Օրվա լրահոսը

Պիվեչկո

Այ, այդ մառաններում մեր գինին համտեսեք, հատկապես երրորդ համարի անապակն ու յոթերորդ՝ կիսաքաղցրը, եւ ընթացքում էլ Ավագ Հարությունյանը ձեզ անկեղծ կներկայացնի դառը ճշմարտությունը, որ խաղողի ու գինու հայրենիքը Հայաստանն է, թեեւ հիմա արդեն հայերը գինուց բան չեն հասկանում ու ազգովի օղի են կոնծում:

Կանչ ժուլիկներին ու խալտուրշիկների՞ն

Կեցցե՛ ՀՀ ԿԳ նախարարը և իր հավատարիմ զինակից գիտության պետական կոմիտեի նախագահը։

ՄԵՋԲԵՐՈՒՄ

Մտածող կանայք նրանք են, որոնց մասին ոչ ոք չի մտածում: ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ

Բերման են ենթարկել նստացույցի աջակիցներից մեկին

«Ազատագրում» նախաձեռնությունը հաղորդում է, որ բերման են ենթարկել անժամկետ նստացույցի աջակիցներից մեկին՝ Միհրան Մելքոնյանին: Բերման ենթարկողները ներկայացել են որպես քրեական հետախուզության աշխատակիցներ, որոնք սպասել են, մինչև Միհրանը կլքի նստացույցի տարածքը, որից հետո իրականացրել են իրենց օպերացիան:

«Իմպերիա» ռեստորանում ներկաներից մեկը ծաղկամանը վերցրել, տվել է մյուսի գլխին

Ծննդյան տոնի մասնակից փեսան եւ այդ խնջույքին մասնակից ընտանիքի անդամներն իրար մեջ ինչ-որ անհաշտություն են ունեցել, եւ փեսայի կամ՝ չգիտեմ ում «ֆազերը քցել է», ու իջել են ռեստորանի դիմաց, ծեծուջարդ են արել։

Լեւոն Արոնյանն անցավ երկրորդ շրջան

Վլադիմիր Հակոբյանը դուրս մնաց, Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը դեռ պայքարում են: Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկության առաջին շրջանի երկրորդ պարտիայում Լեւոն Արոնյանը կրկին պարտության մատնեց ղրղզ գրոսմայստեր Միխայիլ Մարկովին եւ անցավ երկրորդ շրջան: Վլադիմիր Հակոբյանը, թեեւ ոչ-ոքի արեց վիետնամցի Նգուեն Սոնի հետ, սակայն երկու պարտիաների արդյունքով՝ 0,5:1,5, լքեց մրցաշարը: Մեր հանրապետության

Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան այցը ցույց է տալիս, թե ինչպիսին են Սերժ Սարգսյանի ասած՝ «եւ, եւ» սկզբունքի կիրառման հեռանկարները

Մինչ Ռոբերտ Քոչարյանի վարած կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը հեգնող Սերժ Սարգսյանի թիմը փորձում է նույն կոմպլեմենտարությունը մատուցել ավելի անտաղանդ փաթեթավորմամբ՝ հրապարակ նետելով «եւ, եւ»–ի սկզբունք հասկացությունը, Հայաստանի շուրջ օղակը գնալով ավելի ու ավելի է սեղմվում։ Եվ զենքի վաճառքի մեկ միլիարդանոց գործարքից, ՌԴ-ում հայ ներգաղթյալների դեմ սանձազերծված «պատերազմից» հետո Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցելությունը, դրա ընթացքում ձեռք

Գալուստ Սահակյան. «Օգնում եմ, որպեսզի նրանք, ովքեր հնարավորություն ունեն օգնելու, օգնեն ուսանողին»

Մեր կուսակցությունից չի կարող լինել որեւէ մեկը, որը որ բաժնետեր է ու չօգնի, մանավանդ մեծամասնական պատգամավորները համատարած են օգնում։

Քաղաքապետարանի մոտ փորձելու են դարձյալ հովանոց տեղադրել

Հայտարարություն Շարունակվում է հուլիսի 26-ից քաղաքապետարանի դիմաց մեկնարկած անժամկետ նստացույցը: Հաշվի առնելով եղանակային պայմանները և մեր առողջական վիճակը, ելնելով խաղաղ հավաքներ անցկացնելու մեր սահմանադրական իրավունքից և այդպիսի հավաքների անցկացման ժամանակ մասնակիցների համար բարենպաստ պայմաններ ապահովելու` պետության պարտավորությունից, հայտարարում ենք, որ ներկա պայմաններում մեր կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգից՝ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու համար նպատակահարմար ենք

«Բուռնաշը» սպառնացել է վերացնե՞լ «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակցին

Լիանա Շահբազյանը ոստիկանությունում նաեւ հայտնել է, որ Աշոտ Աղաբաբյանն իր աշխատասենյակում պարտքի վերադարձման հետ կապված խոսակցության ընթացքում սպառնացել է իրեն, որ 2000 ԱՄՆ դոլար կտա մեկին` իրեն ու աղջկան` Դիանա Շահբազյանին, կվերացնեն, ինչից էլ ինքը վտանգ է զգում և վախենում նշված սպառնալիքից:

Սերժ Սարգսյանն ինչպե՞ս է կարողանում հանգստանալ, երբ այսքան խնդիրներ են կուտակված

Դա նույնն է, որ տանը մի դյուժին չար երեխաներ, հիվանդ կեսուր ու խմող ամուսին ունենաս, այդ ամենի վրա թքես ու գնաս ընկերուհուդ տուն։

«Սա այն դեպքը չէ, որ հրամանատարը զինծառայողին ծեծի է ենթարկել»․ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ․ (Տեսանյութ)

1in.am. Ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտեց «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայի դրույթները: Այս կերպ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ ադրբեջանական մամուլում տարածված տեսանյութին, որտեղ օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը պատմում է, թե ինչպես է հրամանատարն իրեն հրամայել ջուր բերել, ապա, լսելով, որ չի ցանկանում

«Եթե այսպես շարունակվի, ապա 20 տարի անց մայր չենք ունենա` սերունդ ունենալու համար»

Հայաստանը սելեկտիվ աբորտների թվով Չինաստանից հետո աշխարհում երկրորդն է

Ովքե՞ր են կեսգիշերից հետո շորտիկներով քաղաքապետարան մտնում. Պատմում է ականատեսը

Նստացույցի մասնակիցներին աջակցող Միհրան Մելքոնյանը, ով արդեն 17 օր գիշերում է քաղաքապետարանի դիմաց, ականատես է եղել, թե ինչպես են կեսգիշերից հետո անհայտ քաղաքացիները ելումուտ անում քաղաքապետարան: Նրա պատմելով, կեսգիշերից հետո նախօրեին էլ շորտիկով մի երիտասարդ է քաղաքապետարան մտել, ու քաղաքապետարանի դիմաց հսկող ոստիկաններից ոչ մեկ չի խոչընդոտել. «Գիշերվա 4-ին ազատ ելումուտ են անում քաղաքապետարանում»: Նա

Հակոբ Ինջիղուլյանի մոլորվելու պատճառը ընտանիքը համարում է տեսողության հետ կապված խնդիրները

Azatutyun.am. Պաշտպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ կապի միակ միջոցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, իսկ կոմիտեի ադրբեջանական պատվիրակությունը դեռևս չի հանդիպել գերու հետ։ Դեպքը պատահել է օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը երեքի շրջանակներում։ Նախնական պաշտոնական տեղեկատվության համաձայն, զինվորը դիրքերում ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել է Պաշտպանության բանակի և Ադրբեջանական զինված ուժերի շփման

Irkutsk Media. «5000 ռուբլի տուգանք ՀՀ քաղաքացուն՝ թմրանյութ օգտագործելու համար»

Իրկուտսկ քաղաքի գիշերային ժամանցային վայրերում ոստիկանության ստուգումների ժամանակ թմրանյութի ազդեցության տակ գտնվելու համար Հայաստանի քաղաքացի է տուգանվել, ինչպես նաև հայտնաբերվել են Ռուսաստանում ապօրինաբար ապրող և աշխատող գաղթյալներ: Հաղորդում է «Իրկուտսկ մեդիա» լրատվական գործակալությունը: Գիշերային ստուգումների ժամանակ 23 հոգի բերման է ենթարկվել, այդ թվում՝ Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի քաղաքացիներ: Նրանցից ութը բժշկական հետազննություն են անցել՝

«Ի՞նչ ա, կարո՞ղ ա տեղաշորս առնեմ, գամ ստեղ քնեմ». ՀՀԿ-ի տատիկը՝ ակտիվիստներին․ (Տեսանյութ)

Այսօր՝ երիտասարդության միջազգային օրը, մի խումբ հայ երիտասարդներ սիրահարների այգուց-Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-հանրապետության հրապարակ-քաղաքապետարան երթուղով քայլերթ էին կազմակերպել: «Հայ երիտասարդը բավականին հոգսաշատ է համեմատած ավելի քաղաքակիրթ երկրներում ապրող երիտասարդների»,- կարծում է Մաքսիմ Հակոբյանը: Նրա կարծիքով իշխանությունները երիտասարդների մեջ կոտրել են հույսը.  «Իշխանությունները կոտրել են երիտասարդի մեջ այն հույսը, որ իրենց երկրում կարող են ինչ-որ բանի հասնել

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը նոր հետազոտությունների է ենթարկվել

News.am   Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը շարունակվում է հետազոտությունների ենթարկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Գրիգորյանի մոտ դեռ որեւէ առողջական խնդիր չկա եւ այս ընթացքում նա չի  վատացել, հետեւաբար նրան դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել:   Մանրամասները՝ News.am-ի կայքում:

Փրկարարները նկատել են խեղդվող երեխա

Օգոստոսի 12-ին, ժամը 16.15-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները նկատել են խեղդվող երեխա: Նրանք անվնաս ափ են դուրս բերել Բելոռուսի Հանրապետության քաղաքացի Դ. Մ.-ին (ծնվ. 2000 թ.) և տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն:   ԱԻՆ

ՀՀ փոխարտգործնախարար․ «Մաքսային միությունը խոչընդոտ է Ասոցացման պայմանագրի ստորագրմանը»

Armradio.am․ 2008 թվականի ռուս- վրացական պատերազմը բացասաբար ազդեց Հայաստանի տնտեսության վրա, սակայն անցած հինգ տարիներին Հայաստանը նշանակալի քայլեր է կատարել Եվրամիության հետ հարաբերություններում, գրում է commonspace.eu- ն, որի թղթակից Ջոզեֆ Ուրսոն օգոստոսի 5- ին Երեւանում հանդիպել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ եւ զրուցել տարածաշրջանային զարգացումների մասին։   Ռուս- վրացական հարաբերություններն ու Հայաստանը Փոխնախարար Քոչարյանը նշել է,

ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունել է Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին

Օգոստոսի 12-ին Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Գասերն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխնախարար Հովակիմյանը հաջողություն մաղթեց նրան եւ հույս հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում հայ-շվեյցարական համագործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-շվեյցարական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Գոհունակությամբ հիշատակվեց վերջին տարիներին Հայաստանի եւ

ՊԵԿ-ի նախագահի բարեկամուհին դարձավ Րաֆֆու անվան դպրոցի լիարժեք տնօրեն

Այսօր Գյումրու Րաֆֆու անվան թիվ 32 դպրոցում տեղի է  ունեցել տնօրենի թափուր պաշտոնի համար  հայտարարված մրցույթ, որին միայն  մասնակցել է Պետական  եկամուտների կոմիտեի  նախագահ Գագիկ Խաչատրյանի բարեկամուհին` Արմինե Սուքիասյանը, ու հաղթել է մրցույթում: Դպրոցի կառավարման խորհրդի  8 անդամներից ներկայացել են 6-ը, ովքեր  փակ, գաղտնի քվեարկությամբ իրենց ձայնը տվել են  միակ թեկնածուին: Նշենք, որ  Շիրակի մարզպետարանը

AzerNews. «Էնրիկո Լետտա. Իտալիան կզբաղվի ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելով»

«Իտալիան լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը: Մենք համոզված ենք, որ երկարատեւ հակամարտությունները ոչ ոքի շահերից չի բխում», – ասել է Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան օգոստոսի 11-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Հաղորդում է «Ազերնյուզ» թերթը: Նա նշել է, որ Իտալիան կզբաղվի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջազգային նորմերին համապատասխան, լուծումներ գտնելով: «Լեռնային

Տիգրան Սարգսյանը մեկնում է արձակուրդ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 13-23-ը կգտնվի արձակուրդում, որի մի մասը կանցկացնի արտերկրում:   ՀՀ կառավարություն

Պատգամավորի ինչպիսի՞ թեկնածուներ են նախընտրում տեսնել կապանցիները

Սյունիքի մարզի Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական  ընտրակարգով լրացուցիչ ընտրությանը մասնակցելու համար դեռ առաջադրված պատգամավորի թեկնածուներ չկան: Ըստ ամենայնի, պատգամավորի բոլոր թեկնածուները կլինեն Կապանի տարածաշրջանից: Նախքան պատգամավորի թեկնածուների առաջադրվելը, կապանցիներից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ որակական հատկանիշներ ունեցող պատգամավորի թեկնածուներ են ուզում տեսնել առաջադրվողների ցանկում եւ ինչպիսի՞ն պետք է լինի  ապագա

Analitika. «Անժելա Էլիբեգովա. Բաքվի «սեւ ցուցակ»-ում Արցախ այցելած 10 հազարավոր մարդկանցից ընդգրկված են 335-ը»

Սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանի հանգուցյալ նախագահի հուշարձանի շուրջ աղմուկ է բարձրանում, «Անալիտիկա» լրատվականի հետ հարցազրույցում խոսելով Վոլգոգրադում Հեյդար Ալիեւի հուշարձան տեղադրելու առիթով տեղի բնակիչների բարձրացրած դժգոհության մասին՝ ասել է քաղաքական գիտությունների թեկնածու, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովան: «Մենք լավ ենք հիշում հայ համայնքի շնորհիվ Մեքսիկայում Ալիեւի հուշարձանն ապամոնտաժելու պատմությունն ու նվազ աղմուկ

Էդուարդ Շարմազանով. «Մենք չենք կարող խաբել ժողովրդին եւ ասել, որ վաղը բոլորը կապրեն դրախտում»

«Այն ամենը, ինչ ներկայումս տեղի է ունենում Հայաստանում, տեղավորվում է սթափ տրամաբանության մեջ, եւ որեւէ արտառոց բան դրանում չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում  հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`մեկնաբանելով թանկացումների հետ կապված հասարակության դժգոհությունները: «Միանգամայն բացատրելի եւ իրավաչափ է, որ յուրաքանչյուր պետությունում գների ցանկացած թանկացում դժգոհության ալիք է բարձրացնում, եւ Հայաստանն այս առումով բացառություն չէ: Բայց ես

«Սուրբ Սարգիս»-ի մերձակա գետնանցումում երկաթներ ու քարեր են կախված

Շինարարը գետնանցումը բարեկարգում է, առանց զգուշացնող նշանների

ՀՀԿ պատգամավորն ու ՌԴ նախագահը նույն կարծիքն ունեն

«Ես էլ ձեզ նման հպանցիկ ինֆորմացիա ունեմ, որ ՌԴ-ի առանձին հատվածներում, առանձին մարդիկ, առանձին ուժեր, անկարգություններ են իրականացնում: Այդ երկիրը բազմազգ երկիր է եւ ես չեմ պատկերացնում, որ եթե այդ երկրում «հրդեհ» սկսեն, ինչի՞ կհասնի այդ երկիրը»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ-ում ապօրինի ներգաղթյալների դեմ սկսված պայքարին, որից տուժում են նաեւ մեր հայրենակիցները, ասաց իշխող

Աշխարհի ամենամեծ կարտոֆիլը 11,2 կիլոգրամ է

Գյուղատնտես Հալիլ Սեմհատին հաջողվել է աճեցնել 11,2 կիլոգրամ քաշ ունեցող կարտոֆիլ, ինչը ամենամեծն է համարվում ողջ աշխարհում: Մեկ միլիարդ վայրկյանը մոտավորապես 37 տարի է: Արծիվը, իր հավասարակշռության ճիշտ պահպանման համար թևից փետուր է պոկում այն դեպքում, երբ մյուս թևից մի փետուր պակասել է:   Քամելեոնի լեզուն իր մարմնից 2 անգամ երկար է:   Անդրանիկ Ջալալյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031