Օրվա լրահոսը
Ճարտարապետների միության նախագահ. «Եթե մի քանդողի պատժեինք, էսօր չէինք ունենա ներկայիս վիճակը»
Մկրտիչ Մինասյանը՝ մտահոգ Աճառյան դպրոցի, «Սեւան» հյուրանոցի, Զվարթնոց օդանավակայանի եւ այլ կառույցների ճակատագրով
Պարզ է, որ որոշումը պարտադրվել է հանրության եւ մասնավորապես հղի կանանց կողմից. «Չորրորդ իշխանություն»
Այնուամենայնիվ ավելի ազնիվ է խոստովանել, որ իշխանությունները հասկացել են օրենքի բացասական հետեւանքները, ականջալուր են եղել հանրությանը, այլ ոչ թե հայտարարեն, թե օրենքը փոխվել է միմիայն ՀՀԿ-ի կանանց հրետանու շնորհիվ:
Վազգեն Մանուկյան. ինքն ինչո՞ւ էր այլ կյանքով ապրել, հիմա նոր ուզում է այդ պրոբլեմը լուծել. «Ժողովուրդ»
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ հետ զրույցում հայտարարեց, որ այսօր որեւէ ընդդիմադիր առաջնորդի չի տեսնում, որի հետեւից իսկապես ժողովուրդը կգնա։ Ըստ նրա՝ խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերն այսօր այն քաղաքական ուժերը չեն, որոնք կարող են Հայաստանում իրավիճակ փոխել: – Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» կարող են այդ լճացումից
Նաիրիտցիների մոտ 60 տոկոսը ազատվելու է աշխատանքից. «Հայկական ժամանակ»
Որքան էլ ցավալի լինի այդ մարդկանց ճակատագիրը, բայց «Նաիրիտի» վերագործարկման համար սա թերեւս լավագույն սցենարն է։
Բացահայտվել է «Ամերիաբանկ»-ի բանկոմատից գողության փորձ կատարած անձի ինքնությունը. ԶԼՄ-ներում տեսնելով իր նկարը` անձն ինքնակամ ներկայացել է
«Ամերիաբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս, տեսնելով ԶԼՄ-ների միջոցով ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունն ու իր լուսանկարը, ինքնակամ ներկայացել է եւ տվել խոստովանական ցուցմունք: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014թ.
Դատական հայց` Ռոբերտ Քոչարյանի դստեր ընտանիքի դեմ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը» դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանե Քոչարյանի ամուսնու` Վիգեն Չատինյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նշված հիմնադրամը դեռեւս 2014թ. հուլիսի 21-ին հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «Միստր Շեդո» ձեռնարկության դեմ: Հիմնադրամը
Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում` Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի նոյեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • • Օդի առավելագույն ջերմաստիճան 22.20C (1990 թ.) • • Օդի նվազագույն ջերմաստիճան -3.20C (1975 թ.) • • Օդի միջին օրական
Քննարկում Համաշհարհային բանկի ներկայացուցիչների հետ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահության թիմի ղեկավար Վեզի Մսիշային, ծրագրի համակարգող Սուսաննա Հայրապետյանին և ավագ մասնագետ Ժոան Յանգերսին: Աշխատանքային խորհրդակցության ընթացում քննարկվեցին երկկողմ համագործակցության ծրագրերը: Անդրադարձ կատարվեց ընթացիկ երկու ծրագրի` «Առողջապահական համակարգի արդիականացում 2», որի իրականացումը Համաշխարհային բանկի կողմից գնահատվել է «լավ», ինչպես նաև` «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային նոր
Սա, թերեւս, «նոյեմբերի 5-ի հեղափոխության» մեծագույն խորհուրդն է. «Հայկական ժամանակ»
Այն, ինչ արեցին Շանթ Հարությունյանն ու նրա ընկերներն, իհարկե, վիճահարույց գործողություն էր։ Բայց որ նրանց մոտիվները դրական էին, կարծում ենք միանշանակ է: Շանթ Հարությունյանն ու ընկերները, ի վերջո, արձանագրեցին մի բան. նրանք չեն պատրաստվում կոմպրոմիսների գնալ այն իրականության հետ, որն այսօր հաստատված Է Հայաստանում: Սա, թերեւս, «նոյեմբերի 5-ի հեղափոխության» մեծագույն խորհուրդն է։ Ի վերջո, հենց
Գյումրիում տեղի ունեցած սպանության հետքերով. հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել քաղաքացի Արթուր Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավել` մեկ ուրիշին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու համար: Դատարանը բավարարել է Ա.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդությունը, եւ հայտարարվել է հետախուզում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք,
Այնպես արեք, որ մի քիչ հարգանք մնա «երկրապահ» եւ «ազատամարտիկ» բառերի հանդեպ. «Հրապարակ»
Վաղը որ թուրքը գա՝ մեկդ մանվելավարի եք երկիրը պահելու, մյուսդ ռուստամավարի՞։
Ընդունա՞կ են հայերն ազգային միասնության. «Ա1+» (տեսանյութ)
Հայերն ընդունակ են ազգային միասնության. ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը հիշեցնում է այս տարվա օգոստոսին ադրբեջանական ագրեսիայի հանդեպ մեր ժողովրդի համախմբումը. «Լավ կլիներ՝ բոլոր հարցերում միասնական լինեինք։ Այլ պարագայում մենք կունենանք ձախողումներ»։ Գործարար պատգամավոր Գարեգին Նուշիկյանը ոլորտ առ ոլորտ կարող է ասել, թե ինչի շուրջ պետք է միասնական լինի հայ ժողովուրդը, այդ բոլորի հիմքում նա
«Էյր Արմենիայի» սեփականատեր. «Վնասները շատ մեծ են լինելու, բայց ցանկացած պարագայում…» «Հրապարակ»
«Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանը ներկայումս «Էյր Արմենիայի» միակ սեփականատերն է։ Մյուս բաժնետերը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրը՝ Վահան Հարությունյանը, նրան է վաճառել իր բաժնեմասը։ – Ճի՞շտ է, որ Դուք գնել եք Վահան Հարությունյանից նրա բաժնեմասը։ – Վահան Հարությունյանը դեռեւս 4 ամիս առաջ էր իր բաժնեմասը վաճառել ընկերությանը։ – Հիմա Դուք եք միակ
Հայրենադավություն. «Ժամանակ»
2015 թվականի պետական բյուջեով նախատեսված է դպրոցներում, այսպես կոչված, հայրենասիրական ակումբների համար հատկացնել 65 միլիոն դրամ: Այդ ակումբները պետք է երեխաներին հայրենասիրություն սովորեցնեն, եթե մի նախադասությամբ ձևակերպենք այն մառազմը, որ նախատեսվում է դրանց գործունեության տեսքով: Եվ ուրեմն` այս նպատակի համար, որն իրականացվում է Երկրապահ միավորման, Պաշտպանության նախարարության և Կրթության ու գիտության նախարարության համատեղ ծրագրով, պետական
Արցախը՝ «World Travel Market-Excell London 2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է իր մասնակցությունը զբոսաշրջային խոշորագույն ցուցահանդեսներին՝ այս անգամ Լոնդոնում: Նոյեմբերի 3-ին իր աշխատանքները սկսած «World Travel Market-Excell London 2014» ցուցահանդեսը համարվում է այս ոլորտում խոշորագույն իրադարձություններից մեկը: Արցախյան պատվիրակությունը հաջող քարոզչական աշխատանքներ է իրականացնում՝ բաժանելով մեծ քանակությամբ գրականություն, հյուրերին ներկայացնելով Արցախի զբոսաշրջավայրերը: Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել ավանդական հյուրասիրություն և գինու համտես
Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Մնում է համոզելու տարբերակը
Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Ալֆրեդ Կոխը կրկին դիմել է ուկրաինացիներին՝ կոչ անելով դադարեցնել պայքարը Լուգանսկի եւ Դոնեցկի համար, հրաժարվել Ղրիմից եւ փորձել առանց այդ «բալաստի» ինտեգրվել Եվրոպային: Նա բերում է հետեւյալ օրինակը: Ենթադրենք, դուք առաջարկում եք ձեր ընկերոջը երկար ճանապարհ անցնել, որտեղ լինելու են սարսափելի դժվարություններ, սայթաքումներ, զրկանքներ, ցուրտ եւ սով: Ձեր ընկերն ասում է՝ համաձայն
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն գտնում էր, որ սահմանադրական փոփոխությունները շատ կարեւոր են: Կինը չէր համաձայնվում: – Պառլամենտական պետություն տենք դառնալու,- բացատրում էր Համբոն:
Հիմնանորոգումից հետո ընթերցասերների առջև իր դռներն է բացել Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանային համալիրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանային համալիր, որը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել ընթերցասերների առջև: Ծանոթանալով կատարված աշխատանքներին` Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր գրադարաններում. «Վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ
Բանկային մի քանի կայքերից տվյալների արտահոսք է եղել. փորձագետ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի տվյալներով՝ վերջին 2 ամիսներին ադրբեջանցիները 100-150 հայկական կայքի վրա են հարձակվել: «Բայց դրանք լուրջ հարձակումներ չեն եղել»,-վստահեցնում է փորձագետը: Նրա գնահատմամբ, միայն Կենտրոնական բանկի ենթակայքի եւ «Արարատ» բանկի կայքերի վրա հարձակումն էր լուրջ, ինչի մասին բանկը հաճախորդներին չի տեղեկացրել. «1-ին էջի վրա դրվել էր նկար, բայց դա չի նշանակում, որ ադրբեջանցիները
«Արեւմուտքը Հայաստանին թշվառների ցուցակ է գցել ԵՏՄ-ին անդամակցելու համար». ՀՀԿ պատգամավոր
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ` Հայաստանը չի կարող թշվառ երկիր համարվել: «Համաձայն չեմ, միանգամից ասեմ: Սարսափելի գործազրկության ցուցանիշ մեր երկրում չկա, անզեն աչքով էլ է երեւում, իհարկե, կան վատ ապրողներ, բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը թշվառ երկրների շարքում կարելի է դնել»,- ասաց պարոն Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ Հայաստանը աշխարհի 109 երկրների ցանկում
Շահագործման է հանձնվել Արաբկիրի Սունդուկյան 90 հասցեում կառուցված նոր այգին
Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է նաև Սունդուկյան 90 հասցեում կառուցված նոր այգու պայմաններին: Ժամանակին տարբեր շահարկումների առարկա դարձած բակային այս տարածքը քաղաքապետարանի տարեկան ծրագրի շրջանակում ամբողջովին բարեկարգվել ու դարձել է հարմարավետ կահավորված հանգստի գոտի: Մաքրված ու բարեկարգված 1300 քմ մակերեսով ներկայիս այգու
Շահագործման է հանձնվել շախմատի հերթական նոր դպրոցը
Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Արաբկիրի նորաստեղծ շախմատի դպրոց և մասնակցել բացման հանդիսավոր արարողությանը: Մարզադպրոցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանին ևՀայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանին: Քաղաքապետը շրջել է դպրոցի շենքում,ծանոթացել ստեղծված պայմաններին: Ինչպես այս, այնպես էլ մայրաքաղաքում գործող
Թուրքիայում բնակվող երգահանը Այվազովսկու նկարների համար երաժշտություն կգրի. Today’s Zaman
Թուրքիայում ապրող Ուզբեկստանի հրեա երգահան, դաշնակահարուհի Անժելիկա Աքբարը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների հիման վրա երաժշտություն է գրում: «Թըդեյս Զաման»-ի հետ զրույցում Աքբարը պատմել է «Այվազովսկու Ստամբուլը» կոչվող նախագծի մասին՝ նշելով, որ ցուցահանդես է նախատեսվում, որտեղ նկարչի աշխատանքները կներկայացնեն թվայնացված՝ պատկերին համապատասխանող ձայներով կամ շարժերով: «Ես թվայնացված նկարների համար եմ երաժշտություն գրում, բայց նաև կնվագեմ Այվազովսկու
ԱԺ սոցիալական մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց մայրության նպաստ սահմանող ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որում հաշվի են առնվել նաև հանրային քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունները: Նախագծի լրամշակված տարբերակի առանցքային դրույթներն են՝ «Պետական նպաստների մասին»
Tax free-ից օգտվելով՝ թաքցրել է թանկ ապրանքները
Մաքսանենգները նախընտրում են բջջային հեռախոսներ եւ պլանշետներ: Երեւանի բնակիչ Սամվել Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վրաստանում գտնվելիս գործով չպարզված վայրից ձեռք է բերել խոշոր չափի՝ 2 միլիոն 256 հազար 973 դրամ արժողությամբ 7 հատ «Այֆոն-5» տեսակի բջջային հեռախոս եւ 7 հատ «Ադապտեր» տեսակի լիցքավորման սարք, որոնք 2013թ. հունիսի 8-ին արտահանելիս դիմել
Մայր Աթոռի միաբանությունը շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռի միաբանության հետ: Հանդիպմանը Մայր Աթոռի ավագագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը միաբանության անունից օծման և գահակալության 15-րդ տարեդարձի առիթով շնորհավորեց Ս. Գրիգոր Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալին: Սրբազանն իր խոսքում անդրադարձ կատարեց այն բոլոր ձեռքբերումներին,
Քննարկվել են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ համագործակցության հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Իհսան Դելիկանլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը, որն ուղղված է մասնավոր հատվածի զարգացմանը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման և ստվերի կրճատման ուղղությամբ: Երկուստեք կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, դեղագործության և
«Հղի կանանց ֆինանսական պայմանները չեն վատթարանա, դեռ ավելին՝ չաշխատող կանայք ևս կստանան մայրության նպաստ». Հ. Նաղդալյան
Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այսօր նիստ էր հրավիրել, որի քննարկման առարկան «Ժամանակավոր անաշխատունակության մասին,, վերջին շրջանում աղմուկ բարձրացրած օրինագիծն էր: Նիստի մանրամասների և առաջարկվող փոփոխությունների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: -Տիկին Նաղդալյան, կցանկանայինք իմանալ՝ ինչպիսին են վերջին զարգացումները կապված այդ աղմկահարույց նախաձեռնության հետ և ինչ միջոցառումներ են ձեռնարկվելու թոթափելու առաջացած մտահոգությունները:. – Այս
Փաստաբանը զարմացել է Վերնիսաժի գործով մեղադրյալի հարազատների դիրքորոշման փոփոխությունից
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ ընդունված Վերնիսաժի կրակոցների գործով դատական նիստի օրը դեռ որոշված չէ: Մեղադրյալ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ առաջիկա տասը օրվա ընթացքում օրը կհստակեցվի: Նրա խոսքով, իր պաշտպանյալն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ միջնորդությամբ, հայտարարությամբ հանդես չի գալու. «Դա նրա դիրքորոշումն է»: Նա չցանկացավ


















































