Օրվա լրահոսը

Լարա Ահարոնյան. «Ավելի շատ կանայք են օգտագործվում»

Իսկ այն, որ նրանք օգտագործվում են տարբեր պաշտոնյաների կողմից, ես գնահատում եմ որպես մարդու իրավունքների խախտում:

«Вечерний Ургант» հաղորդումից հանել են Ուրգանտի մտերիմ ընկերոջը

Ալեքսանդր Գուդկովն այլեւս   «Вечерний Ургант» հաղորդաշարում չի աշխատելու:   Հայտնում է «Экспресс-газета»-ն: Նոր եթերաշրջանին Ալեքսեյ Գուդկովը, ով Իվան Ուրգանտի մտերիմ ընկերն է, առաջիններից է, որ ազատվել է աշխատանքից: Վարկածներից մեկի համաձայն՝  Գուդկովին աշխատանքից ազատել են նրա համար, որ նա անուղղակիորեն զբաղվում է «պեդերաստների» պրոպագանդայով: Ալեքյեյ Գուդկովը այսպիսի ակնարկները կտրականապես մերժում է: «Այդ կերպարը ստեղծվել է, երբ

Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ. Վահան Հովհաննիսյան

yerkir.am. – Պարո’ն Հովհաննիսյան, վերջին օրերին մամուլը ողողված  է Ձեր` դեսպան նշանակվելու լուրերով: Նշվում է նույնիսկ երկիրը՝ Գերմանիան: – Ինչպես հաճախ է պատահում մեր իրականության մեջ, ցանկացած լուր կամ նորություն որոշ լրատվամիջոցներ արհեստականորեն վերածում են սկանդալային ինտրիգի` հաղորդելով դրան սենսացիոն բնույթ: Անցած օրերին ես հետաքրքրությամբ էի ծանոթանում տարատեսակ մեկնաբանություններին, որոնց մեջ սակավաթիվ լուրջ արձագանքների կողքին հաճախ

Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել

Նա մահացել է ֆիզիկական վարժություններ կատարելուց հետո

Взгляд. ԵՄ-ի և Մաքսային միության միջև Երևանն ընտրեց ՀԱՊԿ-ը

«Ազատություն» ռադիոկայան. «Եվրամիության և Մաքսային Միության միջև Երևանն ընտրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը»,- անդրադառնալով Հայաստանի ղեկավարի այսօրվա մոսկովյան այցին գրում է ռուսական Взгляд-ը՝ մանրամասնելով. -«Վիլնյուսում` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել պատրաստվող Ուկրաինայի շուրջ ծավալված ճակատամարտի ֆոնին Երևանն ընդհանրապես կարող է հրաժարվել նմանատիպ պայմանագիրը նախաստորագրելու մտադրությունից»: Թերթին տված հարցազրույցում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նկատում է. – «Աշխարհում հնարավոր

«Սերժ Սարգսյանը Մոսկվայում պետք է այնպես անի, որ և ոչխարները ողջ մնան, և գայլերը կուշտ լինեն». քաղաքագետ

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանին խնդրեց մեկնաբանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր Մոսկվայում հանդիպման նպատակը: Մի՞թե այդքան ծանր զրույց է սպասվում մեր նախագահի համար, ինչպես կանխորոշում են քաղաքագետներն ու վերլուծաբանները: «Ասեմ, որ ՀՀ նախագահի Ռուսաստանի Դաշնություն այցն ու Պուտինի հետ հանդիպումը շատ կարևոր է երկու երկրների համար, որպեսզի վերջնականապես հստակեցվի` որ

Կայացավ Պուտին – Սարգսյան հանդիպումը

«Ազատություն» ռադիոկայան. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր են երկու երկրների համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի: Այդ մասին նրանք հայտարարել են՝ ամփոփելով այսօր Ռուսաստանի նախագահի Նովո Օգարյովոյի նստավայրում կայացած հանդիպման արդյունքները: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պուտինը բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նշել է, որ սա Սարգսյանի արդեն երկրորդ այցն է Մոսկվա այս տարի,

«Կոմանդոսի առասպելը կկորչի, պետք է ձեռք քաշի այդ հիմարություններից». Գալուստ Սահակյան. (Տեսանյութ)

«Շատ բուռն առճակատում Կոմանդոսի հետ չեղավ, որովհետեւ Կոմանդոսն իր բնույթով բավականին լուրջ ռազմական գործիչ է: Նա երբեք շրջապատային ակտիվություն էլ չի ցուցաբերել: Զինվոր, սպարապետ, պետական անկախություն ձեւակերպող գործչի ներկայությամբ իրեն պահել է շատ ձիգ եւ համեստ: Պարզապես ոչ թե վարկաբեկվում է Վազգեն Սարգսյանը, այլ գնալով նման երեւույթներով կկորչի նաեւ Կոմանդոսի առասպելը եւ իրեն սկսեն կոչել

Orange-ի բաժանորդները SMS-ի միջոցով կարող են վճարել ավտոկայանատեղերի համար

Այսուհետ Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են SMS-ի միջոցով վճարել Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերի ժամանակավոր օգտագործման ժամավճարը: Ուղարկելով կարճ հաղորդագրություն 1045 և 5045 համարներին և հաղորդագրության տեքստում լատինատառ և առանց բացատների նշելով իրենց ավտոմեքենայի պետհամարանիշը ՝ բաժանորդները համապատասխանաբար ձեռք կբերեն նախատեսված 1-ժամյա կամ 1-օրյա ավտոկայանատեղերի կտրոններ: Մեկ ժամվա ավտոկայանման թույլտվության արժեքն է 100, իսկ

«Չենք ծեծել, կոնֆլիկտ է եղել». «Հայազն» կուսակցության պարզաբանումը

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը չի ցանկանում խոսել երեկ Հյուսիսային պողոտայում Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հետ ունեցած միջադեպի մասին: Նա Aravot.am-ին ասաց, որ կոնֆլիկտ է եղել, ու իրենք համապատասխան հայտարարությամբ հանդես կգան. «Նախախորհրդարանը չափազանցրել է»: Հիշեցնենք, որ Նախախորհրդարանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 17:45-ի սահմաններում, Հայազն կուսակցության յոթ-ութ անդամներ, այդ

Սամվել Ալեքսանյանը թաքնված աշխատո՞ւժ է պահում (Տեսանյութ)

«Բռնված չէ, գող չէ, դա մոտավորապես այսպես կարելի է մեկնաբանել»,-Aravot.am-ին ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ երեկ «Փակ շուկայի» տարածքում մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել,  որոնք վանկարկում էին՝ «Կեցցե՛ Ալեքսանյանը», «Ալեքսանյան կառուցող», «Ալեքսանյան բարերար»: Սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում այս առնչությամբ եղան մեկնաբանություններ, որ ցուցարարները դրա համար վճարվել էին:

410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 3-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ:

Արտակ Զեյնալյանը պնդում է, որ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների ակցիան ոչ ոք իրավունք չուներ կանխել

Իրավաբան Զեյնալյանը պնդում է, որ ոստիկանները իրավասու չէին կանխելու այդ հրապարակային միջոցառումը եւ պարտավոր էին ապահովել ակցիայի ընթացքը, անկախ նրանից՝ իրազեկում եղել է, թե` ոչ:

Ծնողները մեղադրում են դպրոցի տնօրենին, վերջինս հերքում է

Տնօրենի դուստրը բանասիրական կրթությամբ շախմատ է պարապում Իջեւանցի մի խումբ ծնողներ պատվիրված ծրարով ուղարկված նամակում «Առավոտի» թղթակցին բողոքել են Իջեւանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Ռոզա Խառատյանից: Նամակում մասնավորապես նշված է. «Իջեւանի թիվ 4 դպրոցի տնօրեն Ռոզա Խառատյանը եւ նրա դուստր Ռուզաննա Բեկնազարյանը դպրոցը դարձրել են իրենց սեփականությունը, ում հետ ինչպես ուզում են՝ վերաբերվում են,

Հանձնարարվել է հանրությանը պարբերաբար իրազեկել «Հին Երևան» ծրագրի իրականացման ընթացքի մասին

Երևանի քաղաքապետարանում անցկացվող ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ գնդապես Մուշեղ Ղազարյանին պարգևատրել է «Երևան

ԵՊՀ աշխատակազմի ղեկավար. «Կայացած մտավորականը փողոցում չի քնում»

Եթե շատերին թվում է, թե մտավորականը պետք է աղքատ լինի, վատ հագնված եւ իր մասին չմտածի, դա շատ վատ կարծիք է, պետք է վաղուց այդ կոմպլեքսներից ազատվել:

ՄԱԿ. «Սիրիայից փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը»

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը «նորագույն պատմության մեջ չտեսնված հումանիտար ամոթալի աղետ» է անվանել Սիրիայից փախստականների շուրջ ստեղծված իրավիճակը

Արծվիկ Մինասյանը` Գերմանիայում ՀՅԴ-ական դեսպանի թեկնածուի մասին

Խոսքը գնում է Գերմանիայի մասին, մի երկիր, որը ոչ միայն կարեւոր դերակատարություն ունի թե տարածաշրջանում, թե համաշխարհային մասշտաբով քաղաքականություն թելադրելու տեսանկյունից, մի երկիր, որտեղ թուրքական լոբբիզմը բարձր մակարդակի վրա է , մի երկիր, որի հետ Հայաստանի շահերի համընկնումը կարող է մեր երկրի բարեկեցության աճ ապահովել, մի երկիր, որը բոլոր ժամանակներում եղել է հզոր :

Ըստ «Նախախորհրդարանի»՝ «Հայազն» կուսակցության անդամները հարձակվել են իրենց մամուլի խոսնակի վրա

Հայազն կուսակցության յոթ-ութ անդամներ, այդ թվում` կուսակցության վարչության անդամներ Արմեն Աղայանը և Արմեն Մկրտչյանը, հարձակվել են Երևանի Հյուսիսային պողոտայում միայնակ քայլող Վարուժան Ավետիսյանի վրա ու հարվածներ հասցրել նրան:

Դմիտրի Հարությունյանը կալանավորվեց

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժ.10.30-ից սկսվեց Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Տեղեկացնենք, որ քննիչն էր Վաղինակ Մկրտչյանը, իսկ մասնագիտությամբ բժիշկ Դմիտրի Հարությունյանի պաշտպանությունն իրականացրեցին դատարան ներկայացած ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, ճանաչված փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արա Զաքարյանը: Մինչ նիստերի դահլիճ մտնելը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանը Aravot.am-ին

ԵՊՀ ռեկտորը բացառեց վարձավճարների վերանայումը. «Հիմարություններ են անում»

Հեռակայի ոմն մի անկիրթ ուսանող իրեն թույլ է տալիս ասել, որ բոլոր այդ որոշում ընդունողները թափթփուկներ են, թափթփուկներն իրենք են…հիմարություններ են անու

Բիրմինգհեմյան պալատում ֆուտբոլային խաղ կանցկացվի

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ Բիրմինգհեմյան պալատի բակում ընկերական հանդիպում է կազմակերպվելու, որի թույլտվությունը տվել է անձամբ Եղիսաբեթ թագուհին: Այսպիսի միջոցառում առաջին անգամ է անցկացվելու արքայական նստավայրի տարածքում: Հանդիպմանը մասնակցելու են Անգլիայի երկու հնագույն սիրողական ակումբները` «Սերվիսը» եւ «Պոլիտեխնիկը»: Խաղին ներկա է լինելու նաեւ արքայազն Ուիլյամը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մահվան ելքով պատահար Աշտարակ-Ապարան ճանապարհին

Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Ապարան ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը (ինքնությունը պարզվում է) տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ԱԻՆ

Շահումյանի ոսկու-բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով չի շահագործվելու (Տեսանյութ)

Այսօր «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրատվամիջոցների եւ հ/կ ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բաց հանք չի լինելու: Վերջին 10 օրերին հանդիպումներ է ունեցել ղեկավարության հետ եւ հաշվի առնելով վերջին շրջանում բաց հանքի շուրջ բարձրացված տարաձայնությունները, որոշել է այդ մասին հայտարարել նախքան Կանադա գնալը, թեեւ նախապես տեղեկացրել էր, որ

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ

Մեծ ափսոսանքով տեղեկացանք Հայաստանի գրողների միության նախագահ, անվանի գրող Լևոն Անանյանի մահվան մասին: Նա մշակութային, հասարակական ու ազգային խնդիրներով ապրող մտավորական էր, հանրային գործիչ, որն իր լուման է ներդրել Հայաստանի նորանկախ պետականության կայացման գործում: Նրա կորուստը մեծ է ու անդառնալի ոչ միայն գրական-մշակութային, այլև հասարակական կյանքում: Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ Լևոն

Նոր ուսումնական տարին՝ անակնկալներով

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը նոր ուսումնական տարին սկսել է ուսանողների և աշխատակիցների համար նորանոր անակնկալներով: Ս.թ. սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԵՊԼՀ ուսանողական նոր ճաշարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԵՊԼՀ ռեկտոր տիկին Գայանե Գասպարյանը, ԵՊԼՀ աշխատակիցներ և ուսանողներ: ԵՊԼՀ ռեկտոր տիկին Գասպարյանը շնորհավորեց ներկաներին ուսանողական ճաշարանի բացման առթիվ՝ հույս հայտնելով, որ

Դպրոցը լուծարվեց, շենքն էլ տրվեց ՀԱՊԿ ակադեմիային

ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի որոշմամբ  Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոցը լուծարվել է եւ կրթօջախի գործունեությունն աշակերտների թվաքանակի շեշտակի նվազման պատճառով նպատակահարմար չի համարվել:   Ըստ նույն որոշման ՝ դպրոցի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա»  (ՀԱՊԿ) հիմնադրամին: Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ճակատագիր

«Հայաստանի` այդ գեոքաղաքական ուժային կենտրոններից որեւէ մեկին միանալը կողմերի համար շատ բարձր գին ունի»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքով՝ եթե Արցախի անկախության ճանաչման հարցը դրական լուծում չի ստանում, ապա պետք չէ շտապել ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կամ Մաքսային միությանն անդամակցելու հարցում: – Պարոն Հակոբյան, չնայած Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը դեռեւս չի հրապարակվել, այնուհանդերձ՝ համաձայնագրի նախաստորագրման շուրջ արդեն իսկ բուռն քննարկումներ են սկսվել: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք: –

Հայկ Բաբուխանյան. «Մենք ճագարներ չենք, որ մեզ փորձարկեն»

«Մեր կուսակցությունը դատապարտում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի գործողությունները, որոնք ուղղված են Սիրիայի դեմ: Մենք միացնում ենք մեր ձայնը այն առաջադեմ կազմակերպություններին, մարդկանց եւ գործիչներին, որոնք ամբողջ աշխարհում բողոքում են այդ հակամարդկային գործողություններից: Մենք գտնում ենք, որ այն գործընթացը, որը տեղի է ունենում՝ Եվրամիություն, թե՞ Եվրասիական միություն,  մենք պետք է հրաժարվենք ասոցացման պայմանագրի գործընթացից, դա քաղաքական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031