Օրվա լրահոսը

Մենք գիտենք՝ Ադրբեջանը կցանկանար տարանցում Հայաստանով, իսկ ՀՀ-ն՝ տարանցում Ադրբեջանով: Առաջարկում ենք ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունները՝ հիմնվելով տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգանքի վրա. Մարիա Կարապետյան

Հավատում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են մի վերջին ջանք գործադրել եւ ամեն պահի ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ դրանով հիմք ստեղծելով նաեւ տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացման համար:

Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց. գրավն ընդունվեց որպես խափանման այլընտրանքային միջոց

Այսօր դատարանին ներկայացվեցին պահանջված փաստաթղթերը: Արձանագրվեց, որ գրավի գույքի պետական գրանցումն իրականացված է եւ գրավի գործողությունը մտել է ուժի մեջ:

ՀՀ որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, Ջերմուկի խաչմերուկից Կապան, Վանաձոր-Թումանյան, Ախուրյանից Բավրա, Դիլիջանի ոլորանները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ ❗️Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք ավտոճանապարհները, Վանաձոր-Թումանյան, Ախուրյանից մինչև Բավրա, Դիլիջանի ոլորանները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ❗️Վերոնշյալ ճանապարհահատվածները փակվել են

«Համարձա′կ եղեք, գործե′ք, սխալվե′ք, բայց մի′ հանձնվեք». Կարեն Սիմոնյանը՝ գյումրեցի երիտասարդներին

Կարեն Սիմոնյանը՝ իր սկզբունքներով, պայքարով ու նպատակներով՝ անմիջական, բաց ու անկեղծ զրույցում։

Արձանագրվել են բազում հարցեր, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել արմատական փոփոխություններ. Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում անազատության մեջ գտնվողների պահման վայրի միջազգային ընդունված չափանիշներին

Վարդան Ղուկասյանին ձերբակալող ավագ քրեական ոստիկանին դատի են տվել

Մեր տեղեկություններով, նրա թիկնապահ Տիգրան Սիմոնյանին մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով արդեն իսկ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Կրթական այս հնարավորությունը պետք է հասանելի լինի ավելի ու ավելի շատ երեխաների, որովհետև Մատենադարանն այն վայրն է, ուր յուրաքանչյուր երեխա պետք է անպայման այցելի». Ժաննա Անդրեասյան

Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի է ունեցել Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ծանոթանալով մասնակիցների հետ՝ վստահաբար կարելի է ասել, որ կրթական այս ծրագիրը   հաջողված է. «Մշակութային

Տևական ժամանակ է՝ աշխատավարձ չեն ստացել. կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բուժանձնակազմը հրաժարվում է աշխատել. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ փետրվարի 20-ին, լարված վիճակ էր ստեղծվել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում։ Այստեղ բուժվող քաղաքացիները բժշկի կողմից նշանակված պրոցեդուրաները ստանալ չեն կարողացել։ Պատճառն այն է, որ բուժանձնակազմը հրաժարվում է աշխատել, քանի որ տևական ժամանակ է՝ աշխատավարձ չի ստացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 100-ից ավելի քաղաքացի է պետպատվերով բուժվում։ Իստիտուտի աշխատակիցներից

Դատարանը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ «գրավ» խափանման միջոցին համակցեց նաեւ Հայաստանից բացակայելու արգելք խափանման միջոց

Դատավոր Վահե Դոլմազյանը պարզաբանեց, որ Էրիկ Ալեքսանյանը Ուկրաինայի քաղաքացի է, հետեւաբար, նման պայմաններում դատարանի համար հարցեր կարող են առաջանալ:

Զորամասի ճաշարանը, որտեղ հրդեհ էր բռնկվել, վերանորոգումից հետո շարունակում է գործել

Փետրվարի 19-ին ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ, և այսօրվանից զորամասի ճաշարանը բնականոն ու լիարժեք շարունակում է գործել։ ՀՀ ՊՆ

Ֆրանցիսկոս Պապի առողջական վիճակը բարելավվել է. նա այլեւս չի ջերմում

«Եթե նա հայտնվի մի իրավիճակում, որտեղ չի կարողանա անմիջական շփում ունենալ մարդկանց հետ, ապա կարծում եմ, որ նա կարող է մտածել հրաժարականի մասին», – ասել է կարդինալը։

Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազին հանձնարարել է խստացնել պայքարը ապօրինի անտառահատումների դեմ

Տավուշում ապօրինի ծառահատումներին առնչվող դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ

Դեսպան Սոբհանիի հետ հանդիպմանը քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության ճկուն կառուցակարգերին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ հատկապես միջազգային-իրավական փոխգործակցության առումով: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Կարևորելով երկու երկրների միջև

Վահան Կոստանյանը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի կապ ստեղծել Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի միջև՝ հասնելու համապարփակ ու կայուն խաղաղության

Փետրվարի 19-ից 20-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Գերմանիայի Համբուրգ քաղաքում մասնակցել և ելույթով է հանդես եկել Գերմանիայի Տնտեսության Արևելյան համաժողովի և Համբուրգի Առևտրի Պալատի կողմից համատեղ կազմակերպված «New Routes, New Markets. Global Gateway and potential markets along the Middle Corridor» համաժողովի շրջանակներում կայացած նախարարական պանելի քննարկմանը: Ելույթի ընթացքում նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է

Սխալ հաշվարկներ են արել, կա ֆինանսական խնդիր. «Առողջության իրավունք» ՀԿ-ի ղեկավարը՝ բժշկական ապահովագրության մասին

Ոչ ոք չունի այն հարցի պատասխանը, թե երբ կլինի բժշկական ապահովագրությունը

«Մեր աշխատանքն առավել, քան երբևէ կենսական է». Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պարտականությունները

Րաֆֆի Համբարյանը նշել է. «Մեր աշխատանքը միայն քաղաքականությունը չէ, այն հայ ժողովրդի գոյատևման և արժանապատվության աշխատանք է»

Ադրբեջանի համար ցանկացած անհասկանալի իրավիճակում կա մեղադրանքի մշտական օբյեկտ, եւ դա մենք ենք. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ասեմ, որ որոշ ադրբեջանական իշխանական կայքեր էին կոտրվել, տեղադրվել էին իսլամական կազմակերպությունների հետ առնչվող ինչ-որ լուսանկարներ, բայց հարեւան հակառակորդների համար ցանկացած անհասկանալի իրավիճակում կա մեղադրանքի մշտական օբյեկտ, եւ դա մենք ենք…

«Սահմանադրության փոփոխության գործընթացը վերածվելու է գործող իշխանության վերացման գործընթացի»․ Քրիստինե Վարդանյան

«Հիմա Նիկոլը Փաշինյանը Իլհամ Ալիեւի հետ գլուխ գլխի են տվել՝ հասկանալու, թե ինչպես կարող են Սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագիրը։ Իլհամ Ալիեւին չի բավարարել անգամ Սահմանադրական դատարանի վճիռը»։

Ինչպե՞ս կարելի է ժամերով ոստիկաններին կանգնեցնել փողոցում՝ ձյան ու ցրտի պայմաններում ու չլուծել նրանց տարրական կարիքների հարցը. Զարուհի Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Մի անընդունելի վիճակի մասին եմ ուզում գրել, որը վերաբերում է ոստիկանների աշխատանքային նվաստացուցիչ պայմաններին: Ուրեմն, շաբաթվա ընթացքում առնվազն երկու անգամ Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունենում հավաք, որին մասնակցում է նաև վարչապետը: Այդ ընթացքում ամբողջ փողոցը պարալիզացվում է, շենքի դիմաց կայանված մեքենաները էվակուատորով հեռացվում են, հարյուրավոր

Որոշ երկրներում լավ էլ պարտադիր են ձմեռային անվադողերը ծանր տրանսպորտի համար. Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Երկրորդ սուտը, որ երեկվանից ակտիվ տարածվում է, թե բա «ավտոբուսների և բեռնատարների համար «ձմեռային անվադողեր» հասկացություն գոյություն չունի»։ Նախ՝ իյա, իրո՞ք։ Երկրորդը՝ կից նկարներով դնում եմ եվրոպական մի շարք երկրներում ավտոբուսներին և բեռնատարներին ձմռան սեզոնին ներկայացվող պահանջները։ Ինչպես տեսնում եք որոշ (հիմնականում լեռնային լանդշաֆտով) երկրներում

Հայաստանը՝ կատարյալ ուղղություն ռոմանտիկ ձմեռային հանգստի համար. ԱՄԷ պարբերականի անդրադարձը

Ինչո՞ւ է Հայաստանը կատարյալ ուղղություն ռոմանտիկ ձմեռային հանգստի համար» վերնագրով հոդվածը բացահայտում է Հայաստանի արկածային կողմերը։

Հայերենը դադարում է գիտության լեզու լինելուց. Մենուա Սողոմոնյան

Իսկ մեր պետությունն իր առջեւ խնդիր չի դնում, որ մեր հանդեսները բարձրացնի ու հասցնի այն մակարդակին, որ իրենք էլ դառնան միջազգային նման ցանցերի անդամ, խնդիր չի դնում մեր տեղական համակարգը հասցնելու բարձր մակարդակի, եւ այս պայմաններում գիտնականների համար ատեստավորման չափանիշ է սահմանում միայն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հանդեսներում հրապարակվելը, ինչը շատ լուրջ խնդիր է:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շատ ուժեղ,

Արման Բաբաջանյան. Վարդանիկին բերման ենթարկելու էժանագին շոուն զավեշտի նոր մակարդակ է

Մարդ, որը տարիներ շարունակ Գյումրին վերածել է բեսպրեդելի օջախի, ձերբակալվեց ոչ թե սպանությունների, թալանի, գողության կամ քաղաքի ավերման համար, այլ… ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Եվ ի՞նչ եղավ հետո՝ նույն թատրոնի տրամաբանությամբ ազատ արձակվեց։

Հիացմունքի արժանի մի դեպք է տեղի ունեցել հանրային տրանսպորտում. Գեղամ Ասատրյան

Ուղևորներից մեկը հրաժարվել է իջնել, զանգել է շտապօգնություն, սպասել այնքան, մինչև կմոտենան և առաջին բուժօգնություն ցույց կտան։

Սովետի կրթությունն «ուրի՞շ էր»

Երբ կրթությունդ սահմանափակում է երեւակայությունդ, այն կոչվում է ինդոկտրինացում. Նիկոլա Տեսլա Ես ծնվել եմ Խորհրդային Միության լուծարումից շատ տարիներ հետո եւ, բնականաբար, չեմ առնչվել խորհրդային դպրոցական համակարգին: Հիմնվելով ինձնից ավագների կողմից արտահայտված տեսակետների վրա՝ չեմ հակաճառի: Ենթադրում եմ, որ խորհրդային դպրոցը ապագա լավ մաթեմատիկոսների, ֆիզիկոսների ու գիտնականների է մեծացրել: Հայաստանի հասարակության միջին եւ ավագ սերնդի

«Չենք աջակցի եվրոպացի հարկատուների փողերը պատերազմի երկարացման վրա ծախսելուն». Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի համար ԵՄ ռազմական օգնության նոր փաթեթը

Հունգարիան փետրվարի 24-ին կայանալիք ԵՄ խորհրդի նիստում արգելափակելու է Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգումը. Սիյարտո

Հենց սա էր կանգնած դիդակտիկ քարտեզ ստեղծելու գաղափարի հետևում. առաջին անգամ «Հայաստանը Բրայլով» նախագիծ

Երիտասարդների հետ հանդիպման սկզբում արձանագրեցինք, որ նրանց միավորել է թիվ 14 տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում իրականացվող կամավորական աշխատանքը, և այդ պահից սկսած՝ նրանք քայլում են կողք կողքի։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031