Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. «Ակնհայտ է` Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ունի նրա հանրային-քաղաքական բնույթի հրապարակային խոսքը լռեցնելու նպատակ»

Սա չափազանց վատ նախադեպ է, որ հարվածում է ժողովրդավարական հասարակության հիմքերին ու խաթարում իրավունքի գերակայությունը: Սա նաև ակնհայտ խտրական վերաբերմունք է, քանի որ եթե Քրեական օրենսգիրք է արդեն կիրառվում այս տեսակ խոսքի նկատմամբ, ուրեմն քննչական մարմինը պետք է անհապաղ քրեական հետապնդում հարուցի վարչապետի, ՔՊ վերնախավը ներկայացնող մի շարք պատգամավորների նկատմամբ դատավորների նկատմամբ առավել կոպիտ բառապաշարով արտահայտությունների համար:

Սարսափելի վիճակ՝ Ավինյանների եռահարկ առանձնատան մոտ. ո՞վ է ստիպել Կամազի վարորդին աղ ցանել այնտեղ. 5-րդ ալիք

Նախօրեին Իսաբեկյան 12 հասցեում «Կամազ»-ը չէր կարողացել արգելակել ու բախվել էր տարածքում կայանած 6 մեքենայի, բախման հետեւանքով մի կին է վնասվածքներ ստացել: Ինչպես հայտնում են 5-րդ ալիքի ռեպորտաժում կնոջն այսօր վիրահատել են, նա դեռ հիվանդանոցում է: Ինչպես պատմում են ականատեսները՝ աղով ու ավազով բարձված բեռնատարն է եղել վթարի պատճառը. «Աղի ավտոն սառած էր գետինը, փախավ,

«Վաղն անպայման լինելու է դատական նիստ վարչական հսկողության մասով, որպեսզի էդգար Ղազարյանին զրկեն հանրային խոսք ասելու հնարավորությունից». Ռուբեն Մելիքյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր երեկոյան համացանցում գրառում էր կատարել, որ ոչ աշխատանքային ժամին հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: Այս հաղորդագրությանն արագ արձագանքել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հայտարարելով, որ ինքը նույնպես  գնում է Երեւանի քննչական՝ որպես Էդգար Ղազարյանի փաստաբան: Որոշ ժամանակ

Լրացան Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1 և «Կարմիր Պաստառ»-ի գնդակահարության 81-ամյակները

Փետրվարի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ազգային ասոցիացիայի (ANACRA) նախաձեռնությամբ և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության հովանու ներքո կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա և Միսաք Մանուշյանի և «Կարմիր Պաստառ»-ի նրա զինակից ընկերների

Ստանդարտին չհամապատասխանող զենքերը ենթակա են լինելու ներկայացման Ոստիկանություն

Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն առավել մեծ հանրային վտանգավորություն ունեն և բնականորեն առաջ են բերում լայն հանրային հնչեղություն, հասարակության անհանդուրժողականություն, ոլորտն առավել խիստ գործիքակազմով վերահսկելու ընդհանրական պահանջ։ Հենց այս օրինաչափ ակնկալիքներին արձագանքելու և հանրային անվտանգության գերակայության սկզբունքով Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքերի հայտնաբերման աշխատանքները, ինչպես նաև մոնիթորինգի ենթարկել

Մենք պահանջում ենք այն, ինչը 2000 տարի շարունակ մերն է եղել | Փրկված հուշեր․ 1988, հունիս

1988թ․ փետրվարի 13-ին հրապարակ դուրս եկած արցախցիների պահանջն ամփոփվեց փետրվարի 20-ի պատմական որոշմամբ, որով ԼՂԻՄ-ը դուրս էր գալիս Ադրբեջանական ԽՍՀ կազմից և մտնում Հայկական ԽՍՀ կազմ։ Համաժողովրդական հավաքներ տեղի ունեցան փետրվարի 20-ին հաջորդած ամիսներին ևս։   Արցախի Հեռուստատեսություն

Անահիտ Ավանեսյան. «Մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով»

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է. «Սիրելի´ հայրենակիցներ Այս  օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: Զգույշ և զգոն եղեք»:

Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար. Ռուբեն Մելիքյան

Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: «Այն խոսքն է վերցված, որ Վահե Գրիգորյանը ապօրինի է դարձել ՍԴ դատավոր։ Այսպիսի արտահայտություններ, ոչ հայհոյանք, ոչ վիրավորանք, բացառապես քննադատություն»,-ասել է նա։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի,  Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Մարտունիի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արմավիրի, Բաղրամյանի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Նշյալ ճանապարհահատվածները փակվել են երթևեկության անվտանգությունից ելնելով

Կործանարար է այն մոլորությունը, թե պետությունը պարզապես ինքն իրեն գործարկվող վերացական մեխանիզմ է, որտեղ մեր դերն աննկատ կամ երկրորդական է. Վահե Հովհաննիսյան

«Վարչապետը հանդես եկավ իրական Հայաստանի գաղափարախոսության մասին էական ուղերձով, որի բովանդակության 6-րդ և 10-րդ կետերը շեշտադրում են հարկային օրենսդրության դերը՝ որպես պետության զարգացման համար անհրաժեշտ միջոցների ապահովման գործիք, և հզոր տնտեսության կառուցման կարևորությունը՝ որպես պետության ամրության հիմնական նախադրյալ։ Կործանարար է այն մոլորությունը, թե պետությունը պարզապես ինքն իրեն գործարկվող վերացական մեխանիզմ է, որտեղ մեր դերն աննկատ

Մաքրեցինք Մանթաշյան փողոցի թեքահարթակների ու մայթերի մի մասը, վերջում էլ գաթա հյուրասիրեցին. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրում է. «Երբ հարազատդ դժվար վիճակում է հայտնվում, նրան ու նրա ընտանիքին միայնակ չես թողնում, այլ փորձում ես ինքդ ձեռք մեկնել ծանր պահին օգնելու համար: Նույնը Երևանի դեպքում է. ուժեղ ձյուն է տեղացել, լավ, թե վատ, քաղաքային իշխանություններն անում են առավելագույնը քաղաքը աշխատանքային վիճակի բերելու համար: Մենք էլ մեր

Ապահովագրականները հայտնել են 1000+ վթարների մասին, ՆԳՆ-ն` շատ ավելի քիչ

ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող 6 ապահովագրական ընկերությունները մեկ օրում գրանցել են ավելի քան 1000 վթար՝ ստեղծելով աննախադեպ իրավիճակ։ Հայաստանի ապահովագրողների միությունը հայտնում է, որ համակարգը գերբեռնված է, իսկ հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված։ Մինչդեռ ՆԳՆ-ն հայտնել է զգալիորեն ավելի փոքր թիվ՝ նշելով, որ վերջին 24 ժամում հանրապետությունում արձանագրվել է ընդամենը 18 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 26 մարդ ստացել է

Վահե Միսակյանի գործով արդարադատության նախարարությունն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է ներկայացրել ԲԴԽ-ին․ դատավորը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ. «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (լիազորությունները դադարեցված ) դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության ընթացքում արդարադատության նախարարությունը ԲԴԽ-ին իրականությանը չհամապատասխանող փաստեր է ներկայացրել։ Դատավոր Վահե Միսակյանի գործով ՄԻԵԴ դիմում է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց դատավոր Վահե Միսակյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը։ Հիշեցնենք, որ 2024թ․ հոկտեմբերի 4-ին ԲԴԽ-ն դադարեցրել է

Խաղաղության հիմքը դրված է. Սարգիս Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ երեք հանձնաժողովների համատեղ նիստում

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ձմեռային նստաշրջանի` երեք հանձնաժողովների համատեղ նիստում: Պատգամավորն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Այժմ, երբ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը լուրջ մարտահրավերների է բախվում, եւ ԵԱՀԿ տարածաշրջանի ապագայի շուրջ անորոշություններ կան, մենք պետք է օգտագործենք ցանկացած

Հայաստանն առանձին գանգատով չի դիմել ՄԻԵԴ ԱՀ ռազմաքաղաքական գերիների հարցով

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Կամայական ազատազրկման աշխատանքային խմբին դիմել է Բաքվում գտնվող 2 պատանդի ընտանիք՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, և երկրորդը  Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ-ում ունի 4 գանգատ: Արցախի նախկին ղեկավարության իրավունքների խախտումների մասին կետն ավելացվել է արդեն իսկ գոյություն ունեցող միջպետական 4-րդ գանգատում, որը շատ բազմաբնույթ հարցերի է անդրադառնում՝ ունեզրկման խնդիրներից մինչև հայրենիք վերադարձի հարցը:

Էդգար Ղազարյանին առաջադրվել է մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում. Ռուբեն Մելիքյան

Հրավիրվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետը հորդորել էր աշխատել կամ տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում իրականացավ «Հաղորդակցության հմտություններ» խորագրով ևս մեկ վերապատրաստման դասընթաց

Այսօր Մատենադարանում «Իմ Քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում տեղի ունեցավ «Հաղորդակցության հմտություններ» խորագրով վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթացը։ Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, մասնակիցների մեծ թվով ներկայությունը վկայում էր նրանց անսահման ձգտման և հետաքրքրության մասին՝ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ուղղությամբ։ Դասընթացի մասնակիցների մեծ մասը նախկինում մասնակցել էին ՀՀ վարչապետի տիկին և «Իմ

Քիթդ միշտ բարձր, Հայաստան ջա՛ն, 5,9% տնտեսական աճ 2024-ին. 10 տրիլիոնի շեմը անցանք. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում հրապարակել է 2024-ին արձանագրված ՀՀ տնտեսական աճի ցուցանիշն ու գրել. «Քիթդ միշտ բարձր Հայաստան ջան։ 5,9% տնտեսական աճ 2024-ին։ 10 տրիլիոնի շեմը անցանք։ Ուշադրություն դարձրեք, թե որտե՞ղ էինք 2017-ին ու ինչպես տնտեսությունը չէր աճում 2013-2017 հատվածում»:

Ո՞վ է ում «քցել» կամ դավաճանել՝ Հայաստանը Ռուսաստանի՞ն, թե՞ հակառակը․ Քոչարյանի հայտարարության հետքերով – FIP.AM

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս մամուլի ասուլիսում մեղադրել էր Հայաստանին, թե վերջինս «ճակատագրական պահին քցել է Ռուսաստանին»։ «Շատերը մեր երկրում նեղացած են, թե ինչու Ռուսաստանը իր պարտավորությունը չկատարեց։ Մի հատ փորձենք այս ամեն ինչին նայենք Ռուսաստանի աչքերով․ իսկ Ռուսաստանից տեսնում ես մի բան՝ դու կարող ես կանգնեցնել Ղարաբաղում կատարվածը միայն ուժային միջամտությամբ, բայց ուժային

«Իշխանությունը այժմ ճանապարհներ է փնտրում կաշկանդելու Վարդան Ղուկասյանի գրասենյակի աշխատանքն ու վախի մթնոլորտ ձևավորում նրա համակիրների շրջանակում»

Հերթական պետական բռնաճնշումը Վարդան Ղուկասյանի գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայված, որոնք փաստացի խաթարում են մեր գրասենյակի բնականոն աշխատանքը և մեզ այցելած քաղաքացիներին հարցուփորձ անելով վախ ներարկում: Տապալված օպերացիայից հետո, իշխանությունը այժմ ճանապարհներ է փնտրում կաշկանդելու Վարդան Ղուկասյանի գրասենյակի աշխատանքն ու վախի մթնոլորտ ձևավորում նրա համակիրների շրջանակում: Սա ոչ միայն անընդունելի և

Ես ամաչեցի, որ ունենք թեկուզ չընդունված, բայց այդ մակարդակի երկրի ներկայացուցիչ. Հայրիկյան

Հանրության մեջ առկա ներկա իշխանությունների շուտափույթ հեռացումը պահանջելու տրամադրությունները պետք է ճիշտ ընթացքի մեջ դրվեն. Հայրիկյան

Տեսակցության այցելած քաղաքացու կոշիկից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, վերոնշյալ բաժնի և հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Դ. Գ.-ի մոտ կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Հ. Հ.-ին: Զննությամբ քաղաքացու սպորտային կոշիկի տակդիրի տակից հայտնաբերել են թղթե փաթեթ, որում առկա է եղել

ՀՀ ԱԳՆ-ի և Դանիայի ՄԻՊ-ի միջև համագործակցություն է հաստատվել

2025թ. փետրվարի 17-ից 20-ը Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի հրավերով ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը աշխատանքային այցով գտնվել է Կոպենհագենում: Այցի նպատակն էր համագործակցություն հաստատել Հայաստանի կողմից վերջերս հիմնված Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմի շրջանակներում: Նման Ազգային մեխանիզմի հիմնումը թույլ

Քրեակատարողական ծառայության և ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել քննարկում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրների վերաբերյալ

Փետրվարի 21-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր 2024 թվականի հոկտեմբերին պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երկօրյա մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով։ Քննարկմանը մասնակցել են Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Նուբարաշեն»

Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը ՍԴ-ի կողմից ընդունվել է քննության

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հայտնում է. Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ տեղեկացնել, որ Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարանի կողմից այսօր ընդունվել է քննության: Հիշեցնում եմ, որ ՍԴ դիմումը ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավորի կողմից:

Սուրեն Պապիկյանը և դեսպան Դըկոտինյին քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները

Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ ՀՀ ՊՆ  

«Երեւանում վարձակալության գները հավասարվել են այն ժամանակաշրջանի գներին, երբ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ չէր սկսվել»․ ի՞նչ միտումներ են անշարժ գույքի շուկայում

Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ երկրորդային շուկայի համար բանկերի կողմից առաջարկվող հիպոթեքային վարկերը 13-13,5 տոկոս են կազմում այսօր։ Աբսուրդ է այդ տոկոսով հիպոթեքով տուն գնելը, դա մեծ բեռ է քաղաքացու վրա։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձը՝ կոչ անելով աշխարհի կրոնական և քաղաքական առաջնորդներին միջամտել՝ պաշտպանելու քրիստոնյա համայնքների հիմնարար իրավունքները։ Կազմակերպությունը քաղաքային իշխանությունների գործողություններն անվանել է ոտնձգություն կրոնական ազատության դեմ և Երուսաղեմի սուրբ վայրերի կառավարման մեջ պատմական ստատուս քվոյի խախտում։ «Հայոց պատրիարքարանը, քրիստոնեական մյուս համայնքների հետ միասին,

Ջրային ոլորտը կառավարության առաջանահերթություններից է. Նաթիա Նացվլիշվիլիի հետ հանդիպմանն ընդգծել է Խուդաթյանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՄԱԶԾ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականության ապահովումը։ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ժամանակ մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031