Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Անանյանների ընտանիքին՝ Հայաստանի գրողների միության նախագահ, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ: «Մեծ է նրա ավանդը մեր լրագրության, հրապարակախոսության, թարգմանական գրականության հարստացման, ինչպես նաև հրատարակչական և գրական կյանքի կազմակերպման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին և գրական հանրությանը, որին

«ՌԴ-ն շանտաժի է ենթարկել Հայաստանին»․ Եվրախորհդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

«Հնարավոր չէ լիարժեք անդամակցել և՛ Մաքսային միությանը, և՛ ԵՄ Ասոցիացման համաձայնագրին և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն», ասել է եվրոպացի բարձաստիճան պաշտոնյան

Լիտվայի ԱԳՆ․«ՀՀ-ն արգելափակել է ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը»

Tert.am․ Հայաստանը, որոշելով անդամակցել Ռուսաստանի կողմից ղեկավարվող մաքսային միությանը, արգելափակել է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու իր հնարավորությունը, երեքշաբթի հայտարարել է ԵՄ նախագահող երկրի՝ Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը, հայտնում է Global Post-ը: ԵՄ-ն հարգում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, որի մասին վերջինս հայտարարել է Մոսկվայում, սակայն երկու համակարգերը անհամատեղելի են, Լիտվայի

«Ուոլ Ստրիտ Ջորնըլ. «Հայաստանը կմիանա Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը»

«Պուտին ակնկալում է, որ Եվրասիական միությունը կդառնա հակակշիռ Եվրոպական Միությանը և կազմավորված կլինի նախկին Խորհրդային Միության երկրներից»

Հրաչ Ջաբրայանը՝ Ֆալլետտանների տված հարցազրույցի մասին

«Դանդի փրիշս մեթալս Կապան» (նախկին «Դինո գոլդ մայնինգ քամփնի») ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը ծիծաղելի համարեց երկուսուկես տարի անց Հայաստան ժամանած «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտայի ու նրա կնոջ՝ Ֆարիդա Ֆալլետտայի հարցազրույցում տեղ գտած հայտարարությունները: Հրաչ Ջաբրայանի տեղեկացմամբ՝ վերջիններս իրենց հարցազրույցում չնշեցին,  որ դիմել են դատարան, այդ թվում նաև վերաքննիչ ու

«Մաքսային միություն մտնելով` Ռուսաստանի գերազդեցությանը Հայաստանի վրա տրվում է պաշտոնական բնույթ»

ՀԱԿ Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը կարծում է, որ Մաքսային միություն մտնելով` Ռուսաստանը խորացնում է առանց այդ էլ առկա գերազդեցությունը մեր երկրի վրա:

Լյուդմիլա Սարգսյան. «Սերժ Սարգսյանը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել»

ՍԴՀԿ ատենապետը ողջունում է Մաքսային միության հետ անդամակցությունը, բայց գտնում է, որ դա միայն Սերժ Սարգսյանի որոշումը չպիտի լիներ:

«Եվրոմիությունն էլ, ԱՄՆ-էլ կշարունակեն պայքարել Հայաստանի համար»

Նույնիսկ Իրանն ու Չինաստանն էլ կպայքարեն Հայաստանի համար, կարծում է տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը

Orange-ն առաջարկում է ինտերնետի անվտանգության ծառայություններ ավելի մատչելի սակագնով

Այսօրվանից Orange-ն Ինտերնետ Հիմայի, Ֆլայբոքսի և MyFi-ի բաժանորդներին առաջարկում է օգտվել Kaspersky ընկերության առաջարկած համակարգչային անվտանգության ծառայություններից ավելի ցածր սակագնով: Այսպես, Kaspersky Anti-Virus հակավիրուսային ծրագրից այսուհետ Orange-ի բաժանորդները կօգտվեն ամսական ընդամենը 1000 դրամով, նախկին 1500 դրամի փոխարեն, իսկ Kaspersky Internet Security անվտանգության ծառայությունից՝ 1500 դրամով, նախկին 2000 դրամի փոխարեն: Kaspersky ընկերության այս ծառայությունները թույլ կտան պաշտպանել համակարգիչն ինտերնետում

Հայ գրական-մշակութային անդաստանը ծանր կորուստ կրեց

Սեպտեմբերի 2-ին, կյանքի 67-րդ տարում անժամանակ վախճանվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ, անվանի մտավորական և հասարակական գործիչ, հրապարակախոս, թարգմանիչ ու բանաստեղծ Լևոն Զաքարի Անանյանը։ Լ. Անանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին, Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971 թ.` «Մանկավարժ» թերթից: Լ. Անանյանի անունը

«Հայ օգնության ֆոնդը» աջակցում է սոցիալապես անապահով 23 ուսանողի

Սեպտեմբերի 3-ին «Հայ օգնության ֆոնդի» Հայաստանի մասնաճյուղի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Անուշ Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթի 23 սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող հաղթող ուսանողների հետ: 2013-2014 թթ․ ուսումնական տարվա համար 52 դիմումատուներից ընտրվել է 23-ը: Ընտրված ուսանողներից 10 միակողմանի ծնողազուրկ են, 6-ը ունեն հաշմանդամ ծնողներ, 2-ը ամուսնալուծված ծնողների երեխաներ են: «Հայ օգնության ֆոնդը» կաջակցի

Արմեն Մարտիրոսյան. «Հնարավոր է հնչի նմանատիպ հայտարարություն, որ Ասոցացման համաձայնագիր ենք ստորագրելու»

«Այս իշխանությունները ոչ մեկ անգամ են նման որոշում ընդունել: Հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ էլ այդպես արեցին: Քնեցինք-զարթնեցինք՝ տեսանք, ինչպես որոշեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում Սարգսյան-Պուտին հանդիպման արդյունքներն այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ «Մինչեւ այժմ եվրոպական պատվիրակության բարձրաստիճան այրերը, որ եղան այստեղ, այդ թվում նաեւ՝ դե ֆակտո նախագահը կեղծված ընտրություններից հետո գնաց Եվրոպա մի

«Հայաստանը գնաց Մոսկվա՝ խնդրելու, որ Պուտինը թույլ տա մտնենք Մաքսային միություն. սա ստորացուցիչ է»

Հովհաննես Իգիթյանն այսպիսի տպավորություն է ստացել ռուսական լրահոսից

«Կադրային քաղաքականությունը կրթության ոլորտում լուրջ կաղում է».Անահիտ Բախշյան

«Եթե ուսանողը չի սովորում, անկախ նրանից` սոցիալապես ապահով, թե անապահով ընտանիքից է, ինչո՞ւ պիտի պետությունը նրան գումար տա: Պետությունը թող գումար տա մեկ չափորոշիչի համաձայն` առաջադիմություն, այսինքն` նրան, ով բարձր առաջադիմություն է ցուցաբերում»,- այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը` հավելելով, որ պետք է հավասար հնարավորություններ ընձեռել

Հմայակ Հովհաննիսյան. «Պուտինի հետ 3 տարբերակ է քննարկվել»

Արդեն ավարտվել է Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան սպասված հանդիպումը եւ հրապարակվել երկու նախագահների համատեղ հայտարարությունը՝ Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշման հետ կապված: Այդ հանդիպման մասին Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը սովորաբար ոճ ունի: Նա ասում է նախադասություններ, արտահայտություններ, որոնք պարտավորեցնող չեն: Բայց սա այդ դեպքը չէր, քանի որ

Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

Սեպտեմբերի 3-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Արցախ այցելած Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի հայկական միության պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ս.թ. հունիսի 11-ին ԼՂՀ Մարտունի և Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը։ Հանդիպմանը քննարկվել են այդ երկու քաղաքների միջև կապերի հաստատման և ամրապնդման ուղիները:   ԼՂՀ ԱԳՆ մամուլի

«Այս վարչակարգը և դրա հիմքում ընկած համակարգը պետք է վերացվեն Ազգային Հեղափոխության միջոցով»․ «Հայազն»

Սույն ամսվա սեպտեմբերի 2-ին մամուլում հրապարակվել է Նախախորհրդարանի հայտարարությունը, որտեղ ակտիվիստների հանդեպ ոստիկանության ճնշիչ գործողությունները անհեթեթ պատճառահետևանքային կապերով և տրամաբանության տարրական կանոններին հակառակ տեղավորվել են Հայազնի անդամների կողմից Սարդարապատ/Նախախորհրդարանի անդամների դեմ իբր իրականացվող կանոնակարգված և նպատակաուղղված ճնշումների կողքին: Այսպիսով, քաղաքացիական դիմադրության օջախները հավասարեցվում են «խեղճ» սարդարապատականների անձնական պահվածքի հետ կապված հնարավոր միջադեպերի, իսկ Հայազնը «անիծյալ

Ստեղծվել է կառավարական հանձնաժողով Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Հանձնաժողովի կազմում են` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը,  ՀՀ ֆինանսների նախարար Դ. Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանը, ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը,

Սերգեյ Լավրով․ «Ռուսաստանն ու Հայաստանը քաղաքական որոշում են ընդունել»

1in.am.  Մոսկվան հույս ունի, որ Մաքսային միության բոլոր անդամները կաջակցեն Երևանի որոշմանը՝ միանալ կառույցին. Ռուսաստանն ու Հայաստանն արդեն քաղաքական որոշում են ընդունել: Այս մասին, ինչպես հաղորդում RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ուժի մեջ են մտնում այն ընթացակարգերը, որոնք գոյություն ունեն Մաքսային միուսթյունում՝ դիմում Մաքսային միության հիմնադիր երեք պետությունների ղեկավարություններին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է ԼՂՀ տարբեր ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունը ԼՂՀ-ի վարչապետ Արա Հարությունյանի և ԼՂՀ-ի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մի քանի արտադրական ձեռնարկություններ: Վարչապետը նախ եղել է Կարմիր շուկայի ձեթի արտադրության գործարանում` ծանոթացել տեղական հումքով ձեթի արտադրության ընթացքին ու առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, իսկ հումքը` արևածաղիկը, ստացվում է

Սիսիանը՝ 2014 թվականի ՀՀ երիտասարդության մայրաքաղաք

 2014 թվականի Հայաստանի Հանրապետության երիտասարդության մայրաքաղաքը Սիսիանն է։ Այդ մասին այսօր ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերով նախարարությունում կայացած «Հայաստանի 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը։ Քննարկմանը ներկա էին նաև Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, Էջմիածնի քաղաքապետարանի ներկայացուցիչը, մրցույթի կազմկեմիտեն և փորձագիտական հանձնաժողովը, ԶԼՄ ներկայացուցիչներ։

Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման մասին

Այսօր Մոսկվայում կայացած Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում: *** Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի արդյունքների վերաբերյալ Մոսկվա, 3 սեպտեմբերի, 2013թ. Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ

Բացի «Կարմիր գրքից» գոյություն ունի նաև «Սև» գիրք

Սկսած 1958 թվականից գիտնականները Կարմիր գրքում արձանագրում են անհետացող տեսակի կենդանիներին և բույսերին: Սակայն գոյությունի ունի նաև Սև գիրք, որտեղ նշված են մարդկության մեղավորությամբ երկրագնդից արդեն իսկ անհետացած բույսերն ու կենդանիները: 4 միլիոն բնակչություն ունեցող Նոր Զելանդիայում բակվող ոչխարների քանակը 17,5 անգամ գերազանցում է այնտեղ ապրող մարդկանց թվից: Դանուբ գետը անցնում է եվրոպական 10 երկրներով

«Քո սիրելին առաջին հերթին քո ամենամոտ ընկերն է». Կարծիքներ` սիրելիից բացի ընկերներ ունենալու մասին

Հաճախ տղամարդիկ արգելում են կանանց տղա ընկերներ ունենալ ոչ թե այն պատճառով, որ չեն վստահում իրենց ընկերուհիներին, այլ այն պատճառով, որովհետև կարծում են` «տղամարդը մնում է տղամարդ», իբր նա միշտ այլ ակնկալիքներ ունի կնոջից: Սիրահարներից մեկը չի ցանկանում, որ իր զուգընկերը իրենից բացի որևէ մեկի հետ կապվածություն ունենա, նրա հետ երկար ժամանակ անցկացնի և այլն:

«Սա ընդամենը շանտաժ է իմ, իմ կնոջ եւ իմ ընտանիքի նկատմամբ գումար կորզելու». Ազատ Խաչատրյան

«Ամբողջովին հերյուրանք է, թե աշակերտը տեսողությունը գրեթե կորցրել է ուսուցչի հարվածի արդյունքում: Մեղադրանքը, որ ներկայացրել են ծնողները շինծու է եւ իրականությանը չի համապատասխանում, ինչպես նաեւ չի համապատասխանում տեսողությունը կորցրած երեխայի մոր հայտարարությունը, թե մինչ իրենց գյուղ տեղափոխվելը Սուսաննա Գալոյանը աշխատել է հարեւան գյուղերից մեկի` Նորաբացի դպրոցում, սակայն տնօրենը նրան հեռացրել է մեկ այլ երեխայի ծեծելու

«Իմ երկու հայրը» որոշեցի հրապարակել մասամբ գենդերային խնդիրների մասին ծավալված քննարկումների պատճառով».Դօրիան

Դօրիան. հայ իրականության մեջ այս անունը թերևս ամենասկանդալային անունների շարքում կարելի է դասել: Մեկ տարի առաջ նրա անունը լսողները ամենուր, գրեթե ամեն տեղ փորձում էին փնտրել նրա կերպարանքը, սակայն երկար ինտրգներից հետո Դօրիանը, նույն ինքը՝ Գրիգոր Մուրադյանը բացահայտվեց, բայց մինչև օրս մնաց անկանխատեսելի և առեղծվածային: Որտե՞ղ է նա և ի՞նչ նոր պատմվածքով է ներկայանալու իր

ՀՀ-ի և ԼՂՀ-ի վարչապետերի գլխավորությամբ քննարկվել է Արցախում կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ընթացքը

ԼՂՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԼՂՀ-ի կառավարության ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցություն: Հայաստանի և Արցախի կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են Արցախում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները և օրենսդրական դաշտի բարելավման գործընթացը:  ՀՀ կառավարության անդամները ներկայացրել են կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ Արցախում առաջացած հարցերի շուրջ իրենց

Ալավերդցին մեղադրվում է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

Բացի այդ` նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ նույն անձին սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու համար:

Հայ երիտասարդներն իրենց ծրագրերը ներկայացրեցին վրացիներին

2013թ-ի օգօստոսի 17-27-ը «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի և «Կանաչ մոլորակ» երիտասարդական շարժման կամավորական խումբը «Բնապահպանական- հասարակական փորձի փոխանակում» ծրագրի շրջանակներում այցելեցին Աջարիա`Բաթումի քաղաք և Սախալվաշո համայնք: Երիտասարդ կամավորները վրացական,աջարական ՀԿ սեկտորին ներկայացրեցին իրենց փորձը: Վրաստանի գործընկերներին հատկապես հետաքրքում էր հայ երիտասարդների կողմից Կոտայքի մարզում իրականացվող«Էկո սնունդ էկո տրանսպորտով կամ VELOCITY» ծրագիրը, որի նպատակն է կայուն

Վարորդները նպաստել են մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն

Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 1978 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ` 1986 թ. ծնված Վիոլետա Հ.-ին ու 1972 թ. ծնված Աստղիկ Ե.-ին: Պարզվել է, որ Անդրանիկ Մ.-ն հուլիսից իր ավտոմեքենան 5.000-ական դրամի դիմաց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031