Օրվա լրահոսը

«Նիվան» շրջվել է, 33-ամյա վարորդը մահացել է

Մեքենայում ուղեւորներ չեն եղել Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացանք, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի տարածքում շրջվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը՝ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 1980թ. ծնված Մհեր Սամվելի Ազատյանը մահացել է: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ   «շտապ օգնության » մեքենան, երբ  հասել է դեպքի վայր, երիտասարդն արդեն  մահացած է  եղել:

408.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.5 դրամ:

Ուսանողները պատասխան են պահանջելու նաեւ Սերժ Սարգսյանից (Տեսանյութ)

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները այսօր կառավարության շենքից հեռացան`նշանակելով հաջորդ բողոքի երթի օրը: Սեպտեմբերի 5-ին նրանք գնալու են նախագահական նստավայր` պատասխան պահանջելու այս անգամ ՀՀ նախագահից: Մինչ հեռանալը կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը անձամբ լսեց ուսանողներին, վերցրեց նրանց գրավոր պահանջ-նամակը: «Անցած անգամ էլ պատասխանեցիք, շատ ապակառուցողական պատասխան էր, եւ մենք խիստ մտահոգված ենք»,- նամակը կառավարության ներկայացուցչին

Ինչպիսի՞ քաղաքական աշուն է սպասվում

Քաղաքական աշունը թեժ է լինելու, կանխատեսում է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Եթե ամռանը քաղաքացիական ուժերն էին ակտիվ, հիմա նա ակնկալում է քաղաքական ուժերի ակտիվացումը: Արդյո՞ք քաղաքական ակտիվացմանը կնպաստեն նաեւ քննարկվող սահմանադրական փոփոխությունները: «Քննարկումն այնքան սաղմնային վիճակում է, որ որեւէ բան դեռ պարզ չէ: Զուտ խորհրդարանի դերի բարձրացման առումով կարծում եմ, այո, կա նման անհրաժեշտություն»,-կարծում է

Տնօրենի լիազորությունները կասեցված են, աշխատասենյակը՝ փակված

Օգոստոսի 28-ից Շենգավիթ վարչական շրջանի դատախազի որոշմամբ Երեւանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի (լուսանկարում) լիազորությունները կասեցված են: Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից տեղեկացավ, որ Սուսաննա Սարգսյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվելու մասին Երեւանի քաղաքապետի կարգադրությունը եղել է օգոստոսի 30-ին: Վարչության պետի ասելով, քիչ առաջ հրավիրվել է մանկավարժական խորհրդի եւ ամբողջ

Ըստ Ա. Ահարոնյանի՝ տեսողության հետ խնդիրներ ունեցող երեխաները չպետք է ընկնեն այն ծրագրերի հետեւից, որոնք թույլ են տալիս, որ իրենց ուսումը ստանան սովորական դպրոցներում

Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցում նոր ուսումնական տարին կսկսվի սոցկենցաղային կողմնորոշման ուսուցման դասասենյակի բացումով, որտեղ չտեսնող և թույլ տեսողություն ունեցող երեխաները ձեռք կբերեն կյանքի համար անհրաժեշտ խոհարարական հմտություններ: Հատուկ սարքավորումներով և տեխնիկայով դասասենյակն ամբողջությամբ կահավորել և համալրել է Գլոբալ երիտասարդական միություն հիմնադրամը՝ Չեխիայի Հանրապետության զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ: Դպրոցի տնօրեն Ա. Ահարոնյանի

Շահագործման հանձնվեցին Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան եւ Սիփանիկ գյուղի դպրոցները (Ֆոտոշարք)

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունը շահագործման հանձնեց Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 եւ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի դպրոցները: “Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի հիմնանորոգման շահագործման արարողությանը: Թեպետ, դպրոցը տասնամյակների պատմություն ունի, սակայն մինչեւ 2011 թվականը շենքում հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Հետեւաբար, այստեղ մեծ ծավալով շինարարական աշխատանքների

Օմբուդսմենն առաջարկում է հետաձգել սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձերի վճարումը

2013-2014թթ. ուսման վարձավճարների կտրուկ բարձրացումը մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության մեջ: Մշտապես մտահոգված լինելով բարձրագույն կրթության մատչելիության խնդրով՝ մտավախություն ունենք, որ նման թանկացումները երկրում գոյություն ունեցող ոչ բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններում կարող են հանգեցնել մի խումբ անձանց` բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի սահմանափակմանը:  ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև մի շարք միջազգային պայմանագրեր ամրագրում են յուրաքանչյուր անձի

Արդարադատությանը խորհուրդն առաջարկեց Ա.Մնացականյանի թեկնածությունը

2013 թվականի օգոստոսի 30-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 122-րդ, 123-րդ հոդվածներով և 111-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշեց`

Գյումրիում անօթևանության իրական պատկերը երկրաշարժից քառորդ դար անց

shirakcentre.org. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից փոխհատուցման ենթակա մարդկանց հերթացուցակը բաղկացած է 4270 ընտանիքներից: 2010 թվականին շահագործման հանձնվեց 1056 բնակարան, 2012-ին` 1756, իսկ այս տարի խոստացել էին կառուցել ևս 420 բնակարան: Այս թվերը գումարելիս ստացվում է, որ 1034 ընտանիք շինարարական ծրագրերից դուրս է մնում: Սա՝ միայն Գյումրիում: Մոտ 400 ընտանիքի խնդիր էլ կա Շիրակի

Արարատի մարզի Սիփանիկ համայնքում բացվեց նորակառույց դպրոցը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց Արարատի մարզի Սիփանիկ համայնքի նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Հյուրերը շրջայց կատարեցին նորակառույց դպրոցում, ծանոթացան ստեղծված պայմաններին: Դպրոցը նախատեսված է 150 աշակերտի համար, ընդհանուր մակերեսը շուրջ 2200 քմ է: Այն ապահովված է նաեւ

«Հայրենադարձություն» սահմանամերձ Բաղանիսում

Ցավոք, վերադարձողները քիչ են: Նոյեմբերյան քաղաքի բնակիչները «Առավոտի» թղթակցին մատնացույց արեցին հերթական ուղերթը կատարելու համար Ռուսաստանից Հայաստան վերադարձող հսկա ավտոբուսը, որի մեջ միայն վարորդն էր:

Տիգրան Սարգսյան․ «Հալեպից մեծ արտագաղթ է տեղի ունենալու»

«Ազատություն» ռադիոկայան. Հայաստանը պետք է պատրաստ լինի վատագույն սցենարների և իրադարձությունների տարբեր զարգացումների: Այս մասին կիրակի օրը Ստեփանակերտում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով Սիրիայում հնարավոր արտաքին ռազմական միջամտությանը: «Մենք տեսնում ենք, որ Հալեպից մեծ արտագաղթ է տեղի ունենալու: Հասկանալի է, որ մենք պետք է պատրաստ լինենք նաև իրադարձությունների այնպիսի զարգացմանը, որ պետք է կարողանանք ընդունել

Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ավանդների հարցով

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով ավանդների դիմաց փոխհատուցման առաջնահերթությունների նոր չափորոշիչներ սահմանելիս հաշվի առնել նաև դիմումատուի տարիքի ու առողջական վիճակի հետ կապված հանգամանքները: Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հարգելի՛ պարոն Սարգսյան, Մամուլից տեղեկացա, որ կառավարությունը ծրագրել է 2014 թվականից վերսկսել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև

Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության տոնի կապակցությամբ

1991թ. սեպտեմբերի 2–ը պատմական և շրջադարձային օր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ողջ հայության համար։ Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի խորհուրդների համատեղ նիստում միաձայն ընդունվեց Հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին, ինչն էլ հետագայում ամրապնդվեց ժողովրդական հանրաքվեով։ Այդ օրն արցախցին ապացուցեց, որ ունի կամք և ձգտում կերտելու սեփական պետությունը, լինելու ազատ և անկախ։ Արցախցին

Դ. Դումանյան «Ձեզ է վիճակված Հայաստանը դարձնել բոլորիս երազած երկիրը»

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային օրն սկսեց Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցում։ Ողջունելով աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին նախարարը նշեց, որ նոր ուսումնական տարվա մեկնարկը միշտ էլ դրական հուզումներ, խինդ, բարի սպասումներ ու նոր լիցք է հաղորդում։ Կարևոր է, որ գիտելիքի հանդեպ ձգտումն ու աշխատասիրությունը չմարի ողջ տարվա ընթացքում։  «Հայ ժողովուրդը

«Հագնվի, գնում ենք բաժին»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 4-ի գիշերը բենզինի տարայով գլխավոր դատախազության շենքը փորձել էր հրկիզել Խաչատուր Ղալեչյանը: Ներկայումս նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ գրավոր բացատրություն էր ուղարկել իր պաշտպանին, հայտնելով, թե բողոքի այդ ծայրահեղ քայլին ինչու է դիմել: 8 էլեկտրոնային թերթից բաղկացած բացատրության մեջ նա ներկայացրել էր դեպքի օրվա որոշ մանրամասներ հրշեջների, պետավտոտեսչության աշխատակիցների,

Այսպես էին բերման ենթարկում «վկա» Վարդգես Գասպարիին (Տեսանյութ)

Փակ շուկայի մոտ տեղի է ունեցել միջադեպ: Մի տղամարդ դուրս գալով Փակ շուկայի հարակից տարածքում հավաքված Սամվել Ալեքսանյանի «պաշտպանների» միջից՝ սկսեց վազել և փախչել ոստիկաններից: Նա վազեց, սակայն հասնելով Փակ շուկա՝ ընկավ, և ոստիկանները կարողացան նրան բռնել: Նրանց հետ էր նաև նրան սատարող մի տղա, ով վեճի էր բռնվել ոստիկանների հետ: Ոստիկանները բերման ենթարկեցին երկու տղամարդկանց

Տեղի ունեցավ «Արի տուն-2013» ծրագրի ութերորդ վերջին փուլի փակման արարողությունը

Օգոստոսի 30-ին Աղավնաձորի ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» 2013թ. ծրագրի 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին և մասնակիցներին ողջունեցին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, գուսան Հայկազունի երգչախումբը, սփյուռքահայ երեխաների ծնողներ, Եվրատեսիլ մանկական երգի մրցույթի մասնակից Դալիթան, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ծրագրի այս փուլին մասնակցում էր շուրջ 150 պատանի

Թղթե ինքնաթիռների ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում

  Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Հյուսիսային պողոտան լցվել էր թղթե գունավոր ինքնաթիռներով: Առիթը դպրոցականների կազմակերպած ֆլեշմոբն էր, որը ժպիտ էր պարգևում նաև անցորդներին: Կազմակերպիչ Էմմա Ղռեջյանի խոսքով` սա վաղուց մտածված բարի ու հետաքրքիր ֆլեշմոբ էր. «Ինքնաթիռներից յուրաքանչյուրի վրա տարբեր բարեմաղթանքներ են գրված, և երբ դու բռնում ես դրանցից մեկը, կարդում ես` ինչ է գրված, ու ինքդ

Օժանդակեք Հայաստանին՝ աջակցելով հայալեզու դպրոցների բարելավմանը, այլ ոչ թե հիմնելով օտարալեզու դպրոցներ

Կոչ Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնող կառավարություններին եւ կազմակերպություններին Օտարալեզու դպրոցների բացումը նախատեսող 2010 թվականի օրենսդրական տխրահռչակ փոփոխությունները չեն կարող ապահովել որակյալ կրթություն բոլոր աշակերտների համար: Սահմանափակելով նման դպրոցների թիվը, այդ փոփոխությունները հակասում են ՄԱԿ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային, որը պահանջում է «միջնակարգ կրթությունը` իր տարբեր ձեւերով, դարձնել բոլորի համար հնարավոր եւ մատչելի»: Բացի խտրականություն

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներ. «Ոչ վարձու ընդդիմախոսներին» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ի դեպ, կիսակառույց շուկայի պատուհաններից ակցիայի մասնակիցները կախեցին ընդդեմ շուկայի վերաբացման պայքարողներից Կարո Եղնուկյանի նկարը՝ հետեւյալ մակագրությամբ. «Ոչ վարձու ընդդիմախոսներին: Ոչ օտարերկրյա լրտեսներին: Ոչ գրանտակերներին: Դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»:

Այսօր հայ ժողովրդի մեծ մասն ապրում է հայրենիքից դուրս՝ իրենց մեջ կրելով երկակի ինքնություն. ՀՀ արտաքին գործերի նախարար

«Եվրոպական Միության հետ սերտ համագործակցություն կա, ինչի շուրջ ընթացող բանակցությունները հաջող ընթացքի մեջ են»,-այսօր Եվրոպայի խորհրդի միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ. հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Նրա խոսքով՝ Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ միայն ինքը կարող է որոշել, թե որ կառույցի հետ համագործակցության ինչպիսի ուղի որդեգրել: Հայաստանն ասոցացման համաձայնագրի

Ուսանողները պահանջում են վարչապետին իջնել ու պատասխան տալ (Տեսանյութ)

«Կառավարություն պատասխան տուր, ուսանողը պատասխան է պահանջում քեզնից վարչապետ»,- այս պահին այս պահանջներն են կառավարության շենքի դիմաց ներկայացնում «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները: Նրանք սպառնում են չհեռանալ կառավարության շենքի մոտից՝ մինչեւ կառավարությունից չիջնեն իրենց պահանջները լսելու: «Կառավարություն պատասխան տուր: Ոչ թանկացումներին: Պարոն վարչապետ, պահանջում ենք պատասխան տալ, պատասխան տվեք հայ ուսանողին, հայ երիտասարդին: Ձեր  վարած

ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցը նոր ուսումնական տարին դիմավորում է հիմնանորոգված

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ազգային-պետական գործիչ, 2000-2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող թիվ 29 ավագ դպրոցի հանդիսավոր բացմանը: 2013թ-ի նոր ուսումնական տարին կրթօջախը դիմավորում է ամբողջովին հիմնանորոգված: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, պաշտոնատար այլ անձինք,

Անպետք իրերից` պիտանի կանգառ

Եթե ծաղկաման չունեք, բայց ունեք մաշված կոշիկ, ուրեմն կարող եք ծաղիկն աճեցնել կոշիկում: Ե’վ ծաղիկը, և’ կոշիկը գոհ կմնան: Երբևէ մտածել եք արևից ու անձրևից պաշտպանվել պլաստիկ շշերով, որոնք ամենուր կարելի է հանդիպել աղբի տեսքով… Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի ակտիվ երիտասարդները` 18-ամյա Աննա Մկրտչյանի նախաձեռնությամբ, մի շարք անպետք իրերի կենդանություն տալով, իրենց համայնքում ստեղծեցին առաջին

Դրամահավաք` Գեղանուշ գյուղական համայնքում աղբատեղիների կառուցման և աղբամանների տեղադրման համար

2013թ. օգոստոսի 29-ին Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղական համայնքում տեղի ունեցավ «Միասին` հանուն մաքուր համայնքի» կարգախոսով «Շախմատի, շաշկիի և նարդիի առաջնություն»-ը, որի ընթացքում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Կապանի քաղաքացիական կենտրոնը /ԿՔԿ/ կազմակերպեց դրամահավաք` Գեղանուշ գյուղական համայնքում 5 աղբատեղիների կառուցման և 15 աղբամանների տեղադրման համար: Միջոցառման ընթացքում, ի նպաստ միջոցառման նպատակի` հանգանակություն կատարվեց Կապանի քաղաքացիական կենտրոնի /ԿՔԿ/

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.12-ին, մարվել` 20.30-ին: Այրվել է Մ.Սարհանգյանին պատկանող «Վազ-2107» մակնիշի 61 SO 129 պետհամարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ:  ԱԻՆ

Ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 6 հասցեի մոտ իրար են բախվել «Դեյվու Նեքսիա», «ԳԱԶ-3110», «Միցուբիշի» և «Ֆոլսքվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ: «Դեյվու Նեքսիա»-ի 2 ուղևորները ու «ԳԱԶ-3110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  ՀՀ ոստիկանություն 

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031