սա է քո կողմ քվեարկած ԵՏՄ-ն». Հովհաննես Իգիթյանն Արամ Մանուկյանին խորհուրդ տվեց չզարմանալ իրեն ծեծելու դեպքից
«Արամ Մանուկյանին եմ ասում՝ սա է ԵՏՄ-ն, ահա, քո կողմ քվեարկած Ռուսաստանը սա է: Մի վազեք եվրոպական պետությունների դեսպանների մոտ, եթե կողմ եք քվեարկում, ժողովրդին էլ ասում եք՝ դա անխուսափելի է, դա էր մեր ապագան, ապա իմացեք, որ ԵՏՄ-ում գործող ձեւերը ձեր դեմ են լինելու…Գնացեք Պուտինին խնդրեք, որ զանգեն մեր իշխանություններին, որ նման բաներ չլինեն»,-
Դատարանը բավարարել է «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի հայցը
Ընկերությունը կարող է տեղադրել իր տեղեկատվական ցուցանակը
Ցմահ ազատազրկվածի գործով պաշտպանը մեկնում է Ուկրաինա (տեսանյութ)
Ուկրաինայի առաջին ատյանի դատարանը, ապա վերաքննիչը ցմահ ազատազրկման է դատապարտել, եւ թողել առաջին ատյանի դատավճռը՝ ցմահ ազատազրկված հայի՝ Էդգար Գեւորգյանի նկատմամբ: Նրա պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը, որը Ուկրաինա վճռաբեկ բողոքի քննության համար մեկնելուց առաջ պատասխանեց Aravot.am-ի հարցերին: -Երբվանի՞ց եք Էդգար Գեւորգյանի պաշտպանությունն իրականացնում: -Մեկ ամիս է, քանի որ գործը քննության
Նուբարաշենի բանտում դատապարտյալին այցելության եկած կինը փորձել է խնձորի միջոցով թմրանյութ հանձնել նրան. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Ա. Պ.-ին այցելության եկած Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակչուհի Գ. Կ.-ի բերած հանձնուքի զննությամբ 6 խնձորի միջից հայտնաբերել և առգրավել են 4,7 գրամ ընդհանուր քաշով 12 հատ В8 դաջվածքով դեղահաբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտնաբերվածն առգրավվել և
Դեկտեմբերի 22-ից Երևան քաղաքի մի շարք խաչմերուկներում գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության նոր տեսախցիկներ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես 2014 թվականի դեկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները. 1. Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց-Հրազդանի կիրճի փողոց, 2. Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց, 3. Նար Դոսի փողոց-Խորենացու փողոց, 4. Ադոնցի փողոց-Ազատության
Գրպանահատի փախուստը կանխվեց
Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները Երևանի Բաղրամյանի պողոտայի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1988 թ. ծնված Բեքա Դ.-ին և հրավիրել 1998 թ. ծնված Արևիկ Գ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ին, նշված հասցեի մոտ` թիվ 37 երթուղային ավտոբուսի սրահում, Բեքա Դ.-ն
Դավութօղլուի խորհրդականը կրկին խոսել է կոռումպացված թուրք պաշտոնյաների մասին. «Ազատություն» ռադիոկայան
Ահմետ Դավութօղլուի հայազգի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը չի դադարում խոսել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերում կոռումպացված պաշտոնյաների առկայության մասին: Թուրքիայի կառավարությունը չի կարող ընդմիշտ թաքցնել կոռուպցիոն գործերը, Hürriyet պարբերականի հետ զրույցում հայտարարել է Մահչուփյանը: «Ինչ-որ պահի կառավարությունը կդիմի հասարակությանը: Դա պետք է լինի և համոզիչ, և թափանցիկ»,- ասել է նա: Ըստ Մահչուփյանի, որևէ
Գնաճից մինչև հարձակում ազատամարտիկների վրա
Յուրաքանչյուր երկրում գնաճը ժամանակ առ ժամանակ նորմալ երևույթ է, իսկ Հայաստանում՝ մշտական, անգամ պարտադիր: Ուսումնասիրելով հայկական շուկան ու նրա առանձնահատկությունները՝ հստակ երևում է, որ գնաճը արհեստականորեն իրականացվող մեխանիզմ է, անգամ ճնշվող կամ քողարկված, սակայն լրիվ հակառակ իմաստով, քանի որ գնաճի դեպքում պետությունները ակնհայտ կամ քողարկված միջամտում են, որ գների թանկացում չլինի, իսկ մեր երկրում ճնշվում
ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 1,86 մլն.դր. գումար
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 09-12.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.2 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 61.7 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0
Դադարեք աղոթել Ռուսաստանի համար, նոր շուկաներ գտեք. Լուկաշենկոյի կոչը. Newsru
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել դադարել Ռուսաստանի համար աղոթելն ու սպառման նոր շուկաներ որոնել: Նա կառավարությանը զգուշացրել է, որ այդ հարցի լուծման համար ընդամենը մի քանի շաբաթ է մնացել, հակառակ դեպքում պետությանը սպառնում է փողի արժեզրկում, արդյունաբերության կրճատում, դեֆոլտ և գործազրկություն, փոխանցում է «Նյուզռու»-ն՝ հղում անելով բելառուսական ԶԼՄ-ներին: «Մենք չենք կարող հավերժ աղոթել
Այցելություն ԼՂՀ մարտական հենակետեր
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 16-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր: Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքներին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական
Պետական պաշտոններին հավակնողները Թումանյանին Թամանյանից չեն տարբերում
2014թ. դեկտեմբերի 16-ի դրությամբ հայտարարվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի զբաղեցման 866 մրցույթ, որոնցից կայացել է 726-ը: Քաղաքացիական ծառայության խորհրդի պետ Մանվել Բադալյանն այսօր տարեվերջյան ասուլիսի ժամանակ դժգոհեց պետական պաշտոններին հավակնող երիտասարդների ինտելեկտից. «Մենք կարող ենք մեր կողքին ունենալ բուհ ավարտած ուսանող, որը հավակնում է քաղաքացիական ծառայող դառնալու ու չգիտի` Հովհաննես Թումանյա՞նն է բանաստեղծը, թե՞
Մի անգամ… Աշոտ Ղազարյանն ԱՄՆ-ում
Արդեն հեռավոր թվացող 90-ականներ, ինչպես ժողովուրդն է սիրում ասել` մութ և ցուրտ տարիներ և մարդիկ, ովքեր ստիպում էին ժպտալ, երբ թվում էր, թե դա անելն ուղղակի անհնարին է: Իրավամբ Աշոտ Ղազարյանն այդ ժպիտը և ծիծաղը պարգևող գլխավոր մեղավորներից մեկն էր: Նրան և նրա հումորը սիրում էին թե մեծերը, թե փոքրերը և հաճախ կրկնում` «Մեր Աշոտը»
Ամփոփվեցին թենիսի մրցաշարի արդյունքները
Երեւանում ամփոփվեցին երեխաների եւ պատանիների սեղանի թենիսի մրցաշարի արդյունքները: Երեւանից, Գյումրիից Լեռնային Ղարաբաղից, Վանաձորից եւ Հայաստանի այլ շրջաններից ժամանած մարզիկների մրցակցությունն անցավ բավականին թեժ մթնոլորտում: Պատանիների մրցաշարի հաղթող Էլեն Բախչաջյանն արժանացավ 250 հազար դրամ մրցանակի, իսկ երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրած Աստղիկ Գաբրիելյանն ու Անահիտ Սիմոնյանը՝ 200 եւ 150 հազար դրամի: Երեխաների մրցաշարի վեց մասնակիցները
Ֆինանսական աղետը մոտենում է. «Չորրորդ իշխանություն»
Եվ եթե ռուսական ռուբլին արժեզրկվել է մոտ 90 տոկոսով՝ հասկանալի է, որ մոտավորապես այդքան էլ պիտի հայկական դրամն արժեզրկվի։ Այսինքն՝ դրամի փլուզման առումով ամեն ինչ դեռ առջեւում է:
Առաքել Մովսիսյանը (Շմայս) Նիկոլ Փաշինյանին. «Վեր ընկի տեղդ դու արա» (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ-ում «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի քվեարկության ժամանակ պատգամավորների կրքերն այնքան թեժացան, որ նրանք սկսեցին իրար վիրավորել: Ինչպես նշել ենք, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ-ի ԵՏՄ անդամակցության վերաբերյալ կրկին իր մտահոգությունը հայտնեց, ինչը երբեմն «պրովոկացիա» որակվեց: Երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր պաշտպանել Զարուհի Փոստանջյանին, ՀՀԿ խմբակցության
Աղվան Վարդանյան. «Ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ օրն է, որ Ռուսաստանը փորձում է աշխատել Թուրքիայի հետ». «Իրատես de facto»
ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ (ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ) – Պարոն Վարդանյան, առաջիկայում G-20-ը կղեկավարի Թուրքիան։ Այն Թուրքիան, որն այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական անչափ բարենպաստ իրավիճակում, նրա համար կռիվ է գնում աշխարհի հզորների միջև: Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ կհանգեցնի այդ ղեկավարումը, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը դառնում է ԵԱՏՄ անդամ, իսկ G-20-ից վիրավորված Վլադիմիր Պուտինն անում է ամեն
Նկատողություն ստանալուց հետո Երանոսյանը նույն խոսքերն է կրկնել. «Չորրորդ իշխանություն»
Փոխոստիկանապետը հրապարակայնորեն ցույց է տվել, որ թքած ունի իր վերադասի եւ նրա կայացրած որոշումների, հայտարարած նկատողությունների վրա։
Հայաստանը ԵՄ կրթական տարածքի մաս
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին, Բոլոնիայի գործընթացի համատեքստում 2015 թվականին Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովին, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
Համայնքների մարզադպրոցներով լուրջ զբաղվել է պետք
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը երեկ Արմավիրով ավարտեց 2014 թվականի աշխատանքային շրջայցերը հանրապետության մարզեր: Նախարարն այս տարի եղել է հանրապետության վեց մարզերում, տեղերում ծանոթացել մարզադպրոցներում ընթացող աշխատանքներին, նյութատեխնիկական բազաների վիճակին, հոգսերին, լսել մարզիչների ու տնօրենների բարձրացրած խնդիրները: Երեկվա շրջայցի ավարտին Գաբրիել Ղազարյանը «Առավոտի» հետ զրույցում հակիրճ կիսվեց ստացած ընդհանուր տպավորություններով: «Ես եկող
ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն
«Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության հայտարարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, – խորապես մտահոգված լինելով վերջին օրերին մեր երկրում մի շարք հայտնի գործիչների նկատմամբ բռնություն կիրառելու անընդունելի երևույթներով, – ակնկալելով իրավապահ մարմինների օպերատիվ և անաչառ գործունեությունը` մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար, – ընդգծելով` մեր գործընկեր Արամ Մանուկյանի և բռնության ենթարկված
Գազի սակագինը կարելի է նվազեցնել. «168 ժամ»
Գազի սակագնի իջեցման հնարավորություն կա, թեկուզ քիչ, բայց կարելի է նվազեցնել: Նման տեսակետ հայտնեց Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը եւ նշեց, որ մատակարար ընկերության շահութաբերությունը 10% է, ծախսերի օպտիմալացման եւ այլ մի շարք հնարավորություններ կան: «Միանշանակ, թեկուզ փոքր տոկոսով, բայց կարելի է գինն իջեցնել:
ՀՀ ԱԺ-ի խոսակցություն. «Վեր ընկի տեղդ արա» (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ-ն քվեարկության էր դրել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որում կատարված փոփոխություններով ՀՀ օրենսդրությունը համաձայնեցվում է ԵՏՄ-ի անդամակցության մասին պայմանագրին, որը ՀՀ-ն ստորագրել է: Մինչ քվեարկությունը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստերի դահլիճում տեսնելով ժառանգականների` հարցրեց. «Ժառանգությունը բոյկոտը դադարեցրե՞լ է»: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը արձագանքեց. «Ես ԵՏՄ անդամակցությանը կտրականապես դեմ լինելով` իմ պարտքն եմ
Արարատ Զուրաբյան. «Մեր հասարակությունն արդեն իր մաշկի վրա է զգալու ԵՏՄ անդամակցությունը». «168 ժամ»
Այս մեկ ամսվա ընթացքում Հայաստանում նույն դոլարի կամ եվրոյի փոխարժեքը շեշտակի աճ է ունեցել, և այդ պրոցեսը, անկախ նրանից, որ Կենտրոնական բանկն ամեն օր ինտերվենցիաներ է իրականացնում, շարունակվում է, և տուժում են գրեթե բոլորը։
Գյումրիի օդանավակայանի ուղևորները այլևս չե՞ն վճարի 10.000 դրամ
ՀՀ ԱԺ-ն շարունակում է ՀՀ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստը: Առավոտյան քննարկվում էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու հարցը: Զեկուցող՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը ներկայացրեց, որ համաձայն լրացման` առաջարկում են Գյումրիի օդանավակայանի ուղևորներին ազատել 10.000 դրամ պետական տուրքից ազատել, ինչը կնպաստի ներգնա տուրիզմի զարգացմանը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ ՄԻնասյանը հետաքրքրվեց` ի՞նչ ուսումնասիրության
Ամենասպառվողը, վաճառվողն ու ընթերցվողը Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպն է. «Ժողովուրդ»
Քաղաքական գործիչների գրքերից վերջին տարիներին ամենաքիչ սպառվողները ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները եւ հայերը» եւ «Ընտրանի» գործերն են։
Ամանորը մեր հասարակությունը ճիշտ չի ընկալում. «Հայոց աշխարհ»
Տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ բացատրում է, որ ամանորյա սեղանը եւ ընդհանրապես Ամանորը մեր հասարակությունը ճիշտ չի ընկալում, որի պատճառով էլ այն ավելի շատ կերուխումի, խրախճանքի է վերածվում, նյութականացվում է, այդպես էլ մարդկանց ուրախություն չի պատճառում: «Միամտություն կլիներ հույս ունենալ, թե մեր հասարակությունը համատարած Ամանորը կտոնի ըստ նշանակության ու արժեքի, հոգեւոր խորհուրդը պահելով ու արժեւորելով: Բայց
Արծվիկ Մինասյան. «Չունեցանք աջակցություն ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմադիր մեր մյուս գործընկերների կողմից». «Ժողովուրդ»
Դեռեւս 2013 թվականին «Հայ Յեղափոխական Դաշնակցության» հանձնախումբը մշակել էր արտագաղթի կասեցման ծրագիր, որը կոչվում էր «Մենք ապրելու ենք մեր երկրում»։ Այն ուներ 11 կոնկրետ ուղղություն եւ ներառում էր շուրջ 95 կոնկրետ գործողություն, ինչպես նաեւ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ փուլեր։ Մասնավորապես արտագաղթի կասեցման համատեքստում առաջարկվում էր վերանայել իրականացվող կադրային քաղաքականությունը։ Օրինակ՝ առաջարկվում էր պաշտոններից անմիջապես ազատել
Բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 10-ին, իր վերաբերյալ գործով հերթական դատական նիստի ավարտից հետո, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի


















































