Օրվա լրահոսը

Լուսաբանման անհրաժեշտություն կա

«Չնայած,  որ այս օրենքը առաջադրվել եւ առաջին ընթերցմամբ անցել է դեռ նախորդ գումարման խորհրդարանի ժամանակ, իսկ երկրորդ եւ երրորդ ընթերցումներն արդեն անցել են ներկայիս խորհրդարանի կողմից եւ այդ ընթացքում էլ եղել են բազմաթիվ քննարկումներ, խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են հասարակական եւ պետական կառույցների ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ օրենքի մեկնաբանության եւ լուսաբանման անհրաժեշտություն կա հասարակությունում,

Սուրեն Սուրենյանցը կրկին մեղադրվում է խարդախության մեջ, նրան բերման ենթարկելու որոշում կայացվեց

«Փաստինֆո». Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, այսօր որոշում կայացվեց բերման ենթարկել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին: Այսօր սույն գործով նախնական դատական նիստն էր, որին Սուրենյանցը չէր ներկայացել, մեղադրող դատախազը միջնորդեց նրան բերման ենթարկել, տուժող Հեղինե Սարգսյանն էլ կարծիք հայտնեց,որ կցանկանար Սուրենյանցին տեսնել դատարանում: Սուրենյանցը հայցելով դատարանի ներողամտությունը, դատարանի գրավոր

ԵՊՀ ռեկտորը հերքում է, որ Սուրիկ Խաչատրյանի հետ համահեղինակ է որեւէ գրքի

ԵՊՀ ռեկտորն անդրադարձել է Զանգեզուրի գոյամարտին, բայց այդ աշխատության հեղինակը միայն ինքն է. «Նման բանակցություն անգամ չի եղել, որ նրանք երկուսով համահեղինակությամբ գիրք կամ որեւէ աշխատություն հրապարակեն»:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով գյուղատնտեսական խնդիր էլ են լուծելու (Տեսանյութ)

Նախարարի խոսքերով`«Վերականգնում ենք խորհրդային կրթական համակարգի ավանդույթը` միջազգային նորագույն փորձի վրա խարսխվելով»:

Հրանուշ Հակոբյանն այցելեց «Արի տուն» ծրագրի հայերենի արագացված դասընթացների մասնակիցներին

Օգոստոսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ «Արի տուն» ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի մասնակիցները հայոց լեզվի և հայագիտության արագացված դասընթացներ են անցնում: Հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և Ս. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը: Նախարար Հ. Հակոբյանը

«Փաստաբանների պալատը դարձել է իշխանության մարմինների կցորդ» Տիգրան Աթանեսյան

«Մենք չենք հասկանում՝ ինչ միջոցներ ունի պալատը, ինչպես են դրանք ձեւավորվում եւ ինչ նպատակներով են ծախսվում: Բացարձակ պարզ չէ՝ ինչ միջոցներ ունի փաստաբանական դպրոցը, աուդիտ չի անցկացվում, հարկային ստուգումներ չեն անցկացվում: Իմ կարծիքով դա է հիմնական պատճառն այս «ժառանգ» օպերացիան անցկացնելու համար»:

Դիմումներում նշված հանգամանքները չեն հաստատվել

ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում 2013թ. մարտի 20-ին ստացվել է Երևան քաղաքի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանի՝ ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած՝ դիմումն այն մասին, որ 2013թ. մարտի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցով երթևեկելիս իրեն թվացել է, որ Ճանապարհային ոստիկանության ՃՈ 1103 կողային համարով պարեկային ավտոմեքենան «կանգ» ազդանշան է տվել: Ինքն իր

Հովիկ Աբրահամյանն ասել է. «Էլի՞ Հայրիկյանը սկսեց»

Պարույր Հայրիկյանը «հայկական նավթ» է գտել

Պուտինի այցերն ու Իլհամի այծերը

Առավել ոգեորված ենք էն հանգամանքից, որ Իլհամ Հեյդարովիչը ռուս բարձրաստիճան մեկի անունը տալիս` իբր պատահաբար «սիկ» է ասել, և երիցս ոգևորված ենք, որ կրտսեր Ալիևը չի բարեհաճել անձամբ ներկայանալ օդանավակայան` Պուտինին դիմավորելու:

Ազատ Արշակյան. «Հայերենը դառնում է գավառի լեզո՞ւ»

Իշխանության մեջ քիչ չեն օտարախոսները: Եթե իշխանավորը հպարտությամբ է խոսում իր ռուսական կրթության կամ արտերկրում սովորած լինելու մասին, կարծես հուշում է, որ հայկական կրթություն ունեցողը գյուղապետի քարտուղարուհուց ավելի չի կարող լինել:

Պարույր Հայրիկյանն`ընդդեմ ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի

Հայրիկյանն ասում է, որ ՀՀՇ-ական իշխանությունների այդ օրերի վարած քաղաքականությունը հանգեցրել է այսօրվա շատ փակուղային վիճակների, մասնավորաբար, Արցախի հարցում, նաեւ բանակի ձեւավորման ու Հայաստանի ժողովրդավարացման:

Վիրավորվել է Փարաքարի դպրոցի 17 ուսուցիչ եւ վարորդը

Համեմատաբար ծանր վիճակում գտնվող մի կին տեղափոխվել է Սեւանի հիվանդանոց: Մնացածների վիճակը միջին ծանրության է:

Հետախուզման մեջ գտնվող Երեւանի ավագանու ԲՀԿ անդամը հայտնվել է

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հետախուզման մեջ գտնվող Ներքին Չարբախի նախկին գյուղապետ, այժմ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Շառոյանը գնացել եւ ներկայացել է: Մեր ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց քաղաքացի Գեւորգ Թումասյանը։ Նա ասաց, որ իրեն զանգահարել են ԴԱՀԿ-ից եւ հայտնել, որ Սամվել Շառոյանը եկել, ներկայացել է, ԴԱՀԿ-ն դատարանի որոշմամբ

Կոմիտասի 5 հասցեում ունեի՞ն ոստիկանն ու բողոքողները անկախ երկրի զգացողությունը

Հայաստանի Հանրապետության անունից չի կարելի սեփական քաղաքացիներին հրել, նվաստացնել եւ ծեծել, ինչպես, ի դեպ, եւ «մլիցա» անվանել ոստիկանին:

ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Բաթումում միացել է սունդուկյանցիներին

«Հարյուր տարի անց»-ում Ջեմալ փաշա խաղացող լուսահոգի Ազատ Գասպարյանին փոխարինել է Տիգրան Գասպարյանը: Հանդիսատեսների մեջ է եղել նաեւ Ջեմալ փաշային սպանած Արտաշես Գեւորգյանի թոռը՝ Արմենը:

Ալեքսանդր Մարկարով. «Չեմ կարծում, թե Կոլերովը արտահայտում է Ռուսաստանի պաշտոնական տեսակետը»

Փորձենք հասկանալ այն ազդակները, որ ներկայացվում են որպես բացասական մեսիջներ Ռուսաստանի կողմից՝ ուղղված Հայաստանին։

«Թեժ գծերի» օգնությանն ավելի շատ քաղաքացիներ են դիմում

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարները, չնայած ամառային հանգստի շրջանին, շարունակում են բնակչությանը հուզող հարցերի և առաջարկների վերաբերյալ հեռախոսազանգեր ստանալ:  Օգոստոսի առաջին կեսի ամփոփ տվյալներով, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 1838 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի զգալի մասին բանավոր տրամադրվել է

Պարույր Հայրիկյան. «Պատրաստվում եմ դիմել ՀՀ գլխավոր դատախազին մի հարցադրումով, թե որքանով է ճիշտ պատվիրատուին ավելի մեղմ մոտենալ»

Եթե այս դեպքը կատարված լիներ Ամերիկայում կամ Եվրոպայում, ապա մինչեւ վերջ փոխհատուցում կվերցնեին։ Այդ 42 միլիոնը «Վիվառո»-ում միլիարդ խաղացած մարդու համար մանրուք է:

Քաղաքական գառնուկների լռությունը

Բայց արդյո՞ք Հայաստանում կգտնվի որեւէ քաղաքական ուժ, որը կհայտարարի, թե պետք է նախ առանց միջնորդների կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ եւ միայն դրանից հետո որոշել՝ Եվրամիությա՞նն ենք անդամակցում, թե՞ Եվրասիական միությանը։

Գերման Ավագյան. «Վերջին տարիներին արյունոտ ֆոտոները շատացել են»

5 հազար դրամանոց այդ խեղճերին ես չեմ խղճում, փողը վերցրել ես, ընտրել ես, ուրեմն արժանի ես քո կյանքին։ Իրենք ուզում են համ 5 հազար ստանան, համ լավ ապրեն, բայց այդպես չի լինում ոչ մի երկրում։

Նորոգման աշխատանքներ՝ մայրաքաղաքի մշակութային օջախներում

Մայրաքաղաքում ավարտին են մոտենում քաղաքապետարանի 2013թ շինբարեկարգման ծրագրերի շրջանակում ընթացող թվով 16 գրադարանների շենքերի ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները: Աշխատանքների ավարտին ամբողջությամբ կլուծվի Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր գրադարանների ջեռուցման խնդիրը: Տարեկան ծրագրով ջեռուցման անհատական համակարգ է անցկացվել նաև Կ.Դեմիրճյանի անվան թանգարանում: Ավարտական փուլում են ծրագրով նախատեսված թվով 4 ստեղծագործական կենտրոնների շենքերի ջեռուցման աշխատանքները: Այս ուղղությամբ գործընթացը

Կդադարեցվի Կենտրոն եւ Շենգավիթ վարչական շրջաննների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 08.00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 08.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. – Կենտրոն վարչական շրջանում՝ Խորհրդարանի, Ագաթանգեղոսի, Զաքյան, Գր.Լուսավորիչ, Արգիշտի, Կաշեգործների, Լազո, Վ.Սարգսյան, Բրյուսով, Գետառի, Մ.Մկրտչյան, Դեղատան, Լեո, Իսրայելյան փողոցների, Թաիրով Մաշտոցի 1-20, 40, 40/1, Խորենացու 1-29,

Նույնիսկ հանուն Ս. Սարգսյանի սիրո իր որդու անունը Սերժ էր դրել։ Ի՞նչ եղավ նրա հետ

Սերժ Սարգսյանը հանդուրժում է տարիներ շարունակ արված հանցագործությունները, սակայն երբ մարդիկ սայթաքում են ու շեղվում իշխանությունների սահմանած օրենքներից ու բարքերից, այդ ժամանակ նոր «գործի է անցնում»։

Բողոքի ակցիայի մասնակից. «Թանկացման պատճառաբանություն կարող է դպրոցականն էլ բերել»

Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ընդունել էր ուսման վարձավճարների շուրջ բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ երիտասարդների ու պատասխանել երիտասարդների հարցերին: Նախարարը նրանց առաջարկել էր իրենց պահանջներն ու առաջարկները գրավոր ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որոնց կտրվի գրավոր պատասխան:  Aravot.am-ը ԵՊՀ թուրքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Գրիշա Էձգերիձեից, որը նույնպես մասնակցել էր հանդիպմանը ու հարցեր

ՏԱՍՆԻՆՆՈՒԿԵՍ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ տասնվեցերորդ

ՍԵՐԺԸ՝ ՐԱՖՖԻԻՆ

Միտինգ ես անում, որ ի՞նչ անես:

Տաքսու վարորդների ակցիան հետաձգվել է անորոշ ժամանակով

Իրենց ասելով՝ ամսի 26-ին արձակուրդից կգա նախարարը, եւ 26-27-ին հանդիպում ենք նախատեսում, դրանից հետո պարզ կլինի՝ ակցիա անել, թե ոչ։

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

Օգոստոսի 23-ին, ժամը 03.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի 43OS779 (վարորդ` Գ.Պ.) և «Ֆոլկսվագեն Բորա» մակնիշի 77 QQ 079 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարները «Ֆոլկսվագեն

ՊՆ. Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել

2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստով ՀՀ ՊՆ Քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով 2013թ. օգոստոսի 14-ին ստացվել է համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը: Համաձայն փորձաքննության եզրակացության՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին: Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել»: Փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի

Խոշոր ավտովթար Դիլիջանի ոլորաններում. «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը 20մ գլորվել է ձորը. կա 17 վիրավոր

shamshyan.com. Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի  մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի մարդատար ավտոբուսի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ 2-րդ ոլորանից գլորվել և ընկել է 3-րդ ոլորան: Վթարի հետևանքով 17 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի և Սևանի հիվանդանոցներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ են աշխատել Դիլիջանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031