Օրվա լրահոսը

Հնչել են սպառնալիքներ մասնակիցների նկատմամբ

Ի գիտություն պատկան մարմիններին. Տեղեկացնում ենք, որ  «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության կազմակերպած ակցիաներից հետ ցուցադրական հետապնդումներ և հնչել են սպառնալիքներ   մասնակիցների նկատմամբ: Մանրամասները տեսանյութում    Նախախորհրդարանի քարտուղարություն

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ: Արցախի բնիկ ժողովրդի պատմական ընտրությունը կատարված է: Այդ ընտրության իրավունքը սրբազան է, և ինքնորոշման փաստը՝ անբեկանելի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն իր ազատությունը պաշտպանել և փրկագնել է դաժանագույն պատերազմում ծանրագույն կորուստների գնով: Հանուն իր անկախության արցախցին քվեարկել է ոչ միայն համաժողովրդական հանրաքվեով, այլև համաժողովրդական ինքնապաշտպանությամբ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի՛  դպրոցականներ, մանկավարժներ ու ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ: Կրթությունը, դպրոցը և, ընդհանրապես, գիտելիքը  միշտ էլ առանձնահատուկ դեր ու նշանակություն են ունեցել մեր հազարամյա  պատմության ողջ ընթացքում: Հայ ժողովուրդը միշտ էլ ընդգծված պատկառանք ու հոգատար վերաբերմունք է ունեցել դպրոցի եւ ուսուցչի  հանդեպ: Անկախ պատմական ժամանակահատվածից, աշխարհաքաղաքական իրադրությունից՝ գիտելիքի եւ կրթության հանդեպ

Յուրգեն Կլոպ. «Հենրիխ Մխիթարյանը հիանալի գոլ խփեց»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը արտագնա հանդիպումով «Այնտրախտի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է այդ խաղի եւ Հենրիխ Մխիթարյանի խփած երկրորդ գոլի մասին:  «Մենք դարպասը գրավելու լավ հնարավորություններ ստեղծեցինք: Այդուհանդերձ, մրցակիցն օրինաչափորեն հավասարեցրեց հաշիվը, քանի որ այդ դրվագում մենք լավագույն կերպով չգործեցինք: Ընդմիջումից հետո երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ ներդրվեցին ամբողջությամբ: Իսկ Հենրիխ Մխիթարյանը հիանալի

Ես հետ չեմ վերադառնա, քանի որ ինչքան էլ հիմա անորոշ է ու վատ, Հայաստանից լավ է

Որքան էլ վերջին շրջանում դժվարացել է Եվրոպայում անօրինական բնակվող մեր հայրնակիցների կեցությունը, այնուամենայնիվ նրանք նախընտրում են մնալ այնտեղ, քան վերադառնալ:

Փրկարարները բացել են 8 փակ դուռ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ,այսօր փակ դռան մասին բազմաթիվ ահազանգեր են եղել: Ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայի թիվ 93 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, տարեց կինը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների պատուհանով ներս մտնելը՝ դուռը բացվել է տեղի ուժերով: ***

Անձեռոցիկի արտադրամասում այրվել է 100 խմ թուղթ (ֆոտոշարք)

Տեղեկացրել ենք, որ ժամը 16.20-ին Երեւանի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի Մետեո TV-ի մոտակայքում այրվում է անձեռոցիկի արտադրամաս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւիան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 142/2 հասցեում գտնվող Ա. Ս. ԱՁ-ին պատկանող թղթի մշակման արտադրամասում: Հրդեհը մեկուսացվել ՝ ժամը 18.09-ին, մարվել՝ 18.39-ին: Այրվել են շինության

Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը հաղթանակ են բերում իրենց թիմերին

Սեպտեմբերի 6-ին կայանալիք Չեխիա-Հայաստան հանդիպումից առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանն աչքի ընկան իրենց ակումբների կազմում: Հենրիխ Մխիթարյանի երկու գոլերը «Այնտրախտի» դարպասը ոչ միայն հաղթանակ բերեցին Դորտմունդի «Բորուսիային»,  այլեւ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի թիմին դուրս բերեցին Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական: Հենրիխ Մխիթարյանն այսօր բացեց գոլերի հաշվարկը Գերմանիայի առաջնությունում: Յուրա

Սիրիայի ընդդիմությունը հիասթափված է Օբամայի որոշումից

Սիրիայի ընդդիմությունը հիասթափված է երկրի կառավարական ուժերին հարված հասցնելու քայլից հետ կանգնելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի որոշումից, որը խոստացել է հարաձակումն իրականացնել միայն Կոնգրեսի կողմից հաստատվելուց հետո, տեղեկացնում է  «Ամերիկայի ձայնը»։ Ըստ աղբյուրի, Ընդդիմության պաշտոնատար անձանց խոսքերով, հարվածներն ուշացնելու փաստը թույլ կտա Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին վնասել ավելի մեծաթիվ քաղաքացիների։   Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Գազի արտահոսք` հրդեհի բռնկումով

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17:59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի թիվ 5/5 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի բռնկում: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.12-ին, մարվել՝ 18.13-ին: 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

2016 թվականի օլիմպիական խաղերի անցկացումը Բրազիլիայում վտանգված է

Բրազիլական «O Estada de Sao Paulo»  թերթում հայտնվել է ՄՕԿ-ի հատուկ զեկույցը, ըստ որի թեեւ Խաղերի մեկնարկին մնացել է երեք տարի, Ռիո դե Ժանեյրոն բացարձակապես պատրաստ չէ անցկացնել մրցաշարը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախապատրաստական աշխատանքների ֆինանսավորումը եւ հենց նախապատրաստական աշխատանքներն ընթանում են մեծ հապաղումներով: Զեկույցում նշվում է նաեւ, որ հյուրանոցային համարների դեֆիցիտ կա:  

Աշխարհի ամենավտանգավոր ատրակցիոնը (տեսանյութ)

2014 թվականին ԱՄՆ Նյու-Ջերսի քաղաքում կբացվի աշխարհի ամենավտանգավոր խաղային ատրակցիոնը:

Մայլի Սայրուսի նոր ֆոտոսեսիան (ֆոտոշարք)

Երգչուհի եւ դերասանուհի Մայլի Սայրուսը հանրաճանաչության գագաթնակետին է: Նա չի նկատում իր հասեցին քննադատությունն ու նոր` սեւ-սպիտակ ֆոտոսեսիա է ունեցել Notion ամսագրի համար:

«Հայր սուրբի վարքագծում լրջության պակաս կա». Արթիկի թեմի առաջնորդը՝ հայտի հրաժարականի մասին

Aravot.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչ կարծիքի է տեր Եղիա աբեղա Խաչատրյանի հրաժարականի վերաբերյալ, մանավանդ վերջին օրերին այդ թեման  քննարկումների տեղիք է տվել, իսկ Մայր աթոռի պարզաբանման մեջ ասվում է, թե հոգեւոր ծառայության ժամանակ թերություններ է արձանագրվել, վարքի հետ կապված խնդիրներ: Խնդրեցինք նաեւ մեկնաբանել

Երեւանի մետրոպոլիտենը փլուզումների պատճառ կարող է դառնալ

Երեւանի մետրոպոլիտենը վտանգ է ստեղծում քաղաքի կենտրոնի համար, ջրերը, որ պոմպերով հանում են, դրա հետեւանքով դատարկություն է ստեղծվում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել է երկրահանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը:  «Մետրոյի կենտրոնական մասում վայրկյանում մինչեւ 1000 լիտր ջուր է մղվում դուրս, ժամում քանի վայրկայն կա, ամսում, տարում… հաշվեք այդ վայրկյանները եւ բազմապատկեք մղված ջրի քանակով: Այդ

Թելավիում բացվել է Ստալինի արձանը

Վրաստանի Թելավի քաղաքում այսօր բացվել է Խորհրդային միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի (Իոսիֆ Ջուղաշվիլի) հուշարձանը: Հուշարձանը բացվել է Երկրորդ աշխարհամարտի թանգարանի հարեւանությամբ` պատերազմի վետերանների միության եւ «Ստալինական» կազմակերպության նախաձեռնությամբ: Քաղաքային իշխանությունն արդեն հայտարարել է, որ հուշարձանը խորհրդանշական է եւ ցանկացած պահի կարող է տեղահանվել: Ստալինի հուշարձան արդեն կա նրա ծննդավայր Գորի քաղաքում:

Մարդու համար անվտանգ ու քայլող շնաձուկ (տեսանյութ)

Համաշխարհային օվկիանոսի կյանքն ու կենդանիներին ուսումնասիրող գիտնականները Ինդոնեզիայի ափերի մոտ հայտնաբերել են շնաձկների դասի ոչ մեծ` մոտ 70 սմ երկարությամբ ձուկ, որը ավելի շուտ քայլում է կամ սողում, քան` լողում: Ըստ գիտնականների, տեղաշարժման այս ձեւը շնաձկանը թույլ է տալիս աննկատ մոտենալ զոհին: Ձուկը մարդու համար անվտանգ է: Սակայն, վտանգված է ձկան կյանքը: Նրա լողակները տեղի

Սոցկայքերում քաղաքական քննարկումներն արգելվել են

BBC-ն հաղորդում է, որ Վիետնամի իշխանությունը նոր կարգ է սահմանել համաձայն որի սոցկայքերում ու բլոգներում արգելվում է ոչ անձնական տեղեկություններ հրապարակելը: Օգտատերերը իրավունք չունեն լուրեր տեղադրել, քաղաքական հարցեր քննարկել: Իրավապաշտպան կազմակերպությունները սուր քննադատության են ենթարկել Վիետնամի իշխանության նոր որոշումը:

«Լրագրողը ստուգված փաստ է հայտնում, իսկ բլոգերը՝ շշուկ». Բլոգեր և հաղորդավար Նունե Այլանջյան

«Երբ մտնում, կարդում եմ նախկին բլոգս, ինձ շատ լավ եմ զգում, դե ոնց որ օրագիր լինի, ու մի տեսակ հրճվում եմ նույնիսկ, ծիծաղում, որ այդ ժամանակ գրել եմ դրանց մասին»,-ասում է Նունե Այլանջյանը: «Առավոտ երիտասարդականը» զրուցել է բլոգեր, հաղորդավար Նունեի հետ: Նա նշում է ՝առաջին բլոգը՝ Nune-ն, որի միջոցով հաստատվել է բլոգային հարթակում, բացել է

Աշխարհի ամենաերկար շենքը գտնվում է Ռուսաստանում

Շենքը կառուցվել է դեռևս խորհրդային շրջանում` 1975–1979 թթ. և հարմարության համար բաժանվել 8 հասցեների: Շինության երկարությունը կազմում է 1140 մետր, իսկ նրանում եղած բնակարանների թիվը հասնում է 1400-ի: Շենքը գտնվում է Վոլգոգրադում: Արևմտյան Աֆրիկայում գտնվող Բուրկինա Ֆասո պետության անվանումը թարգմանաբար նշանակում է «պատվավոր մարդկանց հայրենիք»: Մելբուրնի (Melbourne Crown Club 23) ակումբի հանրահայտ բարմեն Ջոն Հեֆերնանը

Բանակն ուզում է, որ կանայք շատ ծառայեն

Իսրայելական եւ բրիտանական աղբյուրների համաձայն, Իսրայելի բանակի հրամանատարությունը դիմել է երկրի խորհրդարանին` Կնեսետին կանանց զինվորական ծառայության ժամկետը երկարացնելու առաջարկով: Բանակը նկատում է, որ կին զինծառայողների պակաս չկա, պատգամավորների մեծմասը դեմ են կանանց ծառայության ժամկետը երկարացնելուն:

«Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանն այսօր մեկնարկեց նախընտրական քարոզարշավը (ֆոտոշարք)

Այսօրվա պայքարը մեկ մարդու գործ չէ, բոլորիս համատարած գործողությունը պետք է ուղղված լինի մեկ նպատակի համար, որ ստեղծենք այնպիսի հայրենիք, որ լինի ազգահավաքի վայր: Մենք դա չկարողացանք անել 20 տարիների ընթացքում, այսօր ազգահավաքը սկսում ենք այստեղից»,- Կապանում հայտարարել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հրդեհ անձեռոցիկի արտադրամասում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 16.20-ին Երեւանի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի Մետեո TV-ի մոտակայքում այրվում է անձեռոցիկի արտադրամաս: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Նախարարությունը խոստանում է լրացուցիչ տեղեկացնել:

Տարոնիկը հետաքրքիր չէ՞

Սեպտեմբերի 15-ին գյուղապետ են ընտրելու Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում: Պաշտոնապես 1888 բնակիչ ունեցող գյուղը հետաքրքիր չէ ոչ կանանց, ոչ` կուսակցություններին. գյուղապետի  պաշտոնի համար առաջադրվել է չորս տղամարդ, չորս էլ` անկուսակցական. Գեւորգ Զաքարյան, Կարապետ Խաչատրյան, Արմեն Խլղաթյան, Մովսես Սահակյան: Բոլոր թեկնածուներն ինքնաառաջադրվել են: Տարոնիկի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ալբերտ Խաչատրյանը երկու ամիս առաջ հրաժարական է տվել: Նա

Մելիքսեթ Խաչիյանը երրորդն է

Լոս Անջելեսում շրջանային մրցակարգով անցկացված 28-րդ Մետրոպոլիտեն մրցաշարում գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը, որ երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում, 5,5 միավորով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Ամերիկաբնակ մեկ այլ հայ շախմատիստ, միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը նույն մրցաշարում վաստակել է 3,5 միավոր: Բելառուսը ներկայացնող հայ գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը հանդես է եկել Բելգիայի Բրասշաատ քաղքում անցկացված օփենում եւ 7,0 միավորով

Ռուսաստանում սովորեցնում են խնայել էլեկտրաէներգիան

Ռուսական աղբյուրների համաձայն, Ռուսաստանի մարզերից յոթում այսօրվանից գործելու է էլեկտրաէներգիայի խնայողության նոր չափ, համաձայն որի, մեկ անձը պետք է սպառի 50-75 կվտժամ էլեկտրաէներգիա: Ավել ծախսած քաղաքացիները չեն հոսանքազրկվի, եթե պարտաճանաչ վճարեն, սակայն, 75 կվտժամ-ից ավելին շատ ավելի թանկ է արժենալու:

Սոցցանցերի շաբաթվա նորամուծությունները և ոչ միայն

Տեխնոլոգիական խոշոր ընկերությունների, այդ թվում` Microsoft-ի, Facebook-ի և Google-ի բանակցություններն ԱՄՆ կառավարության հետ` ամերիկյան հետախուզության հետ համագործակցության մանրամասների բացահայտման հարցով, անարդյունք են ավարտվել: ITAR TASS-ի փոխանցմամբ` այժմ համակարգչային հսկաները դատարանում կվիճարկեն հատուկ ծառայությունների հարցումների մասին տեղեկատվության հրապարակման իրենց իրավունքը: Հուլիսին կորպորորացիաները դատական հայց էին ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ` հիմնվելով ԱՄՆ-ի սահմանադրության ուղղման վրա, որը երաշխավորում է

Անահիտ Բախշյան. Տեր կանգնեք արդարադատության հեղինակությանը

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին
Շենգավիթ վարչական շրջանի դատախազ պարոն Արթուր Դավթյանին

Կոմիտաս-5 (տեսանյութ)

Տեսանյութը` «Սիվիլնեթի»  

Խաղաղ ցույցի մասնակիցներին քաշքշել են

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության հայտարարությունը   Րոպեներ առաջ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները Մաշտոցի պողոտայից երթով շարժվեցին դեպի Ծածկած շուկա: Մինչ ոստիկանները կներկայանային շուկայի տարածք, ակցիայի մասնակիցներին  դիմավորեց սադրիչների մի խումբ, որը հարձակվեց, քաշքշեց խախաղ ակցիայի մասնակիցներից մի քանիսին, այդ թվում՝ անչափահաս երեխայի, պատառոտեց մի քանի պաստառ: Կոչ ենք անում ՀՀ մտագոհ բոլոր քաղաքացիներին միանալ ցուցարարներին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031