Օրվա լրահոսը
«Այսօրվա պայքարող սերունդը կկարողանա լիարժեք տնօրինել Հայաստանի Հանրապետությունը». Այսօր ՀՀ անկախության հռչակագրի օրն է
23 տարի առաջ հենց այս օրը՝ օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը։ Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը Հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։ «Ես հիշում եմ,
Դոլարի փակման գինը՝ 406.5դրամ
Օգոստոսի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ: NASDAQ OMX Armenia
«Մարդը հաջողված է իր գործում, երբ հաջողված է անձնական կյանքում». Պարզաբանում է հոգեբանը
Զուգընկերոջ ընտրության հարցում մեծ դեր են խաղում մի շարք հանգամանքներ: Տարածված կարծիք կա, որ մասնագիտությունը կարող է խանգարել անձնական կյանքը դասավորելու հարցում: Սիրո, նրա վրա ազդող գործոնների՝ մասնավորապես մասնագիտության թեմայով խոսել ենք Հոգեբանական գիտությունների թեկնածու, բժշկական հոգեբան Քրիստինե Գալստյանի հետ: Զույգի ընտրության հարցում ո՞ր մեխանիզմները կամ հատկանիշները կարող են գրավիչ լինել և որո՞նք վանող:
Արմեն Բաբալարյան. «Իմ համար Երևանն առավել չէ, քանի Գյումրին, Էջմիածինը, կամ էլ Նոյեմբերյանը»
Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Գյումրու քաղաքապետարանում Հայաստանին ճանաչում բերած գյումրեցի չեմպիոններին`հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Կարապետ Չալյանին և բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Հենրիկ Սարգսյանին մեծարելու ժամանակ, այդ ոլորտի պատասխանատուները քննդատել էին Հ1-ի սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին` եթերով Գյումրի քաղաքի անունը չհնչեցնելու համար: «Կարեն Գիլոյանի բերանը չի բռնե մի հատ ըսե,
Վլադիմիր Գասպարյանն անձա՞մբ զանգեց ցուցարարին ու իր մոտ հրավիրեց (Տեսանյութ)
Այսօր գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի հարազատները: Այսօրվա կայացված դատավճռով Բախբուդարյանն ու Բարսեղյանը 4 տարվա ազատազրկման են դատապարտվել: Հիշեցնենք, որ 2012 թվականին օպերլիազորները բերման են ենթարկել բնակարանային գողության մեջ կասկածվող Ռոբերտ Հովսեփյանին եւ նրա ընկերներին: Ըստ մեղադրական
Դերենիկ Դումանյանն այցելեց վթարից տուժածներին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ այցելեց Դիլիջանի բժշկական կենտրոն` այսօր առավոտյան Երևան–Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով։ Ավտոբուսի 18 ուղևորները (Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչներ) սկզբում հոսպիտալացվել են այս կենտրոնում։ Դերենիկ Դումանյանը մեկ առ մեկ զրուցեց կենտրոնում գտնվող տուժածների հետ։ Մասնագետները նախարարին ներկայացրեցին յուրաքանչյուրի հետազոտությունների
Սամվել Շարբաթյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Շարբաթյանի սպանության գործով մեղադրական եզրակացությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 3 բնակչի։ Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, գործով մեղադրյալ Արտակ Վերանյանը 2012 թվականի սեպտեմբեր ամսից ամուսնության նպատակով ընկերության առաջարկներ է կատարել իրենց թաղամասի մի բնակչուհու, հետևել ու հետապնդել նրան։
Ալեքսանդր Ամարյան. «Եղել է փողերի յուրացում»․ (Տեսանյութ)
Երկար ժամանակ տարբեր լրատվամիջոցներ գրում էին թե «Շողիկ» ճամբարում երեխաների սեռական դաստիարակության ժամերին ցուցադրվել են պոռնոֆիլմեր, կանանց եւ տղամարդկանց մերկ մարմիններ: Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ Լուսինե Օհանյանը հստակեցնում է դասընթացների անցկացման պատճառը. «Եթե անդրադառնանք կատարված իրավիճակին, խոսքը վերաբերում է 250 երիտասարդներին, որոնք 2012 թվականին իրենց ամառային հանգիստն են անցկացրել ճամբարում: Ցանկացած ճամբարի
Ըստ ակտիվիստի՝ «օլիգարխի տղան» հայհոյել ու թքել է իրենց մեքենայի վրա (Տեսանյութ)
Այսօր կեսօրին Երեւանի քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել նստացույցի երկու մասնակցի` Վահագն Մինասյանին ու Սուրեն Սահակյանին: Դեպքի ականատես է եղել միայն ակտիվիստ Արթուր Չիլինգարյանը: Նրա պատմելով, ոստիկանները քաշքշելով երկու ակտիվիստներին՝ նստեցրել են մեքենա, այն բանից հետո, երբ նրանք միացրել էին բարձրախոսը, որը ավտոմատ ռեժիմով անընդհատ կրկնում էր`«Պահանջում ենք քաղաքապետարանն ազատել քրեածին տարրերից»: Արթուր Չիլինգարյանի խոսքերով,
Արա Բեքարյանը գեղանկարչության Վահան Տերյանն էր
«Այսօր մոդա է՝բոլորը պրոֆեսորներ են, բայց այն ժամանակ նկարչության մեջ կային մի քանի պրոֆեսորներ, որոնցից մեկը Արա Բեքարյանն էր»,-այսօր ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի ժամանակ նշեց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Նրա խոսքով բազմաթիվ ուսանողներ ցանկանում էին սովորել միայն Բեքարյանի արվեստանոցում: Հայ գեղանկարչության մեջ նա ինքնատիպ էր: Գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանը Aravot.am-ի
Դատարանի վճռով մահացած մարդը դիմել է դատարան
Գ. Արզումանյանը նոր անձնագիր տրամադրելու խնդրանքով դիմել է ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Դիլիջանի անձնագրային խումբ: Նրան պատասխանել են, որ նոր անձնագիր չեն կարող տրամադրել, քանի որ ինքը դատարանի վճռով ճանաչվել է մահացած:
Ադրբեջանական ընդդիմությունը` պառակտման եզրին
«Ազատություն» ռադիոկայան. Այսօր, թերևս, ադրբեջանցի ընդդիմադիրները ամենադրամատիկ հավաքն են անցկացնում վերջին մի քանի ամիսների ընթացքում: Բաքվում մեկնարկում է ադրբեջանական ընդդիմությանը միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի արտակարգ նիստը: Սա, թերևս, ադրբեջանցի ընդդիմադիրների ամենադրամատիկ հավաքն է վերջին մի քանի ամիսների ընթացքում: Բանն այն է, որ նախնական ծրագրերի համաձայն` ադրբեջանական ընդդիմության առաջնորդները իրենց հերթական հավաքը պետք է հրավիրեին օգոստոսի
Աշոտ Արշակյան. «Ավելի լավ է ուղեվարձը լինի 200 դրամ ու նստող չլինի, բայց վարորդ լինի, քան…»
Իսկ այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե սակագինը մնա նույնը, Հրանտ Եղիազարյանն ասաց. «Ամեն ինչ կոչնչանա և գյուղերից կբերենք սայլեր, որ սայլերով տեղաշարժվենք»:
Արագածոտնի մարզում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով 11 կրթական հաստատություն է վերանորոգվում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մի շարք համայնքներում կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքների ընթացքին: Առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակում մարզում ընդհանուր առմամբ վերանորոգվում է 11 դպրոց: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Թալին, ծանոթացավ քաղաքի թիվ 2 դպրոցի վերանորոգման
ՊՆ հաղորդագրությունը. Ստացած հրազենային վնասվածքներից զինծառայողը մահացել է
Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը: Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ
Զավեն Անդրիասյանի հաջողությունները՝ Ճապոնիայի մայրաքաղաքում
Armchess.am-ը տեղեկացնում է, որ հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Տոկիոյում Մտավոր խաղերի օլիմպիադայի ծրագրով անցկացված արագ շախմատի մրցաշարում ինը հնարավորից վաստակել է 7,0 միավոր՝ նվաճել է գլխավոր մրցանակը: Նույնքան միավոր ունեցել է նաեւ իրանցի Էհսամ Ղաեմ Մաղամին: Լրացուցիչ մահվան պարտիայում հաղթել է Զավեն Անդրիասյանը: Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը եզրափակել է հաղթողների եռյակը: Զավեն Անդրիասյանը կայծակնային
Աթենք-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել
Օգոստոսի 23-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խմբի կողմից Հունաստանի Հանրապետությունից Աթենք-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1964 թ. ծնված Սուսաննա Պ.-ն, որը 2012 թ. ապրիլի 13-ից հետախուզվում էր ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախությունը/ 3-րդ մասի 1-ին կետի և 316 հոդվածի /իշխանության
Մշակութային միջոցառում Իտալիայում
Oգոստոսի 18-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում մեկնարկեց «Meeting di Rimin» ամենամյա ֆորումի 34-րդ հանդիպումը, որին մասնակցեցին Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան, Իտալիայի արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, ներքին գործերի եւ տնտեսական զարգացման նախարարները, Իտալիայի խորհրդարանի անդամներ, ԵՄ երկրների մի շարք նախարարներ, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Իտալիայի ու մի շարք այլ երկրների քաղաքացիական հասարակության, մշակույթի ոլորտի եւ ակադեմիական շրջանակների
Կեսօրից հետո
Սարմեն Ղահրամանյան Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին: «Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։ Մ. Գալշոյան «Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։ Դյուամել Ու Էդգարն ասաց, լրջացած-մտածկոտ ասաց՝ Լյովա՛, մի քիչ առաջ-«վերեւում»՝ Թումանյան-Թումանյան էիր անում ու
Նստացույցի 2 մասնակիցների բերման են ենթարկել
Քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել նստացույցի մասնակիցներ Սուրեն Սահակյանին եւ Վահագն Մինասյանին: Ինչպես հայտնում է «Վճարում ենք 100 դրամ» խմբի անդամ Կարեն Հարությունյանը՝ նրանց տարել են ոստիկանության բաժին բարձրախոսով խոսեու համար։
Աուրելիա Գրիգորիուն արժանացավ «Հեյդար Ալիև» մեդալի
«ամբողջ աշխարհում մարդու իրավունքների և ադրբեջանական իրողությունների առաջմղման գործընթացում, ինչպես նաև թյուրքալեզու պետությունների միջև հարաբերությունների զարգացման մեջ հատուկ վաստակի համար»:
Մահվան ելքով վրաերթ Գյումրի-Մարմաշեն ճանապարհին
Օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 7-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Արծրուն Մկրտչյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հայկ Արսենյան. «Բարեգործական ծրագրերը ներգաղթի հետաքրքիր միջոց են»
«Մեր հույսը, մեր հավատը և մեր ապագան մեր երիտասարդներն են, որոնց համար էլ կազմակերպում ենք տարբեր ծրագրեր: Մենք շեշտը դնում ենք երիտասարդների և նրանց կրթության վրա»,- այս մասին այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանը: Տիկին Վարդանյանը խոսեց ամառային երիտասարդական ծրագրի մասին. «Ծրագրի
Բուդաղյանների փաստաբանը կփորձի հրապարակել օրիգինալ տեսանյութը
Բուդաղյանների փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանն անդրադառնալով տեսանյութի չմոնտաժված լինելու վերաբերյալ զինդատախազության այսօր տարածած հայտարարությանը՝ ԳԱԼԱ–ին ասել է. «Իսկ կա՞ ինչ-որ մեկը, որ մտածում է՝ համացանցում հայտնված տեսանյութը մոնտաժված չէ: Մոնտաժված տեսանյութ է տեղադրված եղել, որը համընկել է մարզպետարանի ու Կոստանյանի հայտարարության հետ, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են արել, զուգահեռաբար մոնտաժված տեսանյութ է տեղադրվել համացանցում, մեկը կա՞,
Ագարակում հակառակորդի գնդակից մեկ զինծառայող զոհվել, մյուսը` վիրավորվել է
eMedia.am, Սյունիքի մարզի, Նախիջևանի և Իրանի Իսլամական հանրապետության սահմանների մոտ, Ագարակում տեղակայված զորամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից վիրավորվել են երկու զինծառայողներ: Հակառակորդի գնդակի թիրախ են դարձել ժամկետային զինծառայողներ Արթուր Գառնիկի Ասոյանը և Նորայր Արարատի Պետրոսյանը: Այս մասին eMedia.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով «ատկատներ» չե՞ն լինի, աղքատությունն էլ` կհաղթահարվի (Տեսանյութ)
Այսօր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին ներկայացրեց «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որը մեկնարկելու է 2014 թվականին Վայոց ձորի մարզում: Ըստ պարոն Աշոտյանի, ծրագիրն իրականացնելու է նախարարության ծրագրերի իրականացման գործակալությունը: Aravot.am-ը պարոն Աշոտյանից հետաքրքրվեց` հաշվի առնելով գնումների ոլորտում Վերահսկիչ պալատի ֆինանսական խոշոր չարաշահումների բացահայտումները, արդյոք այս ծրագիրը եւս մեկ «ատկատի» միջոց չի՞ լինի: «Ես
Ռուբեն Հակոբյանի նամակն Իշխան Զաքարյանին
23 օգոստոսի 2013թ., Երևան: Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակով դիմել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հետեւյալ բովանդակությամբ. «Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչ ընթացքի մեջ է Ձեզ հասցեագրված 21.06.2013թ. «Ժառանգություն» խմբակցության թիվ Ժխ-Ե-0186/13 գրությամբ ուղարկված նամակը, որում մասնավորապես առաջարկվում է՝ ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով,
«Մեռած Վազգեն Սարգսյանից շարունակում են վախի զգացում ունենալ»
«Վազգեն Սարգսյանը տալիս էր հնարավորություն, որ մարդիկ աշխատեն, բայց սահման էր դնում, էդ սահմանը անցնել չէր կարելի. Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, բայց էդ խմբավորումներն այնպես արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց»,- Շուշիի եւ Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, օրերս «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում այսպես էր արտահայտվել Վազգեն
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը՝ պրոֆեսիոնալ մրցավարի աչքերով
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» մրցույթի եզրափակիչ փուլի հաջող ընթացքը մեծապես կախված է նաեւ մրցավարությունից: Aravot.am-ի զրուցակիցը մրցույթի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար, հանրապետության աթլետիկայի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սիմոնյանն է: – Ինչպե՞ս են ընթանում մրցումները: – Կազմակերպական առումով որեւէ խնդիր չկա: Ճիշտ է, առաջին երկու օրը անձրեւներ էին, սակայն Խաչիկ
Ավազակային հարձակում Սեբաստիայի փողոցում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հուլիս ամսին /օրը պարզվում է/, ժամը 01.30-ին, Սեբաստիայի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտակայքում 1983 թ. ծնված Դավիթ Փ.-ն, դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, պարանը պարանոցին գցելով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ավազակային հարձակում է կատարել 1993 թ. ծնված Հովհաննես Դ.-ի նկատմամբ ու հափշտակել «Նոկիա 6300»


















































