Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր Տիգրան Սարգսյանը կամուֆլյաժ հագել

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ ստացվում է, որ Հայաստանն արդեն 23 տարի է, ինչ սպառազինություն է ձեռք բերում։ Մինչդեռ Հայաստանն անկախություն է ձեռք բերել 22 տարի առաջ, իսկ մինչ այդ ոչ բանակ ուներ, ոչ էլ սպառազինություն ձեռք բերելու հնարավորություն։

Գյուղացիները նշում էին գյուղական տների փակ դռները և դպրոց հաճախող երեխաների չնչին թիվը

Սեպտեմբերի 2-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը ընթացել է Մեղրիի տարածաշրջանի Լիճք, Տաշտուն, Վանք-Կալեր, Վարդանիձոր, Թղկուտ, Լեհվազ, Ալվանք գյուղական համայնքներում և Մեղրի քաղաքում: Գյուղական համայնքների բնակիչները իրենց վրդովմունքն էին հայտնում տիրող աղետալի վիճակի վերաբերյալ, հատկապես նշում էին գյուղական տների փակ դռները և դպրոց հաճախող երեխաների չնչին թիվը: ԱԺ

Երջանիկ Աբգարյանը՝ ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարին. «Դու ո՞վ ես, որ օտար երկրում սպառնալից հայտարարություն ես անում»

Եթե մենք նորմալ պետություն լինեինք, ապա այսօր այն 48 ժամն արդեն լրացած կլիներ, որը տրվում է դիվանագիտական էթիկայի կանոնները կոպտորեն խախտող անցանկալի անձնավորությանը երկիրը լքելու համար։

Վարդան Բոստանջյան. Այս հետազոտության նպատակն է Հայաստանին գայթակղել ու պոկել ռուսաստանյան շուկայից

Ի՞նչ օգուտներ կարող է քաղել Հայաստանի տնտեսությունը Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից։ Նիդերլանդական Ecorys կազմակերպության փորձագետները կատարել են հետազոտություն, փորձելով տալ այս հարցի պատասխանները: Ի դեպ, ուսումնասիրությունը Եվրոպական միության պատվերն է: Այդ փորձագիտական վերլուծության առնչությամբ իր տեսակետն է հայտնում տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ։ Հատված հարցազրույցից: -Նույն հետազոտությունը արձանագրում է, որ համաձայնագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանում վարձատրության

Տիգրան Աթանեսյան. Փաստաբանների պալատի ֆինանսական գործունեությունը շատ մութ է

Հատված Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանի հարցազրույցից: – Ռուբեն Սահակյանի «ժառանգորդ օպերացիան» ինչո՞վ է սպառնում Պալատին, որ ուզում եք կանխել։ – Փաստաբանների  պալատն այն միավորումը չէ, որտեղ գործող նախագահը կարող է որոշել կամ կանխորոշել, թե ով պետք է լինի հաջորդ նախագահը։ Դա տոտալիտար սեկտայի նման մի բան է դառնում։     Եթե    փաստաբանն ազատ չէ, ինքնուրույն

«Ազատության» լրագրողին սպառնացողը հոգեկան խնդիրնե՞ր ուներ

Երեկ «Փակ շուկայի» դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ մի կին նշել է, որ ինքը Կարինե Սարգսյանն է եւ աշխատում է Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունում։ Նա ասել է հետեւյալը. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ շուկայում ընթացող շինարարությունը համապատասխանում է բոլոր նորմերին, շինթույլտվությունը ստացվել է 2012 թվականի սեպտեմբերի հինգին»։ Այս կինը հայտնվեց բոլորի ուշադրության ներքո այն բանից հետո, երբ

Գալուստ Սահակյանը՝ Պուտին-Սարգսյան հանդիպման մասին. «Սենսացիաների մի սպասեք»

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ աշնանը ակտիվություն է սպասվում: Հարցին՝ հնարավո՞ր է այդ ակտիվությունը բերի իշխանափոխության՝ նա պատասխանեց, որ ոչ. «Դրա որեւիցե գործոն այս պահին չկա: Նախ, քաղաքական ուժերը ոչ միայն պասիվ են, այլ նաեւ զորավոր չեն: Քաղաքական կապիտալի պակաս է զգացվում»: Սահմանադրական փոփոխությունների հետ կապված Գալուստ Սահակյանն ասաց,

ՀՀԿ-ական պատգամավորները չեն կանգնի Սամվել Ալեքսանյանի ակտիվիստների կողքին (Տեսանյութ)

ՀՀԿ-ական պատգամավորները չեն պատրաստվում դուրս գալ փողոց եւ կանգնել Փակ շուկայի մոտ պայքարող Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների կողքին: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Լրագրողն օրինակ բերեց ՀԱԿ-ի ակցիաները դատախազության մոտ, որին միանում են նաեւ ՀԱԿ-ական պատգամավորները: Սուքիաս Ավետիսյանն այն կարծիքին չէ, որ պայքարողներն Ալեքսանյանի կողմնակիցներն են, գտնում է,

Լեսբուհի լողորդը մտել է պատմության մեջ

Ամերիկացի հայտնի լողորդուհի, 64-ամյա Դայանա Նայադը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որն առանց շնաձկներից պաշտպանող հատուկ սարքավորումների լողալով Հավանայից հասել է Ֆլորիդա: 110 մղոն ջրային տարածքը նա հաղթահարել է 52 ժամ 54 րոպե 18,6 վայրկյանում: Կյանքի երազանքն իրականացնել նրան հաջողվել է հինգերորդ փորձով: Առաջինը նա կատարել էր 35 տարի առաջ: Բարեհաջող ափ հասնելով՝ Դայանա

Արտակ Շաքարյան. «Եթե Օբաման շատ հարվածներ տեղա Հալեպի վրա, դա հայերի համար կլինի եւս մեկ կոտորած»

Թուրքագետ Արտակ Շաքարյանը այսօր «Հենարան» ակումբում ասաց, թե  ԱՄՆ-ի այսօրվա տրամադրությունը շատերը համեմատում են հետվիետնամական ԱՄՆ-ի հետ. «Եթե Օբաման շատ հարվածներ տեղա Սիրիայի` մասնավորապես Հալեպի  վրա, ապա դա հայ ազգաբնակչության համար կլինի եւս մեկ կոտորած: Հալեպում մեծ խնդիրներ ունենք, այնտեղ անիշխանություն է, ապստամբներն իրենք բաժանվել են մի քանի մասի, իրար դեմ են: Արդեն Հալեպի փախուստի

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 60-ամյակի կապակցությամբ

60 տարի առաջ, 1953թ. սեպտեմբերի 3-ին ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիան, որն ավելի շատ հայտնի է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա անվամբ։ Այս պայմանագիրը, անկասկած, Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության անկյունաքարն է: 60 տարիների ընթացքում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավասության ներքո գտնվող անձիք օգտվել են այս եզակի իրավական գործիքից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունը

Հանրության պահանջները մնում են նույնը «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը ս.թ. օգոստոս 31-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ, աչքի առաջ ունենալով կառուցապատող օլիգարխի կողմից օրենքը և պետական մարմիններին անտեսելու բազմաթիվ դեպքերը, իր մտավախություն էր արտահայտել, որ շարժման ակցիաների մասնակիցների նկատմամբ կարող են լինել սադրանքներ: Մենք դիմել էինք ոստիկանությանը՝ պահանջելով ակցիայի մասնակիցների անձնական անվտանգության

Լարիսա Ալավերդյանը չբանավիճեց Սուքիաս Ավետիսյանի հետ

«Ես բանավեճի մեջ չեմ մտնում որեւէ անձի հետ, որի հետ չունեմ ընդհանուր եզր գաղափարախոսության մեջ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Հայաստանի առաջին մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նկատենք, որ այսօր «Հայելի» ակումբի հյուրերը պետք է բանավիճեին Փակ շուկայի խնդրի եւ նախագահ Սարգսյանի մոսկովյան այցի շուրջ: Տիկին Ալավերդյանն ասաց, որ իր համար դա սկզբունքի հարց

Թուրքագետի խոսքով` Օբամայի կետային հարվածը չի ոչնչացնի Ասադին

Էրդողանի հայտնի հայտարարությունը, որ Օբամայի որդեգրած քաղաքականությունը բավարար չէ, նշանակում է, որ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է հուժկու հարված, որը կոչնչացնի Ասադին. այսօր  «Հենարան» ակումբում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Շաքարյանը նշեց, որ Օբաման Սիրիայի հարցում չունի հստակ որդեգրած մոտեցում` «Արդյոք մեկ հարվածը կտապալի՞ Ասադին` իհարկե ոչ, նա դեռ ունի աջակցություն, ուստի Օբամայի կետային հարվածը

Լուսինե Թովմասյանը հարսանիքի համար Երեւանում ազատ ու կանաչապատ տարածք չի գտել

Օրեր առաջ Աղվերանում կայացավ «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի հարսանեկան արարողությունը։ Բայց մինչ այդ Լուսինեն եւ իր ընտրյալը՝ Արթուրը, պսակադրվեցին Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Իր հարսանեկան զգեստը հարսնացուն երկար չի փնտրել, այն կարել է Լուսինեի լավագույն ընկերը՝ դիզայներ Վահան Խաչատրյանը։ Իսկ թե ինչու են հարսանեկան խնջույքն անցկացրել Աղվերանում, Լուսինեն մեկնաբանել է, թե Երեւանում

Ինչպե՞ս է Սուրիկ Խաչատրյանի որդուն հաջողվել ձերբակալվելուց հետո թմրամիջոցներ օգտագործել

Հատված Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի հետ հարցազրույցից: -Պարո՛ն Ալումյան, մի քանի օր առաջ Բուդաղյանների հայրը բաց նամակով դիմեց նախագահ Սերժ Սարգսյանին: Որևէ պատասխան ստացեգլ եք: – Ո՛չ, դեռ այդ առումով ոչ մի նորություն չունենք: – Ձեր վերջին մամուլի ասուլիսի ընթացքում ասացիք, որ Ձեզ լուրեր են հասել այն մասին, որ Զինվորական դատախազությունը փորձում է ծանրացնել Արտակ

Ինչ է լինելու այն առաջին կուրսեցիների հետ, ովքեր չեն վճարի վարձավճարները

«Ես չեմ կարող ասել, հարցի քննարկում է սպասվում, հետո էլ՝ կախված է նրանից, թե ինչ ուսանող է… մենք միայն վարձ չվճարելու համար ուսանող չենք հեռացնում»,- ասաց Մարկոսյանը։

Ի՞նչ փոփոխություններ կլինեն Հայաստանի եւ ՌԴ նախագահների հանդիպումից հետո

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ որեւէ փոփոխություն հանդիպումից հետո չի նկատվելու, եւ որ մենք անպայման Վիլնյուսում նախաստորագրելու ենք համաձայնագիրը։

Իվանիշվիլին վերահաստատում է քաղաքականությունը լքելու մտադրությունը

«Ազատություն» ռադիոկայան. Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ դա տեղի կունենա հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից հետո: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է լքել քաղաքականությունը: Այդ մասին նա հայտարարել է 15-էջանոց բաց նամակում, որտեղ մանրամասն բացատրել է, թե ինչ պատճառով և ինչ նպատակով է մտադիր հրաժարվել կառավարության ղեկավարի և իշխող կոալիցիայի առաջնորդի պաշտոններից և դառնալ, իր խոսքով, հասարակության

Գնաճը Հայաստանում օգոստոսին հասել է 9,3 տոկոսի

Ամենամեծ գնաճը ծառայությունների ոլորտում 2013-ի օգոստոսին 2012-ի օգոստոսի նկատմամբ գնաճը կազմել է 9,3 տոկոս: Այս ցուցանիշն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնելով սպառողական գների ինդեքսը: Այսինքն, գնաճը Հայաստանում դուրս է եկել ԿԲ մատնանշած 4 տոկոս գումարած-հանած 1,5 տոկոս նպատակային միջակայքից եւ գրեթե կրկնակի գերազանցում է այդ ցուցանիշը: Միաժամանակ, 2013-ի օգոստոսին հուլիսի համեմատ գները չնչին աճ

Իշխանությունների աջ ու ձախ ձեռքերը փորձում են խաղարկել օրակարգը

Հայաստանում հասարակական լոկալ ընդվզումներին զուգահեռ, որ տեղի են ունենում Երևանի այս կամ այն խնդրի կապակցությամբ, իշխանությունները բավական նրբորեն փորձեցին շրջանառության մեջ դնել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որի հիմքում գլխավորը անցումն է կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի: Այս քայլն, իհարկե, դեռ շատ ու շատերին կտա դատողություններ, վերլուծություններ, մեկնաբանություններ անելու առիթ, քանի որ ինքնին հանդիսանում է բավական կարևոր խնդիր

Ցավալի, ողբերգական, աղետալի տեսարան էր այն, ինչ երեկ կատարվում էր Փակ շուկայի մոտակայքում

Երբ երկրում չկա արժանապատիվ կյանք, երբ մարդիկ օրվա հացը վաստակում են արյուն-քրտինքով, երբ աշխատատեղից զրկվելը հավասարազոր է դանդաղ մահվան դատապարտվելուն, չի կարելի մարդկանց մեղադրել, որ ատամներով պաշտպանում են իրենց գործատուին, արդարացնում նրա բոլոր, անգամ մերժելի արարքները։

ԱՍԵԿՈՍԵ

Եթե օձն էլ արգելված լիներ, Ադամը նրան էլ կուտեր։  ՄԱՐԿ ՏՎԵՆ

Ի պաշտպանություն Դմիտրի Հարությունյանի

Նշենք, որ նրա խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագիր է ներկայացրել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Օհանավան-Ուշի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տ. Բ.-ին պատկանող “ԴԱՎ” մակնիշի KZ910VT02 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: ԱԻՆ

Կենտրոնի փոքրիկների առաջին բաց դասին ներկա է եղել քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մանկական երկաթուղու զբոսայգում Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ կազմակերպված «Առաջին դաս» խորագրով տոնական միջոցառմանը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառման կազմակերպիչները հոգացել էին, որ վարչական շրջանի բոլոր առաջին դասարանցիների համար ուսումնական առաջին օրվա երեկոն անցնի յուրօրինակ միջավայրում:  Նկարչության փոքրիկ սիրահարներին տրամադրվել էին մոլբերտներ, որոնց վրա նրանցից յուրաքանչյուրը պատկերում էր

Մահացել է Լևոն Անանյանը

Այսօր կյանքից հեռացել է Հայաստանի գրողների միության նախագահ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանը: Ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը թոքերի քաղցկեղն է: Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք պարբերականներում

Կարեն Գրիգորյանն անհասանելի դարձավ մրցակիցների համար

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի 1-ին խմբի 74-րդ առաջնության 12-րդ տուրում պարտության մատնեց գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանին եւ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար՝ դառնալով հաղթող:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Լույս են տեսել Orange Գրքի մրցանակ 2012-ում հաղթած ստեղծագործությունները

Օգոստոսի 30-ի երեկոյան «Բյուրոկրատ» գրատանը տեղի ունեցավ «Orange Գրքի մրցանակ 2012»  գրքի մրցույթում հաղթող ճանաչված ստեղծագործությունների` արդեն հրատարակված չորս գրքերի շնորհանդեսը: Դրանք են Հովհաննես Թեքգյոզյանի «Մաշկացավ» վեպը, Նարե Սահակյանի «Համոյի սիրած ծաղիկը» պատվածքը, Երազիկ Գրիգորյանի «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» հեքիաթը և Շուշանիկ Թամրազյանի «Մոգ արքաներ» բանաստեղծությունների ժողովածուն: «Ուրախությամբ և հպարտությամբ ենք այսօր ներկայացնում գրքերը,

«Այլընտրանք չունենք». Արծվիկ Մինասյան

«Հայաստանի առջեւ բազմաթիվ մարտահրավերներ են այսօր ծառացել, բայց ամենահիմնականը՝ արտագաղթն է, որը մեր պետականության, մեր գոյության թիվ մեկ սպառնալիքն է դիտվում»,- այսօր ԼՂՀ հռչակման 22 ամյակի առթիվ Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով, անկախության ձեռքբերումն առաջին քայլն է, շատ ավելի դժվար է այն պահելը, պետականությունը փայփայելը եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031