Օրվա լրահոսը
Ալեքսանդր Իսկանդարյան. «Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը նույն որոշումն էին կայացնելու»
Այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը վերլուծաբանների եւ պատգամավորների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել «Հայաստանի նոր ընտրությունը. Տնտեսական եւ քաղաքական ապագայի սցենարներ» թեմայով: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, խոսելով Մաքսային միությանն անդամագրվելու Սերժ Սարգսյանի որոշման մասին, ասաց՝ կատարվածը փաստ է, դա քաղաքական որոշում էր. «Ով էլ լիներ ՀՀ նախագահի տեղը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ թեկուզ Պարույր Հայրիկյանը, նույն որոշումն էր կայացնելու,
81-ամյա կլարնետահարի բողոքը երգահանի, նրա որդու եւ «Առավոտի» դեմ կքննվի նոյեմբերին
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր սեպտեմբերի 6-ի որոշմամբ վարույթ է ընդունել 81-ամյա կլարնետահար Սեդրակ Հովհաննիսյանի բողոքը, ընդդեմ երգահան Հասմիկ Մանասերյանի, Աշոտ Հովնանյանի, երրորդ անձ ճանաչված «Առավոտ» ՍՊ ընկերության օգտին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ: Դատարանն այսօր «Առավոտ»-ին է ուղարկել իր այդ որոշումը, ինչպես նաեւ պատասխանողների ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի
Հրատապ. Անի Քոչարից խլում են իր ամսագիրը
Քաղաքական հետապնդումները շարունակվում են «Ես Yes!» երիտասարդական ամսագիրը Անի Քոչարից խլել են, այժմ էլ փորձում են խոչընդոտել Անիի հրատարակած նոր` «Ես եմ…» ամսագրի հրատարակությունը: Գլխավոր խմբագիր Անի Քոչարը նշեց, որ ստեղծված իրավիճակի պատճառները խորքային են, գալիս են վաղ ժամանակներից: Սեպտեմբերի 10-ին դատարանի կողմից ընդունված որոշման, որի մասին Անին տեղեկացել է միայն, երբ այն ուժի մեջ
ՄԱԿ-ում քննարկվել է պետությունների կողմից իրենց քաղաքացիներին պաշտպանելու պատասխանատվության հարցը
Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անցկացրեց քննարկում՝ անհրաժեշտ միջոցներով պետությունների կողմից իրենց քաղաքացիներին պաշտպանելու պատասխանատվության հարցի շուրջ: Ի թիվս այլ անդամ պետությունների ներկայացուցիչների, ելույթով հանդես է եկել նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով անդրադարձավ նշված թեմայի քննարկումը սեպտեմբերի 11-ի սարսափելի ողբերգության տարելիցի լույսի ներքո: Նա կարեւորեց պաշտպանելու պատասխանատվության հայեցակարգի կիրառմանը նվիրված ՄԱԿ-ի
Հայաստանի բնակչության երջանկությունը միջինից ցածր է
ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի (Columbia University) «Երկրի ինստիտուտ» (The Earth Institute) կենտրոնը հրապարակել է երկրների վարկանիշը՝ ըստ բնակչության երջանկության՝ World Happiness Report 2013: Ծրագիրն իրականացվել է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման ծրագրի շրջանակներում: Վարկանիշային նման առաջին ցանկը հրապարակվել էր 2012 թվականի ապրիլին: Երկրի բնակչության երջանկության մակարդակը ներառում է մի շարք բաղադրիչներ՝ սոցիալական բարեկեցություն, մեկ շնչին բաժին
Փաստաբան թեկնածուների բանավեճը կայացավ. Աթանեսյանի աթոռը թափուր էր
panorama.am. Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին ընդառաջ թեկնածու Արա Զոհրաբյանի` բանավեճի հրավերը կայացավ, սակայն երրորդ թեկնածուի բացակայությամբ. Տիգրան Աթանեսյանի համար նախատեսված աթոռն այդպես էլ թափուր մնաց: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Տիգրան Աթանեսյանը հրաժարվել էր մասնակցել «հյուրանոցային բանավեճին»` իր հերթին հրավիրելով թեկնածուներին հեռուստատեսային բանավեճի: Թեկնածուները նախ ներկայացրին իրենց ծրագրերը, խոսեցին անելիքներից, այնուհետև պատասխանեցին փաստաբանների ու լրագրողների
Ապամոնտաժվել է հեղուկ վառելիքի վաճառքի ևս մեկ տաղավար
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից ապամոնտաժվել է Չարենցի 63 հասցեի բնակելի տներին և փողոցի երթևեկելի հատվածին անմիջապես հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը: Ապամոնտաժումն ու գործունեության դադարեցումն իրականացվել է՝ հաշվի առնելով տաղավարի ոչ սահմանված վայրում գտնվելն ու բնակիչների անվտանգության և տվյալ հատվածում բնականոն երթևեկի ապահովման անհրաժեշտությունը: Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների
Սելենա Գոմեսը մեղադրում է Ռուսաստանին
Սելենա Գոմեսի՝ Ռուսաստանում եւ ԱՊՀ մի քանի երկրներում կայանալիք մենահամերգի հետաձգման մասին լուրերը կազմակերպիչները հերքել են: Նրանք հրապարակել են հաղորդագրություն, որում ասված էր, որ համերգը չի հետաձգել: Նրանք նաեւ ներկայացել են Սելենա Գոմեսի ելույթ ունենալու հետ կապված իրավիճակը: Հայտնում է 7days.ru-ն: Կազմակերպիչների խոսքով՝ ծագել են որոշ խնդիրներ կապված ելույթ ունեցողների վիզաների տրամադրման հետ: «Իսկապես հիմա խնդիր
Դատարանում հայհոյանքներ էին լսում, իսկ ամբաստանյալները ծիծաղում էին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր վերսկսվեց Արթուր Պետրոսյանի, Ալբերտ Հակոբյանի, Ալլա Մախովայի, եւս 6-ի գործով դատական նիստը: Թմրանյութերի՝«բուպրենորֆինի» իրացման գործով, 14 դրվագով մեղադրյալների մեջ են երկու կին ՝ Արմինե Գեւորգյանը եւ Ալլա Մախովան: Վերջինը Արթուր Պետրոսյանի կինն է, կալանավորված է եւ գտնվում է արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական
Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանն այսօր վտանգված է այլ կերպ»
Այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը մի շարք հայտնի վերլուծաբանների եւ պատգամավորների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել «Հայաստանի նոր ընտրությունը. Տնտեսական եւ քաղաքական ապագայի սցենարներ» թեմայով: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը տեղեկացրեց, որ փորձել են կառավարության ներկայացուցիչների էլ հրավիրել, բայց չեն եկել քննարկմանը: Ռիչարդ Կիրակոսյանի մեկնաբանությամբ՝ «ՀՀ նախագահը փակել է դուռը, բայց չի կողպել, որ քննարկենք: Ճի՞շտ
Բացվել է Հրանտ Մաթևոսյանի արձանը
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել է հայ մեծանուն գրող, հրապարակախոսի արձանը: Քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հրանտ Մաթևոսյանի որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին: Արձանի հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է: Օրվա խորհրդի շրջանակում կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև մեծ գրողի ընտանիքի անդամներն
Գուրգեն Եղիազարյանը` իշխանությանը. «Թող հոկեյի դարպասապահի գլխարկ հագնեն, ամրանան, որ դիմակայեն հարվածներին» (Տեսանյութ)
«Ի՞նչ մեկնաբանեմ. մարդկանց հետ խաղացրին, խաղացրին, խաբեցին, հետո ուրիշ բան արեցին: Այս եվրոպացիները գժվել են: Անկախ իրենցից ասում են` էս ի՞նչ կատարվեց, էս ո՞նց կատարվեց»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս եք մեկնաբանում Եվրամիության Ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի երեկվա կոշտ հայտարարությունները և մասնավորապես այն, որ նա շեշտեց, թե Մաքսային միությունն անհամատեղելի է ԽՀԱԱԳ համաձայնագրերի հետ, այսպես
409.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.75 դրամ:
«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները կրկին ոտքի են ելել. չվճարված աշխատավարձերն են պահանջում
Եթե «Վանաձոր-Քիմպրոմը» շարունակի չվճարել աշխատակիցների աշխատավարձերը, նրանք որոշել են փակել մայրուղին:
ՀՌԱՀ նախագահ. «Մենք բովանդակային առումով չենք վերահսկում եւ երեւակայի դա շատ լավ է»
Այս տարվա մայիսի սկզբից Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գրիգոր Ամալյանին փոխարինած Գագիկ Բունիաթյանը այսօր ԱԺ-ում ներկայացնում էր իր ղեկավարած հանձնաժողովի 2012թ. գործունեության մասին հաղորդում: Անշուշտ, դժվար է ներկայացնել քո նախորդի արած գործունեությունը, եւ դժվար է պատասխանել մի ոլորտի մասին հարցերի, որը ղեկավարում ես ընդամենը մի քանի ամիս, սակայն, այդուհանդերձ, պարոն Բունիաթյանը, կարելի
Քաղաքապետարանը 2010-2013թթ. քառամյա ծրագիրը չի իրականացնում
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների վերաբերյալ երեկ նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորա ես ասվում է. «Իմ հարցմանն ի պատասխան ստացել եմ Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թվի մասին տեղեկություն (կատարողներ՝ Հանրակրթության, Իրավաբանական և Կազմակերպական վարչություններ), ըստ որի՝ Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը 20080 է: Եթե անգամ ընդունենք,
Չինաստանի Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի առևտրային կենտրոնում հայկական տաղավար է բացվել
Սեպտեմբերի 11-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում բացվել է հայկական ապրանքատեսակների տաղավար։ Կենտրոնում իրենց տաղավարներն ունեն Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Իտալիան, Գերմանիան, եվրոպական և ասիական մի շարք երկրներ, որոնք չինական սպառողին են ներկայացնում իրենց ապրանքատեսակները։ Տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե
«Դեմ առ դեմ»` Միքայել Մելքումյան եւ Հարություն Մեսրոբյան
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի եւ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական հեռանկարի շուրջ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք,
Ռուս փորձագետ. «Հայաստանի վրա ճնշումներ են եղել, թե’ ՌԴ-ի, թե’ Եվրամիության կողմից» (Տեսանյութ)
Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն լավ է վերաբերվում, որ Եվրամիությունը 2 տարի օգնել է, որպեսզի հայկական ապրանքների որակը բարձրանա Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` նախօրեին արած այն հայտարարության առնչությամբ, թե ՌԴ-ն «հրեշավոր» ճնշումներ է գործադրել Հայաստանի վրա` Մաքսային միություն (ՄՄ) մտնելու համար, այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երեւան–Մոսկվա տեսակամուրջի ժամանակ Մոսկվայից
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ վերջինիս լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Հովսեփյանին՝ երկարամյա ծառայության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Աղվան Հովսեփյանը տարիների իր փորձառությունն այսուհետ ևս կծառայեցնի հանրային շահերի պաշտպանության և իրավապահպան համակարգի հետագա զարգացման
ՀՀ Նախագահին Բարաք Օբամայի հղած ուղերձը
ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը: «Արմենպրես»-ի խնդրանքով` ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից փոխանցեցին ուղերձը: Ստորեւ ներկայացնում ենք ուղերձի ոչ պաշտոնական թարգմանությունը. «Մեծարգո պարոն նախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի Երեւան առաջին պաշտոնական այցի առիթով ուզում եմ Ձեզ հայտնել, որ նա՝ որպես Մինսկի խմբի
Բախումները Թուրքիայում շարունակվում են
«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիայի հարավային շրջաններում երեք օր շարունակ տեղի են ունենում բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև։ Ընդհարումներ են եղել նաև մայրաքաղաք Անկարայում և երկրի ամենախոշոր քաղաք Ստամբուլում։ Անկարգությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ ենթադրաբար ոստիկանների հետ բախման հետևանքով երկու օր առաջ մահացել է 22-ամյա Ահմեթ Աթաքանը։ Հունիսին մեկնարկած ցույցերի մասնակիցները պահանջում են վարչապետ Ռեջեփ Էրդողանի
ՀԴԿ-ն միանգամայն ճիշտ է համարում Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությունը
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Հանրապետական խորհրդի նիստ: Քննարկվեց Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության և դրա հետևանքների վերաբերյալ հարցը: Ընդարձակ հաղորդումով հանդես եկավ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Նա ներկայացրեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման առավելությունները, ինչպես նաև Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրման գործընթացի առանձնահատկությունները: Նիստում ելույթ ունեցողները բազմակողմանի
ԵՄ Թվինինգ ծրագիրը հաջողություն է գրանցում ծրագրի իրականացման գործընթացում
Սեպտեմբերի 9–ին տեղի ունեցավ «ՀՀ-ում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համակարգի» 7-րդ հերթական եռամսյակային համակարգող հանձնախմբի ժողովը: Թվինինգ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը հզորացնելու մտավոր սեփականության իրավունքների կիրարկումը, ինչպիսիք են հեղինակային իրավունքը, ապրանքային նշանները և արտոնագրերը: Հիմնական գործընկերներն են մտավոր սեփականության ոլորտի հանցագործությունների և իրավախախտումների հետ առնչվող համապատասխան բաժինները ՀՀ Ոստիկանությունում, Մաքսային ծառայությունում, Դատական դեպարտամենտում,
Արդարադատության խորհրդի անդամները հաստատվեցին
Այսօր խորհրդարանի մանդատով, փակ քվեարկությամբ, ՀՀ Արդարադատության խորհրդի անդամներ ընտրվեցին Պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը`92 «կողմ» եւ խորհրդի անդամ Գրիգոր Բադիրյանը «93»» ձայներով: Ընտրությունները` ֆոտոռեպորտաժում Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մարիա Ստյուարտը IPhone-ով էր, բայց համոզիչ (ֆոտոշարք)
Ճակատագրական կանանց մարմնավորելը դերասանուհի Նորա Բադալյանի նախասիրությունն է: Տարիներ առաջ նրա «Լեդի Մակբեթը» ցնցել էր հանդիսատեսին: Երեկ էլ Դերասանի տան բեմում Նորան հանդես եկավ «Մարիա Ստյուարտ» մոնոներկայացմամբ՝ ըստ Շիլլերի: Քանի որ Նորա Բադալյան- Ստեփան Վերանյան զույգին բնորոշ է նորարարությունը, եւ ոչ ստանդարտ ստեղծագործ մտածողությունը, բնական էր, որ «Մարիա Ստյուարտը» պետք է, լավ իմաստով , անսովոր
Գնահատվել են 51 պետական մարմինների կայքերում տեղեկությունների առկայությունը, ամբողջականությունը, հրատապությունը եւ մատչելիությունը
«Մոնիթորինգի ենթարկված 51 կայքերից 32-ը` մեկ տարվա ընթացքում համեմատած նախորդ տարվա տվյալների բարելավվել են իրենց ցուցանիշները, սակայն շատ են թերությունները, որոնք խոսում են այն մասին, որ պետական մարմինները ամբողջությամբ պատրաստ չեն ներկայացնել հանրային նշանակության տեղեկատվությունը հանրությանը»,-այսօր Պետական մարմինների տեղեկատվության մատչելիության խնդիրները` ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի մասին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Խոսքի
Հնարավոր ցույցեր Երեւանում` ի պաշտպանություն Սիրիայի դեպքերի խաղաղ կարգավորման
«Հայ ժողովուրդը պարտավոր է «ոչ» ասել Սիրիայում կատարվող եղեռնին, մենք պարտավոր ենք մեր «ոչ»-ն ասել, որ իմանան, որ մենք այս պահին զորակցություն ենք հայտնում Սիրիայի ժողովրդին, նրա ընտրված իշխանությանը, մենք չենք կարող անտեսել պատմության դասերը»,-այսօր այս մասին «Հենարան» մամուլի ակումբում ասաց պատմաբան Արմեն Կարապետյանը` նշելով, որ որքան էլ մեզ հրամցնեն, թե Սիրիայում տեղի ունեցող վայրագությունները
Նախագահ Սերժ Սարգսյանը Յուրի Բաշմետին պարգևատրել է Պատվո շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ականավոր ալտահար, դիրիժոր, մանկավարժ և հասարակական գործիչ, «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի և «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում և մասնակցելու է նաև Արամ Խաչատրյան համերգասրահում իր 60-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Նախագահը բարձր է
Ծրագրավորողների առումով՝ տարածաշրջանում առաջատարն ենք. Գրիգորի Սաղյան
«Աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Ռուսաստանում նշում են ծրագրավորողների օրը: Նշելու ենք տոնը IT գործիքների մասնակցությամբ: Մեր երկրում IT-ին համարվում է գերակա ճյուղ, ցանկալի է ինչպես ուսուցիչների եւ ոստիկանների տոնն են նշում, այնպես էլ մեր օրը նշեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծրագրավորողների միջազգային օրվա մասին նշեց X-TECH-ընկերության հիմնադիր, տնօրեն Արման Աթոյանը: Սեպտեմբերի 13-ը ծրագրավորողների միջազգային


















































