Օրվա լրահոսը
Քննարկվեցին բնակարանային շինարարության ընթացքի խնդիրները
Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում, Շիրակի եւ Լոռու մարզերում “Գլենդել հիլզ” ընկերության կողմից կատարվող շինարարական աշխատանքների ընթացքի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի ղեկավարությամբ կայացավ խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում համայնք առ համայնք ներկայացվեց շինարարության տարբեր փուլերում գտնվող, արդեն կառուցված եւ առաջիկայում կառուցվող բնակարանների եւ բնակելի տների շինարարության ընթացքին
Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ աշխարհի առաջնությունում
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը կմասնակցեն սեպտեմբերի 12-ին Թուրքիայում մեկնարկող 20 տարեկանների աշխարհի առաջնությանը: Նախապես առաջնությունը պետք է կայանար Հաթայ քաղաքում, սակայն այն գտնվում է Սիրիայի սահմանին մոտ, ուստի ՖԻԴԵ-ն եւ կազմակերպիչները վերջին պահին այն տեղափոխել են Ստամբուլի մոտ գտնվող Խոջաելի քաղաք: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կխմենք սամագոնը, կփռենք հանապազօրյա ասֆալտը, քթներս կքաշենք «մոմենտ» կոշիկի սոսինձը
Տե՛ր իմ Աստված, ի վերջո մեզ ուժ տվեցիր՝ ազատագրվելու «եվրոպական այդ կեղծ արժեքներից, մարդու իրավունքների շինծու դրույթներից, կրոնական, սեռական փոքրամասնությունների գլխացավից:
Մեկնարկել է շախմատի «Սեւանա լիճ» միջազգային մրցաշարը
Մարտունիում մեկնարկել շախմատի «Սեւանա լիճ» 16-րդ կարգի միջազգային մրցաշարը, որին մասնակցող 10 գրոսմայստերները ներկայացնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ավստրիան եւ Լեհաստանը: Խաղացված երկու տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում են հայաստանցիներ Կարեն Գրիգորյանը եւ Արման Փաշիկյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները ուղղակի ծաղր են ժողովրդի նկատմամբ
Կապան: Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը ընթացել է սեպտեմբերի 6-ին և 7-ին Կապան քաղաքի թաղամասերում, 8-ին Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Խդրանց և Սյունիք գյուղական համայնքներում, սեպտեմբերի 9-ին Կապան քաղաքի թաղամասերում: Գյուղական համայնքների բնակիչները իրենց բողոքն էին հայտնել տարիներ շարունակ գյուղական համայնքների խմելու ջրի և համայնքային ճանապարհների անմխիթար վիճակի, այժմ
Լեւոն Արոնյանը մեկնարկեց պարտությունով
ԱՄՆ Սենթ-Լուիս քաղաքում մեկնարկած «Sinqfield Cup 2013» շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում են Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան եւ Գատա Կամսկին, Հայաստանի շախմատիստների առաջատարը մեկնարկային տուրում սեւերով պարտվեց Նակամուրային, իսկ Կարլսենն առավելության հասավ Կամսկու նկատմամբ: Այսօր՝ 2-րդ տուրում, Արոնյանը սպիտակներով խաղում է Կարլսենի հետ, մյուս զույգում հանդիպում են Նակամուրան եւ Կամսկին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ի՞նչ նոր թանկացումների սպասել Մաքսային միություն մտնելու դեպքում
Մաքսային միություն մտնելն ի՞նչ գնային փոփոխություններ կբերի Հայաստանի ներքին շուկայում: Այս հարցին պատասխանելու համար, թերևս ամենապարզ տարբերակով, պետք է հաշվի առնել և՛ Մաքսային միությունից ներմուծվող ապրանքների հնարավոր էժանացումը, և՛ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների հնարավոր թանկացումը: Նախ, Հայաստանի ու Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի ու ԱՊՀ այլ երկրների միջև, դեռևս 1993 թվականից գործում են զրոյական մաքսատուրքեր: Այնպես
Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը՝ Սուրեն Խաչատրյանի որդուն ազատ արձակելու մասին
Ըստ նրա, այս դեպքը պարզ ցույց տվեց, թե ինչպես են նախաքննական փուլում խախտվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ Սահմանադրությունը։
ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարգադրել են Սիրիային հանձնել քիմիական զենքերը
«Ամերիկայի Ձայն». ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի կողմից արված հանկարծագյուտ ակնարկի արդյունքում ստեղծվել է հնարավորություն հասնելու դիվանագիտական կարգավորման ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի կողմից արված հանկարծագյուտ ակնարկի արդյունքում ստեղծվել է հնարավորություն հասնելու դիվանագիտական կարգավորման, որը հնարավորություն կընձեռի Սիրիային խուսափել վերջինիս քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ներկայացվող մեղադրանքների հետևանքով ԱՄՆ-ի ռազմական հարվածից: Լոնդոնում տրված հարցազրույցում Քերին, պատասխանելով այն հարցին, թե
«Նախախորհրդարան»-ի անդամին «հետապնդողը» ԱԱԽ ներքին անվտանգության վարչության պետն է
«Նախախորհրդարանի» քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որ երեկ առավոտյան նախաձեռնության անդամ Իրինա Ղափլանյանի` «Բլուր» կոչվող թաղամասում գտնվող տան մոտ անհայտ անձինք «հերթապահել են» «Տոյոտա Կարոլա» մակնիշի սև գույնի 006 ՈՈ 01 պետհամարանիշի ավտոմեքենայով: Ժամը 08:35-ին, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը երեխայի հետ իր ավտոմեքենայով դուրս է եկել բակից, «Տոյոտան» սկսել է հետապնդել նրանց: «Առաջին լրատվական»-ը պարզեց, որ մեքենան պատկանում
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով Չինաստան մեկնելու ճանապարհին Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Կայրաթ Կելիմբետովի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա մակարդակը, տարբեր ոլորտներում կապերի զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի տնտեսական վիճակին, զարգացման ուղղություններին և հեռանկարներին: Այնուհետև, Կայրաթ Կելիմբետովը վարչապետ Սարգսյանին է
Ռուսաստանը խոստացել է չթույլատրել Ուկրաինայի մուտքը Մաքսային միություն
«Ամերիկայի Ձայն». Կտրուկ հայտարարությունների պատճառ է դարձել այն հանգամանքը, որ Ուկրաինան հրաժարվում է դադարեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու ծրագրերը Ռուսաստանը խոստանում է փակել Ուկրաինայի մուտքը Մաքսային միություն, եթե Եվրոպական Միության հետ այս երկիրը 2013 թվականի նոյեմբերին ստորագրի Ասոցացման համաձայնագիրը և «Խորը և համապարփակ Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը»: Այս մասին ասել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
Ավտովթար՝ Թբիլիսյան խճուղում. հանվել էին Մալաթիայի ոստիկանապետի ավտոմեքենայի համարանիշները
shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի 800 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում բախվել է Opel Astra մակնիշի 35 ՕV 699 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ն էլ իր հերթին բախվել է իր առջևով ընթացող Mercedes մակնիշի 11 ՏՍ 395
Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք
Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 47/2 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարները տան բակում հայտնաբերել են 1 մ երկարությամբ գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ
Լեւոն Տեր-Պետրոսյան. «Որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով»…
iLur–ի ընթերցողներից Արմեն Ավետիսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին է ուղղել հետևյալ հարցը. «Պարոն Նախագահ, Կոնգրեսի վարչության սեպտեմբերի 7-ին կայացած նիստի Ձեր ելույթում Դուք հրաշալի և մատչելիորեն բացատրեցիք, թե Ռուսաստանի և Եվրոմիության միջև ընտրություն կատարելու գործընթացում ինչ պիտի աներ Սերժ Սարգսյանը: Այժմ ինձ հետաքրքրում է մի այլ՝ նույնքան կարևոր հարց. իսկ ի՞նչ պիտի չաներ նա»: Կոնգրեսի լրատվական ծառայության
Ազատազրկվածների կամ զինվորների հանդեպ բռնի համասեռամոլական գործողություններ կատարած անձանց հանդեպ ավելի խիստ կլինեն
Բանտերում, կալանավայրերում, հիվանդանոցներում, բանակում համասեռական բռնի գործողությունների դիմածներին սպասվում է 4-10 տարվա ազատազրկում
Փլուզում
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մանուկյան փողոցի թիվ 31 շենքի՝ քոլեջի, 1-ին հարկը փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է քոլեջի բուժկետի և սանիտարական սենյակի երկաթբետոնե հատակները՝ ընդհանուր 30 ք.մ: ԱԻՆ
Ռուզան Մուրադյան. «Ի՞նչ է նշանակում «ակնհայտ հղի»
Պատգամավորը հետաքրքրվում էր, թե որքանո՞վ է ընդունելի «ակնհայտ հղի» կամ «ակնհայտ 16 տարեկան» արտահայտությունը
Չեխիայում բացահայտվեց հայերի ինքնությունը. բախտավոր ազգ ենք․ (Ֆոտոշարք)
Չեխիայի հավաքականին Ֆուտբոլով հաղթելը չեխերին ստիպեց ճանաչել հայերին ու իմանալ Հայաստանի տեղը:
Արմեն Խարազյան․ «ՀՀ ղեկավարությունն ու հասարակական-քաղաքական ակտիվը անկարող են այս երկիրը կառավարել առանց ռուսական խնամակալության»
Վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Բրյուսելից հնչող տեսակետներին, թե Մաքսային միությանը անդամակցելը եւ ԵՄ Ասոցացման պայմանագիրը իր՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրով՝ համատեղելի չեն, եւ հարցին՝ այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ մինչեւ նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովը ինչ-որ լուծում գտնվի Հայաստանի դեպքում, նկատեց․ «Կարծիք կա, որ Հայաստանին հնարավորություն կարող է տրվել ստորագրել
Գալուստ Սահակյան. «Կալինինգրադը թող իրենց գլխին կպչի…». (Տեսանյութ)
Azatutyun.am․ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության, ինչպես նաեւ ՌԴ նախագահի խորհրդականի օրերս արած հայտարարությանը, որով Հայաստանը համեմատել էր Կալինինգրադի հետ։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «սա Ձեզ չի՞ վիրավորում», Գալուստ Սահակյանը պատասխանեց․ – «Վիրավորում է, և ամեն դուրսպրծուկ չէ, որ բան պիտի ասի հայերին, և միշտ մտածեք,
Եթե ամեն մի գործարար 500 տոմս գնի
Ամենաէժան՝ 2000 դրամանոց տոմսերը չեն սպառվել: Մարդիկ տոմս գնել ի վիճակի չեն․․․
«Կարելի է մտածել, որ նույնիսկ Մոսկվայի համար էլ Սուրիկ Խաչատրյանը կարևոր մարդ է». իրավապաշտպան
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատու Սեյրան Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում սպասելի համարեց ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումն ու նրանց ազատ արձակումը: «Քանի որ սա առաջին դեպքը չէ, և մենք Շիրակի մարզի բնակիչ ենք, այո,
Քրեական գործ՝ ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից իրենց լիազորություններն անցնելու փաստերի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ կատարելու՝ ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում, Շիրակի մարզային վարչությունում և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ ոստիկանների
Անչափահասների հանդեպ սեռական ոտնձգություններ կատարողների հանդեպ պատիժները կխստացվեն
Քրեական օրենսգրքում նոր հանցակազմեր կավելացվեն՝ անչափահասների հանդեպ սեռական հանցագործություններին վերաբերվող հոդվածներում
Ե՞րբ է ուժեղ փաստաբանը․ (Տեսանյութ)
Արա Զոհրաբյանն ու Տիգրան Աթանեսյանը փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներ են: Ընտրվելու դեպքում երկուսն էլ խոստանում են առաջին հերթին լուծել փաստաբանների խնդիրները, որոնք այսօր բազմազան են, վստահեցնում են նրանք: Կարեւոր պայման է նաեւ հաստատել հասարակության վստահությունը: Տիգրան Աթանեսյանի կարծիքով փաստաբանը կարող է դատարանում իրավիճակ փոխել` լավ աշխատանքի դեպքում. «Իհարկե չի կարող ապահովել միանշանակ արդարադատություն, բայց իրավիճակ
Արամ Սարգսյանը կոնսուլտացիաների շարք է սկսում. «Անողոք պայքար եմ մղելու իշխանության դեմ»
Այս օրերին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խորհդակցություններ է անցկացնում կուսակցությունների եւ քաղաքական տարբեր գործիչների հետ՝ Մաքսային միություն մտնելու հետ կապված բողոքի մեծ ալիք բարձրացնելու համար: Aravot.am-ի հետ զրույցում նա այսպես բացատրեց այդ խորհրդակցությունների նպատակը. «Ես անողոք ընդդիմություն եմ լինելու: Իշխանությունների լեգիտիմության մասին ես բավականին անողոք իմ տեսակետն ասել եմ: Բայց կային գործընթացներ, որոնք ինչ-որ
Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների միջեւ
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան հայ-ռուսական խորհրդատվություններ քաղաքական– ռազմական ոլորտի խնդիրների շուրջ: ԱԳՆ ՍՎՄԱ վարչության պետ Սամվել Մկրտչյանի եւ ՌԴ ԱԳՆ անվտանգության եւ զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովի գլխավորությամբ անցած խորհրդակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից քննարկեցին սովորական սպառազինությունների շուրջ բանակցային գործընթացի, Զենքի առեւտրի պայմանագրի, հակահրթիռային պաշտպանության, միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան համաշխարհային նախաձեռնության, 2014թ. Հաագայում
«ՀՀ-ին ռուսական ներդրումներից զատ անհրաժեշտ են նաեւ եվրոպական ներդրումներ»
ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանի կարծիքով ՀՀ-ն պետք է համագործակցի թե ՌԴ-ի, թե Եվրոպայի հետ:


















































