Օրվա լրահոսը

Աշոտ Արսենյանի բիզնեսը կանցնի Արմեն Սարգսանին

ՀՀ նախկին վարչապետ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանն առայժմ ժամանակ չի կորցնում Հայաստանում իր ազդեցությունն ընդլայնելու ուղղությամբ»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը: Թերթը նշում է. «Մեր տեղեկություններով, վերջերս Արմեն Սարգսյանը ձեռք է բերել «Պեպսի-Կոլա» ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ, ինչպես նաև Հարավային Կովասում «Պեպսի-Կոլայի» կառավարման իրավունքը: Ներկայումս «Պեպսի-Կոլայի» վաճառքը Հայաստանում կենտրոնացված է ՀՀ ԱԺ

Սկանդալ ԲՀԿ-ական պատգամավորի եւ ամերիկահայի միջեւ

Օֆշորային նոր սկանդալ է հասունանում, գրում է «Հրապարակ» օրաթերթը: Ըստ աղբյուրի, ամերիկահայ գործարար, «Արցախբանկի» բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլայի ակումբի ղեկավարներից Հրաչ-Ներսես Կապրիելյանը, որոշ տեղեկություններով, Շվեյցարիայից «Արարատ» թիմում ներդրում կատարելու խոստումով մեծ գումարներ է հավաքագրել հայ համայնքից, բայց այդ գումարներն ուղարկել է օֆշորային գոտում իր բիզնես կազմակերպությանը: Տեւական ժամանակ է` լուրջ «ռազբորկաներ» են ընթանում ամերիկահայ գործարարի եւ

«Հրապարակ». Մի դատիր, որ չդատվես

Հասարակության ակտիվ հատվածը շատ սուր է արձագանքել Արա Սահակյանի՝ Ղազախստանում դեսպան նշանակվելուն

Մեքենան բախվել է գազատար խողովակին

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

«Ամոթի պատ». Բռնության պատճառով քանի ընտանիք է քայքայվել

Չնայած դրան, ակցիան ունի թերություններ՝ մատչելի չեն բացատրում մարդկանց ու թղթերը լավ չեն կպնում՝ անընդհատ պոկվում են:

«Ժառանգությունը» դիմում է ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, որ Սյունիքում սատարեն իրենց թեկնածուին (Տեսանյութ)

Ինչքանո՞վ եք իրատեսական համարում, որ Սյունիքում կարող է «Ժառանգության» թեկնածուն ընտրվել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «6 ամիս առաջ շատերն ասում էին՝ իրատեսական չէ, որ ժողովուրդը ոտքի կկանգներ եւ կընտրեր ոչ իշխանական թեկնածուի: Անգամ ես վստահ էի, որ մենք հաղթել ենք 55-45 տոկոս, բայց այս 3 ամիսների ընթացքում ես

Սիրիահայերը կարծում են, որ կորցրել են Հալեպը, բայց գտել են Հայաստանը

«Սիրիահայ երիտասարդ երգիչ-երգչուհիները, պարուհիները իրենց տաղանդով կզարմացնեն հանդիսատեսին: Նպատակն է ցույց տալ հայերին, որ սիրիահայերը նույնպես տաղանդավոր են եւ սիրում են իրենց հայրենիքը, արդյունավետ աշխատանքներ անելով հայրենիքի համար»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում սիրիահայ երաժիշտների մասնակցությամբ բացօթյա համերգ֊-փառատոնի մասին նշեց սիրիահայ ակտիվիստ, միջոցառման կազմակերպիչներից Վրույր Բիլեմջյանը: Նրա խոսքով իրենք կստեղծեն նոր կյանք եւ նոր արժեքներ: Հայերի եւ

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Պուտինի՝ Բաքու կատարած այցի մասին (Տեսանյութ)

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վլադիմիր Պուտինի այցելությանը՝ Բաքու: Հարցին՝ շարունակ խոսում էին, որ նա գալու է Հայաստան, բայց գնաց Բաքու, ո՞րն է Ձեր գնահատականը, դա տարածաշրջանային ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել՝ նա պատասխանեց. «Ես Պուտինի կամ Օբամայի կամ մեկ ուրիշի այցով չեմ պայմանավորում Հայաստանի արտաքին քաղաքականությունը կամ ազգային շահերը: Բայց

Քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկվել նստացուցարար երիտասարդները, նաեւ Վարդգես Գասպարին

Փաստորեն աստիճաններին բարձրանալն իրականում իրավախախտում չէ։ Եթե իրավախախտում չէ, ապա ինչո՞ւ ոստիկանները մեզ ևս թույլ չեն տալիս բարձրանալ աստիճաններին և ի՞նչ «օրինական» պահանջով նրանք բերման ենթարկեցին երեք քաղաքացու։

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հաջորդ նախագահը լինելու է երիտասարդ եւ հաստատ ՀՀԿ-ից չի լինելու»

Այսօր լրագրողները «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցին՝ «Նախախորհրդարանը» հանրահավաք արեց, ազատամարտիկները հանրահավաք արեցին, Ձեզ չտեսանք նրանց հավաքներին, իսկ Դուք նրանց հրավիրում եք Ձեր հանրահավաքին: Նա վստահեցրեց, որ եթե եղել է մայրաքաղաքում, անկախ նրանից, թե ով է կազմակերպիչը, «հովանավորը», ներկա է եղել. «Եղել եմ Վահե Ավետյանի հուշ երեկոյին, Մաշտոցի պուրակում, այնպես որ, ինձ պետք չունեք բացակա

Ըստ ամենայնի, Իբրահիմբեկովին կփոխարինի Հասանլին

Հասանլին նաև մի հուշագիր ստորագրեց, որով պարտավորվեց առաջիկա ընտրություններում հաղթանակի դեպքում պաշտոնավարել ընդամենը 2 տարի, ձևավորել Ազգային միասնության կառավարություն և ազատականացնել լրատվական դաշտը:

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես այդ հարցի պատասխանը չունեմ, մեկ-մեկ մտատանջվում եմ գիշերները» (Տեսանյութ)

Եթե դուք բախումների դեմ եք, ենթադրենք, ձեր հրավիրած բոլոր քաղաքական ուժերը լինեն այս հարթակում, առանց բախումների ինչպե՞ս է հնարավոր հասնել իշխանափոխության: Aravot.am-ն այսօր այս հարցն ուղղեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա հանրահավաքում կոչ էր արել ոչ իշխանական ուժերին միանալ իրեն այդ հարթակում, եւ խոստացել էր, որ մինչեւ սեպտեմբերի 23-ը Հայաստանում վիճակ է փոխվելու: Րաֆֆի

Maville. Ֆրանսիայում հայը փորձել է նրբաբլիթ գողանալ և կծել է անվտանգության աշխատակցին

32-ամյա հայը, աշխատակցին կծելով, կարողացել է փախչել, սակայն մի քանի ժամ անց նրան կրկին բռնել են: Նա մեկ տարի առաջ դիմել է Ֆրանսիայի իշխանություններին` ապաստան ստանալու:

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրների պահանջած ծրագրի մասին. «100 էջանոց ծրագիր կա» (Տեսանյութ)

Այսօր հանրահավաքից հետո «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նախ, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքին հրավիրել էր այլ քաղաքական ուժերի եւ գործիչների: Հարցին, թե ինչո՞ւ ոչ ոք չի եկել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչ ոք առանձին հրավեր չէր ստացել, բայց ներկա էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ. «Ես չեմ ուզում կանխատեսումներ անել: Իմ տպավորությունն այն է, որ

Սպանված Կարեն Եսայանի մայր. «Կարենս երազիս ասել է` ով է իրեն սպանել»

Նշանադրության օրը դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը`Անահիտ Իսկանդարյանը, շարունակում է մնալ այն համոզմանը, որ իր որդուն սպանել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարություն Սարգսյանը, ով ևս ցանկացել է ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր`Մանյայի հետ: Այսօր Aravot.am- հետ զրույցում Անահիտ Իսկանդարյանը անդրադարձավ ամբաստանյալի մոր այն հայտարարությանը, թե Կարեն Եսայանին սպանել է

Ազատամարտիկ. «Այսօր մեզ պարտադրել են պատերազմ, պարտադիր չի տանկով գան»

Ազատամարտիկների մի մասն, ինչպես եւ հայտարարել էին, այսօր միացել էին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Ազատամարտիկ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանն իր ելույթում ասաց, որ շատ ուզենար շնորհավորել անկախության տարեդարձի կապակցությամբ, բայց չի կարող. «Մենք անկախությունը ստացել ենք միայն դե յուրե՝ թղթի վրա, դե ֆակտո մենք չունենք անկախություն, քանի որ մեր երկրի իշխանությունները այդ անկախությունը վաճառեցին, իրենք վաճառվեցին: Չունենք

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ. «Մինչեւ սեպտեմբերի 23-ը ունենալու ենք նոր վիճակ Հայաստանում»

«Բոլորը գիտեն, որ դանակը ազգային, պետական ոսկորին հասել է եւ այսպես չենք կարող շարունակել: Բոլորս գիտենք, որ առանձին-առանձին հրապարակներում, պուրակներում, բուհերի առջեւ, առանձին-առանձին ոչ մի տեղ չենք հասնելու: Դրա համար ես առաջարկում եմ հիմիկվանից, քանի ուշ չէ, քանի հաղթանակը, որը մենք կերտել ենք 90 տոկոս, մեր ձեռքերի մեջ է, փոխենք մեր մոտեցումը, մեթոդաբանությունը, յուրաքանչյուրն ընդունենք

Քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի հարցը

Օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը առանձին հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեմթյու Դեսալեյնիի և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցեր: Դ.Տոնոյանը մասնավորապես մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են Հայկ

Vesti.az․ Թոմաս դը Վաալ. «Պուտինը տարված չէ Ղարաբաղով»

«Ի տարբերություն Մեդվեդևի, կարծես, թե Պուտինը տարված չէ Ղարաբաղով ու չի պատրաստվում իր քաղաքական կապիտալը ծախսել դրա վրա»,  – ադրբեջանական «Վեստի» լրատվականին ասել է բրիտանացի լրագրող,  «Քարնեգի» հիմնադրամի կովկասյան հարցերով ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը` հատկանշական համարելով, որ Ռուսաստանի նախագահը քիչ է անդրադարձել Ղարաբաղի հակամարտությանը Բաքու կատարած այցի ժամանակ: Ըստ նրա, Պուտինի այցից հետո Կովկասում

Human Rights House. Ադրբեջանում ընտրությունները կեղծվելու են

Ադրբեջանում վատթարացել է մարդու իրավունքների վիճակը նախընտրական շրջանում, իշխանությունները ճնշել են բոլոր տիպի բողոքները: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է «Human Rights House» իրավապաշտպան կազմակերպության Ժնևի մասնաճյուղի ղեկավար Ֆլորիան Իրմինգերը: Հայտնում է «Հաքքին» լրատվականը: Իրմինգերն ասել է, որ իրենց կազմակերպությունն անհանգստացած է ստեղծված իրավիճակով: Նա ուշադրության է հրավիրել հավաքների ազատության իրավունքի երկրի իշխանությունների կոպիտ խախտումները:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքում կոչ է անում նոր ուժ ստեղծել

«Մենք միասին այս հրապարակում տվել ենք երդում, եւ ես ուրախ եմ, որ այն բանից հետո, երբ ինձ, իմ կնոջը, իմ տղաներին մեր ոստիկաններից ոմանք ասֆալտի հոտը եւ համը ցույց տվեցին, ոստիկանապետը որոշեց ժողովրդի հետ քայլել եւ աղոթել, ես գոհ եմ, որ արյուն չթափվեց ոչ ոստիկանի, ոչ քաղաքացու: Դրա համար կոմեդիա անենք, քննադատենք, բայց մենք գործ

Լյուքս Ստեփանյանի հայրը՝ հանրահավաքում. «Մի թաք տղա ունեի, սպանեցին, բերին տվին ինձ» (Տեսանյութ)

Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին այսօր ելույթ ունեցավ նաեւ Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը: Նա շատ հուզված էր եւ ամբիոնին մոտեցավ արցունքները մի կերպ զսպելով: Նա անդրադարձավ Լյուքս Ստեփանյանի գործին. «Վովա Գասպարյանը խոսք տվեց, որ շուտով դեպքը կբացահայտվի, բայց դեպքը թաքցրեցին: Դրանից հետո սպասեցի: Շատ սպասեցի, չկարացա դրանց վրեն, էլ ոչ մեկը չզանգահարեց, ոչ

Հայերը Ղազախստանում գինու, կոնյակի արտադրության մենաշնորհ ունե՞ն

Միջուկային զենքի չտարածման հարցով կոնֆերանս՝ մարզպետարանում

«Վլադ Մանգասարյանն էր ինձ պատվիրել նախնական պայմանագիրը Ռուբեն Մանգասարյանի անունով կնքել»

Խուդյանի սնանկացված ընկերության տնօրենը, վերջապես, ցուցմունք տվեց դատարանում

Երեխան, ում կարող է սպանել լույսը, ստիված է ապրել մթության մեջ

2 տարեկան Լեյթոն Բրաունրիգգի մոտ հայտնաբերվել է քաղցկեղի հազվադեպ հանդիպող տեսակ: Երեխան չափից ավել լուսազգայուն է, ինչի հետևանքով նրա մաշկը անսովոր ռեակցիայի մեջ է մտնում լույսի հետ: Փոքրիկը զրկված է արևի լույսից, անգամ տանը մրա մարմնին քսում են հակաարևայրուքային քսուկներ: Լեյթոնին տանից դուրս են բերում միայն վաղ առավոտները և գիշերները, ընդորում՝ բացառապես ավտոմեքենայով, իսկ մեքենայի

Խոշոր ջրատարի աշխատանքը դադարեցվել է փողոցի ջրագծի վթարի պատճառով

Ինչպես արդեն հայտնել էր «Երևան Ջուր» ընկերությունը, «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարային աշխատանքների իրականացման հետ կապված, ս.թ. օգոստոսի 23-ին ժամը 10.00-22.00 դադարեցվելու էր Նուբարաշեն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների, ինչպես նաև Արարատի մարզի մի շարք գյուղերի ջրամատակարարումը: Ընդհանուր առմամբ խոսքը մի քանի տասնյակ հազար սպառողների ջրազրկման մասին էր, ինչի ակնհայտ կարևորությունից ելնելով ընկերության «Արևելք» շահագործման

Անվճար համակարգիչ առաջին դասարանցիներին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել  ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ  միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կարևոր նախապայման է հանրապետության դպոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագրի իրականացման համար, 

«Ամենահզոր գործիչը Պարույր Հայրիկյանն է, Րաֆֆի Հովհաննիսյանը չի ձգի ». ՀԱԿ փոխնախագահ

«Ամենահզոր գործիչը Պարույր Հայրիկյանն է, մենակ ինքը կարող է հեղափոխություն անել, Րաֆֆի Հովհաննիսյանը չի ձգի դրան»,- մեր հարցին, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը աշնանը կիրականացնի՞ իր հայտարարած համազգային հեղափոխությունը, պատասխանեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: «Քանի որ բոլորս լուրջ ենք ընդունում միայն Պարույր Հայրիկյանին, այդ բոլոր հարցերով պետք է նրան դիմենք»,- կատակեց պարոն Զուրաբյանը: Հարցին, թե

Մեղրեցիներն ահազանգում են. «Տաշտունում «ԱՏ-Մետալս» ՍՊԸ շարունակում է ապօրինի շինարարություն անել»

«Հանուն իմ Մեղրիի փրկության» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները երեկ եղել են Տաշտուն գյուղում եւ արձանագրել, որ «ԱՏ-Մետալս» ՍՊԸ շարունակում է առանց համապատասխան թույլտվության անօրինական շինարարություն իրականացնել: Խոսքը վերաբերում է կազմակերպության կողմից հանքաքարի վերամշակման փորձարարական ֆաբրիկայի կառուցման շինաշխատանքներին: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար է. Փիրումյանը քաղաքացիական նախաձեռնության խմբի  հուլիսի 24-ի գրության ի պատասխան տեղեկացրել էր, որ 2013թ.-ի

«…Նշանակում է, բոլորս բանտում ենք, մեր երկիրը բանտում է». Լեւոն Զուրաբյան (Տեսանյութ)

«Եթե ոստիկանությունը զբաղված է սադրանքներով, քաղաքական հետապնդումներով ակտիվիստների նկատմամբ, նշանակում է կոպտորեն խախտվում է «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի 9-րդ հոդվածը: Եթե գործեր իրավապահ մարմինների եւ Զինված ուժերի  ապաքաղաքականացումը, չէինք ունենա քաղբանտարկյալներ բանտերում, չէինք ունենա Մարտի 1: Որովհետեւ դեմոկրատական Հայաստանում Զինված ուժերը  չէին օգտագործի զենքը սեփական ժողովրդի դեմ»,- այսօր գլխավոր դատախազության դիմաց ամեն ուրբաթ կազմակերպվող ակցիայի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031