Օրվա լրահոսը
«Թանդիլյանին խնդրում ենք դադարեցնել հացադուլը: Վերջ տալ ինքնախոշտանգմանը»
Գերիների վերադարձի համար երրորդ կողմի միջամտությունն է պետք
Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել. ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ
ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Ադրբեջանում անօրինական դատավարությունների ընթացքում խոշտանգվող հայ գերիների իրավունքների վերականգնման անհրաժեշտության մասին 2020 թ․Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Բաքվի և ադրբեջանական այլ քաղաքների բանտերում պահվում են ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ բազմաթիվ ռազմագերիներ։ Գերիների՝ Բաքվի կողմից հաստատված պաշտոնական թիվը 23 է, սակայն իրավապաշտպաններն ունեն փաստական ապացույցներ
Ահազանգ իրավապահներին. ամուսինները դպրոցում իրենց որդուն ձեւական աշխատանքի են ընդունել ու աշխատավարձ վճարել
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե:
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են մեկամսյա հրադադար, խաղաղապահների տեղակայում. Մակրոն
«Ազատություն». «Չեմ հավատում ԱՄՆ-ի և Ռուսաստանի համաձայնեցրած հրադադարին», – Le Figaro-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատմելով Ուկրաինայում այլընտրանքային խաղաղության ծրագրի մասին։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են մեկամսյա հրադադար «օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքների վրա»։ Սակայն հրադադարը չի ազդի գետնի վրա ռազմական գործողությունների վրա, ասել է Մակրոնը նշելով, որ եթե զինադադար
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մարտի 3-ի ուշ երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։ Մարտի 4-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մարտի 3-ի երեկոյան, 4-ցերեկն առանձին շրջաններում, 4-գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Մարտի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 3-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու
«Ռուբեն Վարդանյանը 14 օր է՝ հացադուլի մեջ է, վիճակն արդեն կրիտիկական է, Կարմիր խաչին խնդրում ենք անհապաղ այց կատարել եւ կանխել հնարավոր աղետը»
«Յուրաքանչյուր րոպեն ու վայրկյանը կարող է ճակատագրական լինել, այսօր դեռ հնարավոր է փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը, վաղն արդեն ուշ է լինելու»։
ՔՊ-ին ընդդիմացող բոլոր ուժերը պետք է պարտավորվեն քարոզարշավի ընթացքում միմյանց չթիրախավորել և ընտրական գործընթացում հնարավոր կեղծիքների դեմ համագործակցաբար պայքարել, այդ թվում՝ ընտրատեղամասերում
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից Գյումրիում սպասվում են կարևոր քաղաքական իրադարձություններ։ Գյումրին պատրաստվում է ընտրությունների։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ղեկավարի գլխավորությամբ կոպիտ վերանայեց գյումրեցու քվեն, զավթեց իշխանությունը և հիմա փորձում է վերարտադրվել։ Կյանքը ցույց է տվել, որ ՔՊ–ն տապալել է կառավարման բոլոր ոլորտները, ձախողել է ներքին ու արտաքին քաղաքականության մեջ։ Մենք՝ գյումրեցիներս
Ցուցարարները կազմակերպեցին էկոնոմիկայի նախարարության թաղումը․ ցուցարարներին դիմավորեց Գեւորգ Պապոյանը
«Ովքեր ընդդիմադիր գործիչ են, թող մնան այստեղ, ովքեր ցուցարար, խնդրեմ անցնեն ներսում քննարկենք»
ԵՄ դիտորդների ներկայության պայմաններում Ադրբեջանը կորցնում է Հայաստանին սեփական պայմանները թելադրելու լծակները․ Արին Կարապետ
«Արմենպրես». Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության շուրջ Ադրբեջանից հնչող մեղադրանքները պայմանավորված են այն հանգամանքով, որ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդների առկայության պարագայում Բաքուն կորցնում է սեփական պայմանները թելադրելու լծակները։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավոր Արին Կարապետը՝ անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության իրականացրած գործունեության շուրջ Ադրբեջանում առկա մշտական դժգոհություններին
Եթե ԵՄ-ին անդամակցության հարց չենք դնում, ապա ինչո՞ւ ենք այս օրենքն ընդունում․ Արմեն Գևորգյան
Անդրադառնալով նախկին գործընկերների հետ հարաբերություններից հրաժարվելու հավանականության մասին հարցին՝ Պարույր Հովհաննիսյանը նշեց․ «Նման իրողություն կստեղծվեր, եթե մենք ներկայացնեինք ԵՄ անդամակցության հայտ։ Այս օրենքը չի հանդիսանում ԵՄ անդամակցության հայտ»։
Մուշեղ Գալշոյանի անվան դպրոցում Ժաննա Անդրեասյանը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Նախարարը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր: Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ։ Նշենք,
Կառավարությունը բարդացրել է մեր կյանքը, որ անընդհատ տուգանի՝ բյուջե լցնի. ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները բողոքում են
ՓՄՁ ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանն էլ հայտարարեց, որ այդ որոշումով կառավարությունը միայն առեւտրով զբաղվող տնտեսվարողների համար ինչ-որ լուծում է առաջարկում, որը նույնչափ անընդունելի է։ Ըստ նրա, ընդհանուր առմամբ խեղաթյուրվել է շրջանառության հարկի գաղափարախոսությունը եւ վերջին փոփոխությունները ՓՄՁ հարկումը փորձում են շահութահարկի շեմին մոտեցնել։ Իր կարծիքով, ազնիվ չէ, որ կառավարությունը առանձին խմբերի հետ քննարկումներ է իրականացնում՝ իբրեւ ինչ-որ լուծումներ գտնելու համար, որոնք, մեծ հաշվով, ավելի են խճճում հարցը։
Հացադուլում գտնվող Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է
Շտապօգնությունը առաջարկել է դադարեցնել հացադուլը։
Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանը կմասնակցի Փարաքարի ընտրություններին
Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ կմասնակցի 2025 թ. մարտի 30-ին կայանալիք ընտրություններին: Հիշեցնենք՝ օրերս Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, խափանման միջոցը՝ վերացվել: Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար, Թաիրով, Մերձավան, Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք, Արևաշատ, Այգեկ և Բաղրամյան գյուղերի հարգելի բնակիչներ, Սիրելի՛
Իրավական մտքի հերթական շեդեվրը ՆԳՆ-ի կատարմամբ. Հովհաննես Քոչարյանը զենքի մասին օրենքում փոփոխությունների նախագծի մասին
ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ վաստակավոր իրավաբան Հովհաննես Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը Աննորմալ օրենսդրական նախաձեռնությունների շքերթը չի սահմանափակվում հարկային օրենսգրքով, պակաս «կտտանքների» չի ենթարկվում նաև զենքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Եվ այսպես՝ իրավական մտքի հերթական շեդեվրը ՆԳ նախարարության կատարմամբ. շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, համաձայն որի. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի
ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ Հունգարիան արգելափակել է Ուկրաինային անվտանգության երաշխիքների և նոր ռազմական օգնության մասին փաստաթղթի նախագիծը
Region monitor. Ուրբաթ օրը ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ Հունգարիան արգելափակել է Ուկրաինային անվտանգության երաշխիքների և նոր ռազմական օգնության մասին փաստաթղթի նախագիծը։
ԱՄՆ ՄԶԳ-ն մինչև ծրագրերի սառեցումը հասցրել է Հայաստանին փոխանցել խոստացված 250 մլն դոլարի գրեթե կեսը
ԱՄՆ ՄԶԳ-ն մինչև ծրագրերի սառեցումը հասցրել է Հայաստանին փոխանցել խոստացված 250 մլն դոլարի գրեթե կեսը, «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Երևանը 2024 թվականին ստացել է 110 մլն դոլար ԱՄՆ ՄԶԳ-ի հետ դրամաշնորհային համաձայնագրի ընդհանուր փաթեթից, որը ստորագրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Ալելոյի կողմից: Միջոցների առյուծի բաժինը (մոտ 60 մլն դոլար)
Նախկին դատավորը հաղթեց ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանին
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ 2020 թվականի թիվ 4602-Ա հրամանով հաստատված մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը: ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Վահե Խալաթյանը 2021 թվականի մայիսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ առողջապահության նախարարության դեմ: Նշեմ, որ Վահե Խալաթյանը 2002 թվականից 2009 թվականը աշխատել է ՀՀ Շիրակի
Ահազանգ իրավապահներին. «Սեյսմշին ՍՊԸ» տնօրենը դիմել է դատախազություն
«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ը ընտրված մասնակից է ճանաչել «Արամե եւ Տեկտոնիկա» ՍՊԸ-ին, որոնց կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում հիմնադրամի օրինական պահանջներին:
Գործարար Կարեն Հակոբյանի այլ անձանց մասով անջատված քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտ. չի հաջողվել ձեռք բերել նրան մեղսագրվող արարքը հիմնավորող գեթ մեկ ապացույց. պաշտպանական խումբ
Տեղեկացնում ենք, որ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ակնհայտ ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի և այլ անձանց մասով անջատված քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտ։ Պաշտպանական կողմին հանձնվել են վարույթի բոլոր նյութերը, որոնց ուսումնասիրությունից վերջնական կերպով պարզ դարձավ, որ Կարեն Հակոբյանի շուրջ հինգ ամիս տևած կալանքի ընթացքում քրեական հետապնդում իրականացնող մարմնին այդպես էլ չի հաջողվել
Իրանի փոխնախագահը հրաժարական է տվել
Երեկ Դատական համակարգի հարգարժան ղեկավարի հրավերով այցելեցի նրան: Նշելով երկրի վիճակը, նա խորհուրդ տվեց վերադառնալ համալսարան՝ խուսափելու կառավարության վրա հետագա ճնշումից: Ես անմիջապես համաձայնեցի, քանի որ միշտ ցանկացել եմ լինել օգնական, այլ ոչ թե բեռ: Խորապես շնորհակալ եմ նրան, որ Աստծո և ժողովրդի առաջ պատասխանատվության բեռը վերցրեց իմ ուսերից:
ՍԴ-ն մերժեց Դանիել Իոաննիսյանի, նրա խորհրդատվական կազմակերպության դիմումը
2025 թվականի փետրվարի 12-ին Սահմանադրական դատարան էին դիմել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` փաստաբան Ռուզաննա Ավագիմյանը եւ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նրանք խնդրել են ՀՀ Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը՝ այնքանով, որքանով դրանով բացառվում է հանցագործության մասին
Տարածաշրջանում այս սեզոնին կա նման խնդիր. Տիգրան Ավինյանը՝ օդի աղտոտվածության մասին
Ինչքան էլ, որ մեր շինարարական ծավալներն ավելացել են, այս խնդիրը միշտ ունեցել ենք, եւ սա պայմանավորված է ոչ այնքան մարդածին գործոններով:
Եվրոպան պատրաստվում է վատագույնին, իսկ Հայաստանում «հարմարվել» են աղետին՝ չտեսնելով վատագույնը
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Լոնդոնում կայացել է ԵՄ երկրների արտակարգ գագաթնաժողովը, որը գումարվել է դեպի Վաշինգտոն Զելենսկու խայտառակ այցից հետո։ Երեկվա հանդիպմանը եվրոպական երկրները փորձեցին ընդհանուր ռազմավարություն մշակել արագ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում։ Գագաթնաժողովի հիմնական թեմաներն էին. Ի՞նչ պետք է արվի Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու համար. Ինչպե՞ս իրականացնել Եվրոպայի վերազինումը`
Կարելի է ասել՝ ոչ ոք մշտական աշխատանք չունի: Երբ տեղահանվեցինք ու ապաստան գտանք Մայր Հայաստանում, չէինք կարծում, որ այսպիսի խնդիրներ կլինեն. Սևակ Պետրոսյան. «Ապառաժ»
Բնակարանային ապահովման ծրագիրն անհասանելի է մարդկանց համար, որովհետև նախատեսվող գումարներով ոչ մի տեղ հնարավոր չէ տուն ձեռք բերել, ինչպես նաև անհնարին է տան գումարը լրացնել հիպոթեքային վարկով
Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել Գրիգոր Խաչատրյանը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փետրվարի 24-ի որոշմամբ Արտաշես Մխիթարյանը 2025 թվականի փետրվարի 28-ից ազատվել է «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։ Տիգրան Ավինյանի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է Գրիգոր Սուրենի Խաչատրյանը։
Սա զազրելի եւ ամենատարօրինակ երեւույթներից մեկն է. Տիգրան Ավինյանը՝ բժիշկների հանդեպ բռնության մասին
Բոլորն իրենց հարազատին շատ են սիրում, բայց դա որեւէ կերպ նրանց նման կերպ վարվելու իրավունք չի տալիս
«Բադալյան եղբայրների» բիզնեսներից 4-ը ՀՀ խոշոր հարկատուների հազարյակում են
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 4 ընկերություն ՀՀ 2024 թ․-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում են։ Ընկերությունների վճարած հարկերի ծավալը կազմել է 26 մլրդ 17 մլն 541 հազար դրամ՝ ներառյալ հիմնադիրների կողմից վճարված հարկերը։ Երկրի խոշորագույն «ՍոֆթԿոնստրակտ» ՏՏ ընկերությունը 2024 թ․-ին պետբյուջե է վճարել 18 մլրդ 627 մլն 274 հազար դրամ, այն հազարյակում զբաղեցնում է 12-րդ
Բաքվում «դատավարության», հայ գերիների նկատմամբ բռնության ֆոնին օրակարգ է բերվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանից հեռացնելու հարցը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Հայ գերիների/ռազմագերիների Բաքվում իրականացվող «դատավարության», նրանց նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնության և դրանց մեծ սպառնալիքների ֆոնին, Ադրբեջանում օրակարգ է բերվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանից հեռացնելու հարցը: Ինչպես տարբեր ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների կամ լրատվամիջոցների դեպքում եղավ, նախ երկրի ներսում նրանց նկատմամբ
Ucom-ի գլխավոր տնօրենը կիսվել է իր փորձով կիբերանվտանգության դասընթացի մասնակիցների հետ
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է կիբերանվտանգության կարևորության մասին՝ Armenia Peace Initiative-ի (API) կողմից՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) հետ համատեղ կազմակերպված վերապատրաստման ծրագրի շրջանակում։ Ինտերակտիվ քննարկման ընթացքում պարոն Յիրիկյանը խոսել է կիբերանվտանգության ոլորտում մարտահրավերների, բիզնեսը վտանգող սպառնալիքների և դրանց հնարավոր լուծումների մասին՝ կիսվելով հեռահաղորդակցության և բիզնեսի ոլորտում իր մեծ փորձով: Անդրադառնալով դասընթացին՝ Ռալֆ Յիրիկյանն


















































