Օրվա լրահոսը

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալը

Ս.թ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության Վերահսկիչ-վերստուգիչ վարչության կողմից համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը: Վերջինս, զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին, օրենքով սահմանված կարգով, անհատույց դրամական աջակցության տրամադրումն իբր արագացնելու

«Բարգավաճ Հայաստանի» ավագանին դեմ է Կիլիկիայի եւ Բաղրամյանի պոլիկլինիկաների միավորմանը

ԲՀԿ-ն օպտիմալացվող թիվ 7 պոլիկլինիկայի կոլեկտիվից նամակ է ստացել, որ նրանց կարծիքը հաշվի չի առնվել

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 12-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 6/1, 7, 8 շենքերի, Վշտունի, Խ.Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղով, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր.Զոհրապ,

Բիլդտ. «Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրն այլևս օրակարգում չէ»

  «Ազատություն» ռադիոկայան. Շվեդիայի արտգործնախարարի այս գրառումը, սակայն, միանշանակ չի ընդունվել եվրոպացի մի շարք գործիչների կողմից: «Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցն այլևս հրատապ չէ»: Այս մասին երեկ Twitter սոցիալական ցանցում իր գրառման մեջ նշել էր Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը` իր սլովակ գործընկերոջ` Միրոսլավ Լայչակի հետ բանակցությունների ավարտին: «Միրոսլավ Լայչակի հետ համաձանության եկանք, որ

Երեւանում գյուղատնտեսական տոնավաճառները սեպտեմբերի 15-ին չեն գործի

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչվերաց տոնի կապակցությամբ, կիրակի, սեպտեմբերի 15-ին, Երեւանի գյուղատնտեսական երկու տոնավաճառները չեն գործելու: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «Կասյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի գյուղատնտեսական տոնավաճառները կիրակի չեն գործելու, քանի որ այդ օրը Խաչվերաց տոնն է»,- ասաց նա՝ հավելելով, որ շաբաթ օրը տոնավաճառները կգործեն: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը 2011թ.-ի օգոստոսի

Թրանսփարենսի Ինթերնեշնլը դիմել է էթիկայի հանձնաժողովներին՝ խնդրելով քննության առնել Հերմինե Նաղդալյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու հարցը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ՀՀ Ազգային ժողովի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովներին՝ խնդրելով քննության առնել օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելու պարագայում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու հարցը, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն Հ. Նաղդալյանի հայտարարագրած գույքի և եկամուտների և դրանց աղբյուրների վերլուծության և ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների հետ համադրման վերաբերյալ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկու հետ

Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկու հետ: Բուլղարիայի վարչապետի խնդրանքով վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր իրավիճակը, տեղեկացրել, որ նախորդ տարի Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվել է ապահովել շուրջ 7 տոկոսանոց տնտեսական աճ։ Պլամեն Օրեշարսկին իր հերթին նշել է, որ Հայաստանը բավականին տպավորիչ ցուցանիշ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը

Սեպտեմբերի 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստում քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքին, մինչև 2020 թ. ՆԳ նախարարությունների համագործակցության

Սուրիկ Խաչատրյանի կնոջ՝ Լորետայի եւ քրոջ՝ Մարիետայի խոսակցությունը

«Պրիմիտիվ գործ: Իմ պրակտիկայում նման գործ չի եղել՝ ապացուցողական տեսակետից»,- այսօր հրավիրած ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ Բուդաղյան-Խաչատրյան գործի մասին: Ըստ նրա, Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ստում է, խեղաթյուրված է ներկայացնում փաստերը: Ռուբեն Սահակյանը իր համար ԶԼՄ-ների սեւ ցուցակ է կազմել, որոնց, իր խոսքերով՝ ոչ մի հարցազրույց չի

Լեւոն Բարսեղյան. «Եթե ոստիկանությունը ուզի, քրեական գործ կհարուցի»

«Ընտրությունների կեղծման մեխանիզմների հիմքում ընկած է ընտրացուցակների աղտոտվածությունը: Հասկանում եմ, թե ինչու է իշխանությունը համառորեն դեմ այդ ցուցակները ընտրություններից հետո հրապարակելուն: Այդպես կբացահայտվի, թե այդքան մարդ չէր կարող մասնակցել ընտրությանը»,- Այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ ներկայացնելով «Ընտրական մասնակցության մակարդակի ստուգում» ծրագրի արդյունքները:  Նրա խոսքով՝ մարդահամարի թվերը չեն համապատասխանում իրականությանը.

Մաքսային միությանն անդամակցելու հարցով կոալիցիոն քննարկում չի եղել

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, սակայն, խուսափում է այդ մասին հստակ հայտարարություններից – ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ մինչ Մոսկվա մեկնելը եւ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հռչակագիրը ստորագրելը նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցել էր կոալիցիոն ուժերի հետ: Դուք կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել, հստակեցնել` ե՞րբ է եղել այդ քննարկումը, հատկապես ինչի՞ մասին է խոսվել, ի՞նչ մոտեցումներ են հնչել:

Սա Ռուսաստանի հաղթանակը չէ, այլ Հայաստանի սնանկությունը

Ըստ միջազգայնագետ Արմեն Խարազյանի՝ մերժելի է ռուսական ճնշումների մասին այն թեզը, թե, իբր, Հայաստանը չէր կարող դիմադրել՝ առանց երկիրը վտանգելու: – Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սարգսյան-Պուտին բանակցությունների արդյունքում պարզվեց, որ Հայաստանը Մաքսային միությանն է պատրաստվում անդամակցել: Ինչի՞ արդյունքում են, Ձեր կարծիքով, ՀՀ իշխանություններն այս որոշումը կայացրել, ներքաղաքական, տարածաշրջանային ի՞նչ գործընթացներ կարող էին ազդել այս որոշման ընդունմանը: Եվ

Առասպելական տարբերություններ՝ մարդահամարի թվերում

Այսօր «Մեդիա կենտրոնում» Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ներկայացրեց «Ընտրական մասնակցության մակարդակի ստուգում» ծրագրի արդյունքները:  Նշենք, որ 2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնական արդյունքներով 90 եւ ավելի տոկոս մասնակցություն ցուցաբերած թվով 32 համայնքում իրականացվել է այլընտրանքային մարդահամար` պարզելու քվեարկության օրվա դրությամբ այդ համայնքներում փաստացի եղած ընտրողների թիվը եւ համադրելու այն

Եվրասիական

Դե իհարկե, կա անվտանգության, Ղարաբաղի, «Սմերչի» եւ «Ուրագանի», հազար ու մի այլ խնդիր, բայց կա մեկ այլ հանգամանք, որը հեշտացրեց եվրասիական ճանապարհի ընտրությունը: Մենք եվրասիացի ենք, ու մեզ այդ ուղղությունը հոգեհարազատ է: Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր եվրոպական ծագում ունեն: Մեկ, երկու, հազար, երկու հազար… Մնացածս տեղացի ենք՝ եվրասիական տարածաշրջանից ու սերվում ենք Եվրոպայի եւ

«Մեզ պետք չէ այսպիսի ժողովրդավարություն»

Հարցազրույց Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ – Համաշխարհային մակարդակով տեղի է ունենում կրոնական գործոնի ակտիվացում: Կրոնական գործոնն այսօր չարաշահվում է նաեւ Մերձավոր Արեւելքում ընթացող քաղաքական եւ ռազմական գործընթացներում: Այդ առումով ինչպիսի՞ն է վիճակը մեր տարածաշրջանում: – Կրոնն իսկապես չարաշահվում է այս խնդիրներում: Մյուս կողմից՝ բոլոր կրոնական առաջնորդներն

Ավտոմատացված համալիրի պահոցում քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ չկան

Տարիներ շարունակ քույր եւ եղբայր Շուշանիկ  Կարակոզյանն ու Գեւորգ Ղարագյոզյանը Հայաստանի Հանրապետությունում բնակվում են առանց անձնագրի: Դա խնդրահարույց վիճակ է ստեղծում այնքանով, որ նրանք յուրաքանչյուր քայլափոխի հանդիպում են մի շարք  արգելքների: Շուշանիկն ու Գեւորգը փախստականներ են: Ադրբեջանից  Հայաստան են բռնագաղթվել 1988 թվականին: Հաշվառվել են որպես փախստականներ, ունեցել են փախստականի անձը հաստատող փաստաթուղթ: Այն հանգամանքը, որ

Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացման արարողությունը: Ղազարապատ կոչված պատմական շենքում տեղակայված թանգարանում, որ հիմնանորոգվել է ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի ազնիվ բարերարությամբ, ցուցադրվելու են Մայր Աթոռին նրա կողմից նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաև` նշանավոր նահատակ

Կոմպոզիտորների միության «գործն» ուսումնասիրվում է

«Առավոտը» քանիցս անդրադարձել է խնդրի, որն այդպես էլ մինչ օրս լուծում չի ստացել՝  մեր երկրում ստեղծագործական միությունների մասին օրենք գոյություն չունի, ինչը հղի է վտանգներով: Ամռանը «Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միություն» (ՀԿԵՄ) հ/կ անդամները՝ կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Լեւոն Չաուշյանը, Երվանդ Երկանյանը, Արամ Սաթյանը, Վարդան Աճեմյանը, Երվանդ Երզնկյանը եւ երաժշտագետ Մարգարիտա Ռուխիկյանը դիմել էին Վերահսկիչ պալատի

Ներքին գործընկերների մասին

Չի կարելի վիրավորել, ծաղրուծանակի ենթարկել Պուտինին, Ռուսաստանը, ռուս ժողովրդին: Չի կարելի նույնն անել նաեւ որեւէ այլ երկրի կամ ժողովրդի դեպքում: Նույնիսկ՝ Ալիեւի կամ Էրդողանի, որովհետեւ թեեւ մենք իրենց երկրների հետ խնդիրներ ունենք, բայց հենց այդ մարդիկ են տվյալ պետությունների ղեկավարները եւ այն հնարավոր պարտնյորները, որոնց հետ խնդիրները պետք է լուծվեն: Այդպիսին պետք է լինի պետական

Նախագահը ճարտարագիտական համալսարանում ներկա է գտնվել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ներկա է գտնվել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողությանը: Տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաներ հիմնելու նախաձեռնության կարևորությունն ու անհրաժեշտությունը Հանրապետության Նախագահն ընդգծել էր դեռևս 2011 թվականին՝ «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդի հետ հանդիպման ժամանակ: Համալսարանում այսօր շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանը ծանոթացել

Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը փակված է եղել Տիգրան Առաքելյանի կողքի խցում

Տիգրան Առաքելյանը վրդովված եւ վիրավորված էր. «Սպանության համար հետապնդում են դադարեցնում: Մեր խցում մեկը հոնի կոմպոտ է ընդամենը գողացել, արդեն տարուց ավելի է՝ նստած է: Մի քիչ արդար չի՝ մարդասպանը դրսում է, հոնի կոմպոտ գողացողը…

«Մեծանամ՝ պապային սպանելու եմ»

5-ամյա Արմանի մանկական երազանքները խաթարվեցին,  երբ իմացավ, որ մորը հայրն է սպանել 5-ամյա Արմանը ժամանակից շուտ մեծացավ. նա թեեւ բոլոր մանուկների պես տարատեսակ խաղալիքներով է խաղում, նկարչական իր ալբոմը գունազարդում է վառ գույներով, բայց մտքում մի բան է՝ մեծանամ՝ պապային սպանելու եմ: Այս փոքրիկի հայրը սպանել է մորը, Արմանը չի տեսել, թե ինչպես է հայրը

Ազատամարտիկ. «Ռոբերտ Քոչարյանը ՀՀ երկու բյուջեի չափ փող է գողացել ՀՀ-ից» (Տեսանյութ)

«Սերժ Սարգսյանին նույն հաջողությամբ կարող էին գույնը գցել տալ Եվրոպաները, քանի որ մեր իշխանությունները դրածոներ են, վարում են փալասային քաղաքականություն: Այն էլ այնպիսի փալաս, որի վրա ոչ միայն ոտքերը, այլև շատ այլ բաներ են մաքրում»,-«Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ազատամարտիկ, ՀՀ դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը: Խոսելով Մաքսային միության անդամակցության որոշման

«Բարեւ Երեւանը» բոյկոտեց Երեւանի ավագանու կանոնակարգը ՏԻՄ օրենքներին համապատասխանեցնելու հարցը

Ըստ «Բարեւ Երեւան»-ի ավագանու, իրենց առաջարկությունները չեն ընդունվել

Տիգրան Առաքելյանն ափերից դուրս եկավ, դատավորը նրան կոչեց միտինգներում վարժված. (Տեսանյութեր)

Այսօր ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը Տիգրան Առաքելյանին կալանքից ազատ արձակելու միջնորդության ներկայացման ժամանակ դատարանում կրքերը թեժացան: Տիգրան Առաքելյանն այն աստիճան վրդովվեց եւ ափերից դուրս եկավ, որ դատարանի դահլիճում հայտարարեց. «Այնպես մի արեք, որ ես փոխեմ իմ խափանման միջոցը, մի արեք, ինձ ավելորդ պատմությունների մեջ մի՛ գցեք, ինձ մի՛ բարկացրեք»: Սա անմիջապես օգտագործեց մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը՝

«Շատ քաղաքական ուժեր երջանիկ կլինեին, որ արհմիությունները դուրս գային փողոց» (Տեսանյութ)

սում եք` ամբողջ աշխարհում ակտիվ են, ի՞նչ անենք, դուրս գանք փողոց, ավտոնե՞ր ջարդենք, վառենք, շենքե՞ր վառենք:

Չինաստանը Հայաստանին լրացուցիչ 16 միլիոն դոլար դրամաշնորհ կտրամադրի

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը  Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Դալիան քաղաքում  հանդիպել է ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանին։ Չինաստանի  վարչապետը ողջունելով հյուրին՝ շնորհակալություն է հայտնել Դալիանի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար: «Վերջին անգամ մենք հանդիպել էինք Շանհայ էքսպոյի շրջանակներում և ուրախ եմ կրկին Ձեզ Չինաստանում տեսնելու համար»,- նշել է Չինաստանի վարչապետը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության

Մաքսային միությանը միանալը Արմեն Ռուստամյանը համարում է «կենսական անհրաժեշտություն»

«Ես ասացի՝ ճիշտ կլինի, որ արձանագրենք, որ մենք հստակեցում ենք մտցրել մեր արտաքին քաղաքականության մեջ, վեկտորը դարձել է ավելի հստակ, որը ենթադրում է, որ մենք սկսում ենք Մաքսային միությունից, ԵվրԱզԷս-ից և հասնելու ենք Եվրասիական միություն, որը քաղաքական միավոր է: Եվ եթե այդ տրամաբանությամբ ենք մոտենում հարցին, խնդիրներ են առաջանում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց

Քաղաքապետարանի հավատարմագրված լրագրողների աշխատանքը խոչընդոտում են

Այսօր քաղաքապետարանի հավատարմագրված լրագրողները միայն կեսից կարողացան մասնակցել ավագանու բաց նիստին: «Առավոտ», «Հայկական ժամանակ» օրաթերթերի, «Ազատություն» ռադիոկայանի եւ Ա1+- լրագրողները քաղաքապետարանի փակ դռներն էին  թակում, որ ներս մտնեն, բայց ոստիկանները անգամ դռներին չմոտեցան: «20 րոպե է, ինչ նիստը սկսվել է, հեսա կվերջանա,  բայց մեզ ներս չեն  թողնում»,- ասաց «Առավոտ» օրաթերթի լրագրող Լուսինե Բուդաղյանը: «Հայկական ժամանակ»

Գյումրու հին ու նոր իշխանությունները կռիվ են մղում քաղաքի ամենաեկամտաբեր բիզնեսի համար

Նշենք, որ այստեղ նաև հուշում են, որ Տարոն Գասպարյանի անունը ձևականորեն է օգտագործված. ավտոկայանատեղիների կազմակերպման բիզնեսը իրականում Վարդան Ղուկասյանինն է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031