Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին իր իսկ բառապաշարով քննադատած գյումրեցի ընդդիմադիր գործչի խոսքի ազատությունը վերականգնվել է

Երեկվանից վերականգնվել է գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի խոսքի ազատությունը․ նա այսուհետ նորից կարող է բարձրաձայնել իր կարծիքը, քննադատել, սոցցանցերում գրառումներ կատարել, լրատվամիջոցներին հարցազրույցներ տալ։ Գյումրեցի ընդդիմադիր գործչի խոսքի ազատությունը սահմանափակվել էր դատական կարգով՝ նրան խուլիգանության հոդվածով առաջադրված մեղադրանքի շրջանակներում։ Հիշեցնենք, որ Կարապետ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել 2024 թվականի հունիսի 5-ին Բագրատ Սրբազանի գլխավորած ավտոերթին

Առավոտյանների ընտանիքը․ թոշակների բարձրացման լուրով ոգևորվելուց առաջ տեղեկությունները ստուգեք

Aravot.am-ը «Առավոտյանների ընտանիքի» շարքի՝ այս հոլովակում ներկայացնում է իրավիճակ, երբ ավատար-թոռնիկը պապիկին հորդորում է՝ տեղեկությունները ստուգել և հիշել մեդիագրագիտության ոսկե կանոնները։

Ակադեմիական միջավայրում առաջխաղացումը պետք է հիմնված լինի բացառապես արժանիքների վրա․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին

Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հանդիպել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու խմբերի շուրջ երեք տասնյակ ղեկավարներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով հյուրերին և շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ ԿԳՄՍ

«Ոստիկանության կամ ԱԱԾ-ի ձեռքում հայտնվող տեսանյութերն այսօր էլ քաղաքական նպատակով շատ հաճախ հայտնվում են իշխանական մամուլում»․ Գեղամ Մանուկյան

Օրենսդրական նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը վստահեցրեց․ «Այն աշխատակիցը, որը մտնելու է և տեսախցիկները նայի, նրա տվյալները, ժամը, նպատակն է ֆիքսվելու, թե ինչու է նա այդ տեսախցիկից օգտվում։ Սա թույլ է տալու արտահոսքի դեպքում հայտնաբարել, թե որ աշխատակիցն է նայել»։

Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 11-ին հանդիպել եմ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ: Երկուստեք գոհունակություն ենք հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԲՏԱ

Հայաստանում եղել է միայն ՀՅԴ գաղափարախոսությունը․ Նիկոլ Փաշինյան

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետք է դնել քննարկման

Ճանաչեք՝ ում հետ գործ ունեք. Աղվան Վարդանյան

Աղվան Վարդանյանի հայտարարությունը 2025թ. փետրվարի 11-ի Ազգային ժողովի նիստում Օրեր առաջ Նիկոլը փողոցում, կրկեսի մոտ, QR կոդով տոմս առավ, նստեց ավտոբուս, գնաց 1-1.5 կմ, իջավ կառավարության ամառանոցի մոտ։ Արդյունքը՝ հանրությանը ներկայացրեց 22 վայրկյանանոց ռիլ։ Տրանսպորտի թանկացման ֆոնին անձնական օրինակով, իրեն հույժ բնորոշ PR ակցիա։ Սա այն, ինչ տեսել եք, ՀՀ սիրելի քաղաքացիներ։ Հիմա՝ այս 22

Նոր որոշմամբ 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիներն անվճար երթևեկելու հնարավորությունից կօգտվեն՝ անկախ երեխաների տարիքից

Փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի տոմսային համակարգում. կայացել է Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի առաջին նիստը

«Ես էլ Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, պետք չէ ժողովրդին խաբել, ասել, թե այս հայտարարության տակ, որ ստորագրություն դնեք, վիզաները կչեղարկվեն»․ Գառնիկ Դանիելյան

Արտակ Զեյնալյանը ԵՄ-ի անդամակցության հետ կապված թերահավատություն պարունակող հարցերին ի պատասխան ասաց․ «Եթե Ձեզ թվում է՝ մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, Դուք սխալվում եք։ Մենք արժեքավոր ենք ԵՄ-ի համար, ԵՄ-ն էլ ՀՀ-ի կարիքն ունի»։

Մարդկանց գլուխը ստով լցրել եք, թե տրանսպորտը դառնում է 300 դրամ. Տիգրան Ավինյանը՝ Արամ Թորոսյանին

Դուք ուզում եք իրար հետ ոտ գցե՞նք, մեզ հետ համեմատվելու եզր չունեք

ԿԳՄՍ նախարարը և դեսպան Գալագերը անդրադարձել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ու փորձի փոխանակումների հնարավորություններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդե Հովասափյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է դեսպանության և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հետ

Ոչնչացվում են Արցախի Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղի Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկների նկարները, որոնք այդպես էլ չհասցրեցին տեղադրել հուշարձանում

«Ապառաժ».Ադրբեջանի հանդեպ ատելության վերացման, համակեցության, խաղաղության դարաշրջանի ՀՀ իշխանությունների խոսույթներին ի «ապացույց»՝ «բարեկամ» Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել, կեղծ դատավարություններ անել, ինչպես նաեւ ավերում գյուղեր, Ստեփանակերտ քաղաքի մի շարք թաղամասեր, պղծում հայկական հուշարձաններն ու գերեզմաններն Արցախում։ Համացանցում տարածված տեսանյութում ակնհայտ երեւում է Ադրբեջանի նպատակներն ու մտադրությունները։ Ընդգծված ատելությամբ ոչնչացվում են Արցախի Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղի

«Ալեն Սիմոնյանի վրդովմունքը հարուցել է այն փաստը, որ արցախահայերը չեն մնացել ցեղասպանության վտանգի տակ ու ամբողջությամբ չեն բնաջնջվել»․ Քրիստինե Վարդանյան

«Արցախցիները կռվել են իմ փոխարեն էլ, ձեր փոխարեն էլ, եւ կռվել են ադրբեջանցիների դեմ։ Դուք մենակ հայերի դեմ եք կարողանում կռվե՞լ, դա՞ եք միայն կարողանում անել»։

Ֆասթ բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումը

ՀՀ ԿԲ նախագահի 05.02.2025թ․-ի թիվ 1/35 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը։ Ֆասթ բանկը 2025 թվականի փետրվարի 17-ից մինչև 2025 թվականի հուլիսի 4-ը նախատեսում է տեղաբաշխել դրամային, դոլարային և եվրոյով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, համապատասխանաբար՝ 10.75%, 6.25% և 5.25% տարեկան եկամտաբերությամբ: Ֆասթ բանկի կողմից կտեղաբաշխվեն 3 մլրդ ՀՀ դրամ, 9 մլն

Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին: Վարչապետին և մյուս բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Կանադայի

Այս կառավարությունը չի պատկերացնում միջազգային հարաբերությունների կառուցման բարդ դինամիկան և իր հայտարարություններով միայն խորացնում է Հայաստանի դիվանագիտական մեկուսացումը. Հենրիխ Դանիելյան

Ավելին, Թուրքիան շուրջ 20 տարի բանակցություններ է վարում ԵՄ անդամակցության շուրջ՝ ունենալով անմիջական սահմաններ, սակայն այդ գործընթացը շարունակ ձգձգվում է։

Որոշ խամրած, կիսատ-պռատ և հաճախ՝ խեղված գիտակցության տեր գործիչներ ոչնչացնում են հայկական պետականության գաղափարական հենքը. Տարոն Սիմոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Աշխարհում շատ քիչ ազգեր կարող են խոսել այն մասին, որ իրենց ստեղծած պետությունը նախ և առաջ գաղափար է, իմաստ ու առաքելություն (և ոչ միայն իրենց համար), հետո միայն՝ պարզապես տնտեսություն ու քաղաքական կազմակերպություն։ ✅ Ի տարբերություն շատ այլ ազգերի՝ մեր պետականության հիմքում ոչ այնքան նյութականն է՝

Ո՞ր պահից 50 հազար խաբված քաղաքացու ցանկությունը դարձավ ՀՀ ժողովրդի կամքը. Պահանջում ենք հանրաքվե. Էդմոն Մարուքյան

Նորից եմ կրկնում՝ այս գործընթացը 50 հազար քաղաքացու վրա ոչ թե ԵՄ-ին միանալու պատասխանատվությունը բարդելու մասին է, այլ ծանր հետևանքներով հղի արկածախնդրության
պատասխանատվությունը բարդելու, քանի որ և՛ ԵՄ-ում, և՛ մեր կառավարությունում բոլորը գիտեն, որ այս գործընթացը բացարձակ եվրոինտեգրման մասին չէ։

Տիեզերական մակարդակի անբարոյականություն, ստորություն և ցինիզմ. Արցախի ՄԻՊ-ի պատասխանը ԱԺ նախագահին

Երևի միամտություն էր կարծել, թե զեկույցը կամ բազմաթիվ այլ փաստագրող նյութեր կարող են որևէ բան փոխել, քանի որ ատելության խոսք գեներացնող այդ թեզերը հրապարակ են նետվում քաղաքական իշխանության և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից, և դրա դեմ պայքարը ենթադրում է պայքար պետական քարոզչամեքենայի դեմ։

«Ղարաբաղից զանգում էին, մեզ ասում էին՝ մենք դուրս ենք գալիս, մենք ստեղ էլ չենք մնալու, բացեք սահմանը․ պետք չէր թողնել ու թռնել»․ Ալեն Սիմոնյան

«Եղել են մարդիկ, որոնք կռվել են, եւ այդ մարդիկ հերոսներ են, բայց Ղարաբաղում եւ Հայաստանում կային մարդիկ, ովքեր թողել ու փախել են»։

Գրիգոր Նարեկացիի «Խրատ»-ի խրուաթերէն թարգմանութեան ներկայացումը Խրուաթիոյ երեք քաղաքներուն մէջ

Վատիկան Նիուզ. Նարեկ սրբազան, «Խրատ»-ի խրուաթերէն հրատարակութեան խմբագիրներ՝ Փրոֆ. հայր Իւան Պոտրոզիչի եւ Դոկտ. Վինիցիէ Լուփիսի հետ այցելեց Սթոն, Տուպրովնիք եւ Սփլիթ քաղաքները եւ հոգեւորականներու, համալսարանի դասախօսներու ու ուսանողներու եւ մտաւորականներու ներկայութեան դասախօսեց Ս. Գրիգոր Նարեկացիի կեանքին, վարքին, հոգեւորութեան եւ «Խրատ»-ին եզակիութեան մասին։ Խրուաթիայէն Հռոմ վերադարձին առիթը ունեցանք հանդիպելու եւ զրուցելու Նարեկ Սրբազանին հետ որ

Ադրբեջանը հիմնովին ավերել է Արցախի Ծամձոր գյուղը, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ադրբեջանը հիմնովին ավերել է Արցախի Ծամձոր գյուղը՝ ոչնչացնելով նրա պատմամշակութային ժառանգությունը: Ավերվել է նաև Ծամձոր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Mountains of karabakh տելեգրամյան ալիք  

«Բաքվի բանտերում գտնվող մեր 23 հայրենակիցների կեղծ դատավարության միջոցով Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ նախաձեռնելու լեգիտիմ հիմքեր է ձեւավորում»․ Տիգրան Աբրահամյան

«Հետապնդվողի, գցվածի, կռացածի, պարտվողի, հանձնողի, հարմարվողականի կարգավիճակում հայտնված հայաստանյան իշխանությունը որոշ դեպքերում չի տիրապետում իրադրությանը, իսկ որոշ դեպքերում էլ՝ պարզապես համակերպվել է զոհի իր դերին»։

Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

Փետրվարի 7-23-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն–տոնավաճառը, որը միավորում է տարբեր երկրների մշակութային ժառանգությունը և արհեստների վարպետներին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ հեղինակավոր այս միջոցառմանն ամեն տարի Հայաստանը ներկայացնում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի վարպետները՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության  վարպետ Մարինե Ղարիբյանը և

«Ի՞նչ է նշանակում, բարի ցանկությունների ժողովածու, ՀՀ օրենքի նախագիծ եք ներկայացնում, բարի ցանկությունները Վալենտինին իրար գրեք»․ Հայկ Մամիջանյան

Նա նշեց, որ օրերս Եվրոպական խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցն է հրապարակվել, այնտեղ ակնարկ էլ չկա, որ Հայաստանին սպասում են։

Ադրբեջանը դրան երբեք չէր կարող հասնել, եթե չունենար Փաշինյանի պես հենարան, որը բարձրաձայնում է Հայաստանը գաղափարապես ոչնչացնող, մեր ինքնության հիմնասյուները քայքայող թեզեր. Տաթևիկ Հայրապետյան

Հենց մեր հանրային արձագանքից է կախված որքան հանդուգն Փաշինյանն ու նրա թիմը առաջ կբրդեն հակառակորդի թելադրած այս կամ այն թեզը։ Եթե արձագանքը դաժան եղավ, որոշ ժամանակ կլռեն, եթե մի քիչ հանդուրժողականություն զգացին, ակտիվորեն կշարունակեն։

«Կռիվը» ոչ միայն զենքի կռիվ է, այլև՝ գոյապայքար, իսկ «կռվեի՛ք» արտահայտությունն առաջին հերթին հենց իրեն ու իր քաղաքական ճամբարին է ուղղված. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր ցինիզմի և անբարոյականության բացահայտ դրսևորման ականատեսը եղանք։ Խորհրդարանի պատերից ներս, որը վաղուց արդեն իր նպատակներով և դերակատարությամբ չի հանդիսանում քաղաքական երկխոսության արվեստի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության վայր, հայտնի տխրահռչակ պաշտոնյան իրեն թույլ տվեց թունավոր սարկազմի նոտաներով կշտամբել արցախցի լրագրողին՝ մեղադրելով նրան վախկոտության մեջ, մասնավորապես՝ «առանց կռվի» հայրենի

Նախաքննական ցուցմունքներում ամեն երրորդ նախադասությունից հետո Աղվան Հովսեփյանի անուն-ազգանունն են մտցրել. Երեմ Սարգսյան

Ի դեպ, վկան նաեւ նշեց, որ հետագայում ինքն է խնդրել , որ իր մասնաբաժինը Աղվան Հովսեփյանի որդին ձեռք բերի, նա էլ իր խնդրանքին ընդառաջել ու ձեռք է բերել: Այսօրվա վկայի ցուցմունքով, ըստ էության, այն մեղադրանքը, փաստը, որ նշում են, թե իբր Հովսեփյանն է եղել բոլոր մասնաբաժինների իրական սեփականատերը, որդիները որեւէ առնչություն չեն ունեցել, հերքվեց:

Մեկնարկել են Երևանի զարգացման 2024 թ. ծրագրի իրականացման և Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունների վերաբերյալ հանրային քննարկումները

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները հաստատելու մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031