Օրվա լրահոսը
ԼՂ-ից հետո Ադրբեջանի համար Ռուսաստանի կարիքը վերացել է. Զատուլինը՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն փակելու Բաքվի որոշման մասին
Սպուտնիկ Արմենիա. «ԼՂ-ից հետո Ադրբեջանի համար Ռուսաստանի կարիքը վերացել է: Ադրբեջանի իշխանությունների իրական քաղաքականությունը բոլորովին այլ է. նրանք Թուրքիայի դաշնակիցներն են և իրենց շահերի հետ միասին առաջ են տանում թուրքական շահերը Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում» , – REX-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան զոհեր և տուժածներ
Փետրվարի 6-ին, ժամը 15։05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ գյուղի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա․
Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել Բագրատաշենի անցակետով՝ 2023թ.-ի նոյեմբերին
Սահմանն ապօրինի հատելուն նրանց օժանդակել է ՀՀ քաղաքացի
«Կարևոր է ուղիղ աշխատանքի անհրաժեշտությունը արցախցիների հետ». համաժողով Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնում
Փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Ուղիղ երկխոսություն. փախստականների կարիքների հասցեագրումը Հայաստանում» թեմայով ԺԱՏԿ համաժողովը։ Առաջին պանելային քննարկմանը բանախոսել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը և ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը։ Պանելային քննարկումը վարել է ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը։ Բանախոսները ներկայացրել են փախստականների ինտեգրման համար իրենց կառավարությունների և ԵՄ կողմից Հայաստանում
Իջևանում ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները փետրվարի 5-ին Այգեհովիտ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են փայտով բարձված մի բեռնատար։ 34-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենան բեռնված է մոտ 5 խմ փայտանյութով, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան տեղափոխվել է Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։ ՀՀ
Նոր Նորքում բնակիչներից հավաքագրել և համայնքի բյուջե չեն մուտքագրել 13 մլն 953 հզր դրամ
Համայնքին պատճառված վնասը վերականգնվել է
Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. հայտնի են լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները
Ավարտին են մոտենում Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որի շրջանակում հայտնի են դարձել նաև լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները: Լեռնադահուկի հսկա ոլորավայրէջք մրցաձևում ոսկե մեդալը նվաճել է Երևանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալին արժանացել է երևանցի Աշոտ Կարապետյանը, լավագույն եռյակը եզրափակել է դարձյալ Երևանի թիմից Մարկ Ստեփանյանը: Կանանց պայքարում առաջին երկու տեղերը զբաղեցրել
Ստեփանակերտի հուշաղբյուրների թվային կատալոգ է ստեղծվել
«Ապառաժ». «Մենք հասել ենք Ստեփանակերտի հուշաղբյուրների թվային կատալոգի ստեղծման վերջնական փուլին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման գործակալությունը: Նշվում է, որ «նույնականացվել են շուրջ երեսուն հուշաղբյուրներ, որոնք Ստեփանակերտ քաղաքի հարազատ միջավայրի անբաժանելի մասն էին: Ցավոք, առնվազն յութ աղբյուրների լուսանկարներ դեռ չենք կարողացել ձեռք բերել»:Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Գյուղացու գլխին չաքուճով տալիս են, որ իրենց հովանավորյալները գործարանային միս ներկրեն․ ֆերմեր
«Էս մարզպետարանի գյուղվարչության պետը ինչղ օր էս կառավարության գովազդային վահանակը լինի, հինգ րոպեն մեկ ֆլեշկեն զարկած կասետի պես կրկնում է՝ պետությունը սուբսիդավորում է, պետությունն աջակցում է։ Մեզ պետք չէ ո՛չ սուբսիդավորել, ո՛չ օգնել, այ մարդ, թող պետությունը մեզնից չտանի, իր բերածը լինի իրան։ Դե եթե պետությունը օգնող է, թող ինքնարժեքով բերե սպանդանոց, հարկ-մարկ չգանձե»։
Ինքնության պահպանում մշակութային ժառանգության կորստի ճանապարհին
Խախտված իրավունքներ և ինքնության պահպանում մշակութային ժառանգության կորստի ճանապարհին Արցախյան վերջին պատերազմից հետո օկուպացվեց Արցախի ամբողջ տարածքը։ Քաղաքներից, գյուղերից զատ՝ թշնամու վերահսկողության տակ անցան Արցախի բազմաթիվ հոգևոր կենտրոններ, կրթահամալիրներ, հուշակոթողներ: Վտանգի տակ դրվեց պատմության և ինքնության պահպանումը։ Կանգնելով մշակութային ժառանգության կորստի սպառնալիքի առջև՝ այսօր կանգնած ենք անցյալի, ինքնության պահպանման կամ մոռացման խնդրի մեջտեղում։ Արցախի թեմի
ՀՀ-ում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն արձանագրվել
Հանրապետությունում շարունակվում են շրջանատվել՝Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։
Ադրբեջանական մեկուսարաններում կին լրագրողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն «Abzas Media»-ի օրինակով. «Գեղարդ»
«Գեղարդ». Ադրբեջանում դեռևս 2023 թվականին ձերբակալվել էր «Abzas Media»-ի կայքի տնօրեն Ուլվի Հասանլին: Խուզարկել էին նրա բնակարանն ու «Abzas Media»-ի գրասենյակը, որտեղ, ըստ ուժայինների տարածած հայտարարության, հայտնաբերվել էր 40 հազար եվրո: Ավելի ուշ բերման էր ենթարկվել փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը, իսկ հաջորդ օրը՝ արտերկրից վերադառնալուն պես, օդանավակայանում ձերբակալվել էր կայքի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըն: Պետք է
Սերգեյ Փարաջանովի կինոստեղծագործությունները հենվում են սրբապատկերային նշանի վրա. նրա ֆիլմերը և չիրականացված սցենարներն ոչ լիարժեքորեն հետազոտված գեղարվեստական աշխարհ են
Սերգեյ Փարաջանովի երկերի պատկերային յուրահատկության հետ մեկտեղ ոչ պակաս կարևոր է ուրույն հեղինակային անհատականության տեր ռեժիսորի բազմամշակութայնությունը։ Նրա ստեղծած ֆիլմերը պատկանում էին տարբեր ազգային մշակույթների։ Այս երևույթը համահունչ է բազմազգ կինեմատոգրաֆ հասկացությանը, որին բնորոշ էր տարբեր հանրապետությունների մշակույթների, այդ թվում նաև հեղինակների փոխազդեցությունը։ Վերջիններս, թեև ձեռք բերված փորձառությամբ տարբեր, սակայն նույն կինեմատոգրաֆիական «արմատից» էին՝ Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտից։
ԱՄՆ գործադիր իշխանությունը դադարեցնում է Politico-ի, The New York Times-ի և Associated Press-ի ֆինանսավորումը. Իլոն Մասկ
Radar. Իլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը դադարեցնում է ամերիկյան Politico, The New York Times և Associated Press լրատվական գործակալությունների ֆինանսավորումը։
«Ցանկացած ճանապարհ, որը կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»․ Իրանի դեսպան
Իրանի դեսպանը՝ Ադրբեջանին՝ իրենց առաջարկած երթուղու մասին․ «Այդ երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, ամբողջովին գտնվում է Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ներքո, մաքսային արարողակարգը, կանոնակարգերն իրականացվում են Իրանի օրենսդրությամբ։ Դա տրանսպորտային երթուղի է»։
Oդի աղտոտվածությունը փորձագետները համարում են 10-րդ առաջատար համաշխարհային ռիսկը
Օդի որակի վերաբերյալ միջազգային նորությունների թարմացում ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ 10-ՐԴ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՌԻՍԿԸ Համաշխարհային տնտեսական ֆորումի «Global Risks»-ի հարցումը, որին մասնակցել են ավելի քան 900 փորձագետներ ամբողջ աշխարհից, օդի աղտոտվածությունը ճանաչեց որպես այս տարվա գլխավոր համաշխարհային ռիսկ: Առաջին անգամ զեկույցը ներառում է աղտոտվածության (ներառյալ օդի աղտոտվածության) մասին առանձին գլուխ՝ ազդարարելով մեր օդը մաքրելու
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում 1 բնակարանի և Կոտայքում 1 բնակելի տան նկատմամբ
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հունվարի 27-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռն է: Վճռի հիման վրա՝ 2025 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել
Ինչպես տեսնում ենք, բոլոր ուղղություններով ունենք շատ բարձր աճ. Գևորգ Պապոյան
Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցչի տարակարգի տրամադրման կարգում
«Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխություններին»․ Իրանի դեսպան
Իրանի դեսպանը վստահեցրեց․ «Կեղծ նարատիվների, սպառնալիքների և կասկածելի տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև առկա հարաբերությունները և պառակտում ու կասկածներ առաջացնել մեր միջև»։
Ադրբեջանը պահանջել է դադարեցնել Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը
Անցած օրերին ադրբեջանական Baku TV հեռուստաալիքը ռեպորտաժ էր հրապարակել, որում լրագրողը Բաքվում գործող «Ռուսական տուն» կազմակերպությանը մեղադրում էր մշակութային, հումանիտար գործունեության քողի տակ հակաադրբեջանական լրտեսության համար, հայտնում է «Ազատությունը»: Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել Բաքվում Ռուսական տան աշխատանքը իրավաբանական անձի կարգավիճակում չգրանցվելու պատճառով: «Նշվում է, որ մեր ներկայացուցչությունը պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ
5000-ով պակասել է մեր ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտների քանակը. ԱՏՁՄ գործադիր տնօրեն
Մենք եկել ենք ռիսկի մասին ահազանգելու, քանի որ Հայաստանը որպես միջավայր օրեցօր կորցնում է իր մրցունակությունը այլ էկոհամակարգերի նկատմամբ, ավելին՝ մենք տեսնում ենք վերջին երկու տարվա ընթացքում կրճատվող էկոհամակարգ, ինչի մասին եկել ենք ահազանգելու:
Նաիրա Զոհրաբյան. «Երիտասարդներ, էն որ դատարկ դագաղները բռնած պարում էիք, ձեր բռնած ամեն դագաղը ֆինանսավորված է եղել»
Ես բացարձակ դեմ չեմ, որ եթե մեկը լինելով տղամարդ՝ իրեն կին է զգում, կամ հակառակը, եւ ուզում է սեռափոխվել: Բայց պատկերացնո՞ւմ եք շարքային հարկատու ամերիկացու, որը տարիներ շարունակ հարկեր է վճարել USAID-ին, որը կֆինանսավոր, ասենք, Գվատեմալայում ինչ-որ Խոսեի սեռափոխության օպերացիան:
Քաջարանում ծեծկռտուքի մասնակիցները զինված են եղել. ինչ առնչություն ունի միջադեպին «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը. «Փաստինֆո»
«Փաստինֆո». Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները զինված են եղել հրազենով, ինչը փաստվում է նաև քննությամբ։ Հիշեցնենք, որ ԶՊՄԿ աշխատակիցներն օրեր շարունակ գործադուլ են իրականացնում՝ աշխատավարձերի հարցով։ Թեև ԶՊՄԿ-ն պաշտոնապես դիրքորոշում է հայտնել՝ պատրաստակամություն հայտնելով 20 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, բողոքի ակցիաները ոչ միայն չեն դադարում, այլև՝ օրեցօր թեժանում են։ Երեկ իրականացված ցույցի ընթացքում ծեծկռտուք է տեղի
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ԻՔՄ-ի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի
ԱԱԾ-ն հրաժարվել էր հարցմանը պատասխանելուց, ինչի կապակցությամբ ԻՔՄ-ն դիմել էր դատարան:
ԶՊՄԿ-ի պարզաբանումը` տիրող իրավիճակի վերաբերյալ
Այսօր՝ 2025 թվականի փետրվարի 6-ին, ԶՊՄԿ ընկերության Գլխավոր տնօրենի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Ընկերության բոլոր արտադրամասերի և ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ աշխատողների ճնշող մեծամասնությունը մշտապես պատրաստ են եղել անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը և վերականգնել Ընկերության արտադրական անխափան գործընթացը։ Ավելին՝ անցած օրերին Ընկերության աշխատողները երեք անգամ փորձել են վերականգնել աշխատանքները,
Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը
Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» (Long-Term Issuer Default Rating») «BB-» վարկանիշը, ինչպես նաև վերահաստատել բանկի կենսունակության վարկանիշը («bb-», Viability Rating)։ Ակբա բանկի՝ Fitch-ի կողմից վերահաստատված վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին (BB-) և գործակալության կողմից Հայաստանում տրամադրված ամենաբարձր վարկանիշն է։ Fitch-ի կողմից շնորհված վարկանիշը արտացոլում
«Քաղաքացիներին «Մերսեդես» ենք տվել, եթե ասում ենք՝ չէ, տրանսպորտի սակագինը պետք է մնա 100 դրամ, 3-4 տարի հետո էլի կունենանք ջարդած «Գազել»-ներ»․ Պապոյան
«Մարդիկ, որոնք թաքցնելու բան չունեն, շատ գոհ են հայտարարագրման համակարգից»․ Գեւորգ Պապոյան
Ֆասթ բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
Ֆասթ բանկի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին։ Ըստ այդմ՝ Ֆասթ բանկը ծրագրի շրջանակներում տրամադրում է հիփոթեքային կառուցապատման վարկեր 16 մլն դրամի չափով, իսկ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում՝ 21 մլն դրամի չափով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվելու են պետության
«Հարյուր անգամ ինսուլտ եմ տարել, հերիք չէ՞ ներվայնացնեք, մալերիս առնեմ, սահմանն անցնե՞մ»․ շիրակցի ֆերմեր
Հլը արեք մեր գյուղ, եղել է 1000 գլուխ անասուն՝ խոշոր, կթու կով, հիմի մնացել է 250 հատ, որից 40 հատը իմս է, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։
Ավտոբուսներում մարդկանց հետ վեճի են բռնվում ու ստիպում վճարել ոչ բարեփոխված տրանսպորտի համար. ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից Որպես Երևան քաղաքի ավագանու անդամ՝ խստորեն դատապարտում եմ այս ճղճիմ գործելաոճը։ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ։ Աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն, ավտոբուսներում մարդկանց հետ վեճի են բռնվում ու ստիպում վճարել թանկացվող ոչ բարեփոխված տրանսպորտի համար։ Ոչ ոք, կրկնում եմ՝ ոչ ոք իրավունք չունի

















































