Օրվա լրահոսը

«Համարում է՝ Արցախի հարցը փակել է, հերթը Հայաստանի հարցի փակմանն է տանում»․ Մետաքսե Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Մետաքսե Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին․ «Ակամայից տեղափոխվեցի հինգ-վեց տարի առաջ, երբ այդ նույն անձը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գոռում-գոչում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Ես նմանեցրի երեկվա իր խոսքը հինգ-վեց տարի առաջ Վերածննդի հրապարակում ասվածին»։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը, Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար, Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է

Փետրվարի 20-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի (Վարդենյաց լեռնանցք), Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Էջմիածնի և Արմավիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ ✔️Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը, Դիլիջանի

«Պայքարն ավարտված կլինի այն ժամանակ, երբ Արցախը միավորվի Մայր Հայաստանին». ԱրցախԹիՎի

ԱրցախԹիՎի. 37 տարի առաջ՝ 1988-ի փետրվարի 20-ին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանում որոշում ընդուվեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ կազմ մտցնելու վերաբերյալ: 37 տարի անց շարժման ակտիվիստների հուշերում թարմ են այս օրերին տեղի ունեցած իրադարձությունները:

Իշխանությունը մոռանում է, որ առաջին Սահմանադրությունը գրվել է հաղթանակած ժողովրդի կողմից, հաղթողի տրամաբանությամբ և տեսլականով, մինչդեռ իրենց առաջարկած տարբերակը պարտվողի և վախեցածի հոգեբանության արտացոլանք է. Արմեն Հովասափյան

Սերժ Սարգսյանը բազմիցս բարձրաձայնել է այս հարցը միջազգային հարթակներում՝ ընդգծելով, որ թուրքերի հետ խաղաղ համակեցության թեման արհեստական օրակարգ է, քանի որ նույնիսկ Խորհրդային Միության տոտալիտար պայմաններում դա հնարավոր չեղավ։ Հայաստանին պարտադրվող ներկայիս «խաղաղության» մոդելը նույն նպատակն ունի՝ հայերի ազգային ինքնության լուծարում և պետականության թուլացում։

Մենք՝ որպես Արցախի ժողովուրդ, շարունակելու ենք պայքարել. Արցախի Հանրապետության Ազգային ժողով

Այսօր, հիշելով 1988-ի փետրվարի 20-ի խորհուրդը, մենք վերահաստատում ենք արդարության, ճշմարտության ճանապարհով ընթանալու և պատմական հիշողությունը պահպանելու մեր անօտարելի իրավունքը:

Անցյալ տարվանից մենք մասնակցային բյուջետավորման այս ծրագիրը ներառեցինք, որի իմաստը հետևյալն է, որ մի խողովակ, ենթակառուցվածք էլ ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիների՝ ավելի անմիջական մասնակցությամբ այդ ամենը տեղի ունենա. Փաշինյան

 

1,593,349.2 հազար դրամի չափով վերաբաշխում կկատարվի կրթական և մարզական  դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով

«Քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը»

Քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը, տեղեկանում ենք Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից: «Քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել

Մայրաքաղաքում կատարված ավազակությունը բացահայտվեց. չորս օտարերկրացի կալանավորված է

Այս ծանոթը` Արարատի մարզի բնակիչ 70-ամյա կինը, նախաքննական մարմին ներկայացրեց ավելի քան 3,5 միլիոն դրամ և 11 600 դոլար:

«Թուրքիան դարձել է Եվրոպայի աղբավայրը». The Guardian

երբ Էմինե Էրդողանը հայտարարեց Թուրքիայի «զրո աղբի» նախագծի գործարկման մասին, Չինաստանը հայտարարեց, որ այլևս աղբ չի ընդունելու: Այս որոշումից հետո Եվրոպայի աղբը սկսեց ուղղվել դեպի այլ երկրներ, ինչպիսիք են Լիբերիան, Թունիսը, Ինդոնեզիան և Մալայզիան: Այս ընթացքում էլ հենց Թուրքիան դարձավ Եվրոպայի ամենամեծ պլաստիկ աղբի ներմուծողը:

Ապրել և գործել դեպի Արցախ հավաքական վերադարձի հավատով ու սպասումով. ՀԱՍԵ Արցախի թեմ

Արցախյան շարժումն անցյալում ավարտված իրողություն չէ

37 տարի առաջ մեկ բռունցք դարձած Հայ ժողովուրդը հաստատ չէր հավատա, որ իր մեջ կգտնվի մի Նիկոլ, որն ամբողջովին կկործանի համազգային շարժման գլխավոր նպատակը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը 37 տարի առաջ մեկ բռունցք դարձած Հայ ժողովուրդը հաստատ չէր հավատա, որ իր մեջ կգտնվի մի հատ Նիկոլ, որն ամբողջովին կկործանի համազգային շարժման գլխավոր նպատակը՝ հայոց ազատ Արցախը:  

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ի հերթական նիստում նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը․ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը վարչապետ Նեթանյահուին, Իսրայելի ՆԳ նախարարին հորդորում է միջամտել

«Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայէլի վարչապետ տիար Բենյամին Նեթանյահուին արնոնայի (քաղաքապետարանի կողմից գանձվող հարկ-«Ա») հարցով: Նամակում պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ քաղաքապետարանի ձեռնարկած գործողությունները և վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար»,- հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր

Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը մշակութային մեծ ու անփոխարինելի երևույթ է

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն իր ձևաչափով, գրեթե միակ հարթակն է, որտեղ դասական երաժշտության ժամանակակից հայաստանյան և աշխարհասփյուռ հայ կոմպոզիտորները, ինչպես նաև ակադեմիական երաժշտության բոլոր ժանրերի երաժիշտները ներկայացնում են իրենց առաջին կատարումները կամ՝ մասնագիտական կյանքի առաջին բեմելը:

Անդրադառնալով ՀՀ և ԻԻՀ քաղաքացիներին վերաբերող իրավական հարցերին՝ դեսպան Հակոբյանը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալը կարևորել են հյուպատոսական հարցերով խորհրդակցությունների անցկացումը

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ հյուպատոսական, խորհրդարանական և իրանցիների հարցերով տեղակալ Վահիդ Ջալալզադեի հետ: Քննարկվել են հյուպատոսական ոլորտում համագործակցության հարցեր, երկուստեք ընդգծվել է միջմարդկային կապերն ակտիվացնելու պատրաստակամությունը: Անդրադառնալով ՀՀ և ԻԻՀ քաղաքացիներին վերաբերող իրավական հարցերին՝ կողմերը կարևորել են հյուպատոսական հարցերով խորհրդակցությունների անցկացումը: Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցությունն առավել զարգացնելու

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ը հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ը, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ը շրջանների զգալի մասում, 24-25-ը առանձին շրջաններում սպասվում է

Կշարունակենք հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն

ԵՄ դիտորդական առաքելության նոր մանդատի առաջին օրը հպարտությամբ հաստատում ենք, որ կշարունակենք հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և կշարունակենք պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն

«Տուք վեր գիդացալ ըք՝ վեր երկրից ում ես, հու՞նց կարող ա օրիշ երազանք լինի ինձ»

Դժվար էր, քանի որ լուրջ խնդիր պետք է լուծեին, երեխաների հիշողությունները ծածկվել էին պատերազմի և բռնագաղթի հաստ շերտով։ Նպատակն էր այդ ամենի տակից դուրս հանել և ներկայացնել այն Արցախը, որն իրոք ունեցել ենք։

Էդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ-ում Թվային հետախուզության լաբորատորիայի հիմնադրման և կարողությունների զարգացման գործընթացում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությունը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է ՊԵԿ և ՄԱԶԾ արդեն իսկ կայացած համագործակցության հիմնական ուղղություններին։ Մասնավորապես, կարևորել է ՊԵԿ-ում Թվային հետախուզության լաբորատորիայի հիմնադրման և կարողությունների զարգացման գործընթացում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՏՀԶԿ և

Տպավորություն է ստեղծվում, որ փորձ կա՝ ամեն ինչի նկատմամբ տոտալ վերահսկողություն իրականացնել. Արթուր Պապյան

Եվ դա անելու ՆԳՆ միջոցներով, ինչպես նաեւ այս վերստուգիչ, հարկային, ԱԱԾ, ոստիկանական, քննող, իրավապահ մարմիններով եւ առհասարակ ստեղծելու մարդկանց մշտապես լսելու հետեւելու, միջավայր: Գուցե դա ընդամենը տպավորություն է, բայց սովորաբար նման միտումը, երբ այսպիսի համակարգային ուղղությամբ է շարժվում, հաշվի առնելով, որ հաջորդ տարի մեզ մոտ քաղաքական շարժումներ են կանխատեսվում, ընտրություններ, սրանք կարող են որոշակի ազդակներ լինել»

Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի

Տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի: Մրցանակաբաշխության հաղթողները գնահատվել և ընտրվել են ամսագրի խմբագրական թիմի և ոլորտի փորձագետների կողմից մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` բանկային հավելվածները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, սպասարկման որակը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային

«Արցախահայությունը, ինչպես 80-ականներին, լի է վճռականությամբ արդեն վերջնականապես հայացնել Արցախը»․ Գագիկ Բաղունց

Հարցին՝ ինչո՞ւ Սամվել Շահրամանյանն այսօր Եռաբլուրում չէ, Գագիկ Բաղունցն այսպես պատասխանեց․ «Այսօր նախատեսված են մի շարք միջոցառումներ, և ԱՀ նախագահը կմիանա մեզ, կմասնակցի այսօրվա նախատեսված միջոցառումներին։ Ինչ վերաբերում է անձնական հարցերին, չէի ուզի անդրադառնալ»։

Մոտավորապես ասաց` «Հայաստանը Թուրքիա է, և վերջ». Վահե Հովհաննիսյան

Հակառակ դեպքում մենք մտնելու ենք ֆիդայականության և թուրքամետության անթույլատրելի բանավեճի տիրույթ։

«Ո՞ւր էր այն ժամանակ Ալիեւը»․ Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին

Ըստ նախարարի, իշխանության օրակարգում Սահմանադրության փոփոխության հարց եղել է 2018-ի հեղափոխությունից հետո

«Շուրջ 1 տարի հաջողությամբ իրականացնում է պարտականությունները». կառավարությունը հաստատել է Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են ««Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել  է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:  Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը:

Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն Հարգելի՛ քաղաքացիներ, Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ հնարավոր խոչընդոտների դեպքում օգնելով մեր քաղաքացիներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը։ Ձյան առատ տեղումների հետևանքով, ստացված ահազանգերի հիման վրա,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031