Օրվա լրահոսը

Թե ինչո՞ւ կառավարությունը երկրի նախագահին «քաշեց». Այվազյանը կհարցնի ֆինանսների նախարարից

Aravot.am-ն այսօր ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս եղավ, որ հանրապետականներով մեծամասնություն կազմող  կառավարությունն իրենց կուսակցական եւ երկրի ղեկավարի խոստացածը չկատարեց: Այս առնչությամբ պարոն Այվազյանն ասաց. «Այ հենց այս հարցը ես պիտի տամ. Ֆինանսների նախարարը պետք է գա իմ առաջ կայնի, ձեր առաջ կայնի, ու մնացածի առաջ կայնի

Շնորհավորանքներ ու նվերներ՝ 100-ից բարձր տարիքի երևանցիներին

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է տարեց երևանաբնակներ՝ 102-ամյա Հռիփսիմե Հաջի-Սարգսյանին և 101-ամյա Սիրվարդ Ատաջյանին։ Տարոն Մարգարյանի անունից Ռուզան Զաքարյանը շնորհավորել է նրանց՝ մաղթելով քաջառողջություն, և հանձնել է նվերները։ «Տարբեր առիթներով տարվա ընթացքում մի քանի անգամ այցելելում ենք տարեց մեր քաղաքացիներին. դա մեզ

The Armenian Weekly. Հայկական ֆիլմերի փառատոն՝ Վուսթերում

Մասաչուսեթսի նահանգի Վուսթերի պետական համալսարանում առաջին անգամ կանցկացվի հայկական ֆիլմերի փառատոն: Հայտնում է «Արմենիան Ուիքլի» թերթը: Փառատոնին կցուցադրվեն Էրիկ Նազարյանի «Բոլիս», Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանության որբերը», Թալին Ավագյանի «Կես կետ» և «Հիշելով մեր անցյալը՝ կերտենք ապագան» ֆիլմերը: Կինոգործիչները ներկա կլինեն՝ ցուցադրություններից հետո ֆիլմերը քննարկելու համար: «Մենք շատ ոգևորված ենք այս կարևոր ֆիլմերը Վուսթերի համայնքին հասանելի դարձնելու

Պետական դումայի նախագահը ԵԽԽՎ-ին վստահեցրեց, որ ՌԴ-ն իր գործընկերների վրա ճնշում չի գործադրում

Ի վերջո, Ձեր մատնանշած երկրները ինքնիշխան պետություններ են և նրանց ղեկավարներն ու հասարակությունն իրենք են որոշում ուր մտնել, ինչ որոշում կայացնել: Ճնշման մասին խոսք լինել չի կարող, Ռուսաստանն ընդամենը այդ երկրներին ներկայացրել է, թե ինչ կարող են շահել Մաքսային միությանն անդամակցելով և ինչ հետևանքներ կարող է ունենալ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

Ո՞վ է եղել ընդդիմության «ականը»

Այսօր ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու Ազգային ժողովում կայացած գաղտնի քվեարկության ժամանակ, որով որոշվում էր Գեւորգ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակման առաջարկը՝ ներկայացված ՀՀ նախագահի կողմից: ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն էլ ազատ քվեարկություն էին որոշել: Սակայն եղավ ընդամենը երեք դեմ: Եթե անգամ ենթադրենք, որ երկու անվավեր քվեաթերթիկները նույնպես պատկանում են ընդդիմությանը,

Հովհաննես Իգիթյան. «ФСБ-շնիկները, ռուս սահմանապահները պետք է ձերբակալվեն՝ իրենց արարքի համար»

Երեւան-Մեղրի ճանապարհին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ռուս սահմանապահների հետ կատարված միջադեպը ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հետ է կապում: Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ ռուս սահմանապահները ոչ մի իրավունք չունեին այդտեղ իրենց այդքան լկտի պահելու: Պարոն Իգիթյանի համոզմամբ՝ «ФСБ-շնիկները, ռուս սահմանապահները այդ միջադեպի ժամանակ օրենք են խախտել

Hurriyet. Թուրքիան 5 միլիոն եվրո կվճարի Հունաստանի քաղաքացիներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր վերջնական որոշումն է կայացրել Հունաստանի երկու քաղաքացիների վերաբերյալ, որոնք ցանկանում էին ժառանգել Թուրքիայում իրենց քրոջ անշարժ գույքը, սակայն մերժվել էին: Դատարանը Թուրքիային պարտավորեցրել է հայցվորներ Իոաննիս և Էվանգելոս Ֆոկասներին վճարել 5 միլիոն եվրո՝ նյութական և բարոյական վնաս հասցնելու համար և 15 հազար եվրո՝ կատարած ծախսերի դիմաց: 2009թ. սեպտեմբերի 29-ի

Հոգեբան. «Եկեղեցին հո ռեստորան չէ, որ կենտրոնական մուտք ունենա»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանը, անդրադառնալով կիրակի օրը Սուրբ Երրորդություն եկեղեցում ԱԺ օլիգարխ-պատգամավոր  Սամվել Ալեքսանյանի  7 երեխաների ճոխ կնունքին ու այս պատճառով հավատացյալներին եկեղեցի չթողնելու փաստին, ոչ այնքան քննադատեց ԱԺ պատգամավորի պահվածքը, որքան նրա արարքը արդարացնող եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանին: Հիշեցնենք, որ հոգևոր հովիվը news.am-ի հետ զրույցում ասել էր.

Վարդան Այվազյան. «Եվրաինտեգրացումը մեզ նորից նույն ձեւի, օդ ու ջրի պես պետք է» (Տեսանյութ)

«Որտեղ ենք կորցնում, տեղերը կարո՞ղ եք ասել ինձ: Մենք մաքսային սահմանի հետ կապված միասնական շուկայի պաշտպանության խնդիր ունենք, ամբողջ աշխարհն է կռիվ անում այդ շուկայի համար, մարդիկ անգամ դեմոկրատիայի անվան տակ էդ շուկաների համար ժողովուրդներ են ջարդուխուրդ անում: Շատ բան ուրիշ ձեւ եք նկարագրում, դեմոկրատիա է կոչվում այդ ամենը»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց ՀՀԿ ԱԺ

Հովիկ Աբրահամյան. «Ոչ մեկիս զավակը չպիտի արտոնյալ լինի»

Մինչ կսկսվեր ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության քվեարկությունը՝ ելույթները եզրափակեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա ասաց, որ ընդունում է նրանց, ովքեր պաշտոնի պահին են սխալները վերհանում, ներկայացնում՝ նկատի ունենալով այս օրերին անընդհատ հնչող քննադատությունները՝ ուղղված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հասցեին. «Չի կարելի փնովել Աղվան Հովսեփյանին՝ հատկապես, երբ նա արդեն պաշտոնում չէ»:

Տիգրան Սարգսյանից պահանջում են ԱԺ ներկայացնել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք (Ֆոտոշարք)

Իսկական տղամարդը ձեռք չի բարձրացնում իր կնոջ վրա: Այս մասին մեկ անգամ եւս հիշեցնելու համար այսօր փողոց էին դուրս եկել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները։ Կազմակերպության անդամները մտադիր են 12 ժամ անցկացնել Կառավարության շենքի դիմաց: Նրանք վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջում են ԱԺ ներկայացնել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք։ «Օրենքը կանխարգելման օրենք է, պատժամիջոցներ չի ներառում

Կլինի՞ բանավեճ Փաշինյանի եւ Կոստանյանի միջեւ

ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ ունեցած վերջին խոսքում Գեւորգ Կոստանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցերին՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ եւ ասաց. «Բոլոր հանգամանքների մասին ես ամբողջությամբ բովանդակային առումով առանձին- առանձին անդրադարձել եմ», նաեւ ասաց, որ այդ բոլոր հարցադրումների սպառիչ պատասխանները կան իր որոշման մեջ: Այդքանով հանդերձ նա առաջարկեց պարոն Փաշինյանին եւ ցանկացած

Ձուն թանկացել է, դեղերն ու բուժծառայությունները` նույնպես (Տեսանյութ)

Գազի, էլեկտրաէներգիայի թանկացումը նպաստել է գնաճին

Կառավարությունն ու կոռուպցիան

«Այն կանխատեսումներին, որոնք արվել էին նախորդ տարի՝ սոցիալական փաթեթի առողջապահության մասով, կառավարությունն ականջալուր չեղավ: Փոխարենը գնահատեին եւ 2013 թվականի համար նոր քայլեր ձեռնարկեին՝ սոցիալական փաթեթն ու առողջապահության ապահովագրությանը հատկացվող գումարներն էլի ու էլի բարձրացվեցին: Դեռ միջանկյալ հաշվետվությունը չկա, հնարավոր չէ գնահատել, բայց ինձ թվում է՝ նույն իրավիճակն է, ինչ որ 2012-ին էր»,- «Առավոտի» հետ զրույցում

Գաղութային մտածելակերպ

ՀՔՄ կազմակերպած «Մշակույթը որպես 21-րդ դարում ազգի մրցունակության առանցքային գործոն» թեմայով կոնֆերանսին անցյալ շաբաթ զեկույցով հանդես էր եկել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Վերջինս մի համեմատություն էր արել, որը, թերեւս, բնորոշում է ռուս պաշտոնյայի՝ հայերին վերաբերելու ձեւին ու մտածողությանը։ Մեդինսկին հիշել էր Չարդախլու գյուղը. դա այն գյուղն է, որը հայրենական պատերազմի ժամանակ երեք հայազգի մարշալներ

Կառավարությունը հինգ միլիարդ դրամի գերշահույթ ապահովելու հնարավորություն է տվել մասնավոր ապահովագրական ընկերություններին

2011-ին ՀՀ կառավարությունը նախապատրաստական աշխատանքներ տարավ, իսկ  2012-ին արդեն ներդրվեց սոցիալական ապահովագրական համակարգը՝ քաղծառայության ոլորտում: Բյուջեից առաջին անգամ մոտ 120 շահառուների համար հանգստի, առողջապահության, կրթության եւ հիփոթեքային վարկերի մարման ծրագիր նախատեսվեց՝ աշխատավարձի  10 տոկոս հավելավճարի փոխարեն: Առողջապահության ոլորտում փաթեթը ներդրվեց պարտադիր ապահովագրության ինչ-որ էլեմենտներով: «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով համակարգի գործունեությունը եւ արդյունքները՝ առողջապահության նախկին նախարար

Հրաշագեղ ձայն՝ հայ ասմունքի արվեստում

«Պոեզիայի արահետներով» գրական-երաժշտական երեկոն, որ օրերս կայացավ   «Առնո Բաբաջանյան» համերգասրահում,  մի նոր ու  գեղեցիկ  էջ բացեց մեր ասմունքի պատմության մեջ՝ Մանուշակ Շիրինյանի  դյութիչ  ձայնով: Երեկոն  սկսվեց  «Մեր մեծերը» տեսաֆիլմով: Արվեստասեր հասարակությունն  ունկնդրեց  դասական եւ ժամանակակից քնարերգության գոհարներ: Մանուշակ  Շիրինյանն իր լուսավոր հայացքով ու ինքնատիպ կատարողականությամբ հանդիսատեսին ուղեկցեց հայ պոեզիայի ամենահաճելի արահետով: Իսկապես հրաշալի ու դիպուկ

Ինչպիսի՞ Ռուսաստանի հետ ենք պատրաստվում ՄՄ-ին անդամակցել

«Եվրոպական արժեքների» արատները քննադատողները թող դիտեն իրենց շուրջը ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ով անցյալ շաբաթ Երեւանում մասնակցում էր քննարկման, ուշագրավ մտքեր արտահայտեց՝ խոսելով հայ-ռուսական հարաբերություններից: Մեդինսկին նախ զարմանք էր արտահայտել, թե վերջերս է իմացել, որ Հայաստանում կա ընդամենը 2 ռուսաց լեզվի մասնագիտացված դպրոց։ Քննարկման մասնակիցները անմիջապես պարզաբանել էին՝ տեղեկացնելով, որ ռուսաց լեզուն պարտադիր ուսուցանվում է

Քաղաքագետ. Ադրբեջանում նախընտրական մթնոլորտ չկա

Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունոսովի գնահատմամբ, Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին դեռ չի ձեւավորվել նախընտրական մթնոլորտ: «Այն մթնոլորտը չկա Ադրբեջանում, ինչ սպասելի է նախագահական ընտրություններից առաջ: Հիմա այնպիսի տպավորություն է, որ սա ոչ մեկին չի հետաքրքրում: Սա առաջին հերթին երևի իշխանական խնդիրների հետ է կապված: Ընտրությունները համընկնում են Նոյրուզ բայրամ տոնի հետ, և բնակչությունն ավելի շատ հետաքրքրված

Վարչապետը հրաժարականներ է պահանջում

ՀՀ կառավարության նիստերի ժամանակ իր ելույթներով նիստը «ծաղկեցնող» մեր վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նախավերջին նիստում՝ սեպտեմբերի 26-ին, հրաժարականներից է խոսել: Մեջբերում ենք՝ ըստ կառավարության պաշտոնական կայքի. «Եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխել տնօրենին: Եթե չկա հիմնավոր բացատրություն՝ ինչ պատճառով է պետական ձեռնարկությունը կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունն աշխատում վնասով, դա անհապաղ պետք

Գրին քարտ

Ամեն տարի նույնն է կրկնվում՝ առաջին երեք եռամսյակում ես պարտաճանաչորեն սիրում եմ իմ անուշ հայրենիքը ու անհամբեր սպասում եմ հոկտեմբերին: Որպեսզի լրացնեմ գրին քարտի դիմումս: Իսկ ինչ է՝ դուք չեք լրացնո՞ւմ: Լավ էլի՝ այդ որ մի իսկական հայը կյանքում գոնե մի անգամ չի դիմել այն կանաչ փաստաթղթի համար, որը պաշտոնապես կոչվում է «Բազմազանության արտոնագիր»: Որովհետեւ

Լույս չունենք, ջուր չունենք ու ապրում ենք տնակում (Տեսանյութ)

Անահիտը չորս անչափահաս երեխայի մայր է: Ապրում է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում՝ ամուսնու՝ Կամոյի հետ: «Երկու տարի ապրել ենք գյուղի գերեզմանների մեջ գտնվող ջարդուխուրդ եղած շինության մեջ, որի դիմաց սեփականատիրոջ համար գործ եմ արել՝ պահել եմ նրա անասուններին: Հետո աշխատել եմ դաշտում ու ամբողջ ժամանակ ես ու ամուսինս մի կերպ կարողացել ենք մի կտոր

103 կողմ եւ ընդամենը 3 դեմ՝ Գեւորգ Կոստանյանի օգտին (Ֆոտոշարք)

Ազգային ժողովի 130 պատգամավորներից 108-ը մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազի նշանակման համար առաջադրված Գեւորգ Կոստանյանի թեկնածության քվեարկությանը եւ նրանցից է 103-ը կողմ է քվեարկել: Երեքը դեմ են քվեարկել, եւս 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Դեմ քվեարկողներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր: Գեւորգ Կոստանյանը ժպիտով ընդունեց ծափահարությունները եւ շնորհավորանքները, շնորհակալություն հայտնեց եւ ասաց. «Միասին ենք կառուցելու մեր

Եթե արտագաղթը չկանխվի՝ 2017 թ.-ից սկսած, կունենանք բացասական բնական աճ (Տեսանյութ)

Հայաստանը ծերացող երկրների շարքում առաջատարներից է

2 մասնակցով` աշխարհի 3 ոսկե մեդալ եւ 2 ռեկորդ

Հունգարիայի Էգեր քաղաքում անցկացված ուժային եռամարտի (պաուերլիֆթինգ) աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու մասնակիցները` 67,5 կգ քաշային Սեւակ Մանուկյանն (Քաջարան) ու Սերգեյ Ասատուրովը (75 կգ, Էջմիածին) միասին նվաճել են երեք ոսկե մեդալ, իսկ Սեւակը սահմանել է նաեւ աշխարհի երկու ռեկորդ: Քաջարանցի մարզիկն առաջին օրը պառկած դիրքից սեղմում վարժությունում աշխարհի բարձրագույն նվաճումը հասցրել է 157,5 կգ-ի, իսկ հաջորդ

«Եթե կարող ես չզբաղվել կինոյով, մի՛ զբաղվիր»

Եվրոպացի վավերագրողի խորհուրդը երիտասարդներին Անջեյ Վայդայի կինոդպրոցի մի քանի պրոֆեսորներ, ճանաչված կինովավերագրողներ այս օրերին Երեւանում են: Լեհական կինոդպրոցի հետ համագործակցելու առաջարկը նրանց արել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Կինովավերագրող Վիտա Ժալակյավիչուտեն «Առավոտի» հետ  զրույցում պատմեց, որ Երեւանում իրականացվող «Աշխարհը՝ արեւածագից մինչեւ մայրամուտ» նախագիծը ծնվել է Լոձի կինոդպրոցում, եւ դրա հիմքում

Պատգամավորները քվեարկում են նոր գլխավոր դատախազի նշանակումը

Այս պահին ԱԺ-ում կայանում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության հաստատման քվեարկությունը: ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունն» արդեն իսկ հայտարարել են, որ դեմ կքվեարկեն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն կքվեարկեն ազատ, իսկ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը՝ կողմ: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ որեւէ պարագայում ՀԱԿ-ը դեմ էր քվեարկելու Սերժ Սարգսյանի ներկայացրած ցանկացած թեկնածուին: Սակայն իր ելույթում

Ադրբեջանական թերթերը նախատել են իրենց կառավարությանը

Նրանք փաստել էին, որ Հայաստանում գիրք վաճառվում է նույնիսկ դեղատներում «Առավոտը» հանդիպեց «Անտարես» հրատարակչության նախագահ Արմեն Մարտիրոսյանին (լուսանկարում), ով իր հայ կոլեգաների հետ  նոր է վերադարձել Թուրքմենիայում 8-րդ տարին անցկացվող գրքի միջազգային ցուցահանդես-վաճառքից եւ գիտական կոնֆերանսից՝ «Գիրքը համագործակցության եւ առաջընթացի ուղի» խորագրով: Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ այդ միջոցառմանը Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում եւ  ներկայացված երկրներից

Դիֆերամբներ՝ Գեւորգ Կոստանյանին եւ Աղվան Հովսեփյանին

«Ժառանգություն» կուսակցությունը դեմ կքվեարկի Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը. այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց այդ կուսակցության ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը, մինչ այդ սակայն նկատելով՝ «ոչինչ չունեմ Կոստանյանի դեմ: Երեկ նա հրաշալի ելույթ ունեցավ, ճիշտ բառամթերքով», ավելի ուշ էլ, թե. «Մենք չենք կարծում, որ այս հրաշալի երիտասարդը կարող է պայքարել համակարգի դեմ», այդ իսկ պատճառով իրենց խմբակցությունը «դեմ»

Ռեկտորը պարգեւատրեց քաղաքագետին (Տեսանյութ)

Այսօր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը քաղաքագետ, Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու-Յորքյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանին պարգեւատրեց համալսարանի հոբելյանական մեդալով: Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում ասաց, որ միջոցառմանը մասնակցելու հրավեր էր ուղարկել Անդրանիկ Միհրանյանին, սակայն վերջինս չէր կարողացել ներկա գտնվել Հայաստանում չլինելու պատճառով: Անդրանիկ Միհրանյանն էլ ասաց, որ չնայած ներկա չի եղել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031