Օրվա լրահոսը
Մահվան ելքով պատահար
Օգոստոսի 14-ին, ժամը 01:15-ի սահմաններում, Աբովյան-Կապուտան ճանապարհի 7-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, պատահարի հետեանքով վարորդը` 1984 թ. ծնված Թովմաս Բաղդասարյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ռետրո. Նախընտրական ծրագրի նախագիծ
Քանի որ Հայաստանի քաղաքական ուժերը առանձնապես երես չեն տալիս մեզ՝ ընտրողներիս, ու չեն շտապում առաջարկել ազգի փրկության իրենց ծրագրերը, օգնության կարգով ներկայացնում եմ մի ունիվերսալ նախագիծ, որը կարող է հիմք ծառայել մի շարք կուսակցությունների նախընտրական ծրագրերի համար: Իշխող վարչախումբը, նպատակ ունենալով պահպանել իր իշխանությունը, երկիրը հասցրել է ծայրահեղ ծանր վիճակի։ Համատարած ճգնաժամ են ապրում կյանքի
Սաշա Սուլթանյան. «Եզդիների ոչնչացումը մինչ այժմ շարունակվում է»
«Կոտորածները իրականացվել են ավելի քան 2 դար շարունակ, զոհվել են ավելի քան 23 միլիոն եզդի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ եզդիների դեմ կատարված խոշտանգումների մասին նշեց Եզդիների ազգային կոմիտե ՀԿ փոխնախագահ Սաշա Սուլթանյանը: Նրա պնդմամբ հարձակման հեղինակն է տեղում իշխող Քուրդիստանի տեղական իշխանությունը. «Եզդիների իրավունքները Իրաքում որեւէ ձեւ չեն պաշտպանվում: 2007թ. օգոստոսի 14-ին Իրաքում 4 եզդիական
Նավալնին շարունակում է բացահայտումները
Պարզվում է՝ Մոսկվայի գործող քաղաքապետի ավագ դուստրն էլ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում 200 քառակուսի մետրից ավելի մակերեսով բնակարանի տեր է, որի մոտավոր արժեքը 3․5 միլիոն դոլար է կազմում:
Տիգրան Աբրահամյանը շարունակում է առաջ ընթանալ
Հայաստանցի 66 կգ քաշային Տիգրան Աբրահամյանը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ: Նա 1/8 եզրափակչում անչափ համառ գոտեմարտում 8:7 հաշվով պարտության մատնեց շվեդ Պեր Պոնտուս Բերգստոմին եւ շարունակում է ընթանալ դեպի մեդալներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտված է
Ատրճանակը ոստիկանությանը հանձնելը խափանելու և այն խլելու նպատակով Ռ. Թադևոսյանը նույնպես բռնություն է կիրառել ԱԱԾ աշխատակցի և դեպքին միջամտած վերջինիս հոր` 76-ամյա Գ.Ս.-ի նկատմամբ, սակայն ատրճանակը խլել Հ.Ս.-ից չի հաջողվել:
Գեւորգ Ղարիբյանը չոր հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Հայաստանի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը րոպեներ առաջ Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության 1/8 եզրափակչում 3:0 չոր հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Սախիտ Գուլիեւին եւ շարունակում է պայքարել մեդալների համար: Սա այս առաջնությունում Հայաստանի ըմբիշների երկրորդ հաղթանակն է ադրբեջանցիների նկատմամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայտնաբերվել է առանց պայթուցիչի նռնակ
Օգոստոսի 14-ին, ժամը 10.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ղուկասավան գյուղի 16-րդ փողոցի մոտակայքում հայտնաբերվել է նռնականման առարկա: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարկան վաևրության օպերատիվ և ՀՆՓԱԻԿ սակրավորային խմբերը: Հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի (ուսումնական) և հանձնվել է Մասիսի ՈԲ:
Գեւորգ Ղարիբյանը որակավորման փուլն անցավ բացահայտ առավելությամբ
55 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանն ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության որակավորման փուլում անցկացրած մեկնարկային գոտեմարտի առաջին իսկ մրցափուլում յոթ միավոր վաստակեց ուկրաինացի Վասիլ Սիմոնենկոյից եւ կանոնակարգով նախատեսված բացահայտ առավելություն ունենալու պատճառով գորգի մրցավարը դադարեցրեց պայքարը՝ հաղթանակը շնորհելով հայաստանցի մարզիկին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Թուրքիայի ըմբշամարտին ֆեդերացիան պաշտպանում է որակազրկված ըմբիշին
ըզա Քայաալփը, ով, ինչպես ենթադրվում է, թուրք ըմբիշն է, գրառումներ էր կատարել՝ Գեզի այգու ցուցարարներին մեղադրելով, թե հայերի համար փողոցներ են դուրս եկել, հակակառավարական ցույցերով, ակցիաներով ուրախություն են պատճառում հայերին:
Պուտինի այցը Ադրբեջան ամենահաջողվածներից չէր
Կկարողանա՞ այսուհետեւ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել՝ հավասարը հավասարի հետ սկզբունքով
Սոֆիայում Հարություն Միքայելյանը պարտվեց առաջին գոտեմարտում
Հայաստանցի 84 կգ քաշային ըմբիշ Հարություն Միքայելյանը Սոֆիայում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում որակավորման փուլի առաջին գոտեմարտում 2:4 հաշվով պարտվեց Կորեայի ներկայացուցիչ Ջուն-Հոնգ Չոյին: Հիմա մեր ըմբիշը պիտի սպասի կորեացու հաջորդ մրցելույթներին: Եթե վերջինը հասնի եզրափակիչ, ապա Հարությունը սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վահան Շիրխանյան. «Մեկ այցով կամ Բաքվում կայացած մեկ հանդիպումով փոխվել չեն կարող»
Այն պայմանագրային հիմքը, որը գոյություն ունի Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ, շատ ավելի լուրջ է, խորն է ու բազմակողմանի, քան կարելի է ենթադրել, որ կարող է լինել ՌԴ-ի ու Ադրբեջանի միջեւ։
Աշխարհի առաջնության երկրորդ օրը նույնպես սկսեցինք հաղթանակով
Սոֆիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունն այսօր կավարտվի: Հայաստանից պայքարի մեջ մտնելու են եւս երեք ըմբիշներ՝ Գեւորգ Ղարիբյանը՝ 55 կգ քաշային կարգ, Տիգրան Աբրահամյանը՝ 66 կգ եւ Հարություն Միքայելյանը՝ 84: կգ: Տիգրան Աբրահամյանն արդեն հաղթահարել է որակավորման փուլը՝ մեկնարկային գոտեմարտում միավորների 5:1 առավելությամբ պարտության մատնելով գերմանացի Մարկ Անտոնիո Վան Տուգիներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մենուա Հարությունյան. «Իրենք ոչ թե դուխով ակտիվիստներ են, այլ անմակարդակ»
Կցանկանայի, որ ինչ-որ բանի համար պայքարող երիտասարդին բոլորս հարգեինք, այլ ոչ թե մտածեինք, որ նրանք ընդամենը ցինիկ եւ շատ հաճախ անդաստիարակ լակոտներ են , ոչ թե երիտասարդներ. այսօր այդ տպավորությունն ունեմ»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը:
Էդուարդ Շարմազանով. «Գնահատականները, թե այդ այցը հակահայկական է կամ կապ ունի ԼՂՀ խնդրի հետի, ավելի պարզունակ են»
Հատված ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի «Առաջին լրատվական»–ին տված հարցազրույցից: – Ձեր կարծիքով, Վ .Պուտինի ցուցադրական այցն Ադրբեջան ի՞նչ նպատակ ունի: – Առաջին անգամ չէ, որ ՌԴ իշխանությունները այս կամ այն պետություններ են գնում, այդ թվում՝ Ադրբեջան: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր պետություն այս տարածաշրջանում, այդ թվում Կասպիական տարածաշրջանում իր շահերն ունի: Իրանն իր շահերն ունի, Ադրբեջանն`
Նստացուցարար ակտիվիստները պահանջում են հրապարակել քաղաքապետարանի տեսագրությունները
Qաղաքապետարանի շենք ազատ ելումուտ ունեցող անձինք հայհոյել, այլ դեպքում՝ հարվածել են նստացույցի վայրում ներկա քաղաքացիներին, մեր բացակայությունից օգտվելով գողացել են նստացույցի պահանջներով պաստառները, նստացույցի մասնակիցներից Վահագն Մինասյանի ձեռքի ժամացույցը։
Դադարեցվեցին մշտապես զինվորական գործեր քննած դատավորի լիազորությունները
Թե կոնկրետ որ գործի շրջանակներում են Դավթյանի լիազորությունները դադարեցվել, երեկ պարզել չհաջողվեց, սակայն հարկ է նշել, որ Դավթյանը մշտապես զինվորական գործեր է քննել։
Երբ խոսքը այդպես էլ Հայաստան ոտք չդրած Ռուսաստանի նախագահի մասին է
Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո այդպես էլ որեւէ հայտարարություն չեղավ առաջիկայում թեկուզ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին։ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում անդրադառնակով ղարաբաղյան հակամարտությանը՝ Վլադիմիր Պուտինն ընդամենն ասաց. «Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով»։ Ընդ որում, Պուտինի այս հայտարարությունը հետեւեց հայկական ուժերի կողմից
«Մեր քաղաքը». Բավական չէ՞ մսխեք Երևանի բյուջեն
Մենք պահանջում ենք, որ քաղաքային իշխանությունները հանրային բաց հաշվետվություն ներկայացնեն կենտրոնի փողոցների վերաասֆալտապատման ֆինանսական նպատակահարմարության և անհրաժեշտության վերաբերյալ
Ռուս-ադրբեջանական դեւալվացիա
1in.am. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ադրբեջանական այցը կուտ գնաց, թեև ռուսական կողմը երևի թե սպասում էր, որ այն տարածաշրջանային քիչ թե շատ նշանակալից էֆեկտ կունենա՝ ձեռք բերված պայմանավորվածությունների առումով: Սակայն տեղի ունեցավ այն, ինչ երևի թե չէին պայմանավորվել, համենայն դեպս՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը: Փաստաթղթերի ստորագրման ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունը հնչեցնելիս հաղորդավարը մինչև Սերգեյ ասելը,
«Բարեւ Երեւան». Ինչո՞ւ մինչ այժմ Երևանում 23 երթուղիներ սպասարկող կազմակերպություններ չկան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը երեկ հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ բովանդակությամբ. «Գաղտնիք չէ, որ Երևանում կան շահութաբեր ու ոչ շահութաբեր երթուղիներ: Դրա փաստացի վկայությունն է այն ակնհայտ իրողությունր, որ ինչպես Երևանի քաղաքապետարանն է պաշտոնապես հայտարարում, «30.07.2013թ. դրությամբ` թվով 23 ավտոբուսային (հ.հ. 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29,
Ինչո՞ւ է Հրանուշ Հակոբյանը զբաղվում ներգաղթյալների ուսուցման հարցերով
Ասում են՝ երբ Հրանուշ Հակոբյանին հարցնում են, թե ինչու է Մայրենիի օր կազմակերպում, ճամբարներ այցելում, ներգաղթյալների ուսուցման հարցերով զբաղվում, ասում է՝ ուրիշ անող չկա։
«Արվեստագետը խուլիգան պետք է լինի». Նկարիչ
«Իմ վերջին երեք տարվա աշխատանքներն էին` մարդու իրավունքներ, պատկերատողեր, կտավի միջեւ խորագրերով: Ծնվածս օրվանից ստեղծագործել եմ: Նկարում եմ 1984թ.-ից, մեր սերունդը շատ հետաքրքիր ժամանակաշրջան ապրեց»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց գեղանկարիչ Արթուր Սարգսյանը: Կոնվերս Բանկի հետ համատեղ իրականցվել է նկարիչ Արթուր Սարգսյանի` «Մշակութային երկխոսություն» ցուցահանդեսը: Բիզնես եւ արվեստ երկխոսություն էր: Նկարներում թեմատիկայի խնդիր դրված չէր: Ծագումով
Ինն օր անց դեռ ոչ մի առաջադրում չկա
Սյունիքի մարզի Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում արդեն 9 օր է մեկնարկել է պատգամավորի թեկնածուների առաջադրումը, բայց ոչ մի առաջադրում չի գրանցվել առայսօր: «Ժառանգության» տարածքային գրասենյակից ինչպես ճշտեցինք, այսօր իրենց կուսակցությունից պատգամավորի թեկնածու չի առաջադրվել, ոչ էլ հստակեցված է թեկնածուի անունը, այդ հարցը վերջնական կհստակեցվի վաղը գումարվելիք նիստի ժամանակ: Այս պահին դեռ հայտնի
Մեկ օրում՝աշխարհի երկու չեմպիոն
Հայաստանի հունահռոմեական ըմբիշները գերազանց մեկնարկեցին Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Կարեն Ասլանյանը (60 կգ) եւ Կարապետ Չալյանը (74 կգ), հաղթելով բոլոր մրցակիցներին, նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը: Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Կարապետ Չալյանը միմյանց ետեւից պարտության մատնելով ալժիրցի Աբդելկրիմ Ուակլիին՝ 7:0 (բացահայտ առավելություն առաջին մրցափուլում), սերբ Վիկտոր Նեմեսին՝ 3:1, մոլդովացի Պետրու Սեւչյուկին՝ 11:3 (բացահայտ առավելություն առաջին մրցափուլում),
Մենուա Հարությունյանը ընկերների հետ ակտիվիստների է ծեծել
Այսօր կեսօրից հետո Ամիրյան փողոցում slaq.am լրատվական կայքի տնօրեն Մենուա Հարությունյանի եւ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության երեք ակտիվիստների միջեւ ծեծկռտուք է եղել: Միջադեպի մասնակից, ակտիվիստ Հովհաննես Ղազարյանը Aravot.am- ին պատմեց, որ ծեծկռտուքը սկսվել է իր արտահայտության պատճառով. «Ընկերներով քայլում էինք, պատահաբար տեսանք Մենուային: Ես բարձրաձայն ասացի՝ էս Մենուան ինչ կովի տղա ա, դրանից հետո


















































