Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ «Ես Yes!»-ի և Անի Քոչարի շուրջ պատմություններից (Տեսանյութ)

Երեկ «Ani Qochar PRODUCTION»-ը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ «Ես Yes!» երիտասարդական ամսագիրը Անի Քոչարից խլել են, այժմ էլ փորձում են խոչընդոտել Անիի հրատարակած նոր` «Ես եմ…» ամսագրի հրատարակությունը:  Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Անի Քոչարը ցույց տվեց «Ես Yes!» երիտասարդական ամսագրի մակետը, որը ինքն է կատարել 2006-ին և ինքը փորձնական հրատարակել է ժամանակին:

Կառավարությունը ձեռնամուխ է լինում 2014թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:  ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները պետք է մեկ շաբաթ ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային

Ստեփան Սաֆարյան. «Մաքսային միությունում ի՞նչ ենք անելու»

– Եթե, այդուհանդերձ, Հայաստանը դառնա ՄՄ լիարժեք անդամ, ԵՄ-ի դռները փակվա՞ծ պիտի համարել։ – ԵՄ-ն ինչ-որ չափով կպահի քաղաքական հարաբերությունների բլոկը, գուցե նաև սոցիալական, քաղաքացիական հասարակությանն առնչվող ծրագրեր իրականացնի։ ԵՄ-ը, իհարկե, չի կորցնի Հայաստան երկիրը, բայց մենք չենք ստանա այն, ինչ ասոցացման համաձայնագրին միանալու պարագայում, երբ քաղաքական, տնտեսական, ֆինանսական լուրջ աջակցություն էր լինելու։ – Եթե

Բյուջեն լցնում ենք, որ ի՞նչ անենք

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս մի առիթով պարծեցել էր, որ Հայաստանի տնտեսությունն այս տարվա առաջին կիսամյակում 7 տոկոսանոց աճ է արձանագրել։ Տնտեսությունն, իհարկե, միայն թղթի վրա է աճել, րայց խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ այդ նույն ժամանակահատվածում բյուջեի մուտքերը (կոպիտ ասած՝ հավաքված հարկերը) ավելացել են 19,6 տոկոսով։ Սա այն դեպքն է, երբ ոչ մի

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը

Հայաստանի իշխանությունները, վերջին տասնամյակում հիմնականում կարգախոս ունենալով «բարեփոխումների» ճանապարհով ընդունել եվրոպական արժեհամակարգը, այդ նպատակով չորս տարի բանակցեցին Եվրոպական միության հետ` Ասոցացման ու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համագործակցության շուրջ: Ինչը լավ մշակված թատերական ներկայացում էր, որին ցավոք մասնակից էին եվրոչինովնիկները` Հայաստանում յուրաքանչյուր կեղծված ընտրությունն արձանագրելով «միջազգային չափանիշների համապատասխանող» և «քայլ առաջ»: Այդ ամենը

Արա Զոհրաբյան. «Ով էլ լինի պալատի նախագահը, կստիպենք, որ աշխատի փաստաբանների համար»

«Հրապարակը» զրուցել է Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի հետ – Դուք փաստաբանների շրջանում ընկալվում եք որպես Ռուբեն Սահակյանի իրավահաջորդը։ Հիմնավորվա՞ծ է այդ տեսակետը։ Շարունակելո՞ւ եք Սահակյանի գործը։ – Իհարկե, Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն է ինձ առաջադրել, եւ դա ինձ համար մեծ պատիվ եմ համարում։ Իրավահաջորդ, ժառանգորդ… այդպիսի որակումներ եղան, բայց ես մի բան

Արմեն Ռուստամյան. «Մերոնք ուզում են խորամանկություններ անել»

Խորհրդարանական ճեպազրույցների թեման այսօր դարձյալ Հայաստանի նախագահի`Մաքսային միությանն անդամակցելու մասին անակնկալ որոշումն էր: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր հերթական անգամ անդրադառնալով թեմային, մասնավորաբար՝ հայաստանյան իշխանական գործիչների այն հայտարարություններին, որ Հայաստանը չի փակում իր դռները Եվրոպայի առջեւ, որ մենք շարունակելու ենք եվրաինտեգրման ուղին, անգամ այն բանից հետո, որբ Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն

Հովհաննես Թոքմաջյան. «Մենք ՌԴ-ի հետ ստրատեգիական պարտնյորներ ենք»

Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամագրվելու որոշումը հատկապես ավագ սերնդի համար նոստալգիկ զգացումներ է առաջացրել։ Երբ Ռուսաստանի գոտում վերստին հայտնվելու վտանգի մասին հարց է հնչում, նրանք արձագանքում են լայն ժպիտով ու անսահման գոհունակությամբ։ Այսպիսի էմոցիաներ դրսեւորեց նաեւ Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ով Ռուսաստանի դեսպանատնից վերջերս մեդալ ստացավ։ Նա նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ ֆրակցիայի անդամ է։

Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին պատասխան է պահանջելու

Սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրում՝ Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը։ Նա նշեց, որ հանրահավաքի ընթացքում «Ժառանգության» առաջնորդը կխոսի նաև երկրի առջև ծառացած խնդիրների և դրանց լուծումների մասին։  Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`կա՞ մի թեմա, որի համար «Ժառանգության» առաջնորդն ինչ-որ մեկից պատասխան

Սուրեն Սաղաթելյան. «Չեմ կարծում, որ արդյունքներ լինեն, որ գործը բացահայտվի»

Սեպտեմբերի 5-ին անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանը եւ «Թրանսփարենսի Ւնթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել, դրա արդյունքների պատասխանները, սակայն, դեռեւս չեն ստացվել։ Այս մասին երեկ մեզ հայտնեց Սուրեն Սաղաթելյանը։ – Սուրեն, մինչ այս պահը ոստիկանությունը քրեական գործ դեռեւս չի հարուցել։ Ինչպե՞ս եք

Հերմինե Նաղդալյան. «Հայաստանի պետական շահն առաջին հերթին թելադրում է անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»

– Սեպտեմբերի մաքսային սկիզբն անակնկա՞լ էր, թե՞ ծրագրված քայլ։ – Շատ պարզամիտ է այն պատկերացումը, որ նման հարցի լուծումը կարող էր լինել անակնկալ, կամ պահի թելադրանք։ Երկրի, պետության ճակատագրի համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր խնդիրները լրջագույն, խորքային ուսումնասիրության են ենթարկվում, բազմաչափ ու բազմավեկտոր համակողմանի վերլուծության, որ արդյունք է նույնքան մանրակրկիտ քննարկումների քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների

Լիոնել Մեսսին մտադիր է «Բարսելոնից» կրկնակի բարձր աշխատավարձ պահանջել

«Բարսելոնի» հարձակվող 26-ամյա Լիոնել Մեսսին պատրաստվում է ակումբի ղեկավարությունից պահանջել մոտ երկու անգամ բարձրացնել իր տարեկան աշխատավարձը՝ ընթացիկ 10 մլն. եվրոյից դարձնելով 18 միլիոն: Համաձայնության գալու դեպքում արգենտինացին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:  «Ponto Pelota»-ի տեղեկություններով, Մեսսին ցանկանում է ավելի շատ վաստակել, քան իր ակումբակից, բրազիլացի Նեյմարը եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջին

ԵՄ տեղական հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ակտիվիստների դեմ վերջերս կատարված հարձակումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ

Այս հայտարարությունը Եվրոպական միության պատվիրակությունն անում է Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համաձայնեցնելով ԵՄ պատվիրակությունն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջերս Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ հարձակումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ: ԵՄ պատվիրակությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին շուտափույթ և վճռական քայլեր ձեռնարկել այդ գործողություններն իրականացնողներին առանց հապաղման

Անչափահասի նկատմամբ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու համար դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» կայքը, սեպտեմբերի 6-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը(դատավոր՝ Սուրեն Բաղդասարյան) վճռել է Ալավերդի քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Արամո Ավետյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ») եւ 140-րդ հոդվածով («Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը») նախատեսված հանցագործությունների կատարման մեջ

Ո՞վ է ուզում դառնալ Հայաստանի նախագահ

Իհարկե շատ-շատերը կուզեն, ընդ որում` ուզողների մեջ և´ անապահով աղքատներ կլինեն, և´ մեծահարուստներ, որովհետև անապահով աղքատին նախագահի պաշտոնը սոցիալական լիակատար ապահովություն է երաշխավորում, իսկ մեծահարուստին` իշխանություն և հարստության բազմապատկում: Բայց մեր հարցը ոչ թե պարապ երազողներին է վերաբերում, այլ նրանց` ովքեր ոչ միայն փափագում են Հայաստանի նախագահի պաշտոնը, այլև դրա համար միանգամայն հիմնավոր հիմքեր ու

Քաթարի շեյխերը ՊՍԺ-ի մարզաբազան դարձրել են «մարզումային կենտրոն»

«Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբը հայտարարել է Քաթարի՝ հեռահաղորդակցության ոլորտում մասնագիտացած «Ooredoo» ընկերության հետ մինչեւ 2018 թվականը համագործակցություն սկսելու մասին:  Ստորագրված պայմանագրի համաձայն, ֆուտբոլային ակումբի բազայի անունը վաճառվել է ընկերությանը եւ այն այսուհետեւ կոչվելու է «Centre d` Entrainement Ooredoo» (Ուրիդուի մարզումային կենտրոն): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Երևանը կահավորվում է ուղենշող նոր ցուցանակներով

Մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից կենտրոնական որոշ փողոցներ և հրապարակներ կահավորվել են ուղենշող ցուցանակներով:  Երկլեզու՝ անգլերեն և հայերեն, ցուցանակները թե´ երևանցիներին և թե´ քաղաքի հյուրերին հնարավորություն են տալիս առավել հեշտ կողմնորոշվել մայրաքաղաքում: Ուղենշող վահանակները հուշում են նաև մշակութային օջախների գնվելու վայրերն ու ուղղությունները: Դրանք պատրաստված են միջազգային չափորոշիչներին համապատասխան և երևանյան ձևավորման

Օրակլը Հայաստանում գերազանցության կենտրոն կստեղծի

Այսօր ամերիկյան «Օրակլ» ընկերության եւ կառավարության միջեւ ստորագրվեց փոխըմբռնման համաձայնագիր: «Օրակլ» ընկերությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած խոշորագույն ընկերություն է, որի տարեկան եկամուտն, ինչպես ասաց ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանը, շուրջ 40 միլիարդ եվրո է, եւ մոտ 120 հազար աշխատակից ունի: Ընկերությունը պատրաստվում է Հայաստանում աշխատել 3 ուղղությամբ: Պարոն Բլանի խոսքերով՝ ընկերությունն ուզում է աշխատել մեր

Չինացիները ցանկանում են գնել «Ինտերը»

Իտալական «Sky Sport Italia»-ն տեղեկացնում է, որ «Ինտեր» ՖԱ նախագահ Մասիմո Մորատին չինացի ներդրողների մի խմբից Միլանի ակումբի բաժնետոմսերի մի մասը գնելու առաջարկ է ստացել:  Մորատին մի քանի ամիս նույն հարցրով բանակցություններ է վարում ինդոնեզիացի բիզնեսմեն Էրիկ Տախիրի հետ: Սակայն Չինաստանի ներդրողների խումբը նրան պատասխան առաջարկ է արել: Թե խոսքն ի՞նչ գումարների մասին է, ոչինչ

Որդան Կարմիրը կոտրում է «A4»-ը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Օգոստոսի 12-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ հայկական «Որդան կարմիր» խմբի թվով երրորդ «A4» ձայնասկավառակի շնորհանդես-համերգը: 2005 թվականին Վանաձոր քաղաքում կազմավորված ալտերնատիվ ռոք խմբի երրորդ ձայնասկավառակն է: Ձեռք բերելով խմբի նոր ձայնասկավառակը՝ երկրպագուները կարող էին ստանալ համերգի անվճար մուտքի իրավունք:  Ձայնասկավառակի շապիկին պատկերված մուրճը ներքևում «A4» մակագրությամբ պատահական չէր: «Առավոտ»-ի հետ զրույցում խմբի

ԱՄԵՆԱԹԱՆԿԱՆՈՑ ՄՐՑԱՆԱԿԸ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ տասնիններորդ

FOLK

Փողը մարդուն ա հաղթում,  Ու «Բենթլին»՝ «Մերսին»։ Մենք տուկի թել ստացանք Ու ասինք մերսի։

Բաղրամյան պողոտայում խոշոր ավտովթարի հեղինակը 22-ամյա ոսկերի՞չն է

shamshyan.com. Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բաղրամյան պողոտայում անգլիական (նախկին Կամոյի անվան) դպրոցի դիմաց բախվել էին 2 «Mercedes» և 1 «Opel» մակնիշի

Այրվել է ավտոբուսի շարժիչի հատվածը

Սեպտեմբերի 12-ին, ժամը 08.03-ին ահազանգ է ստացվել, որ Հ. Ավետիսյան փողոցում այրվում է ավտոբուս:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.14-ին, մարվել` 08.16-ին: Այրվել է ՀՀ ՊՆ-ին պատկանող «ԼԱԶ» մակնիշի ՊՆ3185Տ պետհամարանիշով ավտոբուսի շարժիչի հատվածը:  ԱԻՆ

Դատախազի հարցը ՀՀԿ ԳՄ նիստում չի քննարկվել

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Այսդ մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Կադրային վերադասավորումների հարց չի քննարկվել: Անդրադարձ չի եղել ինչպես ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, այնպես էլ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հետագա պաշտոնավարման հարցերին. «Պարոն նախագահը հանդիպում է ունեցել Աղվան

Կայացավ «Տատյանա» մոնոներկայացման պրեմիերան. Բեմը ոչ մեկին չի ներում

«Հուզական աշխարհ, զգացմունքներ, կյանքի փորձ, գիտակցություն էր դրված ներկայացման մեջ, այն սիրո մասին էր»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Տատյանա» մոնոներկայացման մասին նշեց բեմադրող ռեժիսոր Սուրեն Սաֆարյանը: Սեպտեմբերի 12-ին Համազգային թատրոնում կայացավ ներկայացման պրեմիերան: Մոնոներկայացումը Ա. Ս Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա էր, ռեժիսորի խոսքով սովորելու, զարգանալու եւ նոր բարձունքներ նվաճելու տեղ միշտ էլ կա,

Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերոջը կալանավորել են փողոցների կեղծ ասֆալտապատման համար

Քիչ առաջ տեղեկացրեցինք, որ երեկ Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից  մեկին` բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանին ու նրան կալանավորել են: Կալանքի որոշումը կայացրել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանը: Հենց նոր դատարանին մոտ կանգնած աղբյուրները  Aravot.am-ին փոխանցեցին, որ Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերոջը  կալանավորել են 80 միլիոն

Սամվել Բեգլարյան. «Երեւանը Երեւան չէ»

Գրողի խոսքերով՝ Երեւանը կորցնում է իր դեմքը

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Շտեֆան Ֆյուլեին

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Զրուցակիցները շարունակեցին ս.թ. սեպտեմբերի 5-ին Բրյուսլեում կայացած քննարկումները, կարևորեցին Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը: Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը:

Երևան են կանչել ու կալանավորել Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերոջը` քաղաքապետարանի նախկին պաշտոնյային

Aravot.am-ի  ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ, երեկ Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից  մեկին` բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության   բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանին ու նրան կալանավորել են: Կալանքի որոշումը կայացրել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանը: Պատճառը Գյումրու քաղաքապետարանում ֆիննախարարության կողմից անցկացրած ստուգումներ են, որոնցով որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել այս ոլորտում: Նշենք,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031