Օրվա լրահոսը
«Ժառանգության» թեկնածուն դեմ է Սյունիքի մարզում ցանկացած նոր հանքավայրի շահագործմանը (Տեսանյութ)
Երեկվանից իր նախընտրական քարոզարշավը մեկնարկած «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը շարունակում է իր քարոզարշավը, բակային հանդիպումներ ունենում քաղաքի տարբեր թաղամասերում: Երեկ երեկոյան Կապանի մշակույթի հրապարակում բնակչության հետ կայացած հանդիպումն անցել էր ոչ մարդաշատ միջավայրում, թեկնածուն իր թիմակիցների հետ որոշել է ինքն անձամբ գնալ բակեր եւ հանդիպումներ ունենալ կապանցիների հետ: Թեկնածուն եւ իր
Քաղաքացիական ակտիվիստները չեկան
Այսօր ժամը 13-ին Փակ շուկայի մոտ քաղաքացիական ակտիվիստները պետք է ակցիա անցկացնեին՝ ընդդեմ պատմամշակութային հուշարձանի քանդման: Այս պահին, սակայն, Փակ շուկայի հարակից տարածքում հավաքվել է Փակ շուկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների բավականին հոծ բազմություն: Նրանք ծափերով եւ սուլոցներով վանկարկում են՝ «Կեցցե Ալեքսանյանը, կեցցե Ալեքսանյանը»: Նրանք իրենց հետ բերել են նաեւ պաստառներ՝ «Մենք պահանջում
Կոչ արեցին ակտիվիստներին հեռանալ (Տեսանյութ)
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները Ճարտարապետաշինարարական համալսարանի առջեւից «Ուսանող, ոտքի», «Ուսանող, միացիր» վանկարկումներով սկսել են իրենց բողոքի երթը պետական բոլոր բուհերի մոտով: Նրանք այս պահին շարժվում են Բժշկական համալսարան եւ ճանապարհին կոչ են անում միանալ նաեւ ուսանողների ծնողներին, հիշեցնելով, որ սոցիալ-տնտեսական այս պայմաններում ապօրինաբար բարձրացված ուսման վարձերը վճարելը իրենց վրա շատ թանկ է նստելու: Բուհերի
Երևանում բացվեց Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը: Միջոցառմանը մասնակցում են ԵԽ անդամ երկրները ներկայացնող բարձրաստիճան հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների, մուսուլմանական, հուդայական, բուդդայական դավանանքների կրոնական առաջնորդներ միջազգային և հայաստանյան կրոնական և հասարակական կազմակերպությունների, ԵԽ տարբեր հաստատությունների և
8-ամյա աղջիկն իրենց տան բակում խաղալիս անզգուշաբար այրել է խոտի դեզը
Oգոստոսի 31-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում անասնագոմ է այրվում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, 8-ամյա աղջիկն իրենց տան բակում խաղալիս անզգուշաբար այրել է խոտի դեզը` 150 հակ: Մեկնել է հրշեջ փրկարարական ծառայության 1 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.26-ին: Նյութական վնասը կազմում
Ջան Սասուն Գելեջին՝ ընդդեմ Փայլակ Հայրապետյանի
hetq.am. «Բօն Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն Գաջեգործներ 1-ին փողոցի թիվ 1-ին հասցեում գտնվող շինություններից այսօր առավոտյան դուրս են հանել գործարար Փայլակ Հայրապետյանի աշխատակիցներին՝ պահակներին, ու սկսել «շենքներն իրենցով անելու» գործընթացը: Գործարար Հայրապետյանը նշված հասցեում գտնվող շինությունները վերակառուցել էր փայտամշակման, ադամանդագործության, ոսկերչության, տրիկոտաժի, քարի ու պատուհանների արտադրության համար՝ ներկրելով համապատասխան բոլոր սարքավորումները: Բացի դրանից՝ ադամանդագործությունը եւ ոսկերչությունը զարգացնելու
Էդվարդ Նալբանդյանը ուսումնական տարվա մեկնարկի առթիվ հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ին այցելեց Երևանի պետական համալսարան, ուր հաստատված ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈւՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Շնորհավորելով առաջին կուրսեցիներին ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարը նրանց մաղթեց բարի երթ և բեղմնավոր ուսումնական տարի: Իր խոսքում և հարցերին
Այգեհովիտ գյուղի հանդում գյուղացիները հակատանկային հրանոթի 2 արկ են գտել
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հանդում գյուղացիները զրահամեքենայի ականի մարտական գլխիկ են գտել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Տ-12» տիպի հակատանկային հրանոթի 2 արկ, որոնք մնացել են 1991-1993 թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակից: ՀՀ ՊՆ հատուկ ծառայողների մասնագետների միջոցով ձեռնարկվում են միջոցառումներ հայտնաբերվածը վնասազերծելու
Հրդեհ Սպիտակում
Սեպտեմբերի 2-ին, ժամը 10.52-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 60 տնակին հարակից խորդանոցում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.02-ին, մարվել՝ 11.14-ին: Այրվել է խորդանոցի պատը և հատակը (4 քմ): ԱԻՆ
«Ինֆինիտի»-ն շրջվել է
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.00-ին, Ագարակ-Մեղրի ճանապարհի 3-րդ կմ-ին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը՝ ցույցերի եւ դավանանքի ազատության մասին
«Կրոնի ազատությունն արդի աշխարհում՝ մարտահրավերներ և երաշխիքներ» համաժողովին մասնակցող Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ես հետեւում եմ խաղաղ ցույցերի ճանապարհով Հայաստանում ժողովրդի կամքի դրսեւորմանը` տեղական եւ միջազգային նշանակության հարցերի վերաբերյալ»: «Խաղաղ ցույցերը կարեւոր են երկրում ժողովրդավարության զարգացման համար: Ես ողջունում եմ բողոքի խաղաղ ցույցերի մասնակիցներին: Ցանկանում եմ գովել նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին, որոնք
Ազգային ժողովի պատգամավորները նեթբուքն ու նոթբուքը որպես խաղալիք են օգտագործում. Անահիտ Բախշյան
«Դասագրքերի հետ բոլորը բախվում են: Այս տարվա բոլոր դասագրքերը փորձարկման պետք է անցնեին ՀՀ 90 դպրոցներում: Փորձարկման համար բոլորին տրվել է փորձարկվող տարբերակը: Դասագրքերի վերաբերյալ ընդամենը 12 նորմալ կարծիք ենք ստացել, եւ դրանք այն դպրոցներն էին, որոնք Երեւանում չէին, այլ մարզերում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դասագրքերի խնդրի մասին նշեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Հենրիկ Նավասարդյանի որդին բերման է ենթարկվել
shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է Շողիկ Քարամյանը, իսկ ուղևորը եղել է Դավիթ Նավասարդյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, վարորդն ուղևորի հետ Երևանի քաղաքապետարանի դիմաց նշված ավտոմեքենայով կանգնել է, ինչից
«Լուծեք մեր հարցերը, թե չէ մենք կլուծենք ձեր հարցերը» մեկնարկեց ՀՅԴ ուսանողական բողոքի երթը
«Լուծեք մեր հարցերը, այլապես մենք կլուծենք ձեր հարցերը»,- այս կարգախոսով ու պահանջով այս պահին Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի մոտ են հավաքվել «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները: Նրանք պատրաստվում են սկսել իրենց բողոքի երթը ՝ պահանջելով իջեցնել ուսման վարձերը: «Ուսման վարձավճարների բարձրացման որոշումը տնտեսական այս ծանր պայմաններում ուսանողի գրպանին խիստ անհամաչափ է: Բարձրացնում են, որ կրթության որակ
Պատգամավոր լինեմ, թե սուտ եմ ասում – 2
Ո՞րն է պատգամավորի գործը… Դե, իհարկե, խոսելը: Ընդ որում՝ կարեւոր չէ, թե ինչի մասին՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմա՞ն, Մարսի վրա կյանքի առկայությա՞ն, թե՞ անցանկալի հղիության կանխարգելման: Կարեւորն է, որ բերանը բացի ու բառեր ասի… Միտք արտահայտելն էլ կարեւոր չէ՝ բառերը բավական են, դե իսկ խելք ունենալը բոլորովին կարեւոր չէ, ինչպես մի անգամ ասել է
Էդվարդ Նալբանդյան. «Ես էլ եմ ուսանող եղել, որ արհամարհեի՝ չէի հանդիպի» (Տեսանյութ)
Այսօր ԵՊՀ էր եկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ճիշտ այն պահին, երբ նախարարը մտնում էր ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, նրան փորձեցին դիմավորել ուսման վարձերի թանկացման դեմ բողոքի ակցիա անող ուսանողները, սակայն ոստիկաններն անմիջապես շղթա կազմեցին եւ թույլ չտվեցին նրանց մոտենալ նախարարին: Էդվարդ Նալբանդյանը ուսանողներին չնկատելու տվեց: Ուսանողները գոռում էին՝ «Վարձավճարները բարձրացրել են ապօրինի կերպով, պահանջում ենք
Հենրիխ Մխիթարյանը չի թաքցնում ուրախությունը
Արտագնա խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասին դուբլ անելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի թաքցրել ուրախությունը: «Ես Դորտմումդում ինձ գերազանց եմ զգում եւ շատ ուրախ էի նոր թիմում պաշտոնական խաղում խփածս առաջին գոլի համար: Բայց ավելի շատ ուրախացա, երբ երկրորդ գոլն էլ խփեցի: Ընդհանուր առմամբ հանդիպումը հեշտ չստացվեց, բայց մենք
Աշոտ Մանուչարյանը կարծում է`ամենակարծր ձեւով պետք է պաշտպանեինք Սիրիայի հայերին
«Հայաստանի կախվածության աստիճանը երեւում է Սիրիայի հարցում: Այնտեղ նույն վիճակն է, ինչ եղել է Ղարաբաղում: Հիմա ամերիկացիներն այն հարվածները, որ պատրաստում են` անկանխատեսելի են: Թե այդ ինչ օպերացիա է, դեռ պարզ չէ: Արդեն չորրորդ դեպքն է, որ ԱՄՆ մտնում է երկրներ, ավիրում»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանի փոխանցմամբ` Հայաստանում մարդկանց
Ցույց անող ուսանողին ոստիկանները բերման ենթարկեցին բաժին (Տեսանյութ)
Քիչ առաջ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւից ոստիկանները մտնելով բողոքի ակցիա անող ուսանողներից մեկի՝ Հարություն Մկրտչյանի թեւերը՝ նրան տարան Կենտրոնի ոստիկանության բաժին: Այսօր վաղ առավոտից Հարություն Մկրտչյանը մի խումբ ուսանողների հետ ակցիա էր անում՝ ուսման վարձավճարների թանկացման դեմ եւ բարձրախոսով պարբերաբար ներկայացնում իրենց պահանջները՝ վերանայել որոշումը, բարձրացնել դասախոսների աշխատավարձերը եւ այլն: Նախ, ոստիկանները ուսանողներին զգուշացրեցին, որ
Ալեքսանդր Մանասյան. «ԼՂՀ-ն տարածաշրջանի կայացած պետություններից է»
«Մենք էլ ինչ-որ տեղ դժգոհելու առիթ չունենք, որովհետեւ մեկ պետության փոխարեն, այդ ամբողջի հետեւանքով այսօր ունենք երկու պետություն»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում խոսելով ղարաբաղյան շարժման 25 եւ ԼՂՀ-ի հռչակման 22 ամյակի մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Քաղաքագետը սույն կարծիքը հայտնեց անդրադառնալով ՌԴ-ում ծավալվող ԽՍՀՄ վերջին ղեկավարին`Միխայիլ Գորբաչովին դատի տալու շարժմանը: Քաղաքագետի կարծիքով, թեև շատ ազգեր
Աշոտ Մանուչարյան. «Եթե ամեն վայրկյան ՀՀ նախագահին կարող են հրավիրել միջազգային ատյաններ ու ասել, թե այդ քո ԼՂՀ-ն այս ինչ է անում` սա արդեն վատ է»
Այսօր «Զարկերակ» ակումբում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը խոսեց սեպտեմբերի 2-ի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվա մասին: «Այսօր տոն օր է ողջ հայության համար: Այդ հաղթանակը ամբողջ աշխարհի հիացմունքն առաջացրեց: Չնայած մենք տարիներ շարունակ կարողացանք այդ նոր որակը պահպանել, մոտավորապես մինչեւ 2000 թվականը, որովհետեւ մենք ունեինք անկախ ԼՂՀ: Բայց այսօր մենք շարունակում ենք կորցնել այդ
Ուսանող. « Երբ ընդունվում էի, չէի պատկերացնի, որ առաջին օրն այսպես կդիմավորեմ»
Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ուսման վարձավճարների բարձրացման դեմ: Այսօր առաջին անգամ ԵՊՀ-ում դասի պետք է գնար անգլերեն թարգմանչական գործ ֆակուլտետի ուսանողուհի Արմինե Կարապետյանը, սակայն նա դասի գնալու փոխարեն ցույցի էր եկել: Նրա ուսման վարձը 450 հազարից դարձել է 550 հազար դրամ: Նա վստահեցրեց, որ բողոքը շարունակելու է
Էրդողանը Սանկտ Պետերբուրգում կարծարծի Սիրիայի հարցը
«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիայի վարչապետի համոզմամբ՝ բանակցային լուծման ժամանակն անցել է և հարկ է ուժի դիմել։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հաջորդ շաբաթ մեկնում է Ռուսաստան, որտեղ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում սեպտեմբերի 5-6-ը նախատեսված «Մեծ քսանի» երկրների գագաթնաժողովին։ CNN Turk հեռուստակայանի հաղորդագրության համաձայն, Էրդողանը խստորեն քննադատել է ՄԱԿ-ին Սիրիայի հարցում գործնական քայլերի չդիմելու համար։ Նա ասել
Կարկուտից տուժածների ուսանողներին կառավարությունը խաբե՞լ է. Ակցիա ԵՊՀ-ի մոտ (Տեսանյութ)
«Ո՞վ ենք մենք՝ ուսանողներ Ի՞նչ ենք ուզում՝ վարձերի իջեցում Ումի՞ց՝ ռեկտորներից Ե՞րբ՝ հենց հիմա» Այսօր մի շարք բուհերի մոտ ուսման վարձավճարների դեմ պայքարող ուսանողներն այսպիսի կոչերով բողոքի ակցիաներ էին կազմակերպել: Նրանց էին միացել նաեւ երկու ուսանող՝ ԵՊՀ աստվածաբանության եւ արեւելագիտության ֆակուլտետներից, որոնք Արմավիրի մարզից են: Կառավարությունը խոստացել էր, որ կարկուտից տուժած բնակավայրերի ուսանողների վարձերը կզեղչեն,
Վազգեն Սարգսյանին վարկաբեկողը դավաճան է. Նորատ Տեր-Գրիգորյանց
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: – Պարոն գեներալ, Արցախյան պատերազմի կազմակերպչական որոշ հարցերի շուրջ օրերս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի տված հարցազրույցները շահարկումների տեղիք տվեցին: Նախ՝ գեներալ-մայորը նշեց, որ Դուք չցանկացաք մնալ այն խնդիրների մեջ, որոնք կային մեր բանակում, հակասություններ ունեիք
Փաստաբաններից մեկն ընտրարշավին «բառադուլ» էր հայտարարել
Սեպտեմբերի 14-ին Հայաստանում ընտրություններ են, բայց այս անգամ փաստաբանների պալատի նախագահի: Թեկնածուները չորսն են` Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը,Աշոտ Թադեւոսյանը: Թե ինչպես է ընթանում ընտրարշավը եւ ինչպիսին կուզեին, որ լինի պալատի նորընտիր նախագահը, պատասխանում են փաստաբանները: Ռուբեն ԲԱԼՈՅԱՆ. -Սկզբում կցանկանայի անդրադառնալ երկրորդ հարցին: Ի դեմս պալատի նախագահի՝ կցանկանայի տեսնել հզոր անձնավորության, օժտված սատար կանգնելու,
Ամփոփվել է «Երևանյան ամառ» ծրագիրը
Ամռան վերջին օրը, երեկոյան Կարապի լճի հարակից տարածքում ամփոփվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում անցկացված «Երևանյան ամառ» խորագրով ծրագիրը: Ժամը 19-ից մեկնարկած միջոցառման առաջին հատվածում մանուկների համար կազմակերպվել է տոնական համերգային ծրագիր` սիրված մուլտհերոսների մասնակցությամբ: Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև ազգային պարերի ուսուցում: «Երևանյան ամառ»-ի եզրափակիչ ծրագրին մասնակցել են հայկական էստրադայի սիրված և
Հարձակվել և ծեծի են ենթարկել անչափահասի
Երեկ` սեպտեմբերի 1-ին, փակ շուկայի մոտ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ սադրիչները հարձակվել և ծեծի են ենթարկել անչափահասի: Ոստիկանությունից պահանջում ենք գործել օրենքի շրջանակներում և ապահովել ակցիայի մասնակիցների անվտանգությունը: Հայտնում ենք, որ մեր ակցիաները կրում են բացառապես խաղաղ բնույթ, և նրանք, ովքեր կդիմեն սադրանքների մեզ հետ որևէ կապ չունեն: Նախաձեռնության պահանջները հստակ են`
Ալեքսանդր Մանասյան. Ղարաբաղյան շարժումն առաջին «գունավոր հեղափոխություններից» էր
Հաճախ մենք 20-րդ դարը ներկայացնում ենք մռայլ գույներով, հայոց պատմության մեջ այն ցեղասպանության հետ ասոցացնելով, բայց պատմական հեռվից շուտով այլ կերպ կընկալենք անցյալ դարը: Այսօր, Լեռնային Ղարաբաղի հռչակման 22 ամյակի եւ ղարաբաղյան շարժման 25 ամյակի առիթով «Հենարան» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ բանախոսի, պատմության մեջ անցյալ դարը կմնա որպես


















































