Օրվա լրահոսը
Սփյուռքահայը մտավախություն ունի, որ հայաստանցին մի X փուլում իրեն «գցելու» է»
ԵՊՀ նախկին դասախոս Արթուր Մարտիրոսյանը շուրջ երեք տարի բնակվում է Նյու Յորքում, որտեղ նա իրականացնում է երեխաների շահերի պաշտպանության եւ համայնքային զարգացման ծրագրեր:
Շաբաթվա լավագույն լուսանկարը
Միացյալ թագավորության մայրաքաղաք Լոնդոնում անցկացվել է Նոթթինգ-Հիլլ ավանդական դիմակահանդեսը: Միջոցառումն անցկացվում է 20-րդ դարի 50-ական թվականներից: Հիմնական մասնակիցներն են Կարիբյան ավազանից սերող բնակիչները: Այս նկարը համացանցային քվեարկությամբ ճանաչվել է շաբաթվա լավագույն լուսանկար:
Սոցկենցաղային կողմնորոշման ուսուցման դասասենյակ՝ չտեսնող երեխաների համար
Սոցկենցաղային կողմնորոշման ուսուցումը տեսողական խանգարումներով երեխաների համար ինքնուրույնության եւ ինքնահաստատման մեծ խթան կլինի, ինչն էլ իր հերթին կօգնի նրանց կյանք մտնել որպես հասարակության լիիրավ անդամներ:
Վերջապես. Դարչինյան-Դոներ ռեվանշ մրցամարտը կկայանա նոյեմբերին
«AllBoxing»-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին ԱՄՆ Տեղասի նահանգում վերջապես կայանալու է աշխարհի նախկին բացարձակ չեմպիոններ Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Նոնիտո Դոների միջեւ ռեվանշ մրցամարտը, որը հեռարձակելու է HBO հեռուստաալիքը: Բռնցքամարտիկների առաջին ու միակ մենամարտը կայացել է 2007 թվականի հուլիսին, որում ֆիլիպինցին 5-րդ ռաունդում հաղթեց Վիկին: Դա հայ բռնցքամարտիկի առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ կարիերայում: Դրանից
ԱՄՆ Սիրիայի կարող է հարվածել ցանկացած պահի
Ամերիկան չի իրականացնի անժամկետ ներխուժում ու կհրաժարվի այնտեղ զորքեր ուղարկելու հնարավորությունից
Հայտնաբերվել է դի
Օգոստոսի 31-ին, ժամը 08.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Թրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել Հ. Ս.-ի (ծնվ.1954թ.) դին:
Գյումրու ուսանողները 140 միլիոն դրամի վարձավճարների պարտքեր ունեն
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը «Ասպարեզի» հետ զրույցում ասել է, որ բուհում մոտ 300 ուսանող 140 միլիոն դրամի վարձավճարների պարտքեր ունի, սակայն իրենք երբեք ուսանողին վարձավճարը չմուծելու պատճառով չեն հեռացնում բուհից, քանի որ նրանք եւս կարող են համալրել արտագաղթողների շարքը: «Ոչ միայն ես, այլեւ մեր ամբողջ կոլեկտիվը գիտակցում է, որ աղքատության ցուցանիշով Շիրակի մարզն ամենաբարձր
Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել «Ադրբեջան» կլինիկայի ատամնաբույժը
Երեկ՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Վայոց Ձորի մարզից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին ասել է, որ, ժամը 21:00-ի սահմաններում Իրանի քաղաքացի 33-ամյա Զակեր Աբդոլհաշեմի Զաբիհիգարգարին, վարելով Peugeot 207 մակնիշի 50 A 555-10 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 158 կմ հատվածում՝ դեպի Երեւան ընթանալիս, նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց
Եղիա աբեղա Խաչատրյանը պահանջում է միաբանական արտակարգ ժողով գումարել
Եղիա Աբեղա Խաչատրյանի հայտարարությունը ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ Կասեցնելու համար իմ հրաժարական նամակի առընչութեամբ ծայր առած փոթորկայոյզ եւ խուճապային տրամադրութիւնների անկանխատեսելի հետեւանքները եւ ընդառաջ Սուրբ Էջմիածնի հրաւէրին` ներկայ պիտի գտնուեմ երկուշաբթի, Սեպտեմբեր 2-ին կայանալիք Կարգապահական ժողովի նիստին ի հնազանդութիւն` կրկին մնալով միեւնոյն համոզմանը, որ ես եկեղեցական որեւէ կարգ եւ կանոն չեմ խախտել: Այս նկատառումով եւ հրաժարական նամակիս
Վլադիմիր Կլիչկոն եւ Քրիստինա Համերը լավագույններն են
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (WBO) Բուդապեշտում ընթացող 26-րդ համաժողովում տարվա լավագույն կին բռնցքամարտի է ճանաչել գերմանուհի Քրիստինա Համերին, լավագույն տղամարդ բռնցքամարտիկ՝ գերշանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին, լավագույն պրոումոթերներ՝ Բոբ Արումին եւ Թոդ Դյուբոյեֆին՝ «Top Rank»-ից: Ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն ներկա չի եղել համաժողովում, քանի որ նախապատրաստվում է Ալեքսանդր Պովետկինի հետ կայանալիք մենամարտին: Այս մասին
Ուեյն Ռունին գլուխը կոտրել է
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին շաբաթօրյա մարզման ժամանակ անհաջող բախվել է իր ակումբակից Ֆիլ Ջոնսի հետ, որից հետո մարզադաշտը լքել է կապած գլխով: Ավելի ուշ բժիշկները նրա գլխին մի քանի կար են դրել: «Կարմիր հրեշների» ակումբի բժշկական շտաբի պահանջով մարզիչները ֆուտբոլիստին ժամանակավորապես «հարկադիր հանգստի» են ուղարկել: Ուեյն Ռունին չի մասնակցի Անգլիայի առաջնության՝ «Էնֆիլդում» կայանալիք «Լիվերպուլի»
Նախատեսվում է ստուգել 130 հազար գազահաշվիչ
Կենցաղային գազահաշվիչներ պլանային ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կատարում է «ՀայՌուսգազարդը»:
50 տարի անց Ռուսաստանը կկործանվի՞
«Լեվանդա ցենտր» վերլուծական կենտրոնը Ռուսաստանում հարցում է անցկացրել «Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանը 50 տարի անց» հարցով: Հարցմանը մասնակցել է 45 շրջանի 130 բնակավայրի 18 տարին լրացած 1600 քաղաքացի: Նույն հարցով հետազոտություն արվել է նաեւ 1994-ին, 2000-ին, 2008-ին եւ 2012-ին: Ըստ հարցման, եթե 1994 թվականին 24 տոկոսն էր կարծում, որ Ռուսաստանը 2063-ին կդառնա Արեւմտյան երկիր, ապա 2013-ին
Ալիկ Սարգսյանը Արարատի քաղաքապետի ընտրությունում հավակնություն չունի
Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Արարատի կադաստրի նախկին պետ Վահրամ Հովհաննիսյանը իր եղբայրն է եւ նա աչք ունի Արարատի քաղաքապետի պաշտոնի վրա:
«Տիտանիկն» այսօր է հայտնաբերվել (ֆոտոշարք)
Նավի սեփականատեր «Ուայթ Սթար» ընկերությունը նավի կառուցման ողջ ընթացքում հայտարարում էր որ «Տիտանիկը» անխորտակելի է:
«Ցեղասպանված» գյուղի գերեզմանատունը սահմանագոտում անվնաս է
Ադրբեջանում հայկական գերեզմաններն ավերվել են
Օբաման որոշել է հարվածել Սիրիային, բայց կսպասի Կոնգրեսի համաձայնությանը
Аzatutyun.am. Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման որոշել է, որ ԱՄՆ-ը պետք է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ ռազմական գործողություն ձեռնարկի այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզական ծառայությունները եզրակացրել են, որ Ասադի ռեժիմը Դամասկոսի արվարձաններում քիմիական զենք է օգտագործել: Այս մասին Օբաման հայտարարել է այսօր կայացած բրիֆինգի ժամանակ: Օբաման ասել է, որ նախքան ուժ կիրառելը որոշել
Ազատամարտիկները նստացույց են անում Կապանում
Երեկվանից մայրաքաղաքից ժամանած 3 հոգուց բաղկացած ազատամարտիկների խումբը նստացույց է սկսել Կապան քաղաքում՝ դժգոհություն հայտնելով Հայաստանում ապրող ազատամարտիկների սոցիալական անբավարար պայմաններից: Ազատամարտիկների տեղեկացմամբ՝ նրանք Կապանում կլինեն դեռեւս 3 օր եւ կշարունակեն իրենց նստացույցերը նաեւ մյուս մարզերում: Երեկվա դրությամբ նրանց պայքարին միանալու պատրաստակամություն էին հայտնել նաեւ տեղացի մոտ 30 ազատամարտիկ, ովքեր մինչեւ ուշ երեկո հավաքվել էին
«Մեզանում չեն եղել դավաճաններ». Աշոտ Մելքոնյան
«Այն աշխատանքային տետրերը, որոնք նախատեսված են տարրական կրթությունն ամբողջապես յուրացնելու համար, կարծում եմ, որ ծնողները պետք է գիտակցեն դրանց կարեւորությունը եւ դպրոցներին պարտադրեն, որ իրենց երեխաների համար կարողանան կազմակերպել գնման եւ օգտագործման գործընթացը եւ մենք կարող ենք օգնել, որ այն արդյունավետ ձեւով հասնի աշակերտներին»,- այսօր «Զանգակ գրատանը» անցկացվող «Գիտելիքի օրվան ընդառաջ» խորագրով միջոցառման ընթացքում ասաց
Կարեն Գրիգորյանը մի փոքր ամրապնդեց առաջատարի դիրքը
Շախմատի Հայաստանի 1-ին խմբի առաջնության 10-րդ տուրում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի արեց ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Հարությունյանի հետ, իսկ ահա նրա հիմնական մրցակից, գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը ցավալի պարտություն կրեց միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանից: Դա Կարեն Գրիգորյանին հնարավորություն տվեց մի փոքր ավելի ամրապնդվել 1-ին հորիզոնականում: Տասնմեկերորդ տուրից առաջ Կարեն Գրիգորյանը 7,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Տիգրան
Տիգրան Սարգսյանը և Բակո Սահակյանը քննարկել են երկու հայկական պետությունների միջև համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի առաջին օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է Բակո Սահակյանին` Արցախի Հանրապետության անկախության հերթական տարեդարձի կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ միջոցներ ձեռնարկել Արցախի հետագա զարգացման ուղղությամբ ` նպաստելով նաև միջազգային ներդրումների ներգրավմանը: Կարևորելով երկու հայկական հանրապետությունների փոխգործակցության շարունակական զարգացումը`
Ժոզե Մոուրինիոյի կարծիքով` ՈՒԵՖԱ-ում իր դեմ դավադրություն կա
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի համոզմամբ «Բավարիայի» հետ խաղում շվեդ մրցավար Յունաս Էրիկսոնը 85-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով Ռամիրեսին հեռացնելով՝ «սպանեց» ՈՒԵՖԱ-ի սուպերլիգայի եզրափակիչ հանդիպումը: «Իմ եւ ՈՒԵՖԱ-ի միջեւ պատմությունը շատ հնուց է գալիս եւ ես 10 ֆուտբոլիստով խաղալու ֆանտաստիկ փորձ ունեմ: Հեռացո՞ւմը: Եթե դու պաշտում ես ֆուտբոլը, ապա այդպիսի դեղին քարտով սուպեր եզրափակիչը չես
Վարչապետի մասնակցությամբ շահագործման է հանձնվել Տեղ գյուղի միջնակարգ դպրոցը
Այնուհետև վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն ուղևորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Լուսինե Թովմասյանի և Արթուր Հովանեսիանի պսակադրությունը (ֆոտոշարք)
Նորքի Սրբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում այսօր տեղի է ունեցել«Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի և Արթուր Հովանեսիանի պսակադրությունը: Ներկայացնենք Կամոբլոգի լուսանկարները:
Նախախորհրդարանի անդամը քննչական մեկուսարանում է
Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանին Ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխել են քննչական մեկուսարան: Նախախորհրդարանի մամուլի հաղորդագրություն
Ռուսաստանի նախագահը հորդորում է չիրականացնել հարձակում ընդդեմ Սիրիայի
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորում է աշխարհի տերություններին Սիրիայի հարցով ցուցաբերել զսպվածություն, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկում է քիմիական զենքերի առկայության մասին որոշ տեղեկությունների պատճառով այս երկրի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցը։ Պուտինի խոսքերով, արտաքին ռազմական որեւէ ներխուժում ՝՝կհամարվի աբսուրդ՛՛, քանի որ Սիրիայի կառավարական ուժերն այս պահին առաջ են շարժվում ընդդեմ
Ալեքսանյանի «թիմակիցները» հրեցին, հայհոյեցին ակտիվիստներին. (Տեսանյութ)
Այսօր «Ազատագրենք Փակ շուկան օլիգարխից» նախաձեռնող խմբի ակցիան՝ իրենց շուկայի հարեւան շենքերի բնակիչ համարողները ամեն կերպ փորձեցին տապալել: Ակցիային հետեւող Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու կողքին կային մի խումբ երիտասարդներ, որոնք, ըստ ականատեսների, ակտիվիստների դեմ դուրս եկած կանանց հրահրում էին՝ ուղղորդելով, թե ինչ ասեն կամ երբ հարձակվեն ակտիվիստների վրա: Սամվել Ալեքսանյանին պաշտպանող կանայք հրում, խփում եւ
Աշխարհի ամենամեծ երկիրը ամենափոքրից մեծ է 802 հազար անգամ
Աշխարհի ամենամեծ երկիրը` ամենափոքրից մեծ է 802 հազար անգամ: Երկրագնդի ամենամեծ պետությունը` Ռուսաստանy, ունի 17. 098. 246կմ² տարածք, իսկ ամենափոքրը` Նաուրուն, զբաղեցնում է ընդամենը 21.3կմ² տարածություն: Նաուրուն տեղակայված է Խաղաղ օվկիանոսի հարավում՝ Միկրոնեզիայում: Նաուրուի Հանրապետությունն անկախություն է ձեռք բերել 1968-ին: Ամենարագ աճող բույսը էվկալպիտն է: Նոր Գվինեայում այն ընդամենը 15 ամսում աճել է 10,6 մ:


















































