Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյանը չդիմացավ Մոսկվայի եւ ներքին ճնշումներին
Հայաստանի երեք նախագահները Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեծացրել են Երեկ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սպասված այցը վերջակետ դրեց Մաքսային միության, Եվրասիական ինտեգրացման հարցում Հայաստանի մանեւրելու շուրջ հնարավորություններին: Սարգսյանն ու Պուտինը համատեղ հայտարարություններ հնչեցրին, բանակցությունների արդյունքներն ամփոփեցին համատեղ մամլո ասուլիսում: Նրանց համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ հաստատեցին ՀՀ-ի
Էլինա Դանիելյանը՝ ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ում
Հայաստանի լավագույն կին շախմատիստուհի Էլինա Դանիելյանը կմասնակցի սեպտեմբերի 18-30-ը Տաշքենդում կայանալիք ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի երրորդ փուլին, որտեղ նրա մրցակիցները լինելու են Համփի Կոներուն, Չժաո Սյուեն, Ցզյուն Վենցզյուն, Եկատերինա Լահնոն, Բելա Խոտենաշվիլին, Վիկտորիա Չմիլիտեն, Անտոանետա Ստեֆանովան, Ալեքսանդրա Կոստենյուկը, Դրոնավալի Հարիկան, Օլգա Գիրյան, Նաֆիսա Մումինովան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վիճաբանություն՝ դանակահարության ավարտով
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 2/Ա հանրակացարանում դանակահարություն է տեղի ունեցել: Նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Արմեն Ղ.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով:
Ռոման Ամոյանը նորից ընդգրկվել է ազգային հավաքական
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այսօր մեկնում է Բելառուսի Ստայկի մարզաբազա, որտեղ ուսումնամարզական վերջին հավաքն է անցկացնելու՝ նախապատրաստվելով սեպտեմբերի 20-ից 22-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը մեկնելուց առաջ Aravot.am-ին տեղեկացրեց, որ մեր հավաքականը ամբողջական կազմով է ներկայանալու Բուլղարիա եւ մասնակցելու է բոլոր՝ յոթ քաշային կարգերում ծավալվելիք գոտեմարտերին: Լեւոն Ջուլֆալակյանը հավաքականի հիմնական
«Օպել-Վեկտրա»-ն բախվել է բեռնատարի
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կ/մ-ին` Մարմարաշեն գյուղի տարածքում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրին կայանված, վթարի ենթարկված «ԳԱԶ-2705-222» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Գուցե ընկ. Վահանը մտադիր է ԱԳՆ ներսո՞ւմ պահանջել «ցյուրիխյան ուրացման» հեղինակի հրաժարականը
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Հայաստանն արտասահմանում ներկայացնելու» առաջարկ է ստացել, եւ այդ առաջարկն իր համար ընդունելի է եղել։ «ՉԻ» – Սա, իհարկե, խոսում է դաշնակցական պատգամավորի բացառիկ սկզբունքայնության մասին։ Եթե հիշում եք՝ ՀՅԴ-ն իշխող կոալիցիայից դուրս եկավ հենց արտաքին-քաղաքական հարցերում Սերժ Սարգսյանի հետ տարաձայնությունների պատճառով, անձամբ Վահան Հովհաննիսյանն էլ կառավարության շենքի
Գեորգի Պողոսյան. «Եթե դու չբավարարես քո կնոջը` ուրիշը կբավարարի նրան»
Այսօր «Հայելի» ակումբում գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը ասաց, որպեսզի սեռական կյանքում լինել առողջ, պետք սեռական դաստիաակություն ստանալ. «Եթե խոսում ենք սեռական առողջության ամսին, ապա չպետք է մոռանալ այն, որ հատկապես տղամարդիկ շատ են գնում արտագնա աշխատանքի, ամիսներով միայնակ են լինում, մի քիչ խմում են ու պահի տակ սայթաքում, ինչի հետեւանքով էլ տուն են բերում բազմաթիվ ինֆեկցիաներ»:
Բարձրագույն խմբի ուղեգիր են ձեռք բերել
Շախմատի Հայաստանի 74-րդ առաջնության 1-ին խմբի արդյունքներով մրցանակային երեք տեղերն զբաղեեցրած շախմատիստները բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք են նվաճել: Նրանք են. մրցաշարի հաղթող Կարեն Գրիգորյանը՝ 9,5 միավոր, Լեւոն Բաբուջյանը՝ 8,5 եւ Տիգրան Քոթանջյանը` 7,5: Այս երեք շախմատիստներն էլ գրոսմայստերի կոչում են կրում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Շավարշ Քոչարյան. հայկական կողմերը երբեք չեն գնա միակողմանի զիջումների, դա բացառված է
Հատված փոխարտգործնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցից: – Վերջին տարիներին բանակցային սեղանի միակ փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն են, այնուհանդերձ, ստեղծված փակուղային իրավիճակը չի՞ ենթադրում, որ ԼՂ հիմանախնդրի կարգավորման գործընթացում կա նոր առաջարկների, նոր տրամաբանության անհրաժեշտություն, հետեւաբար, նոր փաստաթղթի մշակում: -Չեմ կարծում, որովհետեւ փակուղին ստեղծվել է ոչ թե փաստաթղթի պատճառով, այլ Ադրբեջանի՝ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքի
Ֆինանսական չարաշահումնե՞ր փաստաբանների պալատում
Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը կասկածներ ունի, որ պալատը ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել: Այսօր «Ուրբաթ» ակումբում պարոն Աթանեսյանը ներկայացրեց Պալատի ֆինանսական գործունեության իր հետաքննության արդյունքները. «Այս տարի հանրային պաշտպանի ծախսերի համար պետբյուջեով 260 միլիոն դրամ է հատկացվել, այդ ծախսերը չեն հարկվում եկամտահարկով: Իմ տեղեկություններով, հանրային 36 պաշտպան կա, թեեւ կայքում 56 է գրված,
Վրեժ Շահրամանյան. Տուժում է առողջությունը` տուժում է նաեւ սեռական առողջությունը
Ես հետեւում եմ թե ինչ են գրում սոցցանցերում, կայքերում սեռական թեմաներով ու նաեւ առաջ պայքարում էի դրա դեմ, բայց արդեն հոգնել եմ:
Ներկայացուցիչ չենք ունենա միայն 120 կգ քաշային կարգում
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին Բելառուսի Ստայկի մարզահամալիրում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Մեր ընտրանին նախապատրաստվում է սեպտեմբերի 16-18-ը Բուլղարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն արդեն որոշել է, թե ովքեր են պայքարելու մրցագորգում: Նրանք են. 55 կգ՝ Միհրան Ջաբուրյան, 60 կգ՝ Արթուր Առաքելյան, 66 կգ՝ Դեյվիդ Սաֆարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան,
«Ապահով Հայաստանը» շարունակում է դատարկվել
Պաշտոնական տվյալներով, միայն վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 200 հազար մարդ։ Եվ չնայած այն բանին, որ Ռուսաստանը վերջին ամսվա ընթացքում խստացրել է միգրացիոն քաղաքականությունը, արտագաղթի հոսքը չի նվազում։
Անառակ որդու վերադարձը
Եվ այսպես, Սերժ Սարգսյանի եվրաինտեգրումն ավարտվեց: Հուսանք՝ անիմաստ չարաճճիությունների համար նրան անկյուն չեն կանգնեցնի: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում
Մաշտոցի պողոտայի գրավատան կալանավորված կին տնօրենի գործը վերաքննիչում է
Քրիստինե Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Կրեդիտ Լայն» ՍՊԸ տնօրենը, միաժամանակ Մաշտոցի պողոտայի 15 հասցեում գտնվող «Ֆրեշ» ՍՊԸ տարածքում փաստացի իրականացնելով տարադրամի փոխանակման գործունեություն` մատչելի գնով արտարժույթ, ոսկյա զարդեր, ադամանդե քարեր գնելու, դրանք վերավաճառելու, վարկային գործունեություն ծավալելու համար կազմակերպություն հիմնադրելու համար գումարներ ներդնելու պատրվակով, նշված գործարքներից խոշոր շահույթ ակնկալող քաղաքացիների վստահությունը չարաշահելով, մեկ տարի շարունակ խաբեությամբ վերջիններից մաս-մաս հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:
Ա.Արեշև. Համաձայնեցված փաստաթղթերը ամենևին էլ չեն բացառում Երևանի համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ
Panorama.am. «Հայաստանում պրոեվրոպական ուժերի ավելորդ էմոցիոնալությունը ինձ փոքր-ինչ արհեստական է թվում, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ու ըստ այդմ համաձայնեցված փաստաթղթերը ամենևին էլ չեն բացառում Երևանի համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ առանձին ուղղություններով»,- Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ և ՌԴ նախագահների մոսկովյան հանդիպման արդյունքները ասաց ՌԴ հայտնի քաղաքագետ Անդրեյ Արեշևը: Նրա խոսքով, հայկական
Լեւոն Արոնյանը մեկնում է ԱՄՆ
Հայաստանի շախմատիստների առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեպտեմբերի 9-ից 15-ը ԱՄՆ-ի Սենթ Լյուիս քաղաքում մասնակցելու է «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարին: Armchess-ը տեղեկացնում է, որ այնտեղ հայ շախմատիստի մրցակիցները լինելու են ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը, ինչպես նաեւ Հիկարու Նակամուրան եւ Գատա Կամսկին (երկուսն էլ՝ ԱՄՆ): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գագիկ Մինասյանը՝ Ծաղկաձորի «Մարիոթում» արտագնա նիստի մասին. «Մենք որոշեցինք, որ անհրաժեշտ է առանձնանալ»
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում արտագնա նիստ է անցկացրել։ Նիստի օրակարգում, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, եղել է ընդամենը մեկ հարց՝ 2013 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պատգամավորները զվարճացել են հյուրանոցի լողավազանում, խմել եւ օգտվել հյուրանոցի բոլոր «բարիքներից»։ Այս «հույժ կարեւոր» նիստի
ՌԴ-ի հետ համագործակցությունը չպետք է խանգարի ԵՄ-ի հետ համագործակցությանը եւ հակառակը
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հայտնեց, որ հարցի շուրջ իրենց սկզբունքը մեկն է։ «Մենք կողմ ենք ցանկացած ինտեգրացիոն գործընթացին, բայց որ մեկը չվնասի որեւէ այլ ինտեգրացիոն գործընթացի, անվտանգության հաշվին չպետք է լինի»։
Սարիբեկ Սուքիասյան. Քննարկում ենք հայրենադարձությանն օժանդակման բանկային մեխանիզմների ստեղծման հնարավորությունները
«Հայէկոնոմբանկի» ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում Հայաստանում եւ արտերկրում գործող տարբեր կազմակերպությունների հետ, քննարկում հայաստանցիների՝ Հայաստանում վերաբնակեցման հնարավորությունները։ Հատված «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հարցազրույցից: – Ի՞նչ նախաձեռնություն է դա, եւ ինչպես է «Հայէկոնոմբանկը» պատրաստվում նպաստել հայերի՝ Հայաստանում վերաբնակեցմանը։ – Բանկի տարեկան ժողովի ժամանակ ես մեր բաժնետերերին եւ հանրությանը տեղեկացրի, որ բիզնեսի սոցիալական պատասխանատվության շրջանակներում «Հայէկոնոմբանկը»
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։ Համբոն ուզում էր Գիքորի ղրկած փողերը տոկոսով տար աներձագին, որ փողը փող բերեր։ Կինը չէր համաձայնվում։
«Դաշնակցությունը ժամանակին կամ կեղծում էր կամ էլ փոխել է դիրքորոշումը». Մակեյան
«Այն ընդդիմությունը, որը իշխանությունների համար ցանկալի է, նրանց ե՛ւ գործ են առաջարկում, ե՛ւ բիզնես ե՛ւ պաշտոններ են թողնում»,- «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսպես արձագանքեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելու լուրին: Նրա խոսքերով, Վահան Հովհաննիսյանը Դաշնակցության շարքային անդամ չէ եւ դեսպանի պաշտոնն ընդունելը կուսակցության ղեկավարության որոշմամբ պետք է լինի. «Իսկ
Վադիմ Դուբնով․ «Սարգսյանն առանձնապես ընտրություն էլ չուներ»
Ռուսաստանցի փորձագետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ Երևանը որոշում կայացրեց ակնհայտ ճնշման ներքո: «Եվրամիություն – Հայաստան ասոցացման համաձայնագրի հնարավոր նախաստորագրման փաստն ինքնին արժեզրկված է», – «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նշում է կովկասյան խնդիրներով զբաղվող ամենահեղինակավոր ռուսաստանցի փորձագետներից մեկը` ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը: Նրա համոզմամբ՝ այն, ինչի վերածվեցին
Կապիտուլյացիա՞, թե՞ առաջ, Հայաստան
Եվ այսպես, ՀՅԴ-ն համալրելու է մեր երկրի դիվանագիտական կորպուսը: Սա նորմալ կդիտվեր, եթե ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ լիներ, բայց հիմա, երբ այդ կուսակցությունը հանդես է գալիս թունդ ընդդիմադիրի դիրքերից, այդ իրողությունն արժանանում է քննադատության: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ 2009թ. ապրիլի 27-ին: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը իրենց այդ քայլը բացատրեց ԼՂՀ հիմնախնդրի և հայ-թուրքական
«Բարև Երևանը» պահանջում է տեղեկություններ
4 սեպտեմբերի 2013, Երևան: Երեկ ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները. 1. Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղերի կազմակերպման, տուրքի վճարման, հսկողության իրականացման և դրանցից բխող ու դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման իրավական ակտերի սպառիչ ցանկը. 2. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն
Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է դասախոս
Ս.թ սեպտեմբեր 3-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենդանիների բուծման և կերակրման ամբիոնի դասախոս, դոցենտ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու` նույն համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արամ Մուրադյանը: Արամ Մուրադյանը վերոնշյալ համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտում քաղաքացի <<Խ>>-ի ընդունելության քննությունների հարցը դրական
Դե կալինադ խոդի տուր ու…
Եթե Սերժ Սարգսյանին ավելի հոգեհարազատ է Եվրասիական միությունը, ապա նա հենց այսօր պետք է պաշտոնապես հրաժարվի իր ծառայողական «Մերսեդեսից» եւ վերցնի «Լադա Կալինա»։
Հայաստանը նստեց եվրոպական աթոռին՝ դեռ չնստած ռուսականին
Համատեղ հայտարարության տեքստն ու այն, ինչ բառացի ասել է Հայաստանի նախագահը, այնքան էլ չեն համընկնում` ի ցույց դնելով, որ համատեղ հայտարարության տեքստի վրա աշխատանքում ավելի շատ ճնշումներ են իրագործվել, քան դա երեւում է Հայաստանի նախագահի խոսքում: Մասնավորապես, Սերժ Սարգսյանի խոսքում Հայաստանի` Մաքսային միությանը միանալու ոչ թե որոշման մասին է խոսվում, այլ ցանկության: «Մենք հանգամանալի քննարկում
Երկրի նախագահի կողմից սա պարզապես դավադրություն է՝ մարտահրավեր
Պաշտոնական Երեւանը, փաստորեն, առանց հանրաքվեի, առանց որեւէ հասարակական քննարկման քաղաքական որոշում կայացրեց՝ անդամակցել Մաքսային միությանը։ Ճակատագրական որոշում, որի իմաստը, դատելով երեկվա արձագանքներից, հանրության համար բոլորովին հասկացված չէ։ Ավելին՝ վերջին շրջանում ամեն ինչ գնում էր դեպի եվրոպական ինտեգրացում։ Այդ մասին էին խոսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այդ մասին էր խոսվել ՀՀԿ ղեկավար մարմնի
Կամազրկության աստվածները
Սեպտեմբերի 3-ը Հայաստանի նորագույն պատմության ընթացքում կհամալրի նշանակալի օրերի ցանկը, սակայն ոչ թե կարմիրով, այլ սևով: Այդ օրը կհիշվի որպես քաղաքական կամազրկության մի օր, որի հետևանքով մեծ հարված է հասցվել հայկական նորաստեղծ պետականությանը: Ի դեպ, քաղաքական կամազրկության տեսանկյունից սեպտեմբերի 3-ը կարող է շատ նման լինել մարտի 3-ին՝ 2000 թվականի: Այդ օրը ՀՀԿ-ի այդ ժամանակի առաջնորդները`


















































