Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրներն արձանագրում են, որ Ադրբեջանը «դատավարությունն» օգտագործում է Հայաստանին շանտաժի ենթարկելու և նոր զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան

Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող «դատավարության» գործընթացի ապօրինությունների բազմաթիվ դրսևորումներով պայմանավորված հացադուլ է հայտարարել:

Գեղամ Ստեփանյան. Պետք է շատ հստակ հասկանանք՝ միայն այդ անձանց չեն դատում, Ադրբեջանում դատավարությունն ուղղված է ՀՀ-ի դեմ. «Հրապարակ»

Փաշինյանը գերիների մասին խոսեց միայն այն ժամանակ, երբ վտանգ զգաց։ Դա տեղի ունեցավ Արայիկ Հարությունյանի` դատարանում ունեցած ելույթն ադրբեջանական լրատվամիջոցներում տարածելուց հետո։ Փաշինյանը Հ1-ին տված հարցազրույցում ասաց, թե հետախուզական տվյալներ ունի, որ «այդ մարդկանց հոգեներգործուն դեղեր են տալիս, որ ցուցմունք կորզեն»։ Պարզ է, որ անհանգստանում է, թե ինչ ցուցմունքներ են տալու իր մասին:

Փաշինյանի ասածներից հետևում է, որ Հայաստանը հիմա պետություն էլ չէ, մենք պետականակերտ ազգ էլ չենք, այլ ընդամենը ինչ-որ հանրույթ, որը միայն նոր Սահմանադրության ընդունումից հետո պետություն կունենա. Վարդան Պողոսյան. «Ազգ»

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի համոզմամբ՝ ճիշտ կլինի, որ որևէ մեկը չանդրադառնա Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոխելու մասին երեկվա հայտարարությանը, քանի որ ակնհայտ է՝ այդ անձը կրկնում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը։ «Ես նրա ելույթը չեմ լսել, պարզապես իր ասածները կարդացել եմ, և նրա ասածներից հետևում է, որ Հայաստանը հիմա պետություն էլ չէ, մենք պետականակերտ ազգ էլ չենք, այլ

Լարսը փակ է, Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկիի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից Տաթև տանող ճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, Արտաշավան-Ծիլքարը՝ բեռնատարների համար

Երևան-Սևան 25-40 կմ-ին, Լանջիկ-Մաստարա, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Գյումրի-Ջաջուռ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։

«Ընդհանուր առմամբ, քաղաքում ունենք դժվարություններ». Տիգրան Ավինյանը դիմել է երեւանցիներին

Առավոտյան ժամը 6-ին մեր աշխատակիցները կրկին դուրս են գալու եւ սկսելու են աշխատել մայթերը մաքրելու վրա: Բայց այստեղ էլ պետք է խնդրեմ բոլոր տնտեսվարողներին, որոնք գործունեություն են ծավալելու վաղը, պարտադիր իրենք էլ մասնակցեն այս գործընթացին՝ մաքրեն մայթերը, իրենց գրասենյակների, ռեստորանների դիմացի մասի ասֆալտը, ընդհանուր առմամբ մասնակցեն ձնամաքրման աշխատանքներին:

Թրամփի ուղերձը՝ կասկածելի թվերով

Եթե առանձին, մեկուսացված վերցնենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, որտեղ նա խիստ գնահատականներ է տալիս Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, ապա, իմ կարծիքով, ոչ մի պետության ղեկավար այդպիսի խոսքերով չպիտի արտահայտվի մեկ այլ պետության ղեկավարի մասին՝ դա հակասում է միջպետական հարաբերությունների էթիկական նորմերին: Բացի դրանից, բերված տվյալների մի մասը առնվազն կասկածներ է առաջացնում: Մասնավորապես, Զելենսկու վարկանիշը, ըստ

«Արարատ» շէնքը, ուր կը գտնուի նաեւ «Գանձասար»-ի խմբագրատունը, կողոպուտի ենթարկուեցաւ։ Շէնքի սեփական բոլոր դարմանատուներն ու գրասենեակները աւազակներու կողմէ թալանուեցան. «Գանձասար»

Երկրի ողջ տարածքին տակաւին վերջնականօրէն չէ կազմակերպուած ոստիկանական եւ ապահովական գրասենեակներու ամբողջական համակարգը։ Այս իրողութիւնը կ’օգտագործուի աւազակներու եւ անօրէնութեան դիմողներու կողմէ, որուն իբրեւ արդիւնք ստահակներու կողմէ մագլցող թափով տեղի կ’ունենան կողոպուտի տարաբնոյթ տեսակներ, առեւանգումներ եւ այլն։ Բնակարաններ, գրասենեակներ, աշխատանքի վայրեր գիշեր թէ ցերեկ անապահով կը մնան, հակառակ որոշ շրջաններու մէջ թաղային հսկողութեան կիրարկման, ապահովական սարքերու ամրապնդման եւ այլն։

Երբ այսպիսի հարթակներում ներկա չես լինում կամ նստած լուռ ունկնդրում ես, կամ սելֆի ես անում, քո օրինակը մնում է լուռ, լռեցված. «Ազգ»

Եթե Մյունխեն է գալիս ՀՀ-ից պաշտոնական պատվիրակություն, ինչո՞ւ նրանց հետ Արցախը, հայ ժողովրդին ներկայացնող խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմություն չկա: Ո՞վ պիտի բարձրաձայնի այն կարեւորը, որ հայ իշխանավորը չի կարող, կամ չի ուզում ասել: Ինչո՞ւ Բաքվում պատանդառված, դատարանում ապօրինի, շինծու մեղադրանքներով լլկվող հայ ռազմագերիների լուսանկարներով բազմություն չկա:

Կոպիրկինի և վարորդի առողջությանը վտանգ չի սպառնում. ՌԴ դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ավտոմեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով, հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը: ՌԴ դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և վարորդը թեթև վնասվածքներ են ստացել: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։

«Ադրբեջանը միայնակ չի կարող Հայաստանից տարածքներ գրավել, եթե գրավի, լուրջ հակահարված կստանա». Արմեն Բաղդասարյան. «Ա1+»

«Ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանի հարցն անընդհատ առաջ մղում։ Դա նախընտրական քարոզարշավի մեկնարկ չէ, դա ճիշտ ձևակերպում չէ։ Իմ տպավորությամբ Քոչարյանը սկսում է իշխանության համար հերթական պայքարի փուլը, և դա այնքան էլ կապ չունի ընտրությունների հետ։ Հայաստանում երբևէ իշխանություն չի փոխվել ընտրություններով»,- «Ա1+»-ի եթերում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին և այն

Լիլիթ Մինասյան. «Երբ մենք առաջընթաց ենք գրանցում խաղաղության բանակցություններում, մենք հավատում ենք, որ սահմանների բացումը կդառնա կայուն խաղաղության բնական երաշխիքը»

Լիլիթ Մինասյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը ելույթ է ունեցել Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանը հավատարիմ է մի արտաքին քաղաքականության, որն առաջնահերթություն է տալիս խաղաղությանը,

ՔՊ-ում քննարկել են Փարաքարի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Փարաքարի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր։

Ալիկ Մինոսյանը հետ է վերցրել քաղաքացիներ Էնվեր Բգանբայի և Յուրի Վանաբայի վերաբերյալ ավելի վաղ ներկայացված դիմումները

Աբխազիայի հայ համայնքը նոր հայտարարություն է արել: Հանուն ազգամիջյան միասնության ամրապնդման համայնքի ղեկավար Ալիկ Մինոսյանը հետ է վերցրել քաղաքացիներ Էնվեր Բգանբայի և Յուրի Վանաբայի վերաբերյալ ավելի վաղ ներկայացված դիմումները: Վերջիններս կտրուկ արտահայտություններ են թույլ տվել հայերի հասցեին, այդ թվում՝ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ։ Մինասյանը հայտնել է, որ կողմերի հաշտություն է արձանագրվել Էնվեր Բգանբայի (նախագահի պաշտոնակատարի եղբորորդու)

Փետրվարի 17-21-ն անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը

ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում փետրվարի 17-21-ն անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը։ Վարժանքի նպատակը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդումն է։ Վարժանքին ներկա են նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչներ։   ՀՀ պաշտպանության նախարարություն

«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է հարկային դաշտի փոփոխություններին

«Հանրապետություն» կուսակցությունը թե շրջանառության հարկը, թե հայտարարագրումը համարում է նույն շղթայի մաս։ Այս երկու օրինագծերն էլ, բովանդակությամբ միտված լինելով ստվերի վերացմանը, գործնականում ավելացնում են հարկային բեռը, ճնշում միջին և փոքր բիզնեսին ու լրացուցիչ պարտավորություններ դնում քաղաքացու վրա։ Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ գործազրկությունը 3-4% է, ՀՀ-ում հասնում է 14%-ի: Այս պայմաններում առաջարկվող փոփոխությունները վաղաժամ են

Հարավային Կովկասի ժողովուրդները եւ ապագա սերունդներն արժանի են խաղաղության. Սարգիս Խանդանյան

Վիեննայում անցկացվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: «Շնորհակալություն, պարո՛ն նախագահ: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Թոբիաս Վինկլերին՝ Հարավային Կովկասում խաղաղության վերաբերյալ արտահայտած իր լավատեսության համար: Սակայն բավականին մտահոգիչ է, որ

Դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով․ ԿԳՄՍ նախարար

«Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ հանրապետության դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով», այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Արմեն Գալջյան. «Արդյոք կարելի է պարոն Մարությանին անվանել սովորական պոպուլիստ, եթե պարզվի, որ իր պաշտոնավարման ընթացքում ավտոբուսները նույնպես չեն ունեցել ձմեռային անվադողեր»

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրում է. «Հայկ Մարությանը քիչ առաջ ի վերջո հայտնվեց և հայտարարեց, որ «Ավտոբուսները կանգնած են փողոցների չմաքրված լինելու և ձմեռային անվադողեր չունենալու պատճառով։ Բոյկոտը շարունակվում է»։ Ի՞նչ եք կարծում, արդյոք կարելի է պարոն Մարությանին անվանել սովորական պոպուլիստ, եթե պարզվի, որ իր պաշտոնավարման ընթացքում ավտոբուսները նույնպես չեն ունեցել ձմեռային

Ժամանակին այս իշխանությունն ասում էր՝ Արցախը բեռ է, հիմա փորձում են ներկայացնել՝ արցախցիներն են բեռ

Սփյուռքից ակնկալում եմ կենդանի պահել մեր՝ Արցախ վերադարձի իրավունքը, թույլ չտալ, որ այս իշխանության՝ Արցախի հարցը փակված լինելու մասին թեզերը տարածվեն Փաշինյանի կառավարությունը ստեղծում է արհեստական ինչ-որ խորհուրդներ, որոնք տեղյակ չեն արցախցիների խնդիրների մասին. այդկերպ փորձում են ցույց տալ, թե աջակցում են բռնի տեղահանվածներին Արցախից բռնի տեղահանվածների միայն 5-6%-ն է փոխել իր 070 կոդով անձնագիրը

Ճապոնիան պատրաստ է աջակցել իր կարեւոր գործընկերոջը՝ Հայաստանին. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Աոկի Յուտակա

Հայաստանը գտնվում է պատմական առանձնահատուկ փուլում եւ ունի լուրջ քաղաքական ու տնտեսական օրակարգ

ՀՅԴ Գյումրու կոմիտեն խստորեն դատապարտում է Վարդան Ղուկասյանի հետ կատարվածը. հայտարարություն

Սիրելի’ համաքաղաքացիներ, ինչպես գիտեք, այսօր իրավապահ մարմինների կողմից բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հայտարարել է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին։ Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ։ Երկիրը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած օրվա իշխանությունները շարունակում են քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ոտնահարումը, փորձելով Գյումրիում ստեղծել վախի մթնոլորտ:ՀՅԴ

Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան. դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանում ավտովթարի ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային

ՀՀ-ն լիահույս է, որ սահմանի բացման շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները կտան իրենց պտուղները. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի ելույթը Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում Ձերդ գերազանցություննե՛ր, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սենատի նախագահ Իգնացիո Լա Ռուսսային, Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանային եւ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնաամ Մայարային՝ այս հեղինակավոր միջոցառմանը ելույթ ունենալու հրավերի համար: Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովը եզակի հարթակ է, քանի որ

Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ. Երևանի քաղաքապետարան

Սիրելի երևանցիներ, Երևանում շարունակվող առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։ Մաքրման աշխատանքները ընթանում են արտակարգ ռեժիմով, բայց տեղումների ինտենսիվությունը դեռ շատ բարձր է, ինչի հետևանքով ճանապարհները կրկին ծածկվում են ձյունով, իսկ խցանումները հաճախ խոչընդոտում են ձնամաքրման մեքենաների օպերատիվ տեղաշարժը։ Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ։

Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Վարդան Ղուկասյանի թիկնապահը հիվանդանոցից դուրս է գրվել

Այսօր Քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները Գյումրու նախին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու նրա թիկնապահ Տիգրան Սիմոնյանին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել, սակայն ժամեր անց նրանց ազատ են արձակել։ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը լրագրողներին ասել էր, որ նրանց ապօրինի են ձերբակալել, չկա քրեական վարույթ, Վարդան Ղուկասյանի մոտ որևէ զենք չի եղել և որ դա շոու է

Գրքի տոնը` Նորակերտի գրադարանում

Նախօրեին Նորակերտի գրադարանում կայացավ միջոցառում` նվիրված Գրքի տոնին։ Միջոցառմանը ներկա էին Փարաքար խոշորացված համայնքի «Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Մանուկյանը, Նորակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Վեզիրյանը, Մշակույթի տան պատասխանատու Աիդա Ասատրյանը, նույն համայնքի գրադարանների պատասխանատու Սաթենիկ Ստեփանյանը, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի գեղարվեստական ղեկավար Նարինե Քոչարյանը, ուսուցիչներ, աշակերտներ և հյուրեր։ Միջոցառումը բացեց Նորակերտի

Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային. Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «ֆեյսբուք»-ի իր էջում գրում է. «Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային»:

Վարորդները, դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է մամուլում և համացանցում տարածված հրապարակումներին այն մասին, թե Երևանի ավտոբուսները չունեն ձմեռային անվադողեր: Ըստ Ասատրյանի՝ մեդիահոսքերից դատելով ստիպված է հայտնել՝  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով։ «Միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին փոխարինվել է շուրջ 600 տ/մ-ի անվադող համասեզոնային անվադողերով։ Սա միանշանակ է ու

«Ես վստահ չեմ, որ այդ մարդը Զելենսկին է լինելու»․ ՄԹ-ում ՌԴ դեսպանը՝ Ուկրաինայի նախագահական հնարավոր ընտրության մասին

«Մենք կարծում ենք՝ քանի որ նրա [Զելենսկու] լեգիտիմությունը նախորդ տարվա մայիսին սպառվել է, նա պետք է ընտրություն անցկացնի։ Մենք չենք տեսնում, թե ինչպես կարող ենք նրա հետ բանակցել մի բան, մի համաձայնագիր, որի տակ կլինի նրա ստորագրությունը, բայց վաղը նա չի ընտրվի նախագահ: Այդ թղթի կտորը արժեք չի կրի»։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031