Օրվա լրահոսը
«Բարեւ Երեւանը» բոյկոտեց Երեւանի ավագանու կանոնակարգը ՏԻՄ օրենքներին համապատասխանեցնելու հարցը
Ըստ «Բարեւ Երեւան»-ի ավագանու, իրենց առաջարկությունները չեն ընդունվել
Տիգրան Առաքելյանն ափերից դուրս եկավ, դատավորը նրան կոչեց միտինգներում վարժված. (Տեսանյութեր)
Այսօր ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը Տիգրան Առաքելյանին կալանքից ազատ արձակելու միջնորդության ներկայացման ժամանակ դատարանում կրքերը թեժացան: Տիգրան Առաքելյանն այն աստիճան վրդովվեց եւ ափերից դուրս եկավ, որ դատարանի դահլիճում հայտարարեց. «Այնպես մի արեք, որ ես փոխեմ իմ խափանման միջոցը, մի արեք, ինձ ավելորդ պատմությունների մեջ մի՛ գցեք, ինձ մի՛ բարկացրեք»: Սա անմիջապես օգտագործեց մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը՝
«Շատ քաղաքական ուժեր երջանիկ կլինեին, որ արհմիությունները դուրս գային փողոց» (Տեսանյութ)
սում եք` ամբողջ աշխարհում ակտիվ են, ի՞նչ անենք, դուրս գանք փողոց, ավտոնե՞ր ջարդենք, վառենք, շենքե՞ր վառենք:
Չինաստանը Հայաստանին լրացուցիչ 16 միլիոն դոլար դրամաշնորհ կտրամադրի
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Դալիան քաղաքում հանդիպել է ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանին։ Չինաստանի վարչապետը ողջունելով հյուրին՝ շնորհակալություն է հայտնել Դալիանի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար: «Վերջին անգամ մենք հանդիպել էինք Շանհայ էքսպոյի շրջանակներում և ուրախ եմ կրկին Ձեզ Չինաստանում տեսնելու համար»,- նշել է Չինաստանի վարչապետը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության
Մաքսային միությանը միանալը Արմեն Ռուստամյանը համարում է «կենսական անհրաժեշտություն»
«Ես ասացի՝ ճիշտ կլինի, որ արձանագրենք, որ մենք հստակեցում ենք մտցրել մեր արտաքին քաղաքականության մեջ, վեկտորը դարձել է ավելի հստակ, որը ենթադրում է, որ մենք սկսում ենք Մաքսային միությունից, ԵվրԱզԷս-ից և հասնելու ենք Եվրասիական միություն, որը քաղաքական միավոր է: Եվ եթե այդ տրամաբանությամբ ենք մոտենում հարցին, խնդիրներ են առաջանում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց
Քաղաքապետարանի հավատարմագրված լրագրողների աշխատանքը խոչընդոտում են
Այսօր քաղաքապետարանի հավատարմագրված լրագրողները միայն կեսից կարողացան մասնակցել ավագանու բաց նիստին: «Առավոտ», «Հայկական ժամանակ» օրաթերթերի, «Ազատություն» ռադիոկայանի եւ Ա1+- լրագրողները քաղաքապետարանի փակ դռներն էին թակում, որ ներս մտնեն, բայց ոստիկանները անգամ դռներին չմոտեցան: «20 րոպե է, ինչ նիստը սկսվել է, հեսա կվերջանա, բայց մեզ ներս չեն թողնում»,- ասաց «Առավոտ» օրաթերթի լրագրող Լուսինե Բուդաղյանը: «Հայկական ժամանակ»
Գյումրու հին ու նոր իշխանությունները կռիվ են մղում քաղաքի ամենաեկամտաբեր բիզնեսի համար
Նշենք, որ այստեղ նաև հուշում են, որ Տարոն Գասպարյանի անունը ձևականորեն է օգտագործված. ավտոկայանատեղիների կազմակերպման բիզնեսը իրականում Վարդան Ղուկասյանինն է:
Հայտարարություն ՀՀ զինվորական դատախազության հանձնաժողովում մասնակցությունը դադարեցնելու մասին
Հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ակնհայտ ապօրինի որոշումը, որը կայացավ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի անմիջական ուղղորդմամբ և հսկողությամբ, հայտարարում ենք, որ անհնարին ենք համարում մեր հետագա գործունեությունը դեռևս աշխատանքները չսկսած զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի կազմում: Նախաքննության
Ակտիվիստներից մեկին քարշ տալով, մյուսին գրկած, մյուսի գլուխն էլ սեղմելով տարան ոստիկանություն (Տեսանյութ)
Արդեն 45 օր քաղաքապետարանի դիմաց նստացույց անող երիտասարդներն ու մի խումբ ակտիվիստներ այսօր ամեն կերպ փորձում էին ներս մտնել քաղաքապետարան` ավագանու նիստին մասնակցելու: «Քանի որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը եւ Երեւան-Տրանսի տնօրեն Միսաք Համբարձումյանն իրենց մանկլավիկների հետ խաղաղ ցուցարարների նկատմամբ ցուցաբերեցին փողոցային խուժանին բնորոշ վարքագիծ` հայհոյելով եւ ծեծի ենթարկելով բողոքի ակցիայի մասնակիցներին…քաղաքապետարանը եւ
ՀՅԴ-ն, Ժառանգությունը, ԲՀԿ-ն միացել են ՀԱԿ-ին՝ պահանջելով Տիգրանին ազատ արձակել
Դատավորը ճշտեց՝ նախորդ միջնորդություններից հետո, երբ դուք ներկայացել էիք Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, որեւէ բան փոխվե՞լ է:
Նամակ-պահանջագիր. Ինչո՞ւ կրկնակի տուգանքից հետո անգամ չկանխվեց Ծածկած շուկայի ապօրինի վերակառուցումն ու վնասումը
Երեւանի քաղաքապետ՝ պրն. Տ. Մարգարյանին ՀՀ մշակույթի նախարար՝ տկն. Հ. Պողոսյանին ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետ՝ պրն. Ե. Զախարյանին ՀՀ գլխավոր դատախազ՝ պրն. Ա. Հովսեփյանին ՀՀ ոստիկանության պետ` պրն. Վ. Գասպարյանին Ձեզ բոլորիդ քաջ հայտնի է, որ 2013 թ. հունվարի 1-ից ցայսօր հանրապետության զանգվածային բոլոր լրատվամիջոցներով ու նաեւ Ձեզ հասցեագրված բազմաթիվ նամակ-ուղերձներով իրազեկվել ու բողոքարկվել
Արտակ Զաքարյան. «Մենք չենք վստահեցրել, թե նախաստորագրելու ենք, ու հիմա հետքայլ ենք անում»
Ու չնայած հնչեցին կոշտ հայտարարություններ, միեւնույն է, դա չի նշանակում հարաբերությունների դադար կամ խզում:
Շարմազանովը`ընդդիմադիր պատգամավորների անբավարարվածության ու իր բավարարվածության մասին (Տեսանյութ)
«Բոլոր մեր գործընկերները հնարավորություն ունեցել են հարցեր տալու: Հնարավոր է, ժամանակը չի բավականացրել…»,- այսօր խորհրդարանում արտգործնախարարի հետ փակ քննարկումից հետո`պատասխանելով լրագրողների այն դիտարկումներին, որ ընդդիմադիր գործիչներին չեն բավարարել ԱԳ նախարարի պատասխանները, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը նկատում է, որ շատ դեպքերում ընդդիմադիրների պատասխաններն էլ հնարավոր է՝ իրեն չեն գոհացնում, իր պատասխաններն էլ շատերին
Ի՞նչ փաստաթուղթ են Թբիլիսիում ստորագրել Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի փորձագետները ԼՂ-ի մասին
Շատերին մտահոգեցին փաստաթղթում ներառված դրույթների գործնականում իրականացման մեխանիզմները, օրինակ՝ հարց հնչեց, թե ինչպես են պատկերացնում ադրբեջանական դասագրքերի՝ հայկական կողմին տրամադրումը և այլն:
Նալբանդյանը դեռ հույս ունի, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը կշարունակվի
Նալբանդյանն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե ինչո՞ւ նման կարևոր որոշում ընդունելուց հետո քաղաքական ուժերի հետ չեն խորհրդակցել:
Արամ Սաֆարյան. «Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մոսկվայում ամառային թմբիրից հետո ռումբի պես պայթեց»
Իսկ ո՞վ է զարմանում, որ Մաքսային միության երկար տարիների դիտորդ անդամ Հայաստանը որոշեց մասնակցության մակարդակը բարձրացնել մինչև լիարժեք անդամ։
Ընդդիմադիր պատգամավորները գոհ չեն Նալբանդյանի պարզաբանումներից
Քիչ առաջ ավարտվեց խորհրդարանում հրավիրված դռնփակ նիստը, որի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է պարզաբանումներ ներկայացներ պատգամավորներին`Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումների մասին: Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք որեւէ սպառիչ պատասխան չեն ստացել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից: «Ցավոք ՀՀ ԱԳ նախարարը չունի պատասխան: Քանի
Վահագն Խաչատրյան. «Այդ մրցույթը կազմակերպվել է հենց այդ մասնավոր ընկերության համար»
– Արդյո՞ք վարորդները պարտավոր են կայանել միայն վճարովի կայանատեղիներում, կամ եթե վարորդը տեղյակ չէ նման որոշման մասին, մի՞թե արդարացի է մեքենայի տարհանումը։ Համաձա՞յն եք, որ սա հերթական որոշումն է ժողովրդին ֆինանսապես ավելի շատ նեղություն տալու համար։ ՊԱՏԱՍԽԱՆ. Անիմաստ որոշում է, սպասարկում է օլիգարխիային եւ այդպես էլ պետք է շարունակի։ Թող բոլոր օրական մի քանի կոպեկ
Հայաստանի անկախության կորուստ չէ ԱՊՀ կազմում մնալը, անկախության կորուստ չէր ՀԱՊԿ-ին անդամագրվելը, բայց անկախության կորուստ է հենց Մաքսային միությանը միանալու որոշումը
Հայաստանի սովորական քաղաքացին, այդ թվումՙ բարձրագույնավարտ, ենթադրում է, կարծում է, մտածում է, որ Մաքսային միությանը միանալու «Հայաստանի որոշումը» նշանակում է Հայաստանի անկախության կորուստ: Այսինքնՙ Հայաստանի անկախության կորուստ չէ ԱՊՀ կազմում մնալը, անկախության կորուստ չէր ՀԱՊԿ-ին անդամագրվելը, բայց անկախության կորուստ է հենց Մաքսային միությանը միանալու որոշումը: Ի դեպ, Ղազախստանը անդամ է եւ ԱՊՀ-ի, եւ ՀԱՊԿ-ի, եւ
Հայ մարզիկների հերթական հաղթանակը՝ Ֆրանսիայի Նիս քաղաքում
Հայաստանի մարզիկների հաղթարշավը շարունակվում է ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերում: Երեկ հերթական ոսկե մեդալը մեր թիմին 96 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Վիկտոր Կազիշվիլին: Երկօրյա մարտում ակնհայտ առավելություններով մրցակիցներից առաջ անցած մեր ըմբիշը եզրափակիչ փուլում ուժերը չափեց կանադացի մարզիկի հետ, ինչն էլ ավարտեց փայլուն հաղթանակով: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս` օգոստոսի 17-ին, Սոֆիայում կայացած ազատ ոճի
Կալանավորի մայր. «Հիվանդ որդուս խոշտանգել են, նվաստացրել»
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Առինջ գյուղի բնակիչ Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական քննությունը: Երկու դատական նիստ է հրավիրվել, երկրորդ նիստին չէր ներկայացել տուժող ճանաչված, նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված Արտյոմ Հակոբյանը: Վերջինս, ըստ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի, կողոպուտ կատարելու համար ներկայումս գտնվում է կալանքի տակ, իսկ նրա դեմ հարուցված քրեական գործի
Զդիսլավ Ռաչինսկի. «Չի կարող լինել «եւ-եւ»
Երկու միություններում կան շատ հստակ կրիտերիաներ, ստանդարտներ, որոնք հնարավոր չէ համատեղել։
Սամվել Հարությունյանի հայտարարությունները իրավապահ մարմինների կողմից մնացել են անարձագանք
Հատկապես այն բանից հետո, երբ հայրենի իրավապահ համակարգը որոշեց ազատ արձակել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն, լրատվամիջոցներում մեկը մյուսի հետեւից սկսեցին հայտնվել սահմռկեցուցիչ տեղեկություններ Սուրեն Խաչատրյանի կողմից անցյալում կատարված հանցագործությունների մասին։ Դրանք, ի դեպ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի կողմից արդեն երեք ամիս է՝ հեղեղում են մամուլը, սակայն, ինչպես տեսնում ենք, ապարդյուն, պատկան մարմիններից
Մեդվեդև․ «Մաքսային միությունը Հայաստանի համար լրացուցիչ հնարավորություններ կստեղծի»
«Ազատություն» ռադիոկայան. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը քննարկվել է Ռուսաստանի վարչապետի անցկացրած խորհրդակցության ժամանակ: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը սեպտեմբերի 9-ին խորհրդակցություն է անցկացրել իր տեղակալների հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առարկայական բանակցությունները կարող են
Կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` սեպտեմբերի 10-ին, ժամը 17.30-ից մինչև ժամը 22.00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում. Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից մինչև Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկը, Կիլիկիա թաղամասից դեպի Աթենքի փողոց տանող հատվածը: Պատճառված անհանգստության համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Գոմեշն ու կովը՝ միջպետական ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաների անիվների տակ
Թափառող ընտանի կենդանիների պատճառով հաճախ են վթարներ լինում
Ֆրանկոֆոնիայի խաղերում Կոնգոն անհետացել է
Ֆրանսիայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ մարզա-մշակութային խաղերում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության պատվիրակության միանգամից յոթ բասկետբոլիստ, երկու հեծանվորդ եւ մեկ ֆուտբոլիստ անհետացել են: Խորհրդավոր անհետացումը եղել է այն բանից հետո, երբ մարզիկներին ձեռքի ծախսի համար առձեռն 1000-ական եվրո են տվել: Այս մասին գրում է «LaDepeche.fr»-ը: Մարզիկները դժվար թե երկար ժամանակ մնան փախուստի մեջ, քանի որ նրանց անձնագրերը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը կմասնակցի առաջիկա դիտարկմանը
Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/: Դիտարկմանը մասնակցելու է նաև ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի
Արթուր Սաքունցի կարծիքով, ՊՆ քննչական ծառայության այս որոշումն ուղղակի ապտակ է մեր ԶՈւ սպաներին
Զինդատախազի կողմից հրապարակային արված գնահատականները՝ մինչեւ փորձաքննությունների անցկացումը, քննության վրա ուղղակի ազդեցություն ունեցող եւ ուղղորդող նշանակություն ուներ, որը նույնպես հանցագործություն է։ Նա կանխորոշում էր, թե ով է մեղավոր լինելու, ով՝ անմեղ:
Քաղաքապետարանի առջեւից բերման են ենթարկում ակտիվիստների (Տեսանյութ)
Քիչ առաջ քաղաքապետարանի առջեւից բերման ենթարկվեցին երեք ակտիվիստներ, այդ թվում՝ Սուրեն Սահակյանը եւ Վահագն Մինասյանը: Այս պահին քաղաքապետարանի դիմաց ոստիկանները շրջապատել են քաղաքապետարանը՝ արգելելով ակտիվիստներին մոտենալ քաղաքապետարանին: Ակտիվիստները փորձում են մտնել քաղաքապետարան՝ մասնակցելու ավագանու նիստին, պնդելով, որ դա հրապարակային է: Եվս երկու հոգու բերման ենթարկեցին: Այս պահին ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ բախում է սկսվել, ակտիվիստները


















































