Օրվա լրահոսը

«Մի կտոր ջերմություն». Երևանի քաղաքապետարանի աշխատակցուհիները նախաձեռնել են սոցիալական ակցիա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների աշխատակցուհիների նախաձեռնությամբ իրականացվել է «Մի կտոր ջերմություն» խորագրով սոցիալական նշանակության ակցիան, որի շրջանակում վերջինները դեկտեմբերի 12-ին այցելել են Երևանի թիվ 1 և Երևանի Նորքի տուն-ինտերնատներ, ինչպես նաև անօթևանների ժամանակավոր կացարան: Ակցիայի բուն նպատակը մարդկային ուշադրությունն է այդ հաստատություններում հանգրվանած քաղաքացիների նկատմամբ, որն այս անգամ արտահայտվում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակցուհիների

Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է. Զանգվածային լրատվության միջոցներում ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Պարզվել է, որ Լևոն Երանոսյանը չի ցուցաբերել զսպվածություն և լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն՝ դրանով իսկ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները: Ծառայողական քննության արդյունքներով,

ԵՄ-ը Մոսկվայի հետ ուզում է լավ հարաբերություններ ունենալ. Մերկել. ТАСС

Եվրամիությունը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր ամենշաբաթյա տեսաձայնագրությունում՝ հրապարակված Գերմանիայի կառավարության կայքում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Մենք մեր կողմից ևս կուզեինք լավ, գործընկերային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ», – ասել է Մերկելը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԵՄ-ը վերաբերում Հունգարիայի, Թուրքիայի և Սերբիայի վրա Ռուսաստանի ունեցած մեծ ազդեցությանը,

Վարդենյաց լեռնանցքում երկկողմանի մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արագածի, Ապարանի, Արթիկի,Գավառի, Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում երկկողմանի մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հանրապետության միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական

Հ/Կ ներկայացուցիչները մտահոգված են. «ՀԿ-ների մասին նոր օրենքով պետական վերահսկողությունը կարող է ուժեղանալ» (Տեսանյութ)

«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագծում փոփոխությունների վերաբերյալ հ/կ ներկայացուցիչների կողմից վերջերս հնչեցրած մտահոգությունները քննարկելու նպատակով Արդարադատության նախարարությունն  այսօր Ծաղկաձորում կազմակերպել էր հանդիպում: Հ/Կ-ների մասին օրենքի նոր նախագծով ենթադրվում է, որ հասարակական կազմակերպությունները պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեն իրենց կատարած գործունեության վերաբերյալ, մինչդեռ հանդիպումից առաջ մեզ հետ զրույցում մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ համոզմունք հայտնեցին,

Դավութօղլուի հայ խորհրդարականը Թուրքիայի հետ սահմանը բացելու պայմաններ է ներկայացրել. РИА Новости

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խորհրդական Էթյեն Մահչուպյանի կարծիքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել միայն փաթեթային գործընթացով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հայ խորհրդականը, շարունակելով թուրքական գիծը, նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը ոչ միայն հայ-թուրքական խնդրին է վերաբերում, այլև հայ-արդբեջանականին ևս, և սահմանը կբացվի այն դեպքում, երբ երկու հարաբերություններն էլ բարելավվեն:

Ռազմիկ Պետրոսյան. «Կասկածի նշույլ արդեն չկա, որ բոլոր բռնությունները շաղկապված, իրար հետեւից նույն ձեռագիրն են, կազմակերպված»

«Ազատամարտիկների դաշինքի» հավաքին, որը տեղի ունեցավ Եռաբլուրում, ելույթներ ունեցան Մուշեղ Սաղաթելյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Աշոտ Խաչատրյանը, Մանվել Եղիազարյանը, Սասուն Միքայելյանը, Կոռնիձորի Արոն, Մյասնիկ Մալխասյանը, ազատամարտիկ Սուսաննան: Ազատամարտիկներն ասում էին, որ պատրաստ են ժողովրդի հոգսն իրենց վրա վերցնելու, եւ հարկավոր է ժողովրդի մանդատը: Ազատամարտիկներն այլեւս որեւէ անօրինակություն չեն հանդուրժելու, որեւէ մեկին կարեւոր չէ, իշխանական թեւից, թե՝ ոչ

Չորս վիրահատություն տարած Արամիկին դրամական օգնություն է հատկացվել

Երևանաբնակ գործարար Գևորգ Մարգարյանի առավոտն այսօր տարբերվում էր մյուսներից: Հրազդանի «Տնակներ» թաղամասի բնակիչ փոքրիկ Արամի մասին մեկ շաբաթ առաջ  տեղեկացել էր «Առավոտի» ֆեյսբուքյան գրառումից և բարեգործության նպատակով ուղևորվում էր այնտեղ: Արամիկն ու Մանեն անթաքույց հետաքրքրասիրությամբ փորփրում էին անծանոթ հյուրերի բերած քաղցրավենիքները: Մայրը՝ Լիանան, շփոթմունքից կարկամել էր: Գևորգը հանձնեց նրան ծրարը և հետաքրքրվեց, թե երբ է նախատեսվում

Ամանորյա ֆանտաստիկ առաջարկ

Խանութներին գրված «Կանացի զգեստներ», «Կանացի կոշիկներ» անգրագետ հայտարարությունները իրականում նշանակում են «Կանանց զգեստներ» եւ «Կանանց կոշիկներ», քանի որ կանացին հատկանիշ է: Ոչ ոք «Տղամարդկային կոշիկներ» չի վաճառում: Բայց սա դեռ ոչինչ: Երեւանի խանութներից մեկը վաճառում է «Կանացի տեսականի», նույնն է թե` «Կանանց տեսականի», այն էլ` 1000 դրամով: Հիրավի, ամանորյա ֆանտաստիկ առաջարկ է: Ավելի ֆանտաստիկ, քան

Մանվել Եղիազարյան. «Մեզ չեն հարվածել, հարվածել են հայ ժողովրդի հոգեբանությանը»

Ազատամարտիկները, մինչ Եռաբլուրում իրենց հավաքն սկսելը, ծաղիկներ դրեցին իրենց մարտական ընկերների շիրիմներին, Վազգեն Սարգսյանի շիրմին: Ազատամարտիկները վրդովված էին վերջին բռնությունների դեպքերով, նրանց կարծիքով` սրբության սրբոցի՝ հրամանատարների վրա ձեռք բարձրացնելն անպատիժ չի մնա, եւ պետք է բռնել նաեւ այն ձեռքը, որ բարձրանում է իրենց վրա: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ասաց. «Պարզ է, ամեն ինչ. Հայաստանում

Երրորդի ներկայությունը

Մի օր, երբ հերթական անգամ չէի կարողանում գիրս շարունակել եւ մոլորվել էի հերթական անգամ, հանկարծ աչքս ընկավ անցած օրերի իմ ձեռագրերին, որոնք նման էին վաղ գարնան ցանքսի, ու մտածեցի, թե ի՞նչ պտուղ կտան այն սերմերը, որ ես արդեն ցանել եմ: Մտածեցի ու հասկացա, որ ես երբեք էլ չեմ իմանալու ու չեմ տեսնելու իմ ցանածի աշունը,

Նախագահը դատավորներ է նշանակել

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 5-ի եզրակացությունները` ո ր ո շ ու մ  ե մ. 1. Ալվարդ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: 2. Ռուզաննա ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ

Ծեծի ենթարկված Սուրեն Սարգսյանի ուղերձը. «Շնորհակալություն, Սերժ Սարգսյան»

Ազատամարտիկը վստահեցնում է, որ իշխանությունները չարաչար սխալվել են, երբ փորձել են այսպես հաշվեհարդար տեսնել իր հետ «Շնորհակալություն, Սերժ Սարգսյան»,- «Առավոտի» հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսպիսի ուղերձ հղեց ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սուրեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ օրերս 4 դիմակավորված անձինք հարձակվել եւ ծեծի էին ենթարկել նրան՝ այն աստիճանի, որ ազատամարտիկն

Ազատամարտիկները հանդես եկան հայտարարությամբ

Պահանջում են ներքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ  Երանոսյանի անհապաղ պաշտոնանկությունը Եռաբլուրում քիչ առաջ տեղի ունեցած հավաքն ավարտվեց: «Ազատամարտիկների դաշինքը» հանդես եկավ հայտարարությամբ. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել են մի շարք բռնության դեպքեր, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի, ազատամարտիկ-գրող Սուրեն Սարգսյանի , ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ

Լյովա Խաչատրյանը ԵՏՄ անդամակցությանը դիտմամբ չի քվեարկել

ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության պայմանագրի քվեարկության ժամանակ ԲՀԿ մի քանի պատգամավորներ չէին մասնակցել քվեարկությանը: Նրանցից մեկը՝ Լյովա Խաչատրյանը, պարզվում է՝ այդ քվեարկության ժամանակ նիստերի դահլիճում է եղել եւ դիտմամբ չի քվեարկել: «Առավոտի» հետ զրույցում Լյովա Խաչատրյանը մեր հարցին՝ վտա՞նգ եք զգացել, որ չեք քվեարկել, պատասխանեց. «Չէ, բացարձակ վտանգ չեմ զգացել, ես իմ կարծիքն ունեմ: Ես երկար

Խաչիկ Ստամբոլցյանը եւ ֆոլաթթուն

Վերջերս «Առավոտ» օրաթերթում կարդացի, որ կառավարության որոշմամբ ալյուրը (նույնն է թե՝ հացը) Հայաստանում պետք է հարստացվի երկաթով եւ ֆոլաթթվով: Նման հաճելի լուր կարդալն, իհարկե, ուրախացրեց ինձ: Սակայն այս որոշմանը անմիջապես հաջորդեցին տարատեսակ հարցազրույցներ, մամլո ասուլիսներ, որտեղ հիմնականում մտահոգություններ էին հնչում այդ կապակցությամբ՝ նշելով, թե երկաթը եւ ֆոլաթթուն կարող են վնասակար ազդեցություն թողնել օրգանիզմի վրա: Ավելին՝

Նախկին հնոցապանին արտոնյալ կենսաթոշակ չեն տալիս

ՀՀ կառավարության որոշումը վտանգավոր արտադրությունների աշխատողներին դուրս է թողնում արտոնյալ կենսաթոշակի իրավունքից Վլադիմիր Մելքոնյանը 60-ամյա տղամարդ է, ով աշխատել է գործարանում եւ պետք է ստանար արտոնյալ կենսաթոշակ: Հայաստանում արտոնյալ կենսաթոշակի են անցնում այն քաղաքացիները, ովքեր աշխատել են ծանր, առանձնապես ծանր արտադրություններում: Արտոնյալ կենսաթոշակը նշանակվում է 59-ամյա քաղաքացիներին, որոնք արտոնյալ կենսաթոշակի շահառու են համարվում մինչեւ հիմնական

Հակառակորդը կիրառել է նաև նռնականետեր, խոշոր և փոքր տրամաչափի դիպուկահար և գնդացրային զինատեսակներ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1600 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 18000 կրակոց: Մասնավորապես հրադադարի պահպանման ռեժիմի աննախադեպ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում: Նշված ուղղությամբ հակառակորդը 60 և

Վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինչպես խոստացել էր՝ ևս մեկ անգամ ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Հանդիպմանը քննարկվել են գործարանի հետագա գործարկման հնարավորությունները և այդ ուղղությամբ հնարավոր քայլերը: Նշվել է, որ «Նաիրիտ»-ի խնդիրներին լուծում պետք է տրվի բացառապես օրենքի շրջանակներում, և գործադիրը պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ գործարանի հետագա գործարկման համար: Համաշխարհային բանկի միջազգային

         Հիդրոէներգանախագիծ ինստիտուտի շենքը վտանգի տակ է

                             Ահազանգում են  աշխատակիցները «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ  արհմիության կոմիտեի նախագահ  Վարդուհի Կոստանդյանը «Հենարան»  մամուլի ակումբում հավաքված լրագրողներին  ցույց է տալիս   ինստիտուտի  վիճակը լուսանկարներով՝ այսօր և նախկինում: Շենքի պատերին ճաքեր են հայտնվել, աշխատակիցները մտավախություն ունեն, որ որոշ ժամանակ  անց  անցած դարի կեսերին կառուցված այս

«Իմաստուն մարդիկ չեն մեծամտանում, կծկվում-միայնակ են մնում»

Անկեղծ զրույց կյանքի, Հարություն Խաչատրյանի կինոլեզվի ու նրա ֆիլմերի՝ «տողատակում» ասվածի մասին Ճանաչված ռեժիսոր Հարություն Խաչատրյանի համար 2015 թվականը հոբելյանական է: Հունվարի 9-ին լրանում է նրա ծննդյան 60-ամյակը: Ասում է միայն մի վախ ունի. «Բա որ հանկարծ կանայք սկսեն էլ չսիրել, էդ ո՞ր արվեստագետը կկարողանա առանց սիրո ապրել»: «Առավոտի» հետ զրույցում անվանի արվեստագետն ասում է,

          Աղջիկը սուտ վկայություն է տվել, թե իրեն բռնաբարել են

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի անչափահաս  բնակչուհու կողմից՝ իրեն բռնաբարելու վերաբերյալ  սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ բնակչուհին 2014 թվականին համացանցի «Odnoklassniki.ru» կայքի միջոցով ծանոթացել և շուրջ 2 ամիս ծնողներից գաղտնի պարբերաբար հանդիպել է մի տղայի հետ: Արդյունքում՝

«Ֆունդամենտալ աշխատանքս այստեղ է՝ Երեւանում»

Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն «արդարացնում» է հյուրախաղային իր խիտ գրաֆիկը Միջազգային մշակութային դաշտում պահանջված արվեստագետները կյանքի մի մասն էլ անցկացնում են ինքնաթիռների մեջ: Նման արտիստների մասին խոսելիս հաճախ կատակում են՝ իբր նրանց ամսական թռիչքների ժամային տեւողությունը երբեմն կրկնակի ավելի է, քան սահմանված է օդաչուների կամ ուղեկցորդուհիների համար: Տարակուսանք է

Ադրբեջանական դիպուկահարի  կրակոցներից վիրավորված  բերքաբերցին հիվանդանոցից դուրս է գրվել

Նա  Ջողազի ջրամբարում ձուկ է որսացել   Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանից տեղեկացանք, որ այսօր առավոտյան Իջեւանի բժշկական կենտրոն տեղափոխված, սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Աղասի Թամրազյանը  բուժկենտրոնում օգնություն ստանալով ՝ տուն է  մեկնել: Վ. Մարգարյանն ասաց, որ  նա վնասվածքներ է ստացել երկու ոտքերի սրունքների շրջանում: «Բախտը բերել  է, որ ադրբեջանցի դիպուկահարի բազմաթիվ

«Մենք պետք է պահենք ոչ թե տարածքը, այլ ժողովրդին` տարածքի վրա»

Վստահեցնում է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ նկատի ունենալով սահմանամերձ գյուղերը Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ սիրված ռեժիսոր Ռուբեն Բաբայանն օրերս կայացած ասուլիսում անդրադառնալով սահմանամերձ գյուղերում ապրողներին՝ ասաց, որ մեր պարտքն է այդ մարդկանց կյանքը լիարժեք դարձնել բոլոր առումներով, քանի որ հայրենիքի սահմանի պաշտպանության թիկունքում նախ եւ առաջ սահմանին ապրող մարդիկ են: Ռուբեն Բաբայանն

ԵՀՄՖ-ի նախագահությունը պահանջում է ՀՀ նախագահից իր ենթակաների միջոցով անհապաղ գտնել մեղավորներին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը խստորեն դատապարտում է վերջին ժամանակներս Հայրենիքում սկիզբ առած բռնությունները` ազատամարտիկների, քաղաքական և տնտեսական գործիչների հանդեպ: Մարդու իրավունքների միջազգային օրը նման գործելաոճն ունի մեկ բնութագրում` ցինիզմի բարձրագույն դրսևորում` ահաբեկչություն ՀՀ քաղաքացիների հանդեպ, որոնք ազնվորեն արտահայտում են իրենց կարծիքը վարչախմբի վարվող անօրինականությունների, խայտառակ ներքին ու արտաքին քաղաքականության և տնտեսական ճգնաժամի հանդեպ: Վերջինիս

Նոր մեկուսացման վտանգի առջեւ

Հայաստանը կմիանա՞ արեւմտյան երկրների դեմ պատժամիջոցներին` նոր թշնամիներ ձեռք բերելով Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը` Պետական դուման, գրեթե միաձայն վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը։ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին նշել է, որ լուծվել են Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր տարաձայնությունները, եւ Հայաստանը միացել է Եվրասիական միությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Անդրադառնալով ԵՏՄ-ին

Կալանավորվել է ՀԱԷԿ փոխտնօրենը, իսկ տնօրենն ազատվել է աշխատանքից. «Հրապարակ»

Օրերս աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Արդեն մի քանի օր է, ինչ Մեծամորի ատոմակայանի տնօրենի պարտականությունները կատարում է Մովսես Վարդանյանը, որը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Նախկինում նա ատոմակայանի գլխավոր ճարտարապետն էր: Կադրային փոփոխությունները, մեր տեղեկություններով, առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին: Հետաքրքիր է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ոչ մի պաշտոնական հայտարարություն

Իջեւանի նախկին քաղաքապետն ընդդե՞մ գործող  քաղաքապետի

Վարդան Ղալումյանը դիմել է Մարտին Սարգսյանին 2014թ. սեպտեմբերին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր  անշարժ գույքի կադաստրի  պետական կոմիտեի աշխատակազմի    Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար:  Վ. Ներսիսյանը  2011-ի նոյեմբերից, համայնքի ղեկավարի ընտրություններում Վարդան Ղալումյանին պարտվելուց հետո, աշխատանք չուներ: Ներսիսյանի` կադաստրի   Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար նշանակվելուց հետո սպասելի  էր, որ նրա  եւ  Իջեւանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031