Օրվա լրահոսը
Փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու դեպքով հարուցվել է քրեական գործ. «Փաստինֆո»
Փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու և իր ընկերներին իր անունից գռեհիկ բովանդակությամբ նամակներ ուղարկելու վերաբերյալ ներկայացրած հաղորդման հիման վրա, անհայտ անձի կողմից համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով: Գործով փաստաբանը ճանաչվել է տուժող, կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում գրառում
Հայ-թուրքական սահմանը կբացվի՞. «Ա1+»
Թուրքիան բավականին մեծ միջոցներ է ուղղել տարբեր կազմակերպություններին՝ թե որպես դրամաշնորհ, թե կաշառքի տեսքով, որպեսզի հայկական դաշտում փորձի լղոզել Ցեղասպանության թեման,-նշել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։ «Նախատեսված է, որ միգուցե նույնիսկ մեկ օրով սահմանը բացվի, միգուցե Ղարսի նահանգապետը գա, Շիրակի մարզպետի հետ փորձի ձեռք սեղմել բաց սահմանի վրա, ինչ-որ լացակումած ակցիաներ՝ կներեք հայեր ջան։
Ընկերվար միջազգայնականը 2015-ին պիտի անդրադառնայ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին
ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. մամլոյ դիւան, 16 Դեկտեմբեր 2014) – 12-13 Դեկտեմբերին, ՄԱԿ-ի Ժընեւի կեդրոնատեղիին մէջ, գումարուեցաւ Ընկերվար միջազգայնականի (Սոինտեռն) խորհուրդի նիստը։ Հ.Յ.Դ.-ի կողմէ ժողովին մասնակցեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Ընկերվար միջազգայնականի փոխ-նախագահ Մարիօ Նալպանտեանը, ով 11 Դեկտեմբերին մասնակցած էր նաեւ կազմակերպութեան Ֆինանսական եւ վարչական յանձնախումբի եւ նախագահութեան նիստերուն։ Ժողովի բացումը կատարեցին ՄԱԿ-ի Ժընեւի կեդրոնատեղիի գլխաւոր տնօրէն Միքայէլ
Աշոտ Մելիքյանը՝ թվայնացման մասին. «Չլուծված խնդիրներ կարծես թե շատ են մնացել»
Աշոտ Մելիքյանի կարծիքով` մնացել են այն հին խնդիրները, որոնք դեռ առկա էին մինչեւ թվայնացման գործընթացը
Գագիկ Ջհանգիրյանը դիտել է Արամ Մանուկյանի վրա հարձակման տեսանյութը. «Հանցագործը մենակ չի եղել»
Այսօր Եռյակ+ՕԵԿ-ի հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ինքը դիտել է Արամ Մանուկյանի վրա հարձակման տեսանյութը եւ հայտարարեց՝ իրավապահ մարմիները գործել են ոչ համարժեք: Տեսանյութում նա տեսել է, թե ինչպես է հանցագործը շքամուտք մտնում, Արամ Մանուկյանին ուժգին հարվածում է, որի արդյունքում վայր է ընկնում Արամ Մանուկյանը: Այդ երիտասարդը Արամ Մանուկյանից ընդամենը մի
«Եռյակ+1»-ը հայտարարություն արեց՝ Արամ Մանուկյանի միջադեպի համար պնդելով փոխոստիկանապետի հրաժարականը
Այսօր ԱԺ-ում «եռյակ+1»-ի հրավիրած ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Լեւոն Երանոսյանի հրաժարականը պահանջելու հարցում իրենք մնում են իրենց կարծիքին եւ հայտարարություն են պատրաստել 4 քաղաքական ուժերի՝ ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների անունից: Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ ասում են, թե այս ամենը բացարձակապես ձեռնտու չէ իշխանությանը. «Որեւէ մեկը չէր խանգարում ՀՀԿ-ին համաձայնել արտահերթ
«Իրենց թվում է Եվրոպան իրենց գրկաբաց սպասում է, այդպիսի բան չկա» (Տեսանյութ)
Եվրոպան «մաղում է» միգրանտներին. ընտրում է լավագույն մասնագետներին
Պլանային ջրանջատում Աջափնյակում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 18-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Բաշինջաղյան փողոցի 159-189, Բաշինջաղյան փող. 1-ին նրբանցքի 1-24 զույգ և 13, 15 կենտ համարների, Մազմանյան փող. 6-22, Շիրազի փող. 6-30, 44 համարների, Ռուստամյան փող. ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և
Հնարավոր է դրամ-դոլար փոխարժեքի պատճառով ՀՀ արտաքին պարտքի շեմը բարձրանա (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագիրը: Այս հարցի քննարկման ժամանակ, չնայած ոչ իշխանական խմբակցությունների բոյկոտին, ներկա էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա մտահոգություն հայտնեց, թե վարկ վերցնելուց առաջ պետք է նաև երաշխիքներ տալ:
Կարեն Ճշմարիտյանը վարպետորեն շրջանցեց թեման` տեղեկանալով, որ 280 միլիոն դոլարի մաքսանենգ տրիկոտաժ է ներկրվել Հայաստան (Տեսանյութ)
Տեղական արտադրանքը մրցունակ չէ, քանի որ մաքսանենգ ապրանք է ներկրվում Հայաստան
Խարդախության փորձին օժանդակելու գործով՝ արդարացում
Երեկ վերաքննիչ քրեական դատարանը Սերգեյ Ավագյանի և Վահագն Կարապետյանի մասով առաջին ատյանի արդարացման դատավճիռը թողեց ուժի մեջ: Նրանց պաշտպանությունն իրականացնում էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը (լուսանկարում): Նրանք մեղադրվել են Քրեական օրենսգրքի 38-34-178-րդ 2-րդ մասով` խարդախության փորձին օժանդակելու: Ըստ դատավճռի, 2013 թվականի հուլիսի 29-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Վահագն Արթուրի Կարապետյանը իր կողմից օգտագործվող, հորը`
2014-ին աշխարհում 66 լրագրող է սպանվել, նրանց դեմ հարձակումները ավելի բարբարոս են դարձել. azatutyun.am
Զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանը «Եվրոպայի ամենամեծ բանտն է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար»:
ՀՅԴ-ն «եռյակ+1»-ին հրավիրել է քննարկման. Ռուստամյանը բարկացած է
Քիչ առաջ ՀՅԴ խմբակցությունում ավարտվեց «հնգյակի» քննարկումը՝ Արամ Մանուկյանի միջադեպի հետ կապված հետագա անելիքների շուրջ: Մինչ այդ եռյակը ԲՀԿ խմբակցությունում նիստ էր արել, որին մասնակցել էր նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Հետո ՀՅԴ-ի հրավերով քննարկումը շարունակվեց արդեն Դաշնակցության խմբակցությունում: Քիչ հետո պետք է հնգյակն ասուլիս տա, մինչ ասուլիսը փորձում են պայմանավորվածության գալ: Հնգյակի քննարկումից
«Արամ Մանուկյանի վրա հարձակվողը թուրքերի կողմից ուղարկված քաբաբ ուտող դիվերսանտ էր»
Արշակ Սադոյանն էլ կատակեց. «Այ մարդ, խայտառակ եղանք, գոնե անունը Արշակ չլիներ»:
Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
ՀՀԿ-ականը` Րաֆֆի Հովհաննիսյանին. «Թող իմանան, մե՞նք ենք ժողովրդի մասին մտածում, լավ գործ անում, թե՞ բոյկոտողները»
ՀՀ ԱԺ-ն քննարկում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը : ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ամբիոնից հայտարարեց, թե «այս հարցն արդեն դեժավյու է դարձել, այնքան է քննարկվել»: Այնուհետև շեշտեց, թե միևնույն է, որ «այն այնքան արդիական է, որ ուզենք, թե` ոչ, ցանկացած առիթ օգտագործվելու է ևս
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին նվիրված բարեգործական երեկո Վիենայում
Դեկտեմբերի 14-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնի հանդիսությունների սրահում կազմակերպվել էր բարեգործական երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ավստրիայում անցկացված միջոցառումների ամփոփմանը և 2015թ. ընթացքում ծրագրված միջոցառումների իրականացմանը: Միջոցառման կազմակերպիչն էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Ավստրիայի հանձնաժողովը՝ նախագահությամբ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի: Իր ելույթում դեսպան Կիրակոսյանն ընդգծեց հանձնաժողովի և
Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Գյումրու Պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսը
Ս.թ դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի «Նախազորակոչային պատրաստության և ֆիզիկական դաստիրակություն» ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը: Պարզվել է, որ Տ. Մադոյանը նույն ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի «N» զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուբեն Գևորգյանից՝
«Պետք չէ զարմանալ, թե ինչու է ժողովուրդը գնում ինչ-որ օլիգարխի հանրահավաքին»
Ըստ Նարեկ Գալստյանի՝ «հավ գողացողին կարող են երկու-երեք տարով դատապարտել, իսկ քաղաքական գործիչների վրա հարձակվողներին բաց են թողնում»
Նախագահի վերահսկողականի ղեկավարի փեսան ուզում է դոկտոր դառնալ
Մհեր Բիշարյանի դոկտորականի պաշտպանությունը Մոսկվայում խափանվել է, ու նա Երեւանում կրկին կփորձի
«Սա է քո կողմ քվեարկած ԵՏՄ-ն». Հովհաննես Իգիթյանն Արամ Մանուկյանին խորհուրդ տվեց չզարմանալ իրեն ծեծելու դեպքից
«Արամ Մանուկյանին եմ ասում՝ սա է ԵՏՄ-ն, ահա, քո կողմ քվեարկած Ռուսաստանը սա է: Մի վազեք եվրոպական պետությունների դեսպանների մոտ, եթե կողմ եք քվեարկում, ժողովրդին էլ ասում եք՝ դա անխուսափելի է, դա էր մեր ապագան, ապա իմացեք, որ ԵՏՄ-ում գործող ձեւերը ձեր դեմ են լինելու…Գնացեք Պուտինին խնդրեք, որ զանգեն մեր իշխանություններին, որ նման բաներ չլինեն»,-
Դատարանը բավարարել է «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի հայցը
Ընկերությունը կարող է տեղադրել իր տեղեկատվական ցուցանակը
Ցմահ ազատազրկվածի գործով պաշտպանը մեկնում է Ուկրաինա (տեսանյութ)
Ուկրաինայի առաջին ատյանի դատարանը, ապա վերաքննիչը ցմահ ազատազրկման է դատապարտել, եւ թողել առաջին ատյանի դատավճռը՝ ցմահ ազատազրկված հայի՝ Էդգար Գեւորգյանի նկատմամբ: Նրա պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը, որը Ուկրաինա վճռաբեկ բողոքի քննության համար մեկնելուց առաջ պատասխանեց Aravot.am-ի հարցերին: -Երբվանի՞ց եք Էդգար Գեւորգյանի պաշտպանությունն իրականացնում: -Մեկ ամիս է, քանի որ գործը քննության
Նուբարաշենի բանտում դատապարտյալին այցելության եկած կինը փորձել է խնձորի միջոցով թմրանյութ հանձնել նրան. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Ա. Պ.-ին այցելության եկած Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակչուհի Գ. Կ.-ի բերած հանձնուքի զննությամբ 6 խնձորի միջից հայտնաբերել և առգրավել են 4,7 գրամ ընդհանուր քաշով 12 հատ В8 դաջվածքով դեղահաբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտնաբերվածն առգրավվել և
Դեկտեմբերի 22-ից Երևան քաղաքի մի շարք խաչմերուկներում գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության նոր տեսախցիկներ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես 2014 թվականի դեկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները. 1. Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց-Հրազդանի կիրճի փողոց, 2. Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց, 3. Նար Դոսի փողոց-Խորենացու փողոց, 4. Ադոնցի փողոց-Ազատության
Գրպանահատի փախուստը կանխվեց
Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները Երևանի Բաղրամյանի պողոտայի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1988 թ. ծնված Բեքա Դ.-ին և հրավիրել 1998 թ. ծնված Արևիկ Գ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ին, նշված հասցեի մոտ` թիվ 37 երթուղային ավտոբուսի սրահում, Բեքա Դ.-ն
Դավութօղլուի խորհրդականը կրկին խոսել է կոռումպացված թուրք պաշտոնյաների մասին. «Ազատություն» ռադիոկայան
Ահմետ Դավութօղլուի հայազգի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը չի դադարում խոսել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերում կոռումպացված պաշտոնյաների առկայության մասին: Թուրքիայի կառավարությունը չի կարող ընդմիշտ թաքցնել կոռուպցիոն գործերը, Hürriyet պարբերականի հետ զրույցում հայտարարել է Մահչուփյանը: «Ինչ-որ պահի կառավարությունը կդիմի հասարակությանը: Դա պետք է լինի և համոզիչ, և թափանցիկ»,- ասել է նա: Ըստ Մահչուփյանի, որևէ
Գնաճից մինչև հարձակում ազատամարտիկների վրա
Յուրաքանչյուր երկրում գնաճը ժամանակ առ ժամանակ նորմալ երևույթ է, իսկ Հայաստանում՝ մշտական, անգամ պարտադիր: Ուսումնասիրելով հայկական շուկան ու նրա առանձնահատկությունները՝ հստակ երևում է, որ գնաճը արհեստականորեն իրականացվող մեխանիզմ է, անգամ ճնշվող կամ քողարկված, սակայն լրիվ հակառակ իմաստով, քանի որ գնաճի դեպքում պետությունները ակնհայտ կամ քողարկված միջամտում են, որ գների թանկացում չլինի, իսկ մեր երկրում ճնշվում
ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 1,86 մլն.դր. գումար
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 09-12.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.2 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 61.7 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0
Դադարեք աղոթել Ռուսաստանի համար, նոր շուկաներ գտեք. Լուկաշենկոյի կոչը. Newsru
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել դադարել Ռուսաստանի համար աղոթելն ու սպառման նոր շուկաներ որոնել: Նա կառավարությանը զգուշացրել է, որ այդ հարցի լուծման համար ընդամենը մի քանի շաբաթ է մնացել, հակառակ դեպքում պետությանը սպառնում է փողի արժեզրկում, արդյունաբերության կրճատում, դեֆոլտ և գործազրկություն, փոխանցում է «Նյուզռու»-ն՝ հղում անելով բելառուսական ԶԼՄ-ներին: «Մենք չենք կարող հավերժ աղոթել


















































