Օրվա լրահոսը

Panarmenian Media Group-ը պարզաբանում է կազմակերպության և Անի Քոչարի միջև կատարվածը

«ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» հրատարակչությունը, որին են պատկանում «TVմոլ» շաբաթաթերթը, «Նանե» ամսագիրը, «Ե՞սYes!» երիտասարդական ամսագիրը և որը հանդիսանում է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» միավորման անդամ՝ մեկնաբանելով «Ե՞սYes!» երիտասարդական ամսագրի հետ կապված լուրերը, հայտնում է, որ վերոնշյալ ամսագիրը հիմնադրվել է 2006-ի մայիսին «ՍԻԷՍ Փաբլիշինգ Հաուս» ՓԲԸ-ի կողմից: Նշված ընկերությունը 12.07.2012թ-ին վերանվանվել է «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» ՓԲԸ: «ՊանԱրմ Փաբլիշինգ

Ըստ «Ժառանգության» թեկնածուի ներկայացուցիչների՝ լարվածություն է նկատվել քարոզարշավի ընթացքում․ (Տեսանյութեր)

Այսօր «Ժառանգություն» կուսակցության ՀՀ Սյունիքի մարզի 38 ընտրատարածքի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը և «Ժառանգություն» կուսակցության Կապանի ստորաբաժանման ներկայացուցիչ Աննա Հակոբյանը հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ամփոփեցին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի անցկացրած  11  օրվա նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքը: Դավիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ թեկնածուն իր քարոզչության ընթացքում շրջել է Կապանի բակերով, հանդիպել ընտրողների հետ,

Նախագահի թոռան ծնունդը նշել են «Օջախում»

Այսօր ժամը 20.00-ին պետք է տեղի ունենար ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Այն, սակայն, սկսվեց մեկ ժամ ուշացումով: Aravot.am-ի տեղեկություններով, ուշացման պատճառը հարգելի է: Բանն այն է, որ կոալիցիոն էլիտային նախագահը հրավիրել է «Օջախ» ռեստորան` նշելու իր չորրորդ թոռնիկի ծնունդը: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թոռնիկ է ունեցել: Ծնվել է Սաթենիկ Սարգսյանի եւ

«Սերժիկ Սարգսյանն ազատ արձակեց մարդասպաններին». Ազատամարտիկ

«Ազգ, համախմբվի՛ր: Մի թույլ տվեք, որ ազատամարտիկը հիասթափվի էս երկրից ու ժողովրդից»,- այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հերթական հանրահավաքին կոչ արեց Արաբո ջոկատից Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքերով, ոչինչ չի փոխվել նախորդ տասնամյակներից ի վեր. «Մի պահ հարյուր տարի ետ գնանք, նույն իրավիճակն է: Ի՞նչ ենք ուզում մենք իշխանություններից, ի՞նչ ենք ուզում այն մարդկանցից, որոնք միայն թալանով

Հովիկ Աբրահամյանի համար ԼՂՀ հարցը երկրորդական չէ

«Միջազգային հանրությունը դեռ չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ոնց կարող է նա մի միության միանալ: Եւ, ընդհանրապես, մեր բոլոր հաջողությունները կապված են ԼՂՀ-ի հետ: Ասածիս նպատակն այն է եղել, որ ՀՀ հարցերի լուծումն ուղղակիորեն լավ է լինելու նաեւ ԼՂՀ-ի համար: Արցախը եղել եւ մնում է առաջնային»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ մի քանի լրագրողների հետ

Յուրի Կուզուբովը Մարտունիում գլխավորեց պայքարը

Մարտունիում ընթացող «Սեւանա լիճ» շախմատի ավանդական 16-րդ կարգի միջազգային մրցաշարում բավականին անհաշտ պայքար է ընթանում: Այսօր կայացած հինգերորդ տուրից հետո, երբ Կարեն Գրիգորյանն ու Արման Փաշիկյանը միմյանց հետ ոչ-ոքի խաղացին, մրցաշարային աղյուսակը 4,0 միավորով գլխավորեց ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Կուզուբովը, որը սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Իվան Պոպովի նկատմամբ: Վերոնշյալ մեր երկու գրոսմայստերները Կուզուբովից ետ են մնում

«Հայաստանը դարձրել են հայի որսատեղի». Սամվել Հարությունյան (Տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հավաքին մասնակցեց նաեւ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: «Վերջին երեք ամիսներին ազատության հրապարակում բոլորված իրենց կոչման բարձրության վրա գտնվող ազատամարտիկների նստացույցներն ու հավաքները,  մանավանդ հնչած ելույթները ինձ եւ շատերին համոզում են, որ ամեն ինչ, բարեբախտաբար, կորած չէ: Հիշում եմ՝  1989-94 թվականները, երբ այստեղ հավաքվածների մի մասի ու բացակաների հետ միասին շատ

ԵՄ հանձնակատարներ Վասիլիուն և Ֆյուլեն Երևանում կբանակցեն Արևելյան գործընկերության նախարարների հետ

Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Կրթության, մշակույթի, բազմալեզվության և երիտասարդության հանձնակատար Վասիլիու Անդրուլան և Եվրոպական արտաքին գործողությունների գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը կներկայացնեն Եվրոպական միությունը  Արևելյան գործընկերության երրորդ ոչ-պաշտոնական երկխոսությանը, որը կկայանա ս. թ. սեպտեմբերի 13-ին՝ Երևանում: Հանդիպմանը կմասնակցեն նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ Արևելյան գործընկերության պետություններից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և

Հանդիպել են Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարները

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Վլադիմիր Մակեյի հանդիպումը։ Ողջունելով գործընկերոջը՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-բելառուսական ավանդական, բարեկամական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակով անցկացվող հաճախակի հանդիպումները։ Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար՝ նախարար Մակեյը նշեց, որ ուրախ է կրկին անգամ գտնվել բարեկամ Հայաստանում՝ քննարկելու

Մանկապարտեզի 32 տարվա վարիչին փորձում են միտումնավոր վարկաբեկե՞լ

Դեռևս երկու ամիս առաջ` հուլիսի 15-ին, Գյումրիում մեծ աղմուկ բարձրացավ, որ  թիվ 16 նախակրթարանի երկարամյա տնօրեն Գոհար Չիլինգարյանը, վերցնելով դայակների ու դաստիարակների աշխատավարձերը, անհետացել է քաղաքից: Այնուհետ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ հարուցվեց այս տիկնոջ նկատմամբ: «Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նա Գյումրու քաղաքապետարանից փոխանցված, ինչպես նաև վարձավճարներից հավաքագրված ընդհանուր 1 մլն 501 հազար դրամը

Փոխվարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) պատվիրակությանը` ԵՀ  զարգացման եւ համագործակցության (DevCo) հարցերով  գլխավոր տնօրինության ղեկավար Մայքլ Քոհլերի (Michael Koehler)  գլխավորությամբ: Քննարկվեցին ԵՄ Արեւելյան գործընկերության ներքո իրականացվող Տարածքային զարգացման փորձնական ծրագրերի (PRDP) շրջանակում  համագործակցության հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմից առաջարկված եւ PRDP-ում ներառված  տարածքների համաչափ զարգացման

Ատոմակայանում խոտանով միջուկային վառելիքի հավաքվածներ կան

Մեծամորի ատոմակայանին միջուկային նյութերի արտահանման լիցենզիա կտրամադրվի. վաղը կառավարությունն այս մասին որոշում կկայացնի:

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարարի հետ

Սեպտեմբերի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Ալեքս Պետրիաշվիլիի հետ։ Նախարարներն անդրադարձան Վիլնյուսում նոյեմբերի 29-30-ը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին և դրա նախապատրաստական աշխատանքներին, Արևելյան գործընկերության ձևաչափով համագործակցությանը։ Էդվարդ Նալբանդյանն ու Ալեքս Պետրիաշվիլին անդրադարձան հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման

Նիկոլ Փաշինյան. «ԵՄ-ի կանոններով՝ Ստեփանակերտից Երեւան կայցելեինք վիզա ստանալով»

Այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը քնննարկում էր կազմակերպել՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին: Հարցին՝ անվտանգության խնդիր կա՞ր, թե՞ դա բլեֆ էր եւ ակնկալու՞մ եք փոփոխություններ՝ Ադրբեջանի խնդրում, թե՞ ակնկալում եք, որ Ադրբեջանը նույնպես կլինի Մաքսային միությունում՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Ինչ կլիներ, եթե Սերժ  Սարգսյանը ասեր չէ՝ դա հնարավոր չէ: Ոչ մի Սարգսյան, Սարգիս Սերժյան, Լեւոն Տեր-Պետրոսյան

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Լեհաստանի սահմանապահ ծառայության փորձագետների պատվիրակությանը՝ Սահմանապահ գլխավոր վարչության արտասահմանցիների գործերով վարչության տնօրեն Անժեյ Յակուբաշեկի գլխավորությամբ: Ա. Օսիկյանը հակիրճ ներկայացրեց անձնագրերի և վիզաների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, ընթացիկ օրենսդրական փոփոխություններն ու ոստիկանության դերը հիշյալ խնդիրներում: Կողմերը անդրադարձան նաև միգրացիայի և կենսաչափական անձնագրերի խնդիրներին, նշվեց, որ

Ջաղինյանն՝ ընդդեմ «ռաբիզի»

Այսօր Ազգային ժողովում լսվեց ոչ միայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի՝ ՀՌԱՀ-ի, այլեւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի՝ ՀՀՌԽ-ի 2012 թվականի գործունեության հաղորդումը: ՀՀՌԽ նախագահ Ռուբեն Ջաղինյանը, որն այդ պաշտոնում Ալեքսան Հարությունյանին փոխարինում է այս տարվա մարտից, ներկայացրեց նախորդ տարվա ՀՀՌԽ-ի գործունեությունը, եւ խոստացավ, որ նոր եթերաշրջանում բոլորն ականատես կլինեն փոփոխությունների, հատկապես այն առումով, որ

Աշխարհի ամենաանսովոր 6 ծառայությունները

1. Գոյություն ունի կազմակերպություն, որի աշխատակիցը որոշակի գումարի դիմաց կապտակի Ձեզ, եթե Դուք աշխատանքի ժամանակ շեղվեք այլ գործերով կամ մտածմունքներով: 2. Ընդամենը $60 դիմաց աղջիկը կքնի Ձեզ հետ գրկախառնված վիճակով:   Ընկերությունը կզբաղվի Ձեր անձնական նամակագրություններով: Նրա աշխատակիցը կպատասախանի Ձեր բոլոր անձնական հաղորդագրություններին:   4. Կիսամերկ աղախինը կմաքրի Ձեր տունը, եթե Դուք պատրաստ լինեք վճարելու

«Քաշը պետք է բաժանել հասակի քառակուսուն, կիմանաք, թե որքան պետք է լինի Ձեր կշիռը». Պարզաբանում է բժշկուհին

Ինչպես ավելորդ քաշը, այնպես էլ քաշի պակասը, կարող է վտանգավոր լինել առողջության համար. «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում այս կարծիքը հայտնեց էնդոկլինոլոգ Գայանե Սուրենովնան. «Հնարավոր է՝ քաշի պակասը կամ ավելորդ քաշը, ճարպակալումը որոշ հիվանդությունների առաջացման պատճառ դառնան, ինչպես՝ շաքարային դիաբետի, զարկերակային հիպերտենզիայի, սրտի հետ կապված հիվանդության և այլն: Քաշի պակասը կարող է հանգեցնել շատ ուժեղ հյուծման,

Հայաստանի հավաքականն ընդհուպ մոտեցել է Top 50-ին

ՀՖՖ կայքէջը տեղեկացնում է, որ ՖԻՖԱ-ի այսօր հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 12 աստիճան եւ զբաղեցնում է 54-րդ հորիզոնականը: Մեր հավաքականն ընդհուպ մոտեցել է Top 50-ին: Աշխարհի 50 ուժեղագույն հավաքականների ցուցակ մուտք գործելու հնարավորությունը դեռ օրակարգում է: Դրա համար առաջին հերթին հարկավոր է հոկտեմբերի 11-ին Երեւանում հաղթել Բուլղարիային:

«Արվեստը նաև հաշտեցման եզր է, առանց որի փոշու մեջ կխեղդվենք». Տաթև Չախչախյան

բառի դեմ կռվողի համար էս բլբլոցը շատ է ուղեղս լվացեք բերանս լվացեք ձեռքերս լվացեք էս էջն էլ կեղտոտվեց դրանցով աչքիցս հեռու տարեք . . . Տաթև Չախչախյան 21-ամյա գրող Տաթև  Չախչախյանը , ով գրում է բանաստեղծություններ, էսսեներ, զբաղվում նկարչությամբ և վիզուալ պոեզիայով, այս անգամ հայտնվել է «Առավոտ երիտասարդականի »  ուշադրության կենտրոնում: Տաթև սկսել է ստեղծագործել

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողություն

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել շվեդ հայտնի դիվանագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր հրեաների կյանքեր փրկած Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ Նախագահ և այդ հիմնադրամի պատվավոր անդամ Սերժ Սարգսյանին «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը հիմնադրամի կողմից հետմահու հարգանքի տուրք է մատուցվել նաև բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանին՝ Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած

Հովհաննես Մարգարյան. «Աղջիկը պիտի մանկուց իմանա, որ հնազանդ է լինելու»

Այսօր Ազգային ժողովում հերթական անգամ հակասերիալային տրամադրություններ արտահայտելու առիթ էր ստեղծվել՝ լսվում էր ՀՌԱՀ-ի նախորդ տարվա գործունեության զեկույցը: Առիթն օգտագործելով ելույթների ժամանակ մեր պատգամավորները ներկայացրին իրենց մտահոգությունները՝ կապված սերիալների, անճաշակ երաժշտության, էրոտիկա-պոռնոգրաֆիայի եւ այլնի միջոցով սերունդների փչացման հետ: Այս հարցում մեր տարբեր քաղաքական ուժերի պատգամավորները համակարծիք էին: Օրինակ, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը նեղսրտում էր, որ եթերից

Վազգեն Սաֆարյան. «Մաքսային միություն մտնելը Հայաստանում մենաշնորհը կկազմալուծի» (Տեսանյութ)

Վազգեն Սաֆարյանը վստահ է, որ Ղարաբաղն էլ կհամարվի Մաքսային միության անդամ

Նիկոլ Փաշինյան. «Ինչպես իշխանությունները սիրում են ասել՝ գնդակը եվրոպացիների դաշտում է»

«Այս որոշումը շոկի մեջ գցեց հայ հասարակության մի մասին»,- այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ Մաքսային միությանն անդամակցելու մասին այսպիսի տեսակետ հայտնեց ԵՄԱ վերլուծաբան Միքայել Զոլյանը: Ըստ նրա, լուրջ հարցադրումներ չեն արվում եւ հասարակության մոտ տպավորություն են ստեղծում, թե մի կողմում սեռական փոքրամասնություններն են, մյուս կողմում՝ «ալկաշները». «Գնալով  այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշումներն

Ուղիղ միացում. Միքայել Մելքումյան եւ Հարություն Մեսրոբյան` «Դեմ առ դեմ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի եւ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական հեռանկարի շուրջ:

Թեւան Պողոսյան. «Բավարարվենք նրանով, որ ՌԴ-ում մեր գինին վաճառվում է»»

ԱՊՀ ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովն այսօր Մաքսային միությանն անդամակցելու մասին Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց, որ այդ որոշումն իրականում անսպասելի չէր ՀՀ կառավարության համար. «Դինամիկայի մեջ պետք է նայել եւ վերհիշել անցյալը, ինտեգրացիոն ծրագիրը նայենք Եվրոպայի հետ եւ ինտեգրացիոն ծրագիրը՝ որպես պոստ-սովետական տարածք: Առաջին զանգակը Եվրոպայի կողմից սա էր, երբ հայտարարվեց,

Դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու, սպառնալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ամբաստանյալի կողմից դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շիշը մեղադրանքը պաշտպանող դատախազի ուղղությամբ նետելու, դատախազին հայհոյելու և սպանության սպառնալիքներ հնչեցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում

Ալեքսանդր Իսկանդարյան. «Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը նույն որոշումն էին կայացնելու»

Այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը վերլուծաբանների եւ պատգամավորների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել «Հայաստանի նոր ընտրությունը. Տնտեսական եւ քաղաքական ապագայի սցենարներ» թեմայով: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, խոսելով Մաքսային միությանն անդամագրվելու Սերժ Սարգսյանի որոշման մասին, ասաց՝ կատարվածը փաստ է, դա քաղաքական որոշում էր. «Ով էլ լիներ ՀՀ նախագահի տեղը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ թեկուզ Պարույր Հայրիկյանը, նույն որոշումն էր կայացնելու,

81-ամյա կլարնետահարի բողոքը երգահանի, նրա որդու եւ «Առավոտի» դեմ կքննվի նոյեմբերին

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր սեպտեմբերի 6-ի որոշմամբ վարույթ է ընդունել 81-ամյա կլարնետահար Սեդրակ Հովհաննիսյանի բողոքը, ընդդեմ երգահան Հասմիկ Մանասերյանի, Աշոտ Հովնանյանի, երրորդ անձ ճանաչված «Առավոտ» ՍՊ ընկերության օգտին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ: Դատարանն այսօր «Առավոտ»-ին է ուղարկել իր այդ որոշումը, ինչպես նաեւ պատասխանողների ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի

Հրատապ. Անի Քոչարից խլում են իր ամսագիրը

Քաղաքական հետապնդումները շարունակվում են «Ես Yes!» երիտասարդական ամսագիրը Անի Քոչարից խլել են, այժմ էլ փորձում են խոչընդոտել Անիի հրատարակած նոր` «Ես եմ…» ամսագրի հրատարակությունը: Գլխավոր խմբագիր Անի Քոչարը նշեց, որ ստեղծված իրավիճակի պատճառները խորքային են, գալիս են վաղ ժամանակներից: Սեպտեմբերի 10-ին դատարանի կողմից ընդունված որոշման, որի մասին Անին տեղեկացել է միայն, երբ այն ուժի մեջ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031