Օրվա լրահոսը

Հարկային նոր կարգավորումների արդյունքում փաստաբանական ծառայությունների անմատչելիության վերաբերյալ. հայտարարություն

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» և «Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների» կոալիցիաների հայտարարությունը՝ հարկային նոր կարգավորումների արդյունքում փաստաբանական ծառայությունների անմատչելիության վերաբերյալ Հարկային օրենսգրքի արդեն ուժի մեջ մտած կարգավորումներով այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող փաստաբաններն անցել են հարկման ընդհանուր համակարգ: Ըստ Փաստաբանների պալատի հաշվարկների, փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը

Բուսաբանական այգում կառուցվող Կյանքի պուրակի՝ հայրենիքին կյանքը տված հերոսների հուշայգու բարեկարգման աշխատանքների ընթացքը

Կյանք` հանուն ապրելու. հուշայգին նվիրված է հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսների հիշատակին: Կյանքի պուրակի շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքը: Երևանի քաղաքապետարան

Ստեփանակերտի Սարյան փողոցն ամբողջությամբ թալանվել է ադրբեջանցիների կողմից

Քանդվել է ոչ միայն Ստեփանակերտի Սարյան փողոցը, այլև մինչև Ալեք Մանուկյան փողոց ընկած հատվածը, որը մի ամբողջ թաղամաս է կազմում

Աբսուրդ է, լավ, մետրոն ինչի՞ թանկացավ, վագոններն էլ հո չե՞ն շատացել. քաղաքացի

-Եթե իմ աշխատավարձը պակասի, դո՞ւ ես տալու պակասը. վարորդը՝ ավագանու անդամին

«Հեքիաթներ է պատմում». ադրբեջանցի պատգամավորի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը, թե իբր գերբի վրա Արարատի նկարի պատճառով մեզ զենք չեն վաճառում. Տաթևիկ Հայրապետյան

Փաշինյանը տարածաշրջանային մասշտաբով հումորներ է անում, կարող է գրել իր առաջիկա ձեռքբերումների շարքում:

«Այ քեզ կառավարություն, ո՛չ կովը կհասկանան ինչ է, ո՛չ մարդը»․ բողոքի ցույց Գյումրիում

Դիտարկմանն ի պատասխան էլ, թե մոդուլային սպանդանոց կառուցելը 12 միլիոն դրամ կնստի, կառավարությունը վարկային ծրագիր է տրամադրում, անասնապահներից մեկն ասաց․ «12 միլիոն ունենաք, էստեղ ինչի՞ կմնանք, անհնար բաներից են խոսում՝ մի խելացի լուծում գտնելու փոխարեն»։

Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանը Ռուբինյանն ընդգծել է ՀՀ-ԵՄ գործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ողջունելով դեսպանին՝ Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Նիդերլանդների հետ հարաբերությունների զարգացումն ու միջխորհրդարանական համագործակցության խորացումը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստան-Եվրամիություն գործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման

«Տրանսպորտի սակագնի թանկացումը ՄԻՊ-ի իրավասության շրջանակներում չէ, ես չեմ այն անձը, ով պետք է ասի՝ արդյոք տրանսպորտը պե՞տք է թանկանա»

Անահիտ Մանասյանն ասաց, որ ստացել են դիմում-բողոքներ, որոնք վերաբերում են այն դեպքերին, որ ցույցերին չմասնակցող քաղաքացիները թիրախավորվում են։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Փետրվարի 5-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր է թույլ ձյուն։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 5-ի ուշ երեկոյան ժամերին, 6-9-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, փետրվարի 6-ին լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի

Քաղաքապետի նշած կանգառներն են`կիսավեր վիճակում, չփակված. շարունակվում է տրանսպորտի սակագնի բոյկոտը

«Ամենամեծ կոռուպցիոներներն իրենք են, ի՞նչ կոռուպցիա, ինչ է` երկու կոպեկ վարորդի ջեբն էր մտնում, ոչխա՛ր, ավտոդ էր նայում: Մենք էն ժամանակ կուլտուրական սպասարկման համար առանձին փող էինք ստանում, իսկ հիմա առավոտի 5-ից մինչեւ գիշերը 12:00 աշխատում են, ղեկի վրա քանի հոգու ինֆարկտ խփեց, հլը տաք են չեն ջոկում»:

Դատարանից վերադարձված կալանավորված անձն անդրավարտիքում կասկածելի փաթեթ էր թաքցրել

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները փետրվարի 5-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված կալանավորված անձ Զ․Ս․-ին։ Վերջինիս անդրավարտիքի միջից ծառայողները հայտնաբերել են թաքցված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել թմրամիջոցի նմանվող, 0,87 գրամ բուսական զանգված։ Հայտնաբերված փաթեթն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Ղարիբ Բաբայանի դեպքը մտահոգիչ եմ համարում, ատելության խոսքի համար քրեաիրավական պատասխանատվություն բացառիկ դեպքերում պետք է կիրառվի»․ ՄԻՊ

Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել այն բանից հետո, երբ նա իր ղեկավարած ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով երգող անձանց վերաբերյալ տեսագրությունը։

ՀՀ-ն չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը Միջազգային քրեական դատարանում, թեև իրավունք ունի հետ վերցնել հայցերը. Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ում իր տեսաուղերձում հայտարարել է՝ Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում, թեև Երևանն իրավունք ունի հետ վերցնել հայցերը: Օկամպոն, մասնավորապես, ասել է. «Ցանկացած դեպքում դատախազը իրավունք ունի շարունակել հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունը իրավասության տարածման պահից ՝ 2021 թվականի մայիսի 10-ից, և հետկանչից հետո մեկ

Միգուցե վարչախումբը Թուրքիայի վերաբերյալ հաջորդիվ սկսի գործածել Şanlı vatan՝ փառապանծ հայրենիք ձևը. ՀայաՔվե

Վարչախումբը մեր ժողովրդին ասում է, որ ինքներս մեզ պիտի ընդունենք այնպես, ինչպես միջազգային հանրությունն է ընդունում (կեղծիք), բայց Թուրքիային պիտի ընդունենք այնպես, ինչպես Թուրքիան է ուզում, որ աշխարհն իրեն ընդունի։

«Մենք չենք կարող որոշել, թե ԱՄՆ-ում ամենաբարձր մակարդակով կազմակերպվող միջոցառումներին ով մասնակցի»․ ինչո՞ւ է Փաշինյանը ԱՄՆ-ում հանդիպել «Կյանքի խոսք»-ի ղեկավարին

Պապոյանն ասաց, որ եթե դա միջոցառում է, որին մասնակցում են ԱՄՆ-ում ազդեցիկ կամ որոշումներ կայացնող մարդիկ, մասնավորապես, իշխող կուսակցության անդամներ, ապա այդպիսի հնարավորությունը պետք չէ բաց թողնել։

Բաքուն ԱՄՆ-ին և ՌԴ-ին ծանուցումներ է ուղարկել Ադրբեջանում USAID-ի և Ռոսսոտրուդնիչեստվոյի գործունեության դադարեցման մասին

Սպուտնիկ Արմենիա. Բաքուն ԱՄՆ-ին և Ռուսաստանին ծանուցումներ է ուղարկել Ադրբեջանում USAID-ի և Ռոսսոտրուդնիչեստվոյի գործունեության դադարեցման մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:      

Գառնիկ Իսաղուլյանի գործը կրկին հետաձգվեց, Արգիշտի Քյարամյանի՝ որպես վկա դատակոչելու միջնորդությունն ուժի մեջ է

Գառնիկ Իսաղուլյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը փետրվարի 3-ին կրկին հետաձգվեց: Դատական նիստը նշանակվեց փետրվարի 12-ին, իսկ հետաձգման պատճառը հանրային մեղադրողի՝ դատարանին ուղղված գրությունն էր: Նշեմ, որ այս գործով պետք էր հարցաքննվեն Արցախի Հանրապետության նախկին ՊԲ բանակի հրամանատար Սամվել Բաբայանն ու Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը, ով վկայակոչելով իր ծանրաբեռնվածությունը, արդեն հասցրել էր դատարան

Աննախադեպը ոչինչ այդքան բացառիկ ճշտապահությամբ չի իրականացնում, ինչպես թուրքական որոշումները, նույնիսկ իրեն չվերաբերող. Վլադիմիր Մարտիրոսյան

Պաշտոնական և միջազգային գրագրության մեջ խնդրել են կիրառել Թուրքիյե Türkiye տարբերակը, իսկ արտաբերման պարագայում մնացել է Թուրքիա՝ Turkey տարբերակը:

Հայաստանի որոշ քաղաքներում ձյուն է տեղում. «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ❄️ Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: ❄️ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ ❄️ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: ❄️ Սյունիքի, Տավուշի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում,

Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող 2 մանկապարտեզները քանդվել ու վերակառուցվել են

Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվելուց և վերակառուցվելուց հետո այսօր այլ տեսք ունեն: Էներգաարդյունավետության ծրագրով կրթական հաստատություններում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ և LED լուսատուներ են տեղադրվել: Շենքերի սեյսմիկ զինվածությունը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին: Արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի, պատերի ջերմամեկուսացում. ամեն ինչ արվել է, որ նվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև պակասեցվել

«Պլանավորում ենք, որ այս տարվա վերջին եռամսյակում Ամուլսարում արդեն արդյունահանում կլինի»․ Պապոյան

«Ամեն ինչ գնում է նրան, որ վարկավորումը տեղի է ունենալու, իմ տպավորությամբ՝ խանգարող հանգամանքները հերթականությամբ լուծվում են»։

ԱՄՆ ՄԶԳ գործունեության դադարեցումը էապես փոխելու է քաղաքացիական հասարակության մթնոլորտն ու ներկապնակը. Էլինար Վարդանյան

Ֆինանսավորման բացակայության պայմաններում այդ ցանցի բազմաթիվ իդեաներ և նարատիվներ՝ հակահայկական, հակաարցախյան, ցեղասպանությունը կասկածի տակ դնելու և այլն սպասարկման ռեսուրսներ չեն ունենալու։

Պետք է շտապ հետ կանչել «խաղաղության համաձայնագրի» նախագիծը

Հայտնի է, որ այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» իշխանությունների տարբերակում շատ անցանկալի կետեր կան, որոնք Ադրբեջանի պահանջով են ներառվել եւ եթե հաշվի առնենք, որ անգամ այդքանի հետ համաձայն չէ Ադրբեջանը եւ պահանջում է մեր Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնել, կրճատել հայոց բանակը եւ նմանատիպ այլ պահանջներ, ապա ստացվում է, որ Հայաստանն այս հարաբերություններում եղած-չեղած նույն բանն է:

«Համացանցի դարաշրջանում ավանդական թերթերի ընթերցողները նվազում են»․ կառավարությունը լուծարեց «Կրթություն» թերթի խմբագրությունը

«Թերթերի տպագրությունը և տարածումը պահանջում են շատ ռեսուրսներ՝ թուղթ, էներգիա, տպագրական սարքեր, մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև էկոլոգիական խնդիրներ»։

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին վթարի հետևանքով կա մեկ զոհ և երկու տուժած

Փետրվարի 5-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի չշահագործվող հատվածում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ․ Ե․) և «BMW» (վարորդ՝

«Մտահոգված ենք, եթե ԶՊՄԿ-ն մեկ շաբաթ չի աշխատում, դա ազդելու է տնտեսական ցուցանիշների եւ հարկերի հավաքագրման վրա»․ Պապոյան

Արդեն մեկ շաբաթ է՝ կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։

Արթուր Չախոյան. Խոսքը ոչ թե անփութության մասին է, այլ հանցավոր համաձայնության և համակարգված կոռուպցիայի

Եթե ապօրինությունը եղել է, ապա ինչո՞ւ է Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում, որ ես՝ Արթուր Չախոյանս, ուղղակի դժգոհում եմ։

Թեհրանը՝ մտահոգ, զուսպ ու հանդարտեցնող

Սկիզբը՝ այստեղ: Տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային կողմերի միջեւ պայմանավորվածությունների միջոցով, շարունակ պնդում է Թեհրանը Հունվարի 17-ին Մոսկվայում Իրանի եւ Ռուսաստանի նախագահներն ավելի քան երեք ժամ բանակցություններ վարեցին, որոնց արդյունքով երկու երկրների միջեւ ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին համապարփակ համաձայնագիր: Այն համագործակցության լայն շրջանակ է ներառում: Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին որոշ մանրամասներ

Եթե իշխանությունը ֆիքսեց, որ պլանն աշխատել է, իսկ մարդիկ հարմարվողի կարգավիճակում են՝ նոր պարտությունները երաշխավորված են. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իշխանությունը մեր հասարակությանը բարոյալքման այնպիսի աստիճանի է հասցրել, որ դրա թիվ մեկ մեղավորը հայտարարում է, որ պարտությունների միջոցով առավել անկախ ու ինքնիշխան ենք դառնում, իսկ ներսում հանրային ընդվզումը նվազագույնի վրա է: 4-5 տարի է` իշխանությանը ներարկում է այն մոտեցումը, որ մենք`

Փաշինյանն ու իր կինը որոշել են «հեղափոխություն» անել նաեւ արարողակարգի հարցերում. անում են այն, ինչ հարմար է իրենց. «Հրապարակ»

Փաշինյանը պետական այցեր գրեթե չի իրականացնում, պաշտոնական այցեր` շատ հազվադեպ, հիմնականում մեկնում է աշխատանքային այցերով եւ մշտապես` կնոջ հետ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031