Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն սպասում է ԱԳՆ-ի տեղեկատվությանն ու պարզաբանումներին

Տիկին Զոհրաբյանը առնվազն տարակուսելի է համարում, որ նման որոշումները կայացվում են առանց քաղաքական ուժերի հետ խորհրդակցելու:

Պռոշյանում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր

Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի տանիքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՓԾ օրվա պատասխանատուն, ՃԿԿ օպերատիվ խումբը և ՓՋ-ի սակրավորական խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ալեքսանդր Իսկանդարյան. «Խաչ քաշել Ասոցացման համաձայնագրի վրա չի կարելի»․ (Տեսանյութ)

«Եվրոպան կանգնեց խնդրի առջև, որը չէր զգում դեռ մի քանի շաբաթ առաջ: Եվրոպան շոկի մեջ է, բայց ես չեմ բացառում, որ մենք կլինենք Վիլնյուսում, ու ինչ-որ բան կստորագրենք այնտեղ»- այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը`անդրադառնալով նախագահներ Սարգսյանի եւ Պուտինի՝ երեկ Մոսկվայում հնչեցրած`ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությանը: Քաղաքագետը չի կարծում, որ

Կառավարման միջոցների ոչ նպատակային ցուցանիշով 15 կետով նահանջել ենք միջազգային զեկույցում

Նախորդ տարվա համեմատ, ինչպես նշված է զեկույցում, Հայաստանում վարկերի ստացման հեշտության ցուցանիշը 19 կետով նահանջ է արձանագրվել, վատթարացել է վիճակը նաեւ կառավարության միջոցների ոչ նպատակային օգտագործում ցուցանիշով` 15 կետով իջել ենք:

«Փարքինգ սիթի սերվիսը»-ը ճանապարհային ոստիկանի գործն էլ կանի (Տեսանյութ)

Վճարովի ավտոկայանատեղիի վճարովի համակարգը մի շարք թերություններ ունի

Անի Քոչարը՝ Փակ շուկայի պայքարի մասին. «Պայքարելու ենք՝ մինչև այդ մեկը չասի սիրուն չի» (Տեսանյութ)

«Այս երկրում ամեն բան արվում է մեկ հոգու հետ համաձայնությամբ, և քանի դեռ այդ մեկ հոգին չի բռնել այդ օրինազանցի ձեռքը, այդ անօրինությունները շարունակվելու են: Ուստի պայքարելու ենք՝ մինչև այդ մեկը ասի սիրուն չի»,-այսօր «Արցախ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակի և հուշարձանի պաշտպանության մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց Ազատագրենք հուշարձանը

Ամուսինը վրեժ էր լուծում կնոջից, աստղը չէր զգում տղամարդկանց պակաս. Հայտնի աստղերի նախկին սերերի մասին

Հայտնի աստղերը միշտ էլ աչքի են ընկել սկանդալներով և իրենց սիրեցյալներրի հետ տարբեր պատմություններով: Նրանք սիրահարվում են, ամուսնանում, դավաճանում, բաժանվում և այլն: «Առավոտ երիտասարդականը» անդրադարձել է հայտնի կին աստղերի նախկին սերերին: Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը վերջերս հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Նա հրապարակել է մի լուսանկար, որն արվել է «Ooh La La» տեսահոլովակի ժամանակ: Լուսանկարում

Սերժ Սարգսյանի հայտարարությունը «վերջը» չէր․ (Տեսանյութ)

«Ես չեմ կարծում, որ բոլոր հնարավորությունները բացարձակապես վերացան: Քաղաքականության մեջ այդպես ընդհանրապես չի լինում: Ես կարծում եմ, որ ՀՀ-ի կողմից եւ-եւ-ի քաղաքականությունը շարունակելու փորձերը կլինեն: Որքանո՞վ դա կընկալվի ՌԴ-ի կողմից, չգիտեմ, տեղեկատվությունը դեռ բավականին թարմ է: Բայց պետք է նկատի ունենալ, որ անվտանգության հարցը Հայաստանի համար հիմնաքարային է եւ դա հնարավոր չէ հաշվի չառնել»,- այսօր

Քաղաքագետը կոչ է անում շոկի մեջ չընկնել Հայաստանի որոշման պատճառով

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ, Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի որոշմամբ աշխարհի վերջը չի լինի: «ԵՄ երկրների արձագանքից հասկանալի է մի բան, որ Հայաստանի հարաբերությունները Եվրամիության եւ առանձին երկրների հետ շարունակվելու են, հարցն այն է, թե որն է լինելու այն նոր ձեւաչափը, որի շրջանակներում հնարավոր է լինելու ԵՄ-Հայաստան եւ առանձին երկրների հետ համագործակցությունը»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց

ՊՆ-ն չի գաղտնազերծում

«Ես նման տեղեկություն չեմ կարող տալ: Մենք որեւէ զենքի անուն չենք հրապարակում: Մենք ունենք զենք ձեռք բերելու մեր գրաֆիկը եւ աշխատում ենք մեր գործընկերների հետ»,- «Առավոտի» հարցին՝ ի վերջո իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Կարդացեք  «Առավոտ» օրաթերթ

Բախումներ եւ քաշքշոց նախագահականի առջեւ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Քիչ առաջ, նախագահականի մոտ  Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու որոշման  հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ բախումներ տեղի ունեցան: Մի քանի ակտիվիստների, այդ թվում՝ նաեւ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին ոստիկանները  բռնի ուժով բերման ենթարկեցին: Ակտիվիստները ի նշան բողոքի նստեցին փողոցում՝ Բաղրամյան 26-ի դիմաց: Ոստիկանները արդեն ավանդական դարձած բիրտ մեթոդներով ակտիվիստներին ոտնատակ տալով նրանց քշեցին դեպի

AR1A-ն ձե՞ռք է բերվել, թե՞ դեռ բանակցում են

Վերջերս «Ազատություն» ռադիոկայանը տեղեկություններ հրապարակեց այն մասին, որ Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով: Դրանց հեռահարությունը հասնում է մինչեւ 130 կիլոմետրի: Համալիրի կոնկրետ քանակ չի նշվում, սակայն, ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ, խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին է, որոնք համարվում են ռուսական նմանատիպ «Սմերչ» համալիրների արդիականացված տարբերակը. ավելի հեռահար են, քան «Սմերչները»,

Դադարեցվել է «ԷՆ-Աուդիտ» ՍՊԸ-ի լիցենզիայի գործողությունը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից արձանագրված խախտումների հիման վրա դադարեցվել է «ԷՆ-Աուդիտ» ՍՊԸ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը: Ստուգման արդյունքներով բացահայտվել է, որ մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում տրամադրված աուդիտորական եզրակացությունները կազմվել են առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու:  Դադարեցվել է նաեւ ընկերության չորս աուդիտորների որակավորման վկայականների գործողությունը, որոնց

«Չվճարովի» ավտոկայանատեղի

Առաջին օրը չէ, որ ակտիվիստները պայքարում են կարմիր ներկով եւ տեղեկատվական վահանակով «զինված» վճարովի ավտոկայանատեղիների դեմ: Եղել են դեպքեր, երբ ակտիվիստները սեւ կամ մուգ գույնի այլ ներկով «ջնջել» են կարմիր գծերը: Մենք Երեւանի կենտրոնական առնվազն երկու փողոցում տեսել ենք վճարման չափի մասին ազդարարող տեղեկատվական տախտակում ջնջված վճարովի կայանատեղի: Ստացվել է «Չվճարովի» ավտոկայանատեղի: Սա նշանակում է,

Ինչպես «հարություն» տալ թավջութակին

Երաժշտական լարային գործիքների հայկական դպրոցի լավագույն ավանդույթները վերջին երկու տասնամյակում պարզապես  մոռացության մատնվեցին: Երեւանի, առավել եւս՝ մարզերի երաժշտական դպրոցներում կորավ  հետաքրքրությունը հատկապես լարային գործիքների նկատմամբ, ինչը հետագայում պետք է բացատրվեր կամ արդարացվեր տարբեր պատճառներով, հատկապես նրանով, որ դրանք հեռանկարային չեն: Երաժշտական գործիքներից ամենաշատը տուժեց թավջութակը, թեպետ մայրաքաղաքին մոտ գտնվող մարզերում՝ Արմավիրում, Կոտայքում, ավելի հեռավոր մարզերի

«Ձեր պրոբլեմներն են»

Արեւմտյան թերթերի վկայությամբ` Ճապոնիայի վերջին երկրաշարժից հետո աղետյալ շրջանների ջրամատակարարման համար պատասխանատու պաշտոնյան ինքնասպանություն է գործել։ Շատ պարզ պատճառով. նա պարտավոր էր մարդկանց ապահովել ջրով, բայց ի վիճակի չէր կատարել իր պարտականությունները, որոնց համար աշխատավարձ էր ստանում։ Չկարողանալով լուծել իր պրոբլեմները՝ այդ մարդը չէր ցանկանում արդարանալ «օբյեկտիվ հանգամանքներով»։ Հայաստանում նման դեպքեր դեռեւս չեն գրանցվել։ Ջրի,

Սեռակրթվե’ք, նոր սեքսով զբաղվեք (Տեսանյութ)

Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը խորհուրդ է տալիս սեռական առողջության խնդիրներ ունենալիս` զուգընկերոջ հետ այցելել բժշկի

Դավիթ Գյուրջինյան. «Երեւանը կդառնա ռուսախոսության կենտրոն»

Ասենք թե՝ բացեցին գիմնազիա, համալսարանի մասնաճյուղ եւ այլն, հակազդեցությունը պետք է այն լինի, որ մարդիկ չգնան ու «չլցվեն» այդ համալսարանն ու գիմնազիան, չնայած վախենամ, թե մեր նախկին ռուսախոսության արձագանքները վերակենդանանան եւ հայերենն ու հայախոսությունը վտանգվի:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ) Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձ- նաժողովի նախագահ (համաձայնությամբ) Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ –ՀՀ արդարադատության նախարար Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆ – ՀՀ նախագահի օգնական Գրիգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ – ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գևորգ ԿՈՍՏԱՆՅԱՆ –

Եվրոպայում վստահ են, որ Հայաստանի համագործակցությանը ԵՄ հետ երրորդ երկիր է խանգարում

PanARMENIAN.Net – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կտրուկ շրջադարձը ազատ ընտրություն չէր: Այդ մասին հայտարարել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ղեկավար Մայքլ Քամբեքը՝ մեկնաբանելով Հայաստանի որոշումը Մաքսային միությանը անդամակցելու մասին: Նա հորդորել է ԵՄ-ին Հայաստանի հետ աշխատանքի նոր մեթոդներ գտնել, որն ակնհայտորեն ցանկանում է սերտորեն համագործակցել ԵՄ հետ, սակայն, հավանաբար, դրան խոչընդոտում է երրորդ երկիրը, գրում

Վրաերթ Երևանի Զարյան փողոցում

Սեպտեմբերի 3-ին, ժամը 09.30-ին,  «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զարյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Արտակ Զեյնալյան. «Եթե Հայաստանը մտնում է Սովետական Միության կազմի մեջ՝ եվրոպական հեռանկարը պետք է մոռանալ»

Այսօր «Մեդիա» կենտրոնում Ժուռնալիստների ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի ներկայացուցիչ, իրավաբան Արտակ Զեյնալյանը խոսեց Բարսեղյանի՝ 2011 թվականին հարուցված գործի ելքից, որով խախտվել էին նրա պաշտպանյալի իրավունքները: Զեյնալյանի համոզմամբ՝ գործի էությունը կայանում էր հետեւյալում՝ իրականում ոստիկանների նպատակն էր արգելել մարդուն՝ իրացնել իր խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը, ինչը քողարկվում էր, սակայն ի վերջո Վարչական դատարանն արձանագրեց, որ

Դաշնակցության տարածքային կառույցը «Ժառանգության» թեկնածուին սատարելու որոշում չի կայացրել

 Դաշնակցության Կապանի կառույցից հետաքրքրվեցինք, թե արդյոք մտադի՞ր է կառույցը ԱԺ մեծամասնական ընտրակարգով անցկացվելիք պատգամավորի լրացուցիչ ընտրությանը սատարելու Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանին: ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի ատենապետ Ռոմա Ավանեսյանը պատասխանեց, որ դեռեւս նման հարց իրենց կառույցում չի քննարկվել եւ «Ժառանգության» թեկնածուին սատարելու ոչ մի որոշում էլ չկա ներկա պահին: Իսկ

Գողության փորձը ձախողվեց

Սեպտեմբերի 3-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Իսահակյան փողոցում գտնվող «ՎՏԲ» բանկի մոտի խանութի ապակին կոտրել և գողություն են կատարել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի և Մարաշի բաժանմունքի ծառայողները ժամը 06.40-ին Իսահակյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկից, գողություն կատարելու

Արման Նավասարդյանը՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին. «ՀՀ նախագահն այդ իրավունքը չուներ»

«Եվ-եվ-ի կլիշեն ՀՀ պայմաններում հնարավոր է պահպանել, եթե մենք կարողանանք ճիշտ աշխատել: Այդ առումով կարելի է ողջունել այն, որ Սերժ Սարգսյանը գնաց և այնտեղ համաձայնություն կայացրեց: Բայց դժբախտաբար փաստաթղթեր չկան, այնինչ եթե լավ ուսումնասիրվեն դրանք, անպայման ելքեր կգտնվեն»,- Aravot.am-ի հարցին՝ ճի՞շտ էր արդյոք Մաքսային միությանն անդամակցելու՝ Սերժ Սարգսյանի կայացրած որոշումն, այսպես պատասխանեց արտակարգ և լիազոր

Լեւոն Բարսեղյան. Սերժ Սարգսյանը լրջորեն անցել է իր լիազորությունները

Այսօր «Մեդիա» կենտրոնում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ներկայացրեց Վարչական դատարանի կողմից իր իրավունքների խախտման փաստը ճանաչելու որոշման վերաբերյալ մանրամասներ: Դեպքը, որի ժամանակ խախտվել էր Բարսեղյանի իրավունքները տեղի է ունեցել 2011 թվականին Երևանում Անկախության 20-ամյակի զորահանդեսի օրը: Ոստիկանները խլել էին «Անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ» եւ նման բովանդակությամբ պաստառները, ապա, խափանելով երթը, «Ազատ,

Ս. Սարգսյանի հրամանագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին

Ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ. 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Սևանի հիմնախնդիրներին առնչվող հարցերի շուրջ

Քննարկվել են Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման և լճի հիմնախնդիրներին առնչվող հարցեր:

Արման Նավասարդյան. «Մենք բոլորս մեզ «պլենդուսից» էլ ավելի ցածր պահեցինք»

«Կարծում եմ, որ հարցի լուծումը փորձագետների հանձնաժողովի որոշումից  կախված չէ»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան, diplomat.am կայքի տնօրեն Արման Նավասարդյանը՝ խոսելով Սիրիայում օգոստոսի 21-ից հետո առաջացած սրված իրավիճակի մասին: Հիշեցնենք, որ իրավիճակը Սիրիայում սրվեց, երբ Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքից հարյուրավոր զոհեր գրանցվեցին: Քննարկվում է այն հարցը, թե ով է օգտագործել այդ զենքը.

Դատարանը «Սուրբ Խաչ» եկեղեցու բարեգործական հիմնադրամը չի լուծարել, հիմնադրամը բողոքում է

Աջափնյակ ե Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսված գործը մուտքագրվել է վերաքննիչ քաղաքացիական դատարան: Բողոքաբեր հիմնադրամը պահանջում է ամբողջությամբ բեկանել դատավոր Անի Մխիթարյանի կայացրած դատական ակտը: «Սուրբ Խաչ» եկեղեցու աջակցման բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Կարապետյանը դիմել էր դատարան: Նա տեղեկացրել էր, որ բարեգործական հիմնադրամը գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031