Օրվա լրահոսը
Մեկնարկեց Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը
«Աներեւակայելի դաշնակահարների շքերթ կա, իսկ ջութակահարները հիանալի են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկի մասին նշեց ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 2013-2014թթ. համերգաշրջանն սկսում է արդեն 7-րդ անգամ մեկնարկող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնով, որն այս տարի նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի
Էդուարդ Շարմազանով. «Հայաստանի ժողովուդն իր ընտրությունը կատարել է դեռեւս 1991-ի սեպտեմբեի 21-ին՝ բռնելով անկախ պետականության ուղին»
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Սյունիքի մարզի բնակիչները՝ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի գործով կայացրած որոշման մասին
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հայտարարության համաձայն, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Սյունեցիներից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունեն այս որոշման մասին, քանի որ նրանք այս ժամանակահատվածում հետեւում էին գործի ամբողջ ընթացքին: Մեր հարցումների մասնակիցները հիմնականում բացասական են արտահայտվել
«Միակ տարբերակը սահմանը բացելն է և բարեկամանալը թուրք ազգի հետ». 14-ամյա բլոգերի կարծիքը
«Առավոտ երիտասարդականը» բազմիցս հետաքրքրվել է հայ առավել փոքր տարիքի բլոգերներով: Այս անգամ մեր հերոսը 14-ամյա Աննա Մկրտչյանն է: Չնայած Աննան դեռ փոքր է և սովորում է 10-րդ դասարանում, սակայն նրա հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է: Սիրում է երգել, պարել, գիրք կարդալ, ճանապարհորհդել, իսկ ահա վերջնական արդյունքը արդեն ներկայացնել իր բլոգում: «Սկզբում բլոգս բացեցի ելնելով՝ մեր
Դատարանը Եղիա Նեսիսյանին պատժեց 1501 դրամով․ (Տեսանյութ)
Այսօր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Դինո Գոլդ մայնինգ» ընկերության ներկայացրած հայցի վճիռն ընդդեմ ակտիվիստ Եղիա Ներսիսյանի: Հիշեցնենք, որ Կապանում հանք շահագործող «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը դատական հայց էր ներկայացրել բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ այն բանի համար, որ նա ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ իր ելույթներից
Լեւոն Զուրաբյանը ՀՀ իշխանություններին նմանեցրեց Հայիթիի դիկտատոր Դյուվալյեին
Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ իշխանությունները դիմում են ստոր մեթոդների
«Ինչքան շուտ իշխանությունները հասկանան ու հրաժարական տան, էնքան լավ», Լեւոն Բարսեղյան
« Դեմ ենք Ռուսաստանի հետ Մաքսային միությանը» նախաձեռնության անդամները այսօր կրկին Բաղրամյան 26-ում են՝ նախագահական նստավայրի դիմաց: Մաքսային միությանն անդամակցելու մասին ՀՀ նախագահի որոշման վերաբերյալ իրենց դժգոհությունն այստեղ հավաքված քաղաքացիները պատրաստվում են բողոքի երթով ներկայացնել նաեւ ԵՄ հայաստանյան գրասենյակի առջեւ: «Ինչքան շուտ իշխանությունները հասկանան ու հրաժարական տան, էնքան լավ: Մարդը սեպտեմբերի երեքին իր հայտարարությամբ ապացուցեց,
Քոքոբելյան. Սահմանադրությունը վերպետական որևէ մարմնի գոյություն ՀՀ-ի նկատմամբ չի նախատեսում
Վերջին օրերին Հայաստանում հիմնական քննարկվող հարցը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունն է, համաձայն որի ՀՀ–ն մտադրված է անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացներին: Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր դատապարտող հայտարարությամբ արդեն իսկ հանդես է եկել: Ոզում եմ ընդգծել, որ բոլոր նրանք, ովքեր առաջնային են համարում Հայաստանի Հանրապետության շահն ու հետագա
ՀՀ-ն կստորագրի՞ Ասոցացման համաձայնագիրը, թե՞ ոչ. Արամ Սաֆարյանի տեսակետը (Տեսանյութ)
«ԼՂՀ մասնակցությունն այդ պրոցեսներին շատ կարևոր հարց է: Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները երբևէ չեն անի քայլ, որը կհակասի ԼՂՀ–ի փաստացի անկախությանն ու անվտանգության երաշխիքներին»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ԼՂՀ անվտանգությո՞ւնն էր հիմնական պատճառը Մաքսային միությանն անդամակցության որոշում կայացնելու հարցում` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանական թևից հնչում էին հավաստիացումներ, որ առանց ԼՂՀ-ի` Հայաստանի անդամակցությունը Մաքսային
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը կժամանի Երևան
«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը այս շաբաթ կայցելի Հայաստան: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաևը: Այցի նպատակը, ըստ Աբդուլաևի, մասնակցությունն է սեպտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստին: Նիստին մասնակցելու է նաև Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը: Անցած շաբաթավերջին Մահմուդ Մամեդգուլիևը ասել
Հրանտ Մարգարյանը՝ ՍԴՀԿ համագումարում. «Երբ սա կար, Լյուդմիլան հայտի չէ որտեղ էր»
Այսօր ՍԴՀԿ-ի 20-րդ համագումարն սկսվեց օրհներգով, կուսակցական հիմնով ու Տերունական աղոթքով: Համագումարի առիթով իր ուղերձն էր հղել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ այդ ուղերձի, շատ բարձր է գնահատվում ՍԴՀԿ-ի պես ավանդական կուսակցությունների դերը. «Անկախ Հայաստանի համար շատ բարդ կլիներ տարբեր երկրներում մեր խնդիրները ներկայացնելը եւ այդ առումով ՍԴՀԿ-ի դերն անուրանալի է»: Համագումարին ներկա էին Սփյուռքի նախարար
4 օր նույնականացման քարտեր և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր ստանալու դիմումներ չեն ընդունվելու
Հարգելի քաղաքացիներ, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր վարչական շենքի (գտնվելու վայրը` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք) տեղափոխման աշխատանքներով պայմանավորված տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 11-13-ը և 17-ին նույնականացման քարտեր և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր ստանալու դիմումներ չեն ընդունվելու: ՀՀ ոստիկանություն
«HRW»-ը Սիրիային է մեղադրում քիմիական զենքի կիրառմամբ հարձակման մեջ
«Ամերիկայի Ձայն». «Human Rights Watch». «Հարձակման իրականացման համար Սիրիայի ընդդիմությանը ներկայացվող մեղադրանքներն անհիմն են և չեն համապատասխանում կազմակերպության կողմից ստացված ապացույցներին» «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Սիրիայի իշխանությունները «գրեթե անկասկած պատասխանատու» են հարյուրավոր մարդկանց մահվան պատճառը դարձած՝ քիմիական զենքի կիրառմամբ հարձակումն իրականացնելու համար: Կազմակերպության կողմից երեքշաբթի օրը հրապարակված նոր զեկույցի համաձայն, հարձակման իրականացման ժամանակ օգտագործված
Անվճար միջոցառումների շարք` Թատերական միության բեմում
Հայաստանի թատերական գործիչների միությունում սեպտեմբերի 10-26-ը ներկայացվում է Դերասանի տան բեմում իրականացված վերջին շրջանի մի քանի ներկայացումների ցուցադրություններ: ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանի փոխանցմամբ` շուրջ 5 տարվա ընթացքում` 35 ներկայացումներ են ունեցել, որոնք սկզբնական շրջանում իրականացվել են հեռուստամարաթոնին հավաքված գումարի եւ սեփական բյուջեի շնորհիվ` նշելով, որ այդ գումարները սպառվելու հետեւանքով վերջին երկու տարիներին բեմը բաց է
Հայ շախմատիստների հաջողությունները դրսում
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Գաբրիել Սարգսյանը «Մեջիք Էքստրեմադուրա» ակումբի կազմում հաջող է մեկնարկել Իսպանիայի թիմային առաջնությունում: Նա առաջին տուրում ոչ-ոքի է արել կուբացի Լազարո Դոմինգեսի հետ, երկրորդում պարտության մատնել նրա հայրենակից Լենյեր Դոմինգեսին: Կանանց գրոսմայստեր, ամերիկաբնակ Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ-ի Գրինսբորո քաղաքում ավարտված շախմատի բաց մրցաշարում լրացրել է տղամարդկանց միջազգային վարպետի նորմա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հարսնաքարի գործով» մեղադրողի կարծիքով, ամբաստանյալները արժանահավատ ցուցմունք չեն տվել
Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց դատական վիճաբանությունների փուլը: «Հարսնաքարի գործով» մեղադրական ճառով հանդես եկած մեղադրողը, Շենգավիթ համայնքի դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ պաշտպանական կողմի մարտավարությանը, մասնավորապես, ամբաստանյալների գործողություններին, ցուցմունքներին, ասելով, թե ամբաստանյալները արժանահավատ ցուցմունքներ չեն տվել, խուսափել են քրեական պատասխանատվությունից: Պաշտպանական կողմի այն ակնարկին ի պատասխան, թե
ԱԳ նախարարն ընդունեց Դանիայից ժամանած խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը
Սեպտեմբերի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ճանաչողական այցով Հայաստան ժամանած դանիացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության անդամներին՝ Դանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Կյեր Հանսենի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց պատվիրակության այցելությունը` ընդգծելով, որ այն նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության տեսանկյունից: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց դանիական պատվիրակության այցելությունը Արցախ՝ ընդգծելով, որ նման
«Մեր իշխանությունները մրջյունի նման են՝ տեսնում են փոքր խոչընդոտները, մեծերը չեն տեսնում»
Արամ Սարգսյանը պնդում է, որ Մաքսային միությանն անդամակցելու իշխանության ներկայացրած փաստարկները կեղծ են եւ սուտ Իշխանությունը 2 հիմնական փաստարկ է բերում՝ Մաքսային միություն մտնելու որոշումն արդարացնելու համար: Առաջին փաստարկն այն է, որ դա ոչնչով չի խանգարում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը եւս ստորագրելուն, իսկ երկրորդ փաստարկի համաձայն՝ Ղարաբաղյան հարց կա, եւ անվտանգության խնդիր ունենք: Այս առնչությամբ
Ուորլիք․ «Եկել է ժամանակը վերջ դնելու ատելությանն ու տառապանքին»
«Ազատություն» ռադիոկայան. Մինսկի խմբի նորանշանակ համանախագահը Բաքվում հայտարարել է, որ մտադիր է իր գործունեությունը ծավալել իրատեսության և պրագմատիզմի հիման վրա: Երեքշաբթի օրը Բաքվում տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ճեպազրույցը: Նա հայտարարել է, որ անհամբեր սպասում է իր գործընկեր համանախագահների հետ աշխատանքի մեկնարկին: «Հրադադարի հաստատումից արդեն 20 տարի է անցել, և
Րաֆֆի Մովսիսյան. «Գաղափարների ճգնաժամ Հայաստանում չկա»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը Aravot.am-ի հետ զրույցում հակադրվեց այն կարծիքին, թե Հայաստանում մտքի, գաղափարների ճգնաժամ կա, դրա համար էլ կինոն չի զարգանում: Նա իբրեւ ապացույց փաստեց, որ վերջերս Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացված «Բաց դռներ» նախագծին 5 նախագիծ Հայաստանից է ընտրվել, նույնքան էլ Վրաստանից, այն դեպքում, երբ վրացական կինոյի վրա արվող
Ռուբեն Սահակյան. «Լորետա Բարսեղյանը չի ասել՝ Սուրիկ, էս ինչ արեցիր»
Այսօր հրավիրած ասուլիսում Խաչատրյանների փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ «սա պրիմիտիվ գործ է»: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք պատճառն այն չէ՞, որ Դուք այստեղ, որպես փաստաբան, ըստ էության գործ չունեք, գործի մեծ մասն արել է Սուրիկ Խաչատրյանը՝ իր դերով: Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Ես շատ մեծ դեր ունեմ: Ես լավ փաստաբան եմ: Եթե ինձ հետ նման բան պատահի՝
Երբ Հայաստանը նողկալի վիճակում էր, սիրիահայ շատ բարերարներ մեր կողքին էին. Մարիամ Մանուկյան
«Փառատոնը կարեւոր է սփյուռքահայ գործարարների համար, նրանք վերադառնում են հայրենիք, բաց երկնքի տակ մասնակցում են նախաձեռնությանը եւ հետաքրքիր օր անցկացնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսի վերաբերյալ նշեց ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Մամիկոն Խուրշուդյանը: Սեպտեմբերի 20-22-ը Հյուսիսային պողոտայում կանցկացվի «Երկրները մեկ հարկի տակ» խորագրով փառատոն-ցուցահանդես: Փառատոնին կմասնակցեն ինչպես տեղի արտադրող և
Վարչապետ Տիգրան Սարգսյանը չինական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանի Դալիան քաղաքում հանդիպում է ունեցել China Communication Constrction Company ընկերության գործադիր տնօրեն Վանգ Զիջհունին, ով վարչապետ Սարգսյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը: Ընկերությունը մասնագիտացած է ճանապարհաշինության ոլորտում. իրականացնում է նախագծում, շինարարություն, սպասարկում: Այն աշխարհում զբաղեցնում է ոլորտի տասներորդ հորիզոնականը: Ընկերության գործադիր տնօրենը Տիգրան Սարգսյանին հավաստիացրել է, որ հետաքրքրված են Հայաստանում
ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն դատապարտում է Երեւանում իր անդամների վրա կատարված հարձակումը
Հայաստանում ներկայումս ընթացող իրադարձությունները, որոնցում ներգրավված քաղաքացիական ակտիվիստների շարքերում են նաեւ Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) անդամները, Երեւանում հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Մեզանից շատերի կարծիքով՝ սա վախեցնելու փորձ է այն քաղաքացիներին, ովքեր համաձայն չեն Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ Մաքսային միությանը միանալու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման հետ։ ԱլԳ ՔՀՖ
Փաշինյանի անեկդոտը եւ Մուկուչյանի պատասխանը
Այն, ինչ դուք ասեցիք իմ հասցեին, կարծում եմ, դուք էլ լավ գիտեք, թե ինչ է ասել Թումանյանը ձեր տեսակի մասին… ու հեռու է մինչեւ մարդը իր ճամփան:
ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Հայաստանի իշխանությունների՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ
Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն իր խորին ափսոսանքն է հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության հայտարարության կապակցությամբ: Այս քայլը լուրջ հետընթաց կարձանագրի Հայաստանի՝ Արեւելյան Գործընկերության մեջ ներգրավման արդյունավետության, ինչպես նաեւ բացասական ազդեցություն կունենա ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի հեռանկարի վրա: Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխան իրավունքը՝ ընտրելու այլ
Ի՞նչ է փոխվում տղամարդու կյանքում հայրանալուց հետո
«Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվել ու Ձեզ է ներկայացրել, թե ինչ է փոխվում կնոջ կյանքում մայրանալուց հետո: Բալիկի ծնվելուն պես ոչ պակաս պատասխանատու շրջան է սկսվում նաև տղամարդկանց համար: Այսօր էլ խոսել ենք հայրերի ու նրանց զգացողությունների մասին: «Ի զարմանս շատերի, ես ուզում էի, որ առաջնեկս աղջիկ լիներ, բայց տղա ունեցանք- ասում է 26-ամյա Գևորգը, – բայց
ԵՄ-ն կարող է մատ անել Ռուսաստանին` Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի «ֆուլ» փաթեթը ստորագրելով
«Ես լինեի Եվրոպայի տեղը, կստորագրեի Ասոցացման համաձայնագիրը ու դրանով մատ կանեի Ռուսաստանին»,-Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Aravot.am-ի եւ Aysor.am-ի հետ զրույցում իր տարբերակն է առաջարկում վերջին շրջանում բուռն քննարկվող Ասոցացման պայմանագրի եւ Մաքսային միության հետ կապված: Պարոն Մակարյանի դիտարկմամբ` որքան Եվրոպան կոշտ հայտարարում է` չեմ ստորագրելու ասոցացման պայմանագիրը, այնքան Ռուսաստանի ցանկություններն արդարանում են,
409.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալների համար դատախազը 13 տարի պահանջեց
Ի դեպ, մեղմացուցիչ հանգամանքներ չնշվեցին, դատախազը նշեց միայն, որ Գարիկ Մարգարյանից բացի, բոլորն ունեն փոքրահասակ երեխաներ:


















































